User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 270 հատից

Թեմա: Անառողջ մթնոլորտ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անառողջ մթնոլորտ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում

    Մենք` մի խումբ երիտասարդներս, ՄԱԿ-ի ՙ10 լավաԳույն դպրոց՚ ծրագրի շրջանակներում 2008 թվականի ապրիլ, մայիս, հունիս ամիսներին կամավորական սկզբունքով աշխատել ենք Երևանի` մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 11 հատուկ (օժանդակ) դպրոցում (Նուբարաշեն):
    Մեր հաճախակի այցերի, երեխաների հետ սերտ շփման արդյունքում հանդիպեցինք մի շարք խնդիրների, որի հանդեպ չենք կարող անտարբեր լինել և որի վրա ուզում ենք հրավիրել Ձեր ուշադրությունը:

    • ուսուցումը
    Թեև դպրոցը նախատեսված է մտավոր թերզարգացում ունեցող երեխաների համար, ըստ մեզ` այնտեղ կան նաև լիովին առողջ մտավոր ունակությունների տեր երեխաներ: Այդ երկու խմբերի համատեղ ուսուցումը անընդունելի ենք համարում, քանի որ մտավոր թերզարգացում ունեցող երեխաների համար կիրառվում է հատուկ և հեշտացված ծրագիր. արդյունքում առողջ երեխաները չեն ստանում լիարժեք կրթություն և փաստորեն թերուս են մնում:
    Ընդհանրապես դպրոցում առկա կրթության մակարդակը խիստ ցածր է: Ավարտական դասարանի շատ աշակերտներ գրել չգիտեն, շատ վատ են կարդում, ոչ բոլոր տառերին են ծանոթ: Մեր կարծիքով` դա ոչ այնքան բնածին թերզարգացածության արդյունք է, որքան կրթական գործընթացի թերացման, հոգատար և ուշադիր վերաբերմունքի բացակայության հետևանք: Այդ նույն երեխաների հետ մի քանի պարապմունք անցկացնելուց հետո առաջընթացն ակներև էր դառնում:

    • սնունդը
    Երեխաներից բազմաթիվ բողոքներ ենք լսել սննդի վերաբերյալ: Ականատես ենք եղել, թե ինչպես էին նրանք հաճախ գերադասում բավարարվել ցամաք հացով, քան ուտել իրենց բնորոշմամբ “զզվելի” ճաշերը: Ընդ որում երեխաների չկերած ճաշերը բաժին են հասնում տնօրենին պատկանող դպրոցի տարածքում գտնվող խոզերին, հնդկահավերին և շներին: Երեխաները հիմնականում դժգոհ են ճաշարանից և հաճախ սոված են մնում:

    • սանիտարա-հիգիենիկ պայմանները
    Դպրոցի ներսում առկա է ծանր, տհաճ օդ:
    Ամռան ամիսներին երեխաները լողանում էին երկու շաբաթը մեկ, կամ լավագույն դեպքում շաբաթական մեկ անգամ:

    • երեխաների նկատմամբ վերաբերմունքը
    Երեխաների պատմածի համաձայն` նրանց նկատմամբ կիրառվում են ծեծ և այլ ֆիզիկական պատիժներ: Ինքներս ականատես ենք եղել ուսուցիչների, գիշերային պահակների կողմից երեխաների նկատմամբ կոպիտ, բռի վերաբերմունքի:
    Դպրոցի տնօրենը եւ այլ ղեկավար անձինք երեխաներին որպես անվճար աշխատուժ աշխատացնում են իրենց տներում և հողամասերում: Ի դեպ, դպրոցի աշխատակիցներից շատերը տնօրենի ազգականներն են:

    սեռական ոտնձգություններ
    Դպրոցում սովորող բարձր դասարանի աղջիկներից լսել ենք հայոց լեզվի և գրականության ուսուցչÇ Ïողմից իրենց ու ևս մի քանի աղջիկների նկատմամբ սեռական ոտնձգությունների մասին: Ընդ որում, ըստ պատմածի, կարելի է ենթադրել, որ մի դեպքում տեղի է ունեցել բռնաբարություն: Երեխաների պնդմամբ` իրենք այդ մասին տեղեկացրել են նաեւ դպրոցի աշխատակազմին, բայց վերջիններս երեխաներին չեն հավատում` պատճառաբանելով, թե նրանք թերզար·ացած են:
    Նշենք, որ մենք այս խնդիրների մասին զրուցել ենք նաեւ դպրոցի տնօրենի եւ աշխատակազմի հետ, որից հետո մեր մուտքը դպրոց դարձել է անձնակազմի համար անցանկալի: Իսկ երեխաներն այնպիսի ճնշումների են ենթարկվել, որ ան·ամ փորձեցին հերքել իրենց պատմածները, սակայն, հետա·այում խոստավանեցին, որ իրենց ասածները ճիշտ է, պարզապես իրենց սովորեցրել են ստել:

    ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ.
    Հաշվի առնելով վերոնշյալը` բացահայտել եւ լուծել դպրոցում առկա խնդիրները:
    Ապահովել մեր ազատ մուտքը դպրոց, քանի որ երեխաները կապվել են մեզ եւ մեծ սթրես են ապրում, որ մենք չենք այցելում իրենց:

    http://armkids.blogspot.com/2008/11/blog-post_5043.html
    Վերջին խմբագրող՝ Grieg: 26.11.2008, 11:50:
    ...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բուլիինգ դպրոցում․ ինչ անել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 82
    Վերջինը: 26.01.2018, 15:05
  2. Իսկ ձեր երեխային ծեծու՞մ են դպրոցում
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 231
    Վերջինը: 18.10.2010, 11:48
  3. Առողջ և անառողջ հագուստ
    Հեղինակ՝ Ֆոտոն, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 20
    Վերջինը: 08.05.2010, 18:40
  4. Մթնոլորտ
    Հեղինակ՝ Alexandra, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.04.2009, 17:31
  5. Համակարգիչը դպրոցում…
    Հեղինակ՝ Angelina, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 20.04.2007, 12:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •