Երեկ տարածվեց հաղորդագրություն, որտեղ նշված էր, որ վարչական դատարանը անվավեր է ճանաչել «Բջնի» գործարանի աճուրդը, և գործարանը պետք է ընդունված կարգով սնանկ ճանաչվի։ Սակայն տեղեկատվության մեջ դատարանի վճռի համար հիմք հանդիսացող որևէ փաստ նշված չէր։
Այն ճշտելու ակնկալիքով դիմեցինք «Բջնիի» ներկայիս սեփականատեր, գործարար Ռուբեն Հայրապետյանին։ «Նոր Ձեզանից եմ լսում,- զարմացավ Հայրապետյանը։- Ես տանը հիվանդ պառկած եմ, ոչինչ չգիտեմ»։

Իսկ ի՞նչ է պատրաստվում անել հարցին գործարարը պատասխանեց. «Ես ի՞նչ պիտի անեմ։ Որ դատարանը նման որոշում է կայացրել, ի՞նչ կարող եմ անել»։
Էջանիշներ