Loading your personal settings....
Ծով (20.02.2009)
սրանք հանքային ջուրն էլ են խախտումով «խմում»...
Ժո՛ղ, լավ էլի, չգիտեմ ինչքան...բայց սենց ինչքա՞ն...
ուզում եմ ասել ինչքան շատ խախտում,էնքան ոնց զգում եմ շուտ ենք հաղթում...
երբ որ օրենքը համատարած խախտվում ա էդ անասունների կողմից՝ ի վնաս ժողովրդի կամ թեկուզ ոչ իրենց թիմից անհատների, էնքան խախտման շրջանակների ընդլայնման պակաս են զգում...այ հենց դրա համար էլ հերթով իրար վերացնելու են...հեչ որ չէ մեկն ու մեկը մյուսի ափսեի պարունակությունը «քաշած» ժամանակ կուտի ու տենց...
Ծով ջան չգիտեմ ինչ դրական բան ես տենում դրա մեջ, բայց ես մենակ բացասականն եմ տեսնում, միքիչ էլ որ սենց շարունակվեց կատարյալ անարխիա կտիրի, ու դրա դեմը մենակ կարաս տանկերով առնես, բայց տանկերն էլ են իրանց ձեռը…
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Չգիտեմ ինչը ոնց, բայց Նեմեցը լավ կերցրեց լրագրողներին Սուքիասյանների կողմից Բջնիի ձեռք բերման պահը անկախությունից հետո![]()
Elmo (21.02.2009)
Ահարոն ջան բա սրա մասին եմ խոսում էս մի 2 ամիս ա: Լավ ա, երբ խլողից խլում են: Էնքան թող իրարից խլեն որ էլ խլող չմնա Հայաստանում ու վերջին խլողին ժողովուրդը տապալի: Էնքան ա որ դրանից ժողովուրդը չտուժի: Կամ մաքսիմում տարվա մեջ մի 10 օրով արձակուրդ գնան: Ոչ թե լավ ասեց, այլ դոմփեց գրզոներին: «Խլած բան ա առել եմ էն էլ թանկ գնով»
էսպես չի մնա
Էլմո ջան, էս հարցին դու սխալ ես նայում ընգեր, եթե Գռզոյից նրա քաղաքական հայացքների համար իր ունեցվածքն են խլում, դու պատկերացրու քեզ(հասարակ քաղաքացուն) ինչ կանեն… կգան տնիցդ յա քեզ, յա էրեխիդ կտանեն և դու ոչինչ չես կարող անել ու էն ժամանակ դու կիմանաս "Բջնին " ով ա առել ու ոնց են առել
Բիձա (17.08.2009)
Elmo (21.02.2009)
Mephistopheles ջան: լավ ես ասում: բայց մոռանալ պետք չի, որ էս "խլելու" օրոցեսի սկզբնական ակունքներին հենց գռզոենք ու գժոյաններն են կանգնած եղել: իրանք են ցանել սերմերը ու լավ է: հունձ կատարել:
հիմա որ Լևոնի կողքին ա ու իրան ֆինանսավորում ա, դա չի նշանակում որ հիշողություննես ռութ ֆարմատ արվեցու թազա մասավորեցիքն:
ոչ: ես որպես գռզոի թաղակից, լավ գիտեմ ու հիշում եմ իրա ավտոմատավորներն էլ, իրան էլ: հիմա որ Լեգա-մեգա, բանկ-մանկ ա բացում ու կամպյուտեղային ձրի դասեր ա տալիս, դա իրան մեղքերի թողություն չի տալիս:
Հ.Գ. ասեմ նաև, որ հիմիկվա հայաստանյան բիրդան-օլիգարխների մեջ Գռզոն երևի ամենա ճաճանչափայլ ու ազնվագույն տիպն ա: մյուսներին առանց պատռոն փչացնելու, տապոռով սատկացնել ա պետք ու վերջ
Ընդհանուր առմամբ, թող իրարից խլեն, դոմփեն, ոնց որ ասեցիք, մի քանի անասունի պակասից հաստատ վատ չենք զգա մեզ: Բայց դե ոչ, Գռզոյից, ախր նա Լևոնի քավարանով անցել էր, ու իրա բոլոր մեղքերը ամնիստիայի էին ենթարկվել: Համ էլ հիմա հո չենք դնելու, ընկնենք հիշողությունների գիրկը, թե ինքը ումից էր գողացել, ինչ էր արել:
Dixi et animam levavi
իզուր ես սարկազմ անում: ես օրինակ Լևոնի կողմնակից եմ: բայց դա ինձ առիթ չի տվել Գռզոի , ջանհանգիրյանի, էն ապուշ դատավորի /կարծեմ անունը Պարգև էր/ կամ էն նախկին կենտրոնի թաղապետի կողմնակից լինեմ: չգիտեմ թե ում հիշողությունը ոնց ա կառուցված ու աշխատում, բայց իմը աշխատում ա ոչինչ չի մոռացվել սկզբունքով:
Իսկ Լևոնը ինձ ձեռ ա տալիս հիմա: հենց հիմա:
Բացառություններ լինում են նաև Լևոնի կողմնակիցների մեջ: Հեգնաքս ուղղված չէր բոլորին անխտիր, առավել ևս ձեզ : Այն ավելի շուտ ուղղված էր ստվար խմբի, որոնք անկախ ամեն ինչից միաձայն գոռում են ազատություն մարդասպան լեդիին, դահիճ ջանհանգիրյանին և այլն:
Կներեք ևս մեկ անգամ, մտադրություն չունեի ձեզ վիրավորելու:
Dixi et animam levavi
Բիձա (17.08.2009)
չէ, հարցը ներողություն ասելու կամ չասելու մեջ չէ:
իրականում շատ նուրբ մոմենտ է: էն 88- ի "անվերապահ կողմը" պրծավ: հիմա ավելի նուրբ մոմենտներ են, քան առաջ էր, երբ ռիկոպալ գնում էինք լևոն-լևոն գոռալով: ու բռունցքնրս վեր հանած: հիմա "կողմ ենք, բայց…" ու շարում ենք լիքը "բայց-եր":
դա եկեք հասկանանք ու էտ բայցերը շարենք բոլորս, համ ես, համ դու համ "նա": ու աչքերս բաց հետրենք ու էտ "բայց"-երը ոչ մեկի մտքով անգամ չանցնի խախտել:
իսկ Լևոնին ցավոք /ինչպես Վանոն էր ասել իր հայտնի հարցազրույցում/ առայժմ ալտերնատիվ չկա որ կարողանանք մի քայլ առաջ շարժվել: իսկ տեղում կանգնելը, կամ առավել ևս հետ գնալը մեր համար այժմ իրականում մահ է:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