На войне, так на войне !!!!ԱԼԲԵՐՏ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ
Արդեն լուրեր են պտտվում, թե ով է աչք դրել Բջնի գործարանի վրա:
Նախազգուշացնում եմ բոլոր անօրինականություն գործողներին, կպատժվեք օրենքի ամբողջ խստությամբ:
Թող չթվա ձեզ, թե հետո արդարանալու եք, որ հրաման եք կատարել կամ չեք իմացել, թե ինչ անօրենություն եք անում կամ ուրիշ ճար չեք ունեցել:
Ձեր անձնական գույքով օրենքի առջև պատասխան եք տալու մեր կրած վնասների համար:
Իսկ այն անձին ով աչք է դրել մեր գույքի վրա և ուզում է այն խլել, ապա թող իմանա, որ այդ աչքը կհանեմ` անկախ նրանից անձամբ հանդես կգա, թե միջնորդավորված խամաճիկների միջոցով:
Այս պահից բոլոր անօրեններդ համարվում եք նախազգուշացված:
Ալբերտ Սուքիասյան
18:29:16 - 26/11/2008
http://www.lragir.am/src/index.php#top
Ղզլբաշները, բացի ուրիշի գույքը թալանելուց, ուրիշ բանի ընդունակ չէն: Իմ ողջ համակրանքը այս պահին Սուքիասյանների ընտանիքի կողմն է: Եթե իշխանությունը թքած ունի օրենքի վրա, ինչի՞ պիտի քաղաքացին կուրորեն հետևի այդ օրենքին: Կներեք արտահայտությանս համար, հո մենք էշ չե՞նք:
Էջանիշներ