Մեջբերում նախշուն-ի խոսքերից Նայել գրառումը
Հեհ , մամուլին, հայլուրին, դատի տալը հարգելի ԼԻՈՆ ձեր վրա, ...,[/B]
Հարգելի՛ նախշուն: Շնորհակալություն տրամադրած տեղեկությունների և կարծիքի արտահայտման համար: Սակայն մի խնդրանք ունեմ Ձեզ՝ այդ աստիճան մի՛ աղավաղեք մեր մայրենին: Ձեր գրառումը գրեթե անհնար է կարդալ՝ կետադրական նշանների բացակայության, մեծատառով հավաքված տեքստի և թավատառ տառատեսակի չարաշահման պատճառով: Եթե Դուք ժամանակ և հնարավորություն եք ունեցել թավացնելու տեքստը, ապա հաստատ կարող էիք տեղ-տեղ գոնե վերջակետեր շարել: Սա նաև կօգներ, որպեսզի Ձեր հաղորդագրությունը շատերը կարդային (մարդ կարող է առաջին մի քանի տողը կարդալիս կորցնի շարունակելու ցանկությունը՝ գրվածը չըմբռնելու պատճառով):
Ինձ թվում է՝ դիտողությունս ճիշտ է, եթե հաշվի առնենք այս ֆորումի բնաբանը՝ պահպանե՛նք հայ գիրն ու գրականությունը: