Իսկ եթե անմե՞ղ է ու դու խորտակում ես մի մարդու կյանք, ում տեղը կարող ես լինել դու կամ քո մտերմիներից որևէ մեկը...Իսկ եթե իրականում մեղավո՞ր է։ Ու աղջիկների նկատմամբ սեռական ոտնձգություններ, բռնաբարություն արած մարդը մնա անպատիժ ու շարունակի նորանոր աղջիկների կյանք խորտակե՞լ։
Իսկ եթե անմեղ մարդու են «լինչահարո՞ւմ»: Ըստ իս ամենավատ դատարանն էլ լավ է ինքնադատաստանիցԵրբ չկա հանրային վստահություն իրավապաշտպան մարմինների անաչառության նկատմամբ, երբ հենց վերջիններս են ամենամեծ օրենք խախտողները, այդ դեպքում մարդիկ ստիպված սկսում են ինքնուրույն դատաստան տեսնել ամեն մեկն իր խղճի ու արդարության չափանիշներով։
Ու տվյալ իրավիճակում ինքնադատաստան տեսնողին մեղադրել չես կարող։
Լավ իրավական համակարգ ունենալը...Ո՞րն է ելքը։
Պայքարում եմ...պայքարիր, որ երկրումդ դատական համակարգը նորմալ գործի, պետությունը պաշտպանի իր քաղաքացիների իրավունքները, այլ ոչ թե հենց պետական մարմինները ոտնահարեն դրանք։
Էջանիշներ