User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Իմ փոքրիկ աշխարհից

  1. #1
    Սկսնակ անդամ Sunlight-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    49
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Իմ փոքրիկ աշխարհից

    Այս փոքրիկ պատմվածքը գրել եմ 99 թվականին: Արդեն 7 տարի է անցել, իսկ ես նույնիսկ չէի էլ կասկածում...

    ...........................................................................................................
    Շուրջս լուռ է: Լուռ եմ և ես... Եվ այդ խորհրդավոր լռության մեջ կա մի տագնապ: Չգիտեմ` ինչու, բայց սիրտս անհանգիստ է: Ուզում եմ լացել, սակայն ինչ-որ բան խանգարում է, կարծես այս թախիծը փակված է մեջս և ոչ մի կերպ չի ուզում հեռանալ: Թմրություն է իջնում վրաս, չմ զգում շուրջս կատարվածը: Ճիշտն ասած, չեմ էլ ուզում զգալ. չէ° որ այդ ամենը զգալու և հասկանալու համար ուժեղ կամքի տեր պետք է լինես, դիմանաս հարվածներին... Իսկ դա հեշտ չէ, նույնիսկ դժվար է: Ժամանակն անցնում է այնպես արագ, որ չես էլ հասցնում կշռադատել անցածը: Իսկ կյանքը չի սպասում, սլանում է մի այնպիսի արագությամբ, որից շնչահեղձ ես լինում: Եվ հանկարծ հասկանում ես, որ կյանքն էլ երազ է... Սակայն այս երազն ավելի իրական է, ավելի տպավորիչ:
    Իսկ շուրջդ ամեն ինչ թվում է այնպե¯ս անցողիկ... և այդ ամեն ինչը թվում է դատարկ, դառնում է ոչինչ և անհետանում...
    Իսկապես, մի օր էլ ես կանհետանամ: Միգուցե այդ պահն այնքան էլ հեռու չէ, բայց անկարելի է կանխագուշակել: Սարսափելի է նույնիսկ մտածել, որ անգամ կարող է չզգաս, որ այդ պահը մոտ է, որ հաջորդ վայրկյանին էլ չես կարողանա արտահայտել զգացմունքներդ, իսկ ինքդ կարծում էիր, թե դեռ այնքա¯ն ժամանակ կա...
    Եվ հանկարծ բազում-բազում երազանքներդ հօդս են ցնդում: Վազում ես: Միգուցե դեռ կհասնես, կկարողանաս բռնել նրանց... Ո°չ, ուշ է արդեն: Այլևս երբեք նրանց չես տեսնի, չես զգա: Փայփայածդ հույսերը կհեռանան, և դու կտեսնես, թե ինչպես քո ամենավերջին ցանկությունն է անհետանում հորիզոնում... Եվ կհիշես կյանքիդ բոլոր պահերը, որոնք ակնթարթից էլ քիչ են, իսկ դու կախված ես այդ ակնթարթից և ոչ մի կերպ չես ուզում, որ պոկվի ամենավերջին թելը: Բայց... սա էլ կտրվեց...

    Աստվա°ծ իմ, մի°թե սա էր միակ ելքը:

    08.04.1999թ.
    Ես այստեղ եմ

  2. #2
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Re. Իմ փոքրիկ աշխարհից

    Արտակարգ էր…
    Կներես, խոսքեր չունեմ…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  3. #3
    Մշտական անդամ Angelina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2006
    Հասցե
    Ֆրանսիայում
    Տարիք
    41
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ փոքրիկ աշխարհից

    Դու հրաշք ես: Ապրես…
    Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հետաքրքիր նորություններ նորաձևության աշխարհից
    Հեղինակ՝ Peace, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 16.02.2012, 17:05
  2. Բնածին հիվանդներին թաքցնում ենք աշխարհից..
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 37
    Վերջինը: 04.12.2010, 15:01
  3. Իմ Փոքրիկ Ստեղծագործությունները
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 27
    Վերջինը: 23.11.2010, 20:37
  4. Բառերի խորհրդավոր աշխարհից
    Հեղինակ՝ Enipra, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 31.03.2009, 17:09

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •