User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ցանկանու՞մ եք գալ հանդիպմանը

Քվեարկողներ
26. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    10 38.46%
  • Ոչ

    16 61.54%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Հանդիպում Տեր Հոր հետ

  1. #1
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Հանդիպում Տեր Հոր հետ

    Հարգելի ակուբցիներ, քանի որ Տեր Հայրը շատ զբաղված է և ժամանակի սղության պատճառով չի կարողանում հաճախակի մտնել Ակումբ, ուստի առաջարկում է կազմակերպել հանդիպում, որի ընթացքում կարող ենք Տեր Հորը հղել մեզ հուզող բոլոր հարցերը:

    Հանդիպմանը մասնակցել կարող են բոլոր ցանկացողները՝ անկախ հայացքներից /լինի քրիստոնյա, մահմեդական, հեթանոս, աթեիստ... մենք մի ազգ ենք/

    Տեր Հորը մեր որոշման մասին պետք է հայտնենք մոտ 1 շաբաթ առաջ:
    Տեսնենք՝ քանի հոգի է ուզում գալ
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  2. #2
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    31
    Գրառումներ
    8,726
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանդիպում Տեր Հոր հետ

    Ուզում եմ, բայց չեմ կարող;

  3. #3
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,331
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանդիպում Տեր Հոր հետ

    Ոչ, ռեալում ինձ հարմար չէ, այնպես որ կսպասեմ՝ հուսալով, որ Տեր Հայրը մի օր ժամանակ կգտնի ֆորումում պատասխանել հարցերիս։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  4. #4
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանդիպում Տեր Հոր հետ

    Աստղ ջան, ես գուցե գերագնահատեմ իրավիճակը, սակայն կարծիքս է, որ մեզնից գրեթե յուրաքանչյուրը ճանաչելիս կլինի հաստատ մի որևէ քահանայի, որին, անհրաժեշտության դեպքում կուղղի իր աստվածաբանական հարցերը, այնպես որ հատուկ հանդիպում կազմակերպել` հարցեր ուղղելու համար, ըստ իս, կարիք չկա:

    Շատ դեպքերում երբ ես որևէ մեկին հարց եմ տալիս, դա դեռ չի նշանակում, որ չունեմ այդ հարցի պատասխանը: Լինում են դեպքեր, երբ հարցը տրվում է կարծիք իմանալու, բանավեճի մեջ ներքաշելու, հնարավոր բանավեճի համար հիմք ստեղծելու, այլոց որևէ նոր բան փոխանցելու համար:

    Ֆորումում շփվելու ամբողջ հմայքն էլ հենց այն է, որ շփումը լինի տարածությունից և ժամանակից դուրս, որպեսզի գրառումներին հնարավոր լինի փոխադարձաբար պատասխանել որոշ ժամանակ մտածելուց, վերլուծելուց, ուսումնասիրելուց հետո: Որպեսզի բանավեճին կամ պարզապես զրույցին ականատես լինեն բոլոր ցանկացողները` անկախ նրանից, թե երբ ու որտեղից են մտնում ֆորում: Որպեսզի արտահայտված մտքերը, եթե դրանք արժեքավոր են, չկորեն:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  5. #5
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանդիպում Տեր Հոր հետ

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստղ ջան, ես գուցե գերագնահատեմ իրավիճակը, սակայն կարծիքս է, որ մեզնից գրեթե յուրաքանչյուրը ճանաչելիս կլինի հաստատ մի որևէ քահանայի, որին, անհրաժեշտության դեպքում կուղղի իր աստվածաբանական հարցերը, այնպես որ հատուկ հանդիպում կազմակերպել` հարցեր ուղղելու համար, ըստ իս, կարիք չկա:

    Շատ դեպքերում երբ ես որևէ մեկին հարց եմ տալիս, դա դեռ չի նշանակում, որ չունեմ այդ հարցի պատասխանը: Լինում են դեպքեր, երբ հարցը տրվում է կարծիք իմանալու, բանավեճի մեջ ներքաշելու, հնարավոր բանավեճի համար հիմք ստեղծելու, այլոց որևէ նոր բան փոխանցելու համար:

