Մեջբերում Լուսաբեր-ի խոսքերից Նայել գրառումը
Ճիշտն ասած հարցումդ չհասկացա
Երևի խճճված եմ ձևակերպել
Բայց Տրիբունը ճիշտ է հասկացել իմ հարցադիրումը
Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Ես մի քիչ ուրիշ ձև էմ հասկացել հարցը:

Ինձ թվում է, որ ԴիՎին ի նկատի ունի այն,որ ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման ժամանակակից պայմաներում ստեղծվել է մի վիճակ, որ մեր անկախությունը խիստ սահմանափակվել է: Օրինակ, մտանք ինտերնետ կամ բջջայինով զանգ արեցինք, արդեն ահագին մար գիտի որտեղ ենք ու ինչ ենք անում: Քրեդիտ քարդով մի տեղ առևտուր արեցինք, արդեն ահագին մարդ գիտի թե քանի անգամ ենք զուգարան գնացել: Ու ընդհանրապես դարձել ենք քրեդիտ քարդերի, բջջայինների, ինտերնետի գերին, ու հետևաբար նաև դրանք ստեղծողների ու վերահսկողների գերին:
Ասեմ որ իմ կարծիքով շուտով կմտցվեն ինչ որ ID, որոնցով միայն մենք կարող ենք մուտք գործել ցանցեր:
Այսօր արդեն լիքը մարդիկ դարձել են բառիս բուն իմաստով ՝ ցանցերի ստրուկը-գերին:
Օրինակ՝ Հայաստանում էնքան էլ տարածված չէ ցաբցային խաղերը, քանի որ ինետի արագությունը ցածր է: Իսկ ուրիշ երկրներում սա իսկական չարիք է:
…
Արդյո՞ք սա վիրտուալ, մտավորի ստրկատիրության սկիզբը չի: Մարդիկ գտնվում են տարբեր խաղերի , կամ լավագույն դեպքում ֆորումների տիրոպետության տակ: