User Tag List

Էջ 4 18-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 270 հատից

Թեմա: Անառողջ մթնոլորտ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում

  1. #46
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անառողջ մթնոլորտ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում

    Մեջբերում Grieg-ի խոսքերից Նայել գրառումը
    ձեռ հարցերին ավելի ուշ կպատասխանեմ հիմա ցավոք ժամանակս չի հերիքում , միայն տեղեկացնեմ որ վաղը ժամը 14.00 <<Ուրբաթ>> ակումբում լինելու է մեր խումբը.
    երեխեք, մեկդ ասեք էլի՝ որ ժամին, որ ալիքով են ցույց տալու
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  2. #47
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անառողջ մթնոլորտ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում

    Մեջբերում Մեղսավոր-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Պարզել ինֆորմացիայի իրավացիությունը:
    2. Ճիշտ լինելու դեպքում «Ուսուցչի» գանգը ցրիվ տալ դպրոցի բակում կվալտով:
    Լիովին համաձայն եմ:

  3. #48
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անառողջ մթնոլորտ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում

    http://www.panorama.am/am/society/2008/12/02/dprocc/

    «ՏԱՐՕՐԻՆԱԿ ԲԱՐՔԵՐ ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑՈՒՄ»

    Երևանի Նուբարաշենի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 11 հատուկ /օժանդակ/ դպրոցում աշխատած մի խումբ երիտասարդ կամավորներ այսօրվա ասուլիսում ներկայացրեցին գիշերօթիկ դպրոցում տիրող իրավիճակը: Վերջիններն այնտեղ այս տարի աշխատել են ՄԱԿ-ի «10 լավագույն դպրոց» ծրագրի շրջանակներում:

    Կամավորներից Հրայր Սավզյանը նշեց, որ «10 լավագույն դպրոց» ծրագրի ընթացքում բավականին հաճախ են այցելել այդ դպրոց և շփվել աշակերտների հետ: Ընթացքում նկատել են, որ շատ երեխաներ չեն կարողանում վարժ կարդալ: Թեև դպրոցը նախատեսված է թերզարգացած երեխաների համար, սակայն այնտեղ կան երեխաներ, որոնք կարող են սովորել, բայց մատնված են անուշադրության: «Մի քանիսը շատ մեծ ցանկություն ունեին սովորելու, դրա համար մենք դպրցում հայոց լեզվի և անգլերենի դասընթացներ կազմակերպեցինք և նկատեցինք, որ երեխաները շատ լավ էլ հասկանում և յուրացնում են դասերը»,- հավելեց նա:

    Ծրագրի մասնակից երիտասարդները հավաստում են, որ դպրոցում տիրում է սանիտարահիգիենիկ շատ վատ վիճակ. տհաճ հոտ է գալիս:

    Բացի այս ամենից, դպրոցի երեխաները պատմել են, որ իրենց նկատմամբ բռնություներ է կիրառվում` ծեծում են, իսկ աշակերտուհիներից երկուսն էլ պատմել են, որ իրենց հանդեպ սեռական ոտնձգություն է իրականացվել: «Աշակերտուհիների պատմելով ոտնձգության հեղինակը դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Լևոն Ավագյանն է»,- ասաց կամավորներից Հրայր Սավզյանը: Այս մասին տեղյակ է պահվել դպրոցի տնօրինությանը, վերջինն էլ նշել է, թե այդ ամենը աշակերտուհիների վառ երևակայությունն է և այդպիսի բան չի կարող լինել: «Սակայն ծրագրի ավարտից հետո պարզվում է, որ այդ ուսուցիչը ինքնակամ հեռացել է աշխատանքից և պատճառաբանել, որ հոգնել է այդ երեխաների հետ աշխատելուց»,- հավելեց կամավորներից Վարդան Հովհաննիսյանը:

    Դպրոցում տիրող բարքերի մասին երկիտասարդ կամավորները պատմել են նաև առաքելական եկեղեցու ներկայացուցիչներին և մի քանի հասարակական կազմակերպությունների: Իսկ նոյեմբերի 13-ին իրենց աջակցությամբ դպրոցում տիրող իրավիճակի մասին մի տեսանյութ է ցուցադրվել Հանրային Հեռուստաընկերությունով, որտեղ նաև աղջիկներից մեկը պատմել է իր հետ կատարվածը: Դրանից հետո ՀՀ ոստիկանության Էրեբունի համայնքի քննչական բաժնից ծրագրի մասնակիցներին կանչել են և բացատրություներ վերցրել:

    «Հ1-ի եթերից հետո, աղջկա մայրը ծեծել է երեխային և ստիպել, որ ոստիկանությունում ասի, թե կամավորներն են համոզել, նման բաներ պատմել, և այդպես էլ ասել է: Եվ այժմ պարզ չէ, թե քրեական գործ հարուցվել է, թե ոչ»,- հավելեցին երիտասարդները:

    Ըստ նրանց, Հ1-ով այդ դպրոցի մասին հաղորդումը եթեր հեռարձակվելուց հետո դպրոցում սկսել են երեխաներին լավ վերաբերվել և մաքուր պահել: Այս ամենը իրենց պատմել են դպրոցի աշակերտները, որոնց հետ մինչ օրս էլ կապ են պաշտպանում:

    Երիտասարդների ցանկությունն այն է, որ Կրթության և գիտության նախարարությունը հետևողական լինի այս հարցում:
    ...

  4. #49
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անառողջ մթնոլորտ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում

    Ի դեպ այսօր ասուլիսից հետո խոսում եի մեկի հետ ով եղել է 11րդ գիշերօթիկի դպրոցի աշակերտներից, և պատմում էր թե ինչ դաժանաբաև ծեծի է պարբերաբար ենթարկվել նա այնտեղ թե տնօրենի թե այն ուսուցչի կողմից և նույնիսկ գլխի վրա ցույց տվեց հետքերը որոնք մնացել են մինչ օրս, այդ մարդը մոտ 30 տարեկան կամ ավելի մեծ էր:
    ...

  5. #50
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անառողջ մթնոլորտ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում

    Մեջբերում Grieg-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ այսօր ասուլիսից հետո խոսում եի մեկի հետ ով եղել է 11րդ գիշերօթիկի դպրոցի աշակերտներից, և պատմում էր թե ինչ դաժանաբաև ծեծի է պարբերաբար ենթարկվել նա այնտեղ թե տնօրենի թե այն ուսուցչի կողմից և նույնիսկ գլխի վրա ցույց տվեց հետքերը որոնք մնացել են մինչ օրս, այդ մարդը մոտ 30 տարեկան կամ ավելի մեծ էր:
    այ քեզ բաաաաաաան...... հիմա տնօրենին վերջը հեռացրել են, թե ոչ? նորը ով է? լավն է, վատն է? մի քիչ պատմի
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  6. #51
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անառողջ մթնոլորտ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում

    Տնօրենին չեն հեռացրել: Հեռացողը, որը ի դեպ ինքնակամ է հեռացել՝ ի՜բր ստեղծագործական աշխատանքով զբաղբելու համար ( ), հայոց լեզվի ուսուցիչ Ավագյանն էր:
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  7. #52
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անառողջ մթնոլորտ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներողություն, մի բան հարցնեմ: Դուք հիմա որտեղի՞ց գիտեք, թե դպրոցում ահուսարսափ է տիրում, եթե ինքներդ ներսում չեք եղել ահագին ժամանակ է: Ենթադրո՞ւմ եք, ինչ-որ եղած նախադեպի հիման վրա եք ասում, թե՞ դպրոց մուտք ունեցող մարդիկ են պատմել:
    Կարդացի, և մի բան զարմացրեց ինձ: Իրո՞ք այցելությունների և երեխաների հետ աշխատանքի հստակ ծրագիր չի՞ եղել:
    Եթե երեխաները ինքներն են պատմել իրենց հանդեպ դաստիարակների և ուսուցիչների կողմից վատ վերաբերմունքի մասին, իսկ հետո արդեն քննչականում բացատրություն տալու ժամանակ իրենց խոսքերից ետ են կանգնել, եթե գիշերօթիկից չգիտես ով արդեն ավարտած երեխաների մորը «խորհուրդ» է տվել լռել, ես ոչ մի հիմք չունե՞մ գոնե ենթադրելու, որ երեխաներին ճնշում են: Ինչ է, Ձեր կարծիքով՝ մի քանի շաբաթվա ընթացքում տասնամյակներ տևած այլանդակությունները և դաժանությունները պետք է վերանային, հա՞: Մեր բարձրացրած աղմուկից հետո երեխաներին ամեն կերպ պետք է ճնշեին ու վախեցնեին, որպեսզի վերջիններս լռեն ու դեռ նույնիսկ մեզ մեղադրեն: Արդյունքները արդեն երևում են. քննչականում նույն այն աղջիկները, ովքեր սկզբից համարձակվեցին խոսել, հիմա ստում են: Դրա համար էլ շատ կուզենայի, որ ուրիշ մարդիկ՝ բացի գիշերօթիկի աշխատողներից, շփվեն երեխաների հետ: Դեռ այն ժամանակ, երբ հաճախ էի գիշերօթիկում լինում, ինքս զգում էի, թե ինչպես են աշխատողները վերաբերվում երեխաներին...

    Այցելությունների հետ կապված: Կոնկրետ պարապելու ծրագիր, այո, նախօրոք չկար, քանի որ բոլորս էլ ուրիշ գործեր ունեինք՝ դաս, աշխատանք և այլն, սակայն բավական կազմակերպված էինք պարապմունքները անցկացնում, ոչ թե՝ երբ հարմար լիներ: Նպատակը երեխաների հետ աուդիոգրքեր ձայնագրելն էր: Եթե մեր աշխատանքը թերի լիներ, ՄԱԿ-ն ինքն առաջինը մեզ այսպես ասած պատասխանատվության կկանչեր: Սակայն, ինչպես տեսնում եք, ՄԱԿ-ը մեզ հետ խնդիր չունի:

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, սա ինձ էլ է հետաքրքիր: Այդ նկարը, որի շուրջը այդքան խոսակցություն կա, մի որևէ տեղ չի՞ կարելի տեղադրել, նայենք (թե՞ հետաքննական նյութ է և այն չի կարելի բացահայտել, կամ էլ նման մի բան: Աստղ, դու այդպիսի բաները լավ գիտես, մի հատ ասա, խնդրեմ):
    Ո՞ր նկարը: Որտեղ Արմանը ձեռքը աղջիկներից մեկի ուսի՞ն է դրել... Չգիտեմ՝ լացեմ, թե ծիծաղամ... Ախր Արմանն ինքը նկարը տպել, բերել և տվել է երեխաներին, երեխաներն իրենք էին մեզ հետ նկարվել ուզում... Ու... Բացի դրանից... Եթե դա կարելի է սեռական ոտնձգություն անվանել, ապա ինչպե՞ս կոչել այն, ինչը տնօրենը անվանում է «ուսուցչի և աշակերտի գրկախառնություն»: Պարզաբանեմ. երբ մերոնցից տնօրենին բողոքեցին, թե աղջիկները ասում են, որ ընկեր Ավագյանը իրենց «ձեռ ա գցել», տնօրենն ասաց, բա՝ նրանք սխալ են հասկացել. ուսուցիչը նրանց այնքա՜ն է սիրում, որ գրկելուց ձեռքերը պատահաբա՜ր կպել են կրծքերին... երևի պատահաբար էլ կապտուկներ են առաջացրել, անասուն... կներեք..
    Վերջին խմբագրող՝ Amaru: 03.12.2008, 22:33:
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  8. #53
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բացվել է Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի վարագույրը. սարսափելի է

    Բացվել է Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի վարագույրը. սարսափելի է



    Վարագույրը մի թեթեւ բացում ես ու` սարսափում, շնչահեղձ լինում: Ու դա ցանկացած համակարգի` բաց կամ փակ, այդ համակարգի ցանկացած վարչության, օղակի պարագայում: Մի խումբ երիտասարդներ ՄԱԿ-ի «10 լավագույն դպրոց» ծրագրի շրջանակներում կամավորական սկզբունքով աշխատելիս բացեցին Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի վարագույրն ու` իրականությունից անակնկալի եկան: Բայց արագ չիջեցրին վարագույրն ու տեսածից, բացահայտածից շշմած` չլռեցին` ինչպես ընդունված է, ինչպես անում են:

    Երեկ «Ուրբաթ» ակումբում նրանք պատմեցին ամեն ինչ:

    Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցը նախատեսված է մտավոր եւ ֆիզիկական հաշմանդամ երեխաների համար, բայց երիտասարդները, ինտենսիվ շփվելով երեխաների հետ, նկատում են, որ նրանց մեծամասնությունը ոչ միայն նորմալ մտավոր տվյալներ ունի, այլեւ` «մեծ տենչ գիտելիքի հանդեպ»: Սկսում են աշխատել նրանց հետ, սովորեցնել: Կամավորներից մեկը պատմեց, որ աշակերտների հետ 1 ամիս անգլերեն պարապելուց հետո նրանք սովորեցին այբուբենը: Իսկ 2-3 ամսից հետո կարողացան շփվել ամերիկացիների հետ: Կամավորները վաղուց էին զգացել դպրոցի տնօրինության անբարյացակամ վերաբերմունքը. պարբերաբար երիտասարդներին կանչում էին, հարցուփորձ անում` ինչու եք եկել, ինչ եք ուզում... Կամավորները բացատրում են, որ ելնելով մարդասիրական նպատակներից եւ այլն, ցույց են տալիս անհրաժեշտ փաստաթղթեր ու վկայականներ: Միեւնույնն է` կամավորների ներկայությունը դպրոցում անցանկալի էր, անհանգստացնող: Մի օր աշակերտուհիներից մեկը փաթաթվում է կամավոր աղջիկներից մեկին ու ասում. «Ես ձեզ շատ եմ սիրում, բայց մեզ արգելել են շփվել ձեզ հետ»... Սակայն կամավորներն արդեն հասցրել էին շատ բան իմանալ, պարզել դպրոցում կատարվածից:

    Նախ, նկատել էին, որ աշակերտները կիսաքաղց են մնում: Հետո երեխաները պատմում են, որ օրվա վերջում իրենք իրենց ձեռքով իրենց համար պատրաստված ճաշը տանում են տնօրենի խոզերին ու հնդկահավերին: Ուտել այդ կերակուրները հնարավոր չէր:

    Կամավորներին ասել էին, որ դպրոցում սովորում են 110 աշակերտներ: Երիտասարդները ոչ միայն չեն տեսնում դպրոցում այդքան աշակերտ, այլեւ շատ հաճախ նկատում են արդեն ծանոթ աշակերտների բացակայությունը: Պարզվում է` տղաներին տանում են ուսուցիչների, տնօրենի այգիներում աշխատեցնելու, աղջիկներին` տներում:

    Դասուսուցումը չի կարող բավարարել անգամ մտավոր հաշմանդամ երեխաներին, ուր մնաց` լիարժեք երեխային: Աշակերտները պատմել էին, որ ստուգումների ժամանակ իրենք` միանգամայն առողջ երեխաները, ուսուցիչների ցուցումով տկարամիտի դեր են խաղում, եւ որ դա չափազանց զվարճալի է:

    Դասերից հետո բոլորին փակում են մի սենյակում, միացնում հեռուստացույցն ու հորդորում սերիալ նայել: Դուրս գալը, զբոսնելը, օրը ուրիշ զբաղմունքներով լցնելը արգելվում է: Սենյակներում, ողջ դպրոցում ծանր հոտ է տարածված: Սանիտարահիգիենիկ տարրական կանոնները չեն պահպանվում. սենյակները հազվադեպ են մաքրվում, երեխաները ուշ-ուշ են լողանում:

    Պարապմունքների ընթացքում կամավորների հետ մտերմացած աշակերտուհիները պատմում են ուսուցիչների կողմից կատարված սեռական ոտնձգությունների, բռնաբարության փորձերի մասին: Եվ բոլոր աշակերտուհիները նշում են իրենց հայոց լեզվի եւ գրականության ուսուցչի անունը` Լեւոն Ավագյան: Կամավորները պատմում են տնօրենին: Սա ասում է, որ այդ պատմությունները աղջիկների վառ երեւակայության արդյունքն է, չէ՞ որ նրանք ամբողջ օրը սերիալ են նայում:

    Երիտասարդները դիմում են նաեւ հոգեւորականների, ՄԱԿ-ի ներկայացուցիչների, լրագրողների: Հանրային հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակում կամավորների նկարահանած տեսաերիզը` քողարկելով իր հետ կատարվածի մասին պատմող աղջկա դեմքը: Դրանից հետո հայոց լեզվի ուսուցիչ Լեւոն Ավագյանը հեռանում է դպրոցից` այլեւս ստեղծագործական աշխատանքներով զբաղվելու նպատակով: Ոչ Լ.Ավագյանը, ոչ մյուս ուսուցիչները, ոչ դպրոցի տնօրենը պատասխանատվության չեն կանչվում: Ոստիկանության Էրեբունու քննչական բաժնից պատասխանատվության են կանչվում կամավոր երիտասարդները` առանց ծանուցագրի, մի հեռախոսազանգով: «Մենք սպասում էինք, որ քննիչները պետք է խիստ մոտեցում ունենային դպրոցի տնօրինության նկատմամբ: Ի վերջո, եթե անգամ դեռ չի ապացուցվել կատարվածը, բայց վկաները շատ են, փաստերը` բազմախոսուն: Այնինչ մենք էինք մեղադրյալի դերում հայտնվել», - պատմեց կամավոր տղաներից մեկը:

    «Մեզ հետ կոպիտ վարվեցին եւ շատ վիրավորական: Քննիչ Ադամյանն ասաց, որ ավելի լավ կլիներ մենք ինքնապաշտպանությամբ զբաղվեինք: Հեգնեց, թե մեզ առաքյալների տեղ ենք դրել: Մինչ այդ ես չգիտեի, որ ցուցմունք գրելու համար իրավունք չունեն մեզ 3 ժամից ավել պահելու քննչական բաժնում: Նրանք ինձ այնտեղ պահեցին 7 ժամ», - պատմեց Մարիամ Սուխուդյանը:

    Մի խոսքով, երիտասարդներին քննչական բաժնում սպառնացել են, վախեցրել, ասել, որ մեղադրողները` աղջիկները, հրաժարվել են տեսաերիզում պատմածից, եւ որ ամբողջ պատասխանատվությունը իրենց` կամավորների` վարագույրը բարձրացնողների վրա է: Ի դեպ, երիտասարդները ձայնագրել են այն հեռախոսազանգը, որտեղ աղջիկներից մեկը զանգում է կամավորին ու տեղեկացնում, որ ինքը քննչական բաժնում հերքելու է ամեն ինչ, ասելու է, որ կամավորների սովորեցրածով է ինքը նման պատմություններ պատմել, իրականում ոչինչ էլ չի եղել: Եվ որ ինքը ստիպված է այդպես խոսել, քանի որ տնօրենը կանչել է մորը, հոխորտացել, սպառնացել, մայրն էլ ծեծել է իրեն` աշխարհով մեկ խայտառակ անելու համար եւ ստիպել հերքել ամեն ինչ: Աշակերտուհիները արդեն հարցաքննվել են: Նրանք ամեն ինչ հերքել են:

    Երեկ ԿԳՆ-ից զանգահարել են կամավորներին, առաջարկել միասին գնալ դպրոց, ստուգայց անցկացնել: Երիտասարդները մերժել են: «Եթե հիմա դուք գնաք այդ դպրոց, կտեսնեք, որ դպրոցը մաքուր է, աշակերտները գոհ են, ոչ մի դժգոհություն չունեն: Բայց այդպես միայն առաջին հայացքից է, հավատացեք»: Երիտասարդների պայքարը գոնե մի արդյունք տվել է. դպրոցը գոնե առժամանակ մաքրվեց գարշահոտերից եւ Լեւոն Ավագյանից:

    Ի դեպ, Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցն են ավարտել լրագրողներ Գագիկ Շամշյանն ու Մհեր Արշակյանը: Գ.Շամշյանը այդ դպրոց է բերվել Կամոյի, Մ.Արշակյանը` Մեղրիի մանկատնից: Նրանք այդ դպրոց են բերվել իբրեւ տկարամիտներ` համալրելու այդպիսիների գլխաքանակը:

    Գագիկ Շամշյանը մինչեւ հիմա հիշում է այդ դպրոցի լավ ու վատ ուսուցիչներին: Եթե անգամ չցանկանա հիշել, ճակատի սպին գոնե ամեն առավոտ հիշեցնելու է լեզվի ուսուցիչ Լեւոն Ավագյանի` մանրահատակի կտորով գլխին հասցրած հարվածը: Մինչեւ հիմա հիշում է ֆիզկուլտուրայի դասատու Վարազդատ Մկրտչյանին, որին երեխաները «կապույտ մորուք» էին ասում, փայտամշակման դասատու Դավիթ Միրզոյանին, որն իր իսկ սարքած ցուցափայտով ծեծում էր իրենց: Եվ թե ինչպես իրենց տանում էր իր այգին, բանջարանոցը, աշխատեցնում, բայց վայը եկել, տարել էր նրան, ով մի պոմիդոր, մի ցոգոլ կպոկեր:

    Իսկ ի՞նչ պետք է տեսնի Կրթության եւ գիտության նախարարությունը Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում` մաքուր մանրահատա՞կ, կահկարասի՞, լվացված զուգարաննե՞ր... Ի՞նչ կարող է տեսնել, օրինակ, ԿԳՆ աշխատակից Արծվիկ Արշակյանը, ով նախկինում այդ դպրոցի փոխտնօրենն էր` բռնություննե՞րը, բռնաբարություննե՞րը, առողջ երեխաներին տկարամտացնե՞լը: Նրանք նման բաներ չեն տեսնում. ոչ այն պատճառով, որ ամենակարեւոր բաները աչքով չես տեսնի: Նրանք այնքան ազնիվ են, որ ուրիշի աչքի գերանը տեսնելիս ձայն չեն հանում, որովհետեւ տեսնում են նաեւ իրենց աչքի գերանը:

    Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
    http://zhamanak.com/article/10793/
    ...

  9. #54
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անառողջ մթնոլորտ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում

    Մեջբերում Amaru-ի խոսքերից Նայել գրառումը
    ...
    Ամառու, շնորհակալություն պատասխանի համար:
    Վերջին անգամ խմբի անդամներդ ե՞րբ եք տեսել երեխաներին: Կապը պահպանվո՞ւմ է, թե՞ չեք կարողանում հանդիպել:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  10. #55
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անառողջ մթնոլորտ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում

    Ժողովուրդ, կներեք էլի - մի հարց տամ:

    Ինչ իրավունքով են խախտում այդ մարդու նկատմամբ գործող անմեղության կանխավարկածը: Պատկերացնում եք, Հայլուրով երկրով մեկ խայտառակ արեցին այդ մարդուն, պատկերացնում եք նրա ընտանիքի, երեխաների ու կնոջ վիճակը...

    Սա լրագրողական անբարոյականություն է - մեղավոր է, հանցագործության հատկանիշներ կան, գործ հարուցեք, հասցրեք այն դատաքննության...

    Թե չէ վարկաբեկում են մարդուն ու լավ են զգում:

    Էդ մարդը ափսոս Եվրոդատարան չի դիմում
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  11. #56
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անառողջ մթնոլորտ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում

    ես նոր հիշեցի, 8-րդ դասարանում ուսուցիչներից մեկի նախաձեռնությամբ օգնություն էինք հավաքել ու տարել էս դպրոց... տպավորությունները ծանր էին, բայց կարծում էինք՝ տկար երեխաներ են, մեզ համար դժվար է շփվել նրանց... չեմ էլ հիշում, թե ինչքան մնացինք, բայց դուրս գալիս էդ վայրենի ուսուցիչները չէին դիմացել, դասարանցիներիցս մի քանիսը տեսել էին, որ մեր հեռանալուց արդեն միջանցքում վազվզող մի քանի երեխաների ծեծում էին... ափսոս դասարանցիներս միայն տուն գալիս դա հիշեցին

    էրեխե՛ք, պինդ եղե՛ք, շարունակե՛ք իրազեկել մեզ!!!!!!!

    ինձ հետաքրքիր է` դպրոցում քանի "մանկավարժ" է աշխատում?
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  12. #57
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անառողջ մթնոլորտ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, կներեք էլի - մի հարց տամ:

    Ինչ իրավունքով են խախտում այդ մարդու նկատմամբ գործող անմեղության կանխավարկածը: Պատկերացնում եք, Հայլուրով երկրով մեկ խայտառակ արեցին այդ մարդուն, պատկերացնում եք նրա ընտանիքի, երեխաների ու կնոջ վիճակը...

    Սա լրագրողական անբարոյականություն է - մեղավոր է, հանցագործության հատկանիշներ կան, գործ հարուցեք, հասցրեք այն դատաքննության...

    Թե չէ վարկաբեկում են մարդուն ու լավ են զգում:

    Էդ մարդը ափսոս Եվրոդատարան չի դիմում
    Էդ սկզբի համար պետք է մտածեին բոլոր մեղավորները, որ գործին ընթացք չէին տալիս: Հիմա շատ ուշ է. եթե չի բողոքել, ուրեմն մեղավոր է եղել. առաջինը հենց ինքը պետք է մտածեր իր պատվի, ընտանիքի պատվի.... մասին

    էսքանի մեջ միայն դա նկատեցիր?
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  13. #58
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անառողջ մթնոլորտ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, կներեք էլի - մի հարց տամ:

    Ինչ իրավունքով են խախտում այդ մարդու նկատմամբ գործող անմեղության կանխավարկածը: Պատկերացնում եք, Հայլուրով երկրով մեկ խայտառակ արեցին այդ մարդուն, պատկերացնում եք նրա ընտանիքի, երեխաների ու կնոջ վիճակը...

    Սա լրագրողական անբարոյականություն է - մեղավոր է, հանցագործության հատկանիշներ կան, գործ հարուցեք, հասցրեք այն դատաքննության...

    Թե չէ վարկաբեկում են մարդուն ու լավ են զգում:

    Էդ մարդը ափսոս Եվրոդատարան չի դիմում
    Դե արի ու, Ամառ ջան, մի ասա... Եթե իսկապես անմեղ է, թող ինքն էլ օգնի ոստիկանությանը, որպեսզի ճշմարտությունը բացահայտվի ու գտնվեն իսկական մեղավորները... Դուք նման բան տեսնու՞մ եք: Մեզ միայն արդարություն է պետք, նպատակ չենք դրել անմեղ մարդկանց բանտ նստեցնել:

    Սե՛դ, չգիտեմ՝ քանի մանկավարժ կա: Իսկ ինչու՞ ես հարցնում...
    Վերջին խմբագրող՝ Amaru: 04.12.2008, 20:33:
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  14. #59
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անառողջ մթնոլորտ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում

    ես ընդունում եմ անձի գաղտնիության իրավունքը ու Լիոնի հետ համաձայն եմ այդ մասով, բայց երբ որ ամեն ինչ վերահսկողությունից դուրս է գալիս, արդեն չես նայում ով, ինչ, ոնց... Էդ ուսուցիչը փաստորեն լռել է ու լռում է, բայց պետք է խոսա, իսկ գործ չի հարուցվել, տուժածները ստում են...
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  15. #60
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անառողջ մթնոլորտ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    ես ընդունում եմ անձի գաղտնիության իրավունքը ու Լիոնի հետ համաձայն եմ այդ մասով, բայց երբ որ ամեն ինչ վերահսկողությունից դուրս է գալիս, արդեն չես նայում ով, ինչ, ոնց... Էդ ուսուցիչը փաստորեն լռել է ու լռում է, բայց պետք է խոսա, իսկ գործ չի հարուցվել, տուժածները ստում են...
    Ասեմ որպես քրեական և քրեադատավարական իրավունքից բավականին հասկացող մարդ...

    Գոյություն ունի անմեղության կանխավարկած - սա բոլորդ էլ գիտեք: Սրա իմաստը այն է, որ ոչ-ոք չի կարող մեղավոր ճանաչվել այլ կերպ, քան դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Հիմա ժուռնալիստները դրել ու կոնկրետ մարդուն մեղավոր ճանաչելու տոնով ռեպորտաժ են հանել, այսինքն խախտել են անմեղության կանխավարկածը...

    Բացի այդ - եթե մարդը դեռ չի բողոքում, չի նշանակում, որ նա մեղավոր է... Հազար պատճառ կարող են նրան արգելել այդ անել, օրինակ՝ ավելի լայն անվանարկումից խուսափելու ձգտումը, հոգեկան ճնշվածությունը, մտերիմների խնդրանքները, անարդար դատավճռից վախենալը և այլն և այլն և այլն...

    Ճիշտը հետևյալն է - եթե նրա արարքում /այդ հաղորդումում/ եղել են հանցագործության հատկանիշների մասին բավարար տվյալներ՝ իրավապահ մարմինները, համաձայն քերական դատավորության օրենսգրքի ուղղակի պահանջի, պարտավոր էին քր. գործ հարուցել՝ հիմք ընդունելով ԶԼՄ-ի հաղորդումը:

    Կա՞ նման գործ: Կարծես ոչ, կա՞ դատավճիռ՝ ոչ: Ուրեմն մարդը անմեղ է, իսկ ժուռնալիստներ իրենց շատ կեղտոտ արարք են թույլ տվել...

    Հիմա որ ասենք այդ մարդու աղջկան ուզող տղեն հրաժարվի այդ աղջկա հետ ամուսնանալ այս ամենի պատճառով, դրան ո՞վ պիտի պատասխան տա: Իսկ որ այդ մարդու տղային սկսեն ծաղրել ու ստորացնել՝ դրա՞ն: Իսկ որ այդ մարդը գուցե հիմա ամաչում է իջնել բեսեդկա ու իր հանգիստը վայելե՞լ: Իսկ եթե նրա կնոջը գործի տեղը բամբասում են...

    Սրանք սաղ հարցեր են, անչափ լուրջ հարցեր, որոնք հաճախ նույնիսկ ինքնասպանության են բերում...
    Վերջին խմբագրող՝ Lion: 05.12.2008, 14:09:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Էջ 4 18-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բուլիինգ դպրոցում․ ինչ անել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 82
    Վերջինը: 26.01.2018, 15:05
  2. Իսկ ձեր երեխային ծեծու՞մ են դպրոցում
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 231
    Վերջինը: 18.10.2010, 11:48
  3. Առողջ և անառողջ հագուստ
    Հեղինակ՝ Ֆոտոն, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 20
    Վերջինը: 08.05.2010, 18:40
  4. Մթնոլորտ
    Հեղինակ՝ Alexandra, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.04.2009, 17:31
  5. Համակարգիչը դպրոցում…
    Հեղինակ՝ Angelina, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 20.04.2007, 12:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •