Lion, դու մատնանշում ես լրագրողների ոչ կոռեկտ վարքը և ափսոսանք հայտնում, որ նախկին ուսուցիչը քայլեր չի ձեռնարկել՝ իր պատիվը հասարակության աչքերում պաշտպանելու: Չեմ կարծում, որ նա իր պատվի համար պակաս է մտահոգված, քան ուրիշները: Բայց, հավանաբար, կան հանգամանքներ, որոնք նրան ետ են պահում՝ լրագրողների հետ բանավիճելուց կամ դատարան դիմելուց:

Մասնավորապես, կասկածելի է, որ.
1. Մանկավարժը լքել է դպրոցն ինքնակամ /պաշտոնական վարկածի համաձայն/, առանց փորձելու շարունակել աշխատանքն այնտեղ և ցույց տալու, որ իր մասին ասեկոսները սուտ են:
2. Չի դիմում դատարան՝ հերքում պահանջելու:

Քո անձնական կարծիքով, ինչո՞ւ այդ մարդը չի ձեռնարկում այս երկու կետերում նշված քայլերը: /ակնկալում եմ պատասխան, թեկուզև նամակի միջոցով, եթե թեմայում գրելը նպատակահարմար չես համարում/

Ինչ վերաբերում է լրագրողական էթիկայի խախտումներ նկատելուն. արդյո՞ք դու չես նկատում այդպիսի խախտում Amaru-ի մատնանշած Առավոտ թերթի հոդվածում՝ http://new.aravot.am/am/articles/education/51817/view