Astgh ջան

եթե նույնիսկ բռնաբարության մասով գործը փակվի, ապա այս մնացած բոլոր հարցերով մի ահագին <<արբիտրաժ>> պետք ա լինի
Թող լինի... Ես խնդիր չունեմ: Բայց միայն դրանից հետո մեղադրեք...

նախշուն, Amaru

Օֆ օֆիկ... Չուկ ջան, բնավ, ես չեմ նյարդայնանում, այլ ընդհակառակը՝ փորձում եմ հասկանալ Լիոնին. այնուամենայնիվ, նա մեզ հավատալու ոչ մի պատճառ չունի:
Դուք ինձ սխալ եք հասկացել: Ես ձեզ հավատալու կամ չհավատալու հարց ընդհանրապես չեմ բարձրացրել: Ես խոսել եմ "Անմեղության կանխավարկած"-ի մասին, որը շատ իմաստուն սկզբունք է և ոչ-ոք, բացարձակապես ոչ-ոք, ինչ ճիշտ և արդար նպատակ էլ հետապնդի, իրավունք չունի խախտել...

Գրվել էր շատ հուզիչ պոստ…: Amaru, ես անսիրտ մարդ չեմ, որ չցավամ երեխաների համար: Ավելին, զուտ անձնական պատճառներով ես գիշերօթիկներում և նմանատիպ հաստատություններում գտնվող երեխաներին վերաբերվում եմ ավելի ԱՅՆ ԿԵՐՊ, քան գուցե և ձեզնից շատերը... Դա իմ խնդիրն է, չեմ ուզում խորանալ:

Բայց իմ ասածը այն է, որ պետք չէ մի չարիքը բուժել մյուսով: Վիճակը լավ չէ, համաձայն եմ, սա չարիք է... Բայց ի՞նչ է անում ժուռնալիստը - բռնում է և այդ չարիքի տեղը մեկ ուրիշ չարիք է գործում՝ ի դեմս "Անմեղության կանխավարկած"-ի խախտման: Այս վերջինը պակաս չարիք չէ հասարակության համար, հավատացնում եմ ձեզ և ոչ էլ պակաս քայքայիչ հետևանքների կարող է բերել, քանի որ շատ մեծ է հավանականությունը մեղադրել անմեղ մարդուն: Տեսեք, նույնիսկ դատարանը, բոլոր կանոնների պահպանությամբ իրականացրած դատաքննությունից հետո չի կարող գոնե 95 տոկոսով ճիշտ լինել: Իսկ ժուռնալիստի դեպքում սխալի հավանականությունը ավելի է մեծանում...

Այսինքն, մեծանում է հավանականությունը մեղադրել անմեղ մարդուն: Իսկ անմեղ մարդուն մեղադրելը և նրա արժանապատվությունը ստնահարելը հասարակության համար պակաս վտանգավոր չէ, քան ձեր նկարագրած երևույթները:

Կրկնում եմ - իմ խոսքերը ուղղված չեն ձեր դեմ, քանի որ դուք արտահայտել եք ձեր տեսակետը, ընդ որում բավականին ճիշտ կերպ /դիմել եք իրավապահ մարմիններին/: Իմ խոսքն ուղղված է ժուռնալիստների դեմ, որոնք այնքան հեռու են ժուռնալիստի էթիկայից, որ թույլ են տալիս իրենց "չնկատել" նման բաները և այդ տոնայնության ռեպոռտաժ հանել...

Իսկ հիմա հարց եմ տալիս - ես, դուք կամ ձեր մտերիմները պաշտպանվա՞ծ ենք նման ժուռնալիստներից, կարող ենք վստահ լինել, որ մի օր, երբ սրտներս կպայթի մեր նկատմամբ դրսևորված անարդարությունից, չենք միացնի հեռուստացույցը ու չենք լսի նմանատիպ ռեպոռտաժ իմ, Ձեր կամ մեր մտերիմների մասին: Այ սա է չարիքը, որին պետք չէ տեղի տալ՝ փորձելով վերացնել մեկ այլ չարիք...