նախ ասեմ, որ տուժածներից մեկը, որին այդ ժամանակ մոտ մեկ տարի գիտեի, անձամբ է ինձ պատմել /բացվել/ էքսկուրսիայի ընթացքում նախապես ասելով, որ պետք է կարևոր բան ասի և պետք է առանձնանալ..և միայն երբ բավականին հեռվացաք դաստիրակցներից հետո պատմեց իր հետ կատարվածը:

Անպայման պետք է հարցն իրավապահ մարմինների օգնությամբ կարգավորվի ու համապատասխան քայլեր ձեռնարկվեն մեղավորներին աշխատանքից ազատել, պատժամիջոցներ կիրառել և արգելել հետագա նման ոլորտում աշխատանքի իրավունքից...
իրավապահ մարմինները արդեն իսկ տեղյակ են: Սակայն չմոռանանք, որ Հայաստանում ենք գտնվում:
Այստեղ ով վճարում է նա ել պատվիրում է երաժշտությունը...:

Ոնց որ թե դրա մասին ռեպորտաժ էղել ա լրաբերով։
վերջին ցուցադրված ռեպորտաժը կարող եք դիտել այստեղ http://www.youtube.com/watch?v=ofDq8pGZZ1I , իսկ այստեղ կգտնեք ուղղակի հետաքրքիր վիդեոներ Ն.11 դպրոցի երեխաների http://www.youtube.com/profile?user=vhovhan&view=videos

Ի՞նչ կարելի է անել։
շատ լավ կլիներ ինչ որ մարդիկ լինեին, որ գնային երեխաներին մոտ նրանց հետ լինեին լսեին նրանց չթողնեն. որ ընկճվեն, վախենան, սթրես ապրեն.... ախր առանց այն ել այդ երեխաները լքված էին, ոմանք մշտապես ապրում են այնտեղ և ամբողջովին կախված են դպրոցից և նրանց հեշտությամբ կարող են ենթարկել ճնշման թե ֆիզիկապես թե հոգեպես:

Տվյալ պահին մենք կարող ենք միայն բարձրաձայնել ու այնպես անել, որ եթե քրեական գործ չի հարուցվել, ապա հարուցվի, իսկ եթե հարուցվել է, ապա չգնա արխիվ՝ առանց մեղավորներին պատժելու:
այո սա նույնպես կարևոր է, քանի որ ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր և ընդհանրապես նախաձեռնությունը պատժելի է: Կարծում եմ այս դպրոցի բազմաթիվ ներկա և նախկին աշակերտներ ովքեր գուցե ենթարկվել են ծեծի կամ սեռական ոնտձգության և այժմ թէև վախենում են խոսել սակայն սպասում են արդարացի ընթացքին, նաև գուցե դրանեն սպասում նման այլ դպրոցների բազմաթիվ երեխաներ:
Լուրեր պտտվում են որ հնարավոր է ոչ միայն փորձեն փակել այլ հնարավոր է նույնիսկ պտտեն մեր վրա..