Ակտուալ թեմա է ու շատ լավ։
Իմ պարագայում բարեբախտաբար ինտերնետը անմիջապես չի առնչվում աշխատանքի հետ։ Կան կազմակերպություններ, որոնք ստիպված են աշխատել ցանցերի հետ, օգտվել զանազան ինտերնետային ռեսուրսներից և լաբիրինթների տված բերքից մի երկու հատ սերմ թխել…՚
Ուրեմն ես կարծում եմ, որ այս պարագայում, այսինքն վիրտուալ հասարակարգում, մարդը առավել, քան ունի ընտրության հնարավորություն… ես մեկ-մեկ նախանձում եմ այն մարդկանց, ովքեր ինտերնետից գաղափար անգամ չունեն…
Ամբողջ խնդիրն այն է, որ ինտերնետը, որ բաղկացած է տարբեր շերտերից, որտեղ ամեն ինչ ծալքեր ունի, մարդը պիտի կարողանա ճիշտ օգտագործել…
Օրինակ ես ինձ փրկել եմ էդ գերությունից...այսինքն ո՛չ ակումբի գերին եմ, ո՛չ էլ օդնոկլասսնիկի, բայց չեմ կարողանում փրկվել գուգլից, որից տրվող ինֆորմացիայի ճիշտ կամ սխալ լինելը այնքան էլ պարզ չէ, բայց որ Գուգլն ինձ ընտելացրել է և պատասխանատու չի ինձ համար, հաստատ է…
օրինակ ես էսպիսի մի հիվանդություն ունեմ... ասենք կարող եմ գուգլում գրել «ատամ» ու խորանալ, թե ատամի հետ կապված ինչ տարբեր, հազար ու մի, գլխումդ չտեղավորվող էշություններ ու չէշություններ կան...
Շատ վաղուց գրառում չեմ արել, հետ եմ վարժվել...պարզապես ասեմ..էս պարագայում մարդը ազատ է… և ինքն է որոշում /դեռ/ ՍՏՐՈՒԿ ԼԻՆԵԼ, ԹԵ ՈՉ…կամ էլ հենց էս պարագայում մարդը ստրուկ է ու ստրկատեր միաժամանակ...
իսկ ընդհանուր առմամբ Արշակի գրառումը »ինձնով եմ անում»
ՀԳ. Կապ չունի թեմայի հետ, բայց ասեմ էլի...ո՞նց ազատվեմ էս բազմակետերից...
Մեկ էլ, Жиль Делёз

Складка. Лейбниц и барокко
սա, հետո Critique of Separation ցանկալի է ֆրանսերենով Debord-ի ֆիլմերն ու նամակները...մի խոսքով էս ամենը ցավոք միայն ինտերնետով է հնարավոր ձեռք բերել...ուստի միևնույն է...Փառք ինտերնետին