User Tag List

Էջ 10 18-ից ԱռաջինԱռաջին ... 67891011121314 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 136 համարից մինչև 150 համարի արդյունքները՝ ընդհանուր 270 հատից

Թեմա: Անառողջ մթնոլորտ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում

  1. #136
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Անառողջ մթնոլորտ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում

    Մեջբերում _Zeon_-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա հասկանալի ա, որ կա անմեղության կանխավարկած, բայց դա չի նշանակում, որ չեն կարող կասկածներ լինել: Ու էնքան սրտացավորեն նախորդ գրառումներիցդ մեկում պաշտպանում էիր էտ մարդուն, յանիմ, բա էտ մարդու տղեն ոնց պետք ա տնից դուրս գա,կամ էտ մարդու կնոջը սենց կասեն, նենց կասեն: Բայց խի չես պատկերացնում, որ սաղ մարդիկ իրար քուր ու ախպեր են, հիմա քո քրոջ նկատմամբ էտ մարդը տենց արարք ա թույլ տվել, պետք ա դնես մտածես իրա ընտանիքի ապագայի մասին ինչա
    Ինչ ես առաջարկում?
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. #137
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անառողջ մթնոլորտ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում

    Lion, դու մատնանշում ես լրագրողների ոչ կոռեկտ վարքը և ափսոսանք հայտնում, որ նախկին ուսուցիչը քայլեր չի ձեռնարկել՝ իր պատիվը հասարակության աչքերում պաշտպանելու: Չեմ կարծում, որ նա իր պատվի համար պակաս է մտահոգված, քան ուրիշները: Բայց, հավանաբար, կան հանգամանքներ, որոնք նրան ետ են պահում՝ լրագրողների հետ բանավիճելուց կամ դատարան դիմելուց:

    Մասնավորապես, կասկածելի է, որ.
    1. Մանկավարժը լքել է դպրոցն ինքնակամ /պաշտոնական վարկածի համաձայն/, առանց փորձելու շարունակել աշխատանքն այնտեղ և ցույց տալու, որ իր մասին ասեկոսները սուտ են:
    2. Չի դիմում դատարան՝ հերքում պահանջելու:

    Քո անձնական կարծիքով, ինչո՞ւ այդ մարդը չի ձեռնարկում այս երկու կետերում նշված քայլերը: /ակնկալում եմ պատասխան, թեկուզև նամակի միջոցով, եթե թեմայում գրելը նպատակահարմար չես համարում/

    Ինչ վերաբերում է լրագրողական էթիկայի խախտումներ նկատելուն. արդյո՞ք դու չես նկատում այդպիսի խախտում Amaru-ի մատնանշած Առավոտ թերթի հոդվածում՝ http://new.aravot.am/am/articles/education/51817/view
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  3. #138
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անառողջ մթնոլորտ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում

    Փորձեմ կարճ պատմել օրեր առաջ Կրթության նախարարության հետ հանդիպումը: Դեռ ամփոփում չկոչեմ, քանի որ ոչ մի ԸՆԴՀԱՆՈՒՐ հայտարարի չեկանք:
    Ամեն կերպ ուզում էին հերքել, թե' սանիտարական վիճակը, թե' երեխաների նկատմամբ բռնությունները և թե' , ընդհանրապես, որ նման դպրոցում կարող են խելացի, նորմալ մտավոր կարողություններով երեխաներ ապրել , բնակվել, սովորել:
    Սակայն ավելի կոշտացնելով մեր դիրքերը, տարբեր փաստեր բերելով` նրանք խոստովանեցին ""ՄՏԵԼ ԵՆՔ ԾՆՈՂՆԵՐԻ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ" ընդունելով նորմալ երեխաներին թերզարգացած ուսման հաստատություն, չէ? որ ցանկացած ծնող ունի իր ընտրության իրավունքը, իսկ ԵՐԵԽԱՅԻ իրավունքներին ոչ-ոք չուզեց անդրադառնալ:
    Մեզ խոստացան տալ գրավոր մի փաստաթուղթ .ուր նշված կլինեն երեխաների մտավոր ունակությունները` ԸՍՏ ԻՐԵՆՑ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ....
    Որքան հակասություն կա հենց իրանց մեջ, մի կողմից ասում են մտել ենք ծնողների դրության մեջ, սոցիալական վիճակն ենք հաշվի առել, երեխուն պահել ենք դպրոցում, մյուս կողմից` ասում են որ ըստ գնահատման կենտրոնի ՈՉ ՄԻ ՆՈՐՄԱԼ ԵՐԵԽԱ ՉԿԱ~~մեզ էլ մնում է այդ տեղեկանքը մեր ձեռքներում ունենալ ու դիմել ՀԵՏԱԳԱ ՔԱՅԼԵՐԻ~~

    Մի հակասություն ևս...
    որ հարցրեցինք, բայց լավ կարող էր չէ?նույն դպրոցում տարբեր մակարդակի ուսում ստանալ` ըստ մտավոր կարողությունների, որ երեխան ներվայնությունից ԵՂՈՒՆԳՆԵՐԸ չկրծեր, որ կողքինը ընդհանրապես չի հասկանում, իսկ ինքը վաղուց արդեն յուրացրել է այդ դասը, նրանք սկզբից պատասխանեցին, որ ՆՈՐՄԱԼ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԳԻՇԵՐՕԹԻԿ ՉԿԱ , իսկ քիչ անց պատասխանեցին "որ ,արդեն երկու տարի է էդպիսի ԴՊՐՈՑ ԳՈՐԾՈՒՄ Է սոցիալապես անապահով երեխաները գնում են հանրակրթական դպրոց ԼԻԱՐԺԵՔ ուսում ստանում, այնուհետև վերադառնում "իրենց բնակավայր" որտեղ սնվում են, համապատասխան մասնագետների հետ պարապում , գիշերում և առավոտյան նորից գնում դպրոց:

    Ավագյանի փաստը փորձեցին ընդհանրապես շրջանցել` շեշտելով, որ դա իրանց գործը չէ, իրանք կապ չունեն դրա հետ, թող որ իրավապահները զբաղվեն դրանով, ԿԱՐԾԵՍ ԻՐԵՆՑ ԸՆԴՈՒՆԱԾ ԿԱԴՐԵՐԸ ՉԵՆ, ԻՐԵՆՑ "ՄԱՆԿԱՎԱՐԺԸ" ՉԷ ՈՒ ԻՐԱՆՔ ՀԵՉ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԴՐԱ ՀԵՏ~~~

    միայն կրկնում էին թևավոր խոսք դարձած նույն արտահայտությունը` Մենք գնացինք , երեխաներին հարցրեցին, ՁԵԶ ԼԱՎ ԵՆ ՆԱՅՈՒՄ ?, ասեցին ԱՅՈ, ՁԵԶ լավ են ուտացնում?, ԱՍԵՑԻՆ ԱՅՈ, Ձեզ "սիրում են"? , ԱՅՈ~~
    Ուղղակի ամեն մանկավարժ իր ՍԻՐԵԼՈՒ ՄԵԹՈԴՆ ՈՒՆԻ~~
    ԱՀԱՎՈՐ ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ...

    շարունակելի.....

    p.s. Չնայած ուռչացրած լավատեսությանը գիտակցում ենք, որ վախի, կեղծավորության մթնոլորտ է Նուբարաշենում : Երեխաները դարձել են էլ ավելի վերահսկելի, մեկուսացված: Եթե կարող եք այցելել նրանց, շփվել , խաղալ, զբաղվել նրանց հետ դա կլինի ՄԵԾԱԳՈՒՅՆԸ որ կարող եք անել: Մեր ելումուտը անորոշ ժամանակով դեռ "արգելված" է,քանի դեռ չի մաքրվել մթնոլորտը մի քիչ անբնական կլինի շփումները այդ լարված շրջապատում:
    Ամեն դեպքում դեռ ԿԱՊ ԿԱ ՄԵՐ ՈՒ ԻՐԱՆՑ ՄԻՋև: Նուբարաշենի մանուկների համար շորեր , նվերներ, գրենական պիտույքներ, գրքեր, կոնֆետների, խաղալիքներ ենք հավաքում, : Այսօր գնալու ենք երեխաներից մեկի տուն` Նոր տարին շնորհավորելու , ինչպես նաև իր միջոցով փոխանցելու մյուսների նվերները: Կներեք, որ ուշ եմ տեղեկացնում, .... , եթե ցանկացողներ կան կարող են միանալ` կամ գալ, կամ փոխանցել մեզ 15:30 Իսահակյան Արձանի մոտ~
    093 640 340
    Վերջին խմբագրող՝ նախշուն: 04.01.2009, 13:02:
    Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:

  4. #139
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անառողջ մթնոլորտ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում

    Ողջույն, Նուբարաշենի Գիշերօթիկում սովորող Անուշը ցանկանում է ունենալ և կարդալ Շեքսպիրի "Ռոմեո և Ջուլիետ"-ը` հայերեն լեզվով, ինչպես նաև Վիլյամ Սարոյանի գրքերից: Խնդրում եմ արձագանքե'ք, եթե ունեք!!!
    Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:

  5. #140
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անառողջ մթնոլորտ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում

    Փաստորեն, սոցիալապես անապահով երեխաների համար դպրոց կա? ես էլ արդեն մտածում էի, որ վերջում ֆոնդ ենք ստեղծելու, որ այդ երեխաները ուսում ստանան: Իսկ այդ ինչ դպրոց է? երեխաներին այնտեղ տեղափոխելու հնար կա?
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  6. #141
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անառողջ մթնոլորտ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում

    Աստղ ջան Կրթության Նախարարությունում սկզբից ասում էին միայն առաջին և երկրորդ դասարանցիների համար է, քանի որ երկու տարի է , ինչ բացվել է այդ "խնամակալ դրպրոց - հանրակացարանը" և իր մեջ չի ընգրկում բարձր դասարանցիների ուսման ապրուստի կարիքները, բայց քիչ անց , որ շատ պնդեցինք, ապշեցինք, հարցրինք, բա լավ , է'ն մնացած երեխաները ինչ են? անելու, ասենք եթե 3րդ դասարանից բարձր են, բայց ուզում են սովորել, ինստիտուտ ընդունվել և այլն....նրանք պատասխանեցին "Դե լավ, եթե տեսնենք նորմալ երեխաներ կան ու նրանք չեն ընկճվում, ասենք ` նստելով մի քանի դասարան ներքև, իր և իր ծնողի ընտրություն է~
    Սա պատասխան է?

    Այսինքն այսօրվա Կրթական Համակարգը հակասում է ՀՀ ՕՐԵՆՔԻՆ ? այն է . որ մտավոր հետամնաց և նորմալ կարողություններով երեխաները իրար հետ են սովորում: Ամփոփելով ասեմ, որ մենք հիմա ականատես ենք լինում հանցագործության~ԱՅՆ ԷԼ ՄԻ ՔԱՆԻ~
    որ կեղծում են նորմալ երեխու փաստաթղթերը` գլխաքանակ ապահովվելու համար, դա ՓԱՍՏ է, որպես ապացույց օրինակ ԱՆՈՒՇՆ է , որին տեսել եք Հայլուրով:

    Էս ինչ համակարգ ա?
    Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:

  7. #142
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անառողջ մթնոլորտ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում

    Մեջբերում նախշուն-ի խոսքերից Նայել գրառումը

    Ճիշտն ասած ես էդ վայլուրը չեմ նայել ու ակումբից եմ իմացել, թե ինչ է կատարվում: Բայց կարծում եմ, որ չպիտի զարմանայիք ՀՀ օրենքի գերակայության մակարդակից

    Երեխաների մասին ՀՀ օրենքում ասվում է, որ երեխան իրավունք ունի կրթություն ստանալու: Եթե նախարարությունում են այդպես պատասխանում, հարցը բարդանում է
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  8. #143
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անառողջ մթնոլորտ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում

    Մեջբերում նախշուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ողջույն, Նուբարաշենի Գիշերօթիկում սովորող Անուշը ցանկանում է ունենալ և կարդալ Շեքսպիրի "Ռոմեո և Ջուլիետ"-ը` հայերեն լեզվով, ինչպես նաև Վիլյամ Սարոյանի գրքերից: Խնդրում եմ արձագանքե'ք, եթե ունեք!!!
    Ցավոք, նշված գրքերից չունեմ հայերեն լեզվով:
    /ընդհանրապես, հայերեն գրադարանս աղքատիկ է/
    Ունեմ Ջեկ Լոնդոնի պատմվածքներից հայերեն, եթե հետաքրքրի, կարող եմ նվիրել:

    Հ.Գ. Ռուսերեն լեզվով լիքը գիրք ունեմ՝ տարբեր տարիքի երեխաների համար: Եթե անհրաժեշտ լինի, ասացեք:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  9. #144
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անառողջ մթնոլորտ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում

    Երեխեք ջան, ապրեք~ հաշվի կառնեմ , բայց ռուսերեն լեզվին չեն տիրապետում:
    Նախ պետք է ռուսերեն սովորեցնել
    Իսկ այ համակարգիչը տարել ենք Անուշին, ինքը այն բախտավորներից է, որ շաբաթ կիրակի տուն է գալիս: Կարող է որևէ մեկը? ցանկանա նրան համակարգչի պարզագույն գիտելիքներ փոխանցել?: Ճիշտ է համակարգիչը հին է , բայց եթե տեսնենք երեխան արագ սովորում է և հակում ունի շարունակելու ,խորացնելու գիտելիքները, դա դժվար չի, կնորացնենք~:
    պ,ս. Հա, Կրթական համակարգը շատ բարդա ...սպասում ենք նրանց կողմից գնահատման կենտրոնի պատասխանին :

    Իսկ վաղը գնում ենք լամպի գործարանին կից գտնվող նուբարաշենի հանրակացարան, ուր ապրում են գիշերօթիկը ավարտած կադրերը: Այդ նույն աղջիկները այսօր մայրացել են և իրենց երեխաներին, չնայած ծանր պայմաններին, չեն քցում մանկատներ: Մենք էլխաղալիք - շորեր ենք հավաքել փոքր տարիքի երեխաների համար: Վաղը գնալու ենք~կխոսենք իրենց կարիքների մասին, ինչպես նաև գիշերօթիկ դպրոցում անցկացրած տարիների մասին , իմաց կտամ~~~
    Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:

  10. #145
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անառողջ մթնոլորտ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում

    Նախշուն ջան, բայց մեկ է չեմ հասկանում սոցիալապես անապահով երեխաների դպրոցի առկայության իմաստը? ինչ է նշանակում կարիքից ելնելով երեխաներին տանում են մտավոր հետամնացների դպրոց? ինչի սովորական դպրոցները վճարովի են? հո վարժարան չեն, որ տարեկան 400-500 հազար լինի վարձը? հասարակ դպրոցներ են

    ինչի վրա են այդ դպրոցներում գումար ծախսում? գրքի? համազգեստի? կօգնենք, կգնենք
    Ազգային ժողովում այս հարցը բարձրացվել է? կամ նման մի հարց? ինչ ակտ են ընդունել այս հարցի հետ կապված? եթե ոչ, ապա ԱԺ դիմելու կարիք կա?

    ու ընդհանրապես, անապահով ընտանիքների երեխաներով զբաղվող հանձնախումբ պիտի լինի սոցապում. այդ երեխաների ծնողները չեն դիմել?
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  11. #146
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անառողջ մթնոլորտ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում

    Նախ հետամնաց երեխաների դպրոցը նաև գիշերօթիկ է , այսինքն քնում են,ուտում են ,ապրում են: Ավելի նման է մանկատներին, լինում են դեպքեր , երբ ծնողները ընդհանրապես չեն գալիս երեխաներին տեսության: Մենք բազմաթիվ էդպիսի երեխաներ գիտենք կլոր տարին, ծնունդ, նոր տարի, արձակուրդ նրանք գիշերօթիկում են:
    Ըստ Նուբարաշենում մեկ ամիս աշխատող հոգեբուժի փաստերի `(տես ռեպորտաժը) ԱՅՍՕՐՎԱ ՏՆՕՐԵՆԸ ՊԱՐՈՆ ՄԵՐՈՒԺԱՆ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԸ ստիպում էր նրան, որ նորմալ երեխաներին հետամնացի բնութագիր գրի` ԳԼԽԱՔԱՆԱԿ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ համար, որ ԴՊՐՈՑԸ ՉՓԱԿՎԻ, յուրաքանչյուր երեխու համար հսկայական գումար են տնտեսում, ջուր, սնունդ և այլ կարիքներ: Մի պարզ օրինակ, երկու շաբաթը մեկ լողանալը այս աղմուկից հետո դարձավ շաբաթը երեք անգամ: Ինչ եք կարծում, պետությունը սկսեց ավել գումար հատկացնել, իհարկե ոչ: Անցնենք հոգեբուժին. Իհարկե այդ հոգեբուժը դուրս եկավ գիշերօթիկից, փորձեց գործ հարուցել , ԲԱՅՑ նախարարությունը և ոստիկանությունը գործը փակեցին ու նույն բանը ՀԻՄԱ ԵՆ ԱՆՈՒՄ, է ' ԲԻԶՆԵՍԱ ՈՒՐԻՇ ՈՉԻՆՉ: ՉՆԱՅԱԾ չգիտեմ, էդ բիզնեսի հետևում էլ ինչ կա, երեխաներին են օգտագործում, սեկտաներ և այլ, դրանք ուղղակի ականջից ծայրով եմ լսել , ի դեպ, առաքելական ԵԿԵՂԵՑՈՒՑ:
    Դե ինչ ասեմ, "անտարբեր" ծնողների համար էլ լավ տարբերակ է ուտի, քնի, գիշերելու տեղ ունենա, հետո, որ մեծանա գա ինձ պահի: իսկ ուսումը?, հետագա ճակատագիրը?, երեխայի հոգեկան ապրումները? թերի կյանքը?
    ~դրա մասին ով է? մտածելու?~ ?ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ?
    Ինչ է կարծում եք չգիտի կրթության նախարարությունը, հիմա նորից զանգել են մեզ ասում են երեխաների մեջ նորմալ չկա, բոլորին ստուգել են: ԱԲՍՈՒՐԴԱ
    Մի պատգամավորի ասեցինք , նա շատ ոգևորված էր սկզբից, հետո հետքը չքացավ, մի օր զանգեցինք, ասեցինք բա ուզում էիք ԱԺ-ում էս հարցը հնչեցնեյիք, նա պատասխանեց, թե ինչպես կարող էիք երեխաներին հավատալ, նրանք բոլորը հետամնաց են և վառ երևակայություն ունեն, իսկ սանիտարահիգիենիկ վիճակը համարեց գերազանց, սնունդը բարձրորակ և որ ընդհանրապես կարիք չկա անհանգստանալու:
    p.s. քիչ առաջ վերադարձանք նուբարաշենի գիշերօթիկ դպրոցն ավարտած սաների հանրակացարանից, որոնք այսօր միայնակ մայր են և երեխա են մեծացնում:Վիդեո եմ Նկարել, ֆանտաստիկ բարի անձնավորություններ, ուժեղ կամքի տեր մայրեր, կամեցող, անմիջական, կարեկցող, դրսից շներ են փրկել, որ չկրակեն, բերել են իրենց հետ պահում են , նույն հացը կիսում են : Ամբողջը նկարել եմ... Մի կնոջ հանդիպեցի , նա մի քիչ ինձ պատմեց, թե նույն այդ տնօրենը և Ավագյանը ինչեր են արել իր հետ, ինչ բռնություն, ինչ դաժանություն ու չկարողացավ շարունակել աչքերը լցվեցին, սկսեց հեցկլտալ:
    Ասումա ապրիլի 24ին ամեն անգամ հիշում եմ նաև մեր դպրոցի ջարդը, ի տարբերություն թուրքերի դաժանություններին, այստեղ հայն էր հային .............................
    Պարզվեց մեզանից առաջ հ1-նա գնացել ,մանրամասն նկարել, տեսնենք ցույց կտան? հունվարի 14-ին ....
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 07.01.2009, 06:50: Պատճառ: Վրիպակի ուղղում
    Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:

  12. #147
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անառողջ մթնոլորտ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում

    Լող էի տալիս հարստության մեջ: Ոսկին կուրացրել էր աչքերս:
    Ականջներս լցվել էին բյուրեղյա մաքրության ձայներով:
    Այդ ինչ էր?

    Այդ Նուբարաշենի գիշերօթիկն ավարտած երեխաների`արդեն մայրերի հանրակացարանն էր:

    Եվ չնայած դաժան անցյալի, այդ կանայք չէին չարացել կյանքի հանդեպ, չէին կոտրվել, ընկել փողոցները և չէին էլ բռնել իրենց մայրերի ճամփան, հակառակը` այնպիսի գուրգուրանքով էին հոգում թե իրենց երեխաների, թե փողոցային կենդանիների կարիքները, որ զարմանում ես և համակերպվում այն մտքի հետ, որ ԿՅԱՆՔԸ ԱՄԵՆԱՄԵԾ ՈՒՍՈՒՑԻՉՆ է:

    Իհարկե , ինչպես և մեզ բոլորիս, անհրաժեշտ են առօրյա հագնվելու, սնվելու, ապրելու պարագաներ, բայց նրանք չէին թողել, որ այդ խնդիրները դառնան առաջնահերթ և խլացնեն նրանք կյանքի հանդեպ ունեցած ՄԵԾ ՀԱՐԳԱՆՔՆ ՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ:

    Ընտանիքի մեծ անդամները աշխատում են, որպես տան մաքրուհիներ, երեխաները սովորում են դպրոցներում, ոմանք նորմալ ուսում ստանում, ոմանք էլ համատեղում աշխատանքն ու ուսումը, որպեսի մորն օգնեն:
    Այնուամենայնիվ , մենք որոշեցինք կիսվել Ձեր հետ, և փորձել միասին լուծումներ գտնել:

    1. անհրաժեշտ են տարբեր տարիքի երեխաների տաք հագուստներ, մեկ ու մեջ բնակարանները տաքացվում են փայտով, սակայն երեխաները ապրում են, հաճախում են դպրոց, խաղում են ձների մեջ և հաճախ նրանց մայրերը չեն հասնցում հագուստի համար գումար խնայեն, եթե ունեք աղջիկների և տղաների տաք հագուստներ խնդրում եմ արձագանքեք:Կային նաև երկու հղի կին , որոնք պատրաստում են ծննդաբերել գարնանը, հավաքում ենք նաև նորածնի հագուստներ:

    2.Ամենակարևոր խնդիրներից է երեխաների առողջությունը` օրինակ տասներեք տարեկան մի աղջնակի մոտ երիկամներից մեկը գնալով փոքրանում է, էսպես որ շարունակվի նա կկորցնի երիկամներից մեկը: Գումար չկա վիրահատման համար:

    3. Պետությունը նոր շենք է հատկացրել ապրելու համար, բայց ինչպես բնակիչներն են պնդում, ՆՈՐ ՇԵՆՔՈՒՄ ՋՈՒՐ ՉԿԱ,ՏԱՆԻՔ ՉԿԱ, ինչպես ապրենք: Չնայած Պետ.Բյուջեյից փող է հատկացվել հատուկ մանկատան երեխաների համար նոր շենք կառուցելու համար, սակայն անմխիթար վիճակում է, անկողինը խոնավ է, ձյունը ներս է թափանցում, ապրուստի համար անտանելի պայմաններ են, ուստի էլ նրանք շարունակում են ապրել իրենց հին խրճիթանման կացարաններում, որտեղ գոնե գլխներին ջուր չի կաթում...

    ԽՆԴՐԱՆՔ,ինչպես հասցնել բնակիչների ձայնը վերին ատյաններին, որ ՋՐՈՎ ԱՊԱՀՈՎԵՆ և ԿՏՈՒՐԸ սարքեն, որպեսի ընտանիքները տեղափոխվեն նոր բնակավայր:

    ~~Դեռ դրական լիցքերը մնացել են, այնքան լայնացանք, հարստացանք, բարիացանք, ամբողջացանք, դարձանք մի
    մեծ ընտանիք:
    Վերջին խմբագրող՝ նախշուն: 06.01.2009, 23:32:
    Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:

  13. #148
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անառողջ մթնոլորտ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում

    Արսեն ջան անչափ շնորհակալ ենք արագ արձագանքելու համար: Անուշի աչքերը երեկ փայլփլում էին ուրախությունից, երբ տեսավ իր նոր ուսուցչին, որն համբերատար , հանգիստ ձայնով Անուշին մոտ ԵՐԿՈՒ ժամ շարունակ բացատրում էր համակարգչի Այբ Բեմ Գիմ-ը:
    Համոզված եմ արածդ գործը արմատներ կտա~~

    պ.ս. ՉՈՐԵՔՇԱԲԹԻ օրը Հ1-ով, ժամը դեռ ճշտված չի, դիտեք ՄԵԾ ՀԱՂՈՐԴՈՒՄ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցը ավարտած սաների այնտեղ անցկացրած տարիների մասին:
    Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:

  14. #149
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անառողջ մթնոլորտ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում

    Մեջբերում նախշուն-ի խոսքերից Նայել գրառումը
    պ.ս. ՉՈՐԵՔՇԱԲԹԻ օրը Հ1-ով, ժամը դեռ ճշտված չի, դիտեք ՄԵԾ ՀԱՂՈՐԴՈՒՄ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցը ավարտած սաների այնտեղ անցկացրած տարիների մասին:
    Շնորհակալություն տեղեկության համար, Մարիամ ջան Երբ ժամը ճշտվի, խնդրում եմ ասես, եթե հնարավոր լինի:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  15. #150
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անառողջ մթնոլորտ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում

    Մեջբերում նախշուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Արսեն ջան անչափ շնորհակալ ենք արագ արձագանքելու համար: Անուշի աչքերը երեկ փայլփլում էին ուրախությունից, երբ տեսավ իր նոր ուսուցչին, որն համբերատար , հանգիստ ձայնով Անուշին մոտ ԵՐԿՈՒ ժամ շարունակ բացատրում էր համակարգչի Այբ Բեմ Գիմ-ը:
    Համոզված եմ արածդ գործը արմատներ կտա~~

    պ.ս. ՉՈՐԵՔՇԱԲԹԻ օրը Հ1-ով, ժամը դեռ ճշտված չի, դիտեք ՄԵԾ ՀԱՂՈՐԴՈՒՄ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցը ավարտած սաների այնտեղ անցկացրած տարիների մասին:
    Ես էլ պիտի հարցնեի՝ Անուշը ինչ նախասիրություններ ունի, էն էլ արդեն համարյա իմացա...
    Ծրագրավորող ա ուզում դառնա? թե ինչ? կարաս իմանաս? մի քիչ պատմի էլի իրենից
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

Էջ 10 18-ից ԱռաջինԱռաջին ... 67891011121314 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բուլիինգ դպրոցում․ ինչ անել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 82
    Վերջինը: 26.01.2018, 15:05
  2. Իսկ ձեր երեխային ծեծու՞մ են դպրոցում
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 231
    Վերջինը: 18.10.2010, 11:48
  3. Առողջ և անառողջ հագուստ
    Հեղինակ՝ Ֆոտոն, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 20
    Վերջինը: 08.05.2010, 18:40
  4. Մթնոլորտ
    Հեղինակ՝ Alexandra, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.04.2009, 17:31
  5. Համակարգիչը դպրոցում…
    Հեղինակ՝ Angelina, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 20.04.2007, 12:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •