նախշուն-ի խոսքերից
Պարզ չի? ինչու են փակում Արսեն ջան...
Շատ շատ "ՈՐԲԵՐ" սերիալով ռեյտինգ բարձրացնեն, բայց որ գործը հասնում ա գործելուն` փակում են:
Իսկ ինչը վերաբերվում ա աղջկա վիրահատմանը, ասեմ, որ անվճար տարբերակը աշխատեց այս անգամ, մինիմում երկու օպերացիա են անելու ` ոտքերի մատների դեֆորմացիա, երիկամների հետ կապված խնդիրներ: Երեխան դեռ հետազոտվում է ~
Բայց որ տեսնեք ինչ պայմաններում են ապրում, երևի մյուս շաբաթ գնանք էդ հանրակացարաններ, եկեք էլի ....
Մենք շորեր ենք հավաքում իրանց համար...
Նորածնից մինչև տասնյոթ տարեկան երեխաներ : Յոթ ընտանիք է միայնակ մայրերով ` երկու հղի կին, որ գարնանը պիտի ծննդաբերեն:
Կփորձենք միքիչ օգնել վառելիքի հարցում, չնայած որ փայտ վառում են, բայց սառը ջրով `ձեռքով լվացք են անում, լողարանազուգարանը որ տեսնեք` մենակ մի հատ ժանգոտ ծակա ուրիշ ոչինչ~
Մտածում ենք բաքսի տեղադրենք մեկ էլ լույսի գումար ճարենք , դեռ հաստատ չգիտենք, երևի նախ իրանց հետ պետք է խոսել~
Բայց ամեն դեպքում , եթե մաքուր լվացած նորմալ վիճակում շորեր ունեք խնդրում եմ հավաքեք փոխանցեք ինձ, եթե ուզում եք դուք էլ եկեք մեր հետ:
Կընկերանաք , շատ լավ մարդիկ են ........
Արսեն ջան, ոնցա Անուշը պատմի............
Էջանիշներ