    Ֆորումում շփվելու ամբողջ հմայքն էլ հենց այն է, որ շփումը լինի տարածությունից և ժամանակից դուրս, որպեսզի գրառումներին հնարավոր լինի փոխադարձաբար պատասխանել որոշ ժամանակ մտածելուց, վերլուծելուց, ուսումնասիրելուց հետո: Որպեսզի բանավեճին կամ պարզապես զրույցին ականատես լինեն բոլոր ցանկացողները` անկախ նրանից, թե երբ ու որտեղից են մտնում ֆորում: Որպեսզի արտահայտված մտքերը, եթե դրանք արժեքավոր են, չկորեն:
    բայց ոչ բոլորն են ճանաչում ու հետո իմ կարծիքով ավելի հեշտ կլինի հարցին պատասխանել բանավոր, քան գրավոր: Բանավոր խոսքը ավելի ազդու է
    այո, ֆորումը ունի իր հմայքը, բայց հարցը նաև այն է, որ երբեմն Տեր Հոր հետ զրուցելիս մոռանում ենք, թե ում հետ ենք զրուցում. երբեմն լինում են նույնիսկ հեգնական, կծող հարցեր...

    ամեն դեպքում, մտածեք, ակումբցիներով կարող ենք մի ամբողջ <<կոնֆերանս>> կազմակերպել, որը մեր շատ հարցերին կտա սպառիչ պատասխան, գուցե մեր որոշ կասկածներ փարատվեն, համոզմունքները ամրապնդվեն....

    Մտածեք...
    կոնկրետ իմ օրինակով ասեմ... /շուտով կպատասխանեմ նաև համապատասխան թեմայում/ Բանավիճում էինք կանանց քահանայության վերաբերյալ, ես ամենը դիտում էի իրավունքի տեսանկյունից... Տեր Հայրը ինձ հիշեցրեց մի հանգամանքի մասին.... ընտանիք, որով հպարտացել ու հպարտանում է հայ ազգը, իսկ իմ մտքով դա չէր էլ անցել իհարկե, իմ դիրքորոշումը մնաց անփոփոխ, որ ես դեմ չեմ կանանց քահանայությանը, բայց ես այժմ մի քիչ հանգիստ եմ նայում <<տղամարդը կնոջ գլուխն է>> արտահայտությանը լավ, էդ թեմայում ամբողջը կգրեմ
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  6. #6
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    42
    Գրառումներ
    8,234
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հանդիպում Տեր Հոր հետ

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    երբեմն Տեր Հոր հետ զրուցելիս մոռանում ենք, թե ում հետ ենք զրուցում. երբեմն լինում են նույնիսկ հեգնական, կծող հարցեր...
    Եթե Տեր Հայրը խուսափելու է "կծող" հարցերից, հանդիպումը համարում եմ անիմաստ:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  7. #7
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանդիպում Տեր Հոր հետ

    Հետաքրքիր է, բայց ես չէի գա: Ինտերնետի անդեմք շփումը մեծ առավելություններ ունի:
    Այն պահից, ինչ ծանոթացա ակումբցիների հետ, քաղաքական վեճերի ցանկությունս, ցավոք, վերացավ: Ոչ թե բացարձակ համաձայնությունից(բոլորիվին այդպես չկարծեք), այլ՝ անձնական կարեկից հոգահարազատ վերաբերմունքից:
    Հաստատ, Տէր Հայրն էլ հետաքրքիր և բազմակողմանի զրուցակից կլինի կյանքում, կարելի է սպասել, որ մեր հարցերի օբյեկտիվությունը խախտվի:

  8. #8
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանդիպում Տեր Հոր հետ

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե Տեր Հայրը խուսափելու է "կծող" հարցերից, հանդիպումը համարում եմ անիմաստ:
    Բայց ով է ասում, որ խուսափելու է? կամ երբևէ նկատել եք, որ խուսափի? ոչ. դա ես էի ուղղակի իմ կողմից նշել. կարելի է հարցը ուղղակի տալ, ոչ թե ներքին բովանդակություններով

    Հարգելի Տատ, անդեմք շփումը իր տեղը ունի, բայց երբեք չի համեմատվի առերես հանդիպմանը Ճիշտ նկատեցիր, որ Տեր Հայրը շատ հետաքրքիր զրուցակից է, զարգացած անձնավորություն... մի խոսքով, ինչ կա? մի անգամ հանդիպենք, հետո կորոշենք՝ ցանկանում ենք հանդիպումները դարձնել շարունակական, թե ոչ
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  9. #9
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանդիպում Տեր Հոր հետ

    Ես կոնկրետ կանանց քահանայության թեմայով, ֆեմինիզմի թեմայով իր հետ զրուցել եմ /Մոնկ, աչքերդ փակի/ ու շատ ազատ, շատ հանգիստ իրեն ասել եմ, որ շատ դժվար է 21-րդ դարում ընդունել, որ տղամարդը կնոջ գլուխն է, ու ընդհանրապես ինձ համար ընդունելի չի: Ինքը շատ հանգիստ սկսեց բացատրել... մինչև հասանք ֆեմինիզմին, հայկական ընտանիքին ու.... աղանդավորներին Շատ վիճահարույց հարց է, համաձայնեք, ես նույնիսկ իրեն ասել եմ, որ Աստվածաշունչը ռեգուլյատիվ գործոն չի, իսկ ինքը ինձ ոչ միայն չնզովեց, այլև ինչ-որ տեղ համաձայնեց... ինչ-որ մտավախության պատճառ չեմ տեսնում
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  10. #10
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանդիպում Տեր Հոր հետ

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    բայց ոչ բոլորն են ճանաչում ու հետո իմ կարծիքով ավելի հեշտ կլինի հարցին պատասխանել բանավոր, քան գրավոր: Բանավոր խոսքը ավելի ազդու է:think
    այո, ֆորումը ունի իր հմայքը, բայց հարցը նաև այն է, որ երբեմն Տեր Հոր հետ զրուցելիս մոռանում ենք, թե ում հետ ենք զրուցում. երբեմն լինում են նույնիսկ հեգնական, կծող հարցեր...
    Բանովոր խոսքը մի գուցե ազդու է թվում, բայց այն չես կարող ապացուցել ու որպես փաստ ներկայացնել, իսկ ֆոռումում այդ հարցը լուծված է , ինչպես նաև հնարավութությունը երկար մտածելու ու միտքդ ճիշտ ձևակերպելու առանց անմիջական ազդեցության տակ, այնպես որ ամենահարմար տարբերակն ըստ իս սա է
    Իսկ ինչ վերաբերվում է հարգանքին,կարծում եմ այստեղ հնարավորինս կանխվում է անհարգալից վերաբերմունքը , որը միգուցե ավելի դժվար լինի կանխել բնական շխան ժամանակ:

    Հ.Գ Ամեն դեպքում հանդիպումը որպես հավելյալ վատ չի, բայց լավ չի լինի, եթե այն փոխարինի այս տարբերկին
    Love has an enemy, but it is already defeated!

  11. #11
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանդիպում Տեր Հոր հետ

    Մեջբերում Amina-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ Ամեն դեպքում հանդիպումը որպես հավելյալ վատ չի, բայց լավ չի լինի, եթե այն փոխարինի այս տարբերկին
    չի փոխարինում. ուղղակի գոնե մեկ անգամ չհանդիպենք?
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հանդիպում
    Հեղինակ՝ mnowak, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 41
    Վերջինը: 15.06.2012, 12:31
  2. Արձակ. Հանդիպում
    Հեղինակ՝ Արևածագ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 18.01.2011, 19:07
  3. Հանդիպում 5
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 1462
    Վերջինը: 31.07.2009, 21:19
  4. Հանդիպում 4
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 837
    Վերջինը: 18.10.2008, 23:36
  5. Հանդիպում 3
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 1080
    Վերջինը: 07.04.2008, 11:30

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •