բայց ոչ բոլորն են ճանաչումու հետո իմ կարծիքով ավելի հեշտ կլինի հարցին պատասխանել բանավոր, քան գրավոր: Բանավոր խոսքը ավելի ազդու է
այո, ֆորումը ունի իր հմայքը, բայց հարցը նաև այն է, որ երբեմն Տեր Հոր հետ զրուցելիս մոռանում ենք, թե ում հետ ենք զրուցում. երբեմն լինում են նույնիսկ հեգնական, կծող հարցեր...
ամեն դեպքում, մտածեք, ակումբցիներով կարող ենք մի ամբողջ <<կոնֆերանս>> կազմակերպել, որը մեր շատ հարցերին կտա սպառիչ պատասխան, գուցե մեր որոշ կասկածներ փարատվեն, համոզմունքները ամրապնդվեն....
Մտածեք...
կոնկրետ իմ օրինակով ասեմ... /շուտով կպատասխանեմ նաև համապատասխան թեմայում/ Բանավիճում էինք կանանց քահանայության վերաբերյալ, ես ամենը դիտում էի իրավունքի տեսանկյունից... Տեր Հայրը ինձ հիշեցրեց մի հանգամանքի մասին.... ընտանիք, որով հպարտացել ու հպարտանում է հայ ազգը, իսկ իմ մտքով դա չէր էլ անցելիհարկե, իմ դիրքորոշումը մնաց անփոփոխ, որ ես դեմ չեմ կանանց քահանայությանը, բայց ես այժմ մի քիչ հանգիստ եմ նայում <<տղամարդը կնոջ գլուխն է>> արտահայտությանը
լավ, էդ թեմայում ամբողջը կգրեմ
Էջանիշներ