Աստղ ջան, Անուշը դժվարանում եմ մեկ բառով նկարագրել, մի հատ աղջիկա, որը ուղղակի սիրումա բոլորին, հոգ է տանում գիշերօթիկի հիվանդ, ծնողազուրկ երեխաների մասին, ամեն անգամ դպրոց գնալուց շորեր, ուտելիքներա պատրաստում տանումա բաժանում երեխեքին, իրա ես մինուճար մորը կարծես կիսումա էդ տասնյակ երեխաների հետ, անընդհատ աչքերը լցվում են ու ամենինչ գիտակցում ա, երբ օրինակ իրա մոտ խոսում են , որ էս մեկի ծնողը չեկավ Նոր տարուն, էս մյուսինը հրաժարվեց, դե պատկերացրեք, գիշերօթիկում ամբողջ օրը երեխաները սպասումների մեջ են, ոմանք էլ` ապարդյուն:

Անուշը մի ուրիշ ձևի լուսավոր աղջիկ ա, սիրումա նկարել, գործել, ստեղծագործել , կարդալ, նոր բաներ սովորել, թատրոն, մարդկանց:

Ծնվել ա մեկ կիլոգրամ հարյուր գրամ, մի կերպ կյանքի են բերել, շատ բարդություններա ունեցել, ինչպես մայրնա պատմում էն աշխարհից են հետ բերել, հետո տուն չեն ունեցել ու ապրելու միջոց, մայրը գնացելա Խարբերդի մանկատաննա աշխատել Անուշին էլ իրա մոտա պահել, դե հետո էլ ընկելա ես գիշերօթիկը` ըստ իրա խոսքերի նորմալ հաստատություններ չեն ընդունել ու տենց , թե հետագա ճակատագիրը ինչ կլինի, պարզ չի....

Ինչպես երկու օր առաջ պարզվեց, անգամ տուն չունեն, ինձ թվում էր իրանց տունն ենք գնում, որտեղ ապրում են ինքը, մայրը և տատիկը, բայց պարզվում է էդ ՏԱՏԻԿԻ հետ որևիցէ բարեկամական կապեր չունեն, ուղղակի որպես խնամող ընդունել է Անուշի մորը և խղճացել է ու պահում է սեփական թոռնիկի պես: Բայց որ Անուշենք տուն չունեն, դա փաստ է....Իրա մայրը խնդրեց մեզ, որ իրան աշխատանք ճարենք: Բացի այդ, որ աշխատում է ամեն օր երկու ժամ հավաքարար, նա պատրաստ է ցանկացած այլ աշխատանքի, ասումա , եթե պետքա կսովորեմ, կաշխատեմ, մենակ մի բան անեմ, որ Անուշս ոտքի կանգնի, ապագա ունենա~:Մայրը եռանդուն, աշխատասեր, պինդ, շնորքով կին է:

Աստղ ջան անպայման մի օր կծանոթացնենք Անուշի հետ ... իրար հետ Թատրոն կգնանք~ Լավ?