Ես ճիշտն ասած այս թեման նոր եմ կարդում և կարող եմ ասել, որ ես ուղղակի շոկի մեջ եմ: Ինչպես կարելի է նման ձևով վարվել քո հարազատի հետ, իսկ մենք բոլորս ինչ-որ չափով հարազատ ենք,քանի որ հայ ենք: Իսկ նման վերաբերմունքը հատկապես հայ երեխաների նկատմամբ ,և կապ չունի թե այդ երեխաները ինչ կարգավիճակ ունեն, ուղղակի խայտառակությունա: Ես կխնդրեյի, որ այս հարցով անմիջապես զբաղվեն ՀՀ հատուկ ծառայությունները և ներքին գործերի բաժնի աշխատակիցները: Իմ կարծիքով այդ այսպես կոչված զարհուրելի, սարսափ տունը պետք է փակվի, այն անձինք որոնք աշխատում են այդ հիմնարկում պետք է կրեն իրենց պատիժը: Ընդ որում այստեղ պետք է նրանց ոչմի փող չփրկի պատասխանատվությունից: Օրինակ տնօրենին դայե 40 տարի ազատազրկումնա քիչ: