Մենք ուխտ ունենք, միշտ դեպի լույս~
Կրկին ծանուցագիր էրեբունու քննչականից....
Նոյեմբերի 20-ին, վաղը ` ժամը 12-ին հրավիրել են հարցաքննության ...,
Հասցեն`ք.Երևան, Մ.Խորենացու 162, 2-րդ հարկ, 25 սենյակ~
Մենք ուխտ ունենք, միշտ դեպի լույս~
Կրկին ծանուցագիր էրեբունու քննչականից....
Նոյեմբերի 20-ին, վաղը ` ժամը 12-ին հրավիրել են հարցաքննության ...,
Հասցեն`ք.Երևան, Մ.Խորենացու 162, 2-րդ հարկ, 25 սենյակ~
Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:
էս էր պակաս
ինչի՞ համար են կանչել
Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ
Սա էլ երեկվա ազատությունը, վերջին զարգացումների մասին...
Եթե չգիտեք, լսեք
http://www.azatutyun.am/audio/program/119656.html
Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:
Ջան...ամենայն հավանականությամբ առերեսում կամ հարցաքննություն, եսիմ :~~
դե իրանց ցուցում էին չէ? տվել վերևներից, որ անավարտ է նախաքննությունը, որոշ գործեր կան անկատար~
դե իրանք էլ պիտի կանչեն, համ էլ երևի Մեսրոպյանը ինձ կարոտել է...տեսնեմ որ ժամանակ ունենամ իրան մի մեծ արև եմ ուզում նկարել ու նվիրել~
Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:
«Քննիչի մոտ առանձնապես փոփոխություններ չնկատեցի»
Այսօր երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը հարցաքննվել է Էրեբունու քննչական վարչությունում: «Քննիչը իմ նախկին ցուցմունքների վերաբերյալ որոշ մանրամասներ էր ճշտում, նա միայն հիմա էր հետաքրքրվում այն տեղեկություններով, որ ես տվել էի մեկ տարի առաջ»,- «Հետքին» հայտնեց Մարիամ Սուխուդյանը:
«Զրպարտության» մեջ մեղադրվող երիտասարդը նշեց, որ քննիչի հարցադրումներում առանձնապես փոփոխություններ չի նկատել: «Նույն ոճն էր, դարձյալ իմ անձի շուրջ էր ընթանում հարցաքննությունը, իսկ սեռական ոտնձգությունների մասով այդքան էլ չէր հետաքրքրվում»,- իր տպավորություններով է կիսվում Մարիամը:
Ի դեպ, քննիչը հարցաքննության ընթացքում դարձյալ հետաքրքրվել է Մարիամի բնապահպանական գործունեությունով. «Ես «Փրկենք Թեղուտի անտառը» շապիկով էի գնացել, Մեսրոպյանն էլ հարցրեց, թե այսօր քանի ծառ եմ տնկել: Եթե նա այդքան մտահոգված է շրջակա միջավայրով, կարելի է նրան մեր հաջորդ ակցիաներից մեկին հրավիրել»,- ասում է Մարիամը:
Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:
Կանանց նկատմամբ բռնությունների դեմ պայքարի միջազգային օրն է այսօր~
Երթը կսկսվի Զարոբյան փողոցից....
Քո ձայնը կարող է կյանքեր փրկել~
Մանրամասները այստեղ
http://www.facebook.com/event.php?ei...4280613&ref=mf
Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:
Ռուֆուս (25.11.2009)
Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին աշակերտուհիները 2008 եւ 2009 թվականներին բարձրաձայնել են իրենց նկատմամբ կատարված սեռական բռնություների մասին, ի՞նչ է արել ՄԱԿ-ը նրանց իրավունքները պաշտպանելու համար: «Հետքի» այս հարցին, Ջինա Սարգիսովան պատասխանեց.
http://hetq.am/am/society/brnutyun/
Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:
Նկատել եմ այն, որ մի տեսակ փակ համակարգ էր ու մեծ դժվարությամբ էին թույլ տալիս մեր ծրագիրը իրականացնել, մենք կամավորական ծրագրով էինք էնտեղ ու անձնակազմի հետ շփումը այդքան էլ շատ չէր, մենք երեխաների հետ էինք աշխատում: Ամեն անգամ ներս մտնելուց մեզ էին դիմավորում ուսուցիչների դժգոհ դեմքերը: Ինքս ինձ հարց էի տալիս."Չէ, որ իրանց օգնում ենք , ինչի են այդքան դժգոհ մեր այցելությունից", հետո երբ իմացա դեպքի մասին ու հասկացա, որ խանգարում ինք.... ինչքան քիչ մարդ ելումուտ անի, այնքան քիչ իրենց մութ գործերից կիմացվի... պատերը անգամ ճնշող էր, միայն երեխաների անկեղծ ժպիտներն էր, որ ամեն անգամ էլի ոգևորված գնում էի:
ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...
Ձայնալար (26.05.2010)
«Խիզախ կին» մրցանակ Մարիամ Սուխուդյանին
Մարիամ Սուխուդյան
10.03.2010
Մարտի 10-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը «Խիզախ կին» մրցանակ կշնորհի բնապահպան, ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին:
30-ամյա Մարիամ Սուխուդյանը Թեղուտի պաշտպանության խմբի նախաձեռնողներից է, նաեւ ՄԱԿ-ի «10 լավագույն դպրոցներ» ծրագրի շրջանակներում կամավորական աշխատանքներ է իրականացրել Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում և բարձրաձայնել դպրոցում տիրող իրավիճակը, մասնավորապես սեռական ոտնձգությունները երեխաների նկատմամբ: Վերջինիս հետևանքով նրա նկատմամբ նախ մեղադրանք առաջադրվեց «զրպարտության», ապա «սուտ մատնության» հոդվածով, այնուհետեւ մեղադրանքը մեղմացվեց «զրպարտության»։ Այժմ Մարիամի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է։
Մարիամ Սուխուդյանն այժմ նաեւ հանդես է գալիս որպես վկա մեկ այլ քրեական գործով, որը այս տարվա սկզբին հարուցվել է նույն Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի ուսուցիչ Լեւոն Ավագյանի նկատմամբ:
ԱՄն դեսպանատնից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ «Խիզախ կին» մրցանակը Հայաստանում է շնորհվում է առաջին անգամ:
http://www.azatutyun.am/content/article/1979481.html
2010թվականի ապրիլի 26-pedofilia2_N.jpgին ժամը 13:00 Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (Մովսես Խորենացի 162a) նախագահությամբ դատավոր` Ա.Գաբրիելյանի, տեղի է ունենալու Նուբարաշենի թիվ 11 հատուկ /օժանդակ/ դպրոցի սաների նկատմամբ նույն դպրոցի ուսուցիչ Լևոն Ավագյանի կողմից անառակաբարո գործողութ...յուններ կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի դատաքննությունը ՀՀ Քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասով:
Սույն քրեական գործի շրջանակում Մարիամ Սուխուդյանը /որի նկատմամբ ի դեպ նախկինում հարուցվել էր քրեական գործ և առաջադրվել էր մեղադրանք սկզբից սուտ մատնության, ապա ուսուցչի նկատմամբ զրպարտություն կատարելու համար/ հրավիրվել է դատարան հարցաքննության որպես վկա: Նիստում լինելու են նար այլ վկաներ:
Հարգելի համախոհներ
Ձեր մասնակցությունը, լուսաբանումը խիստ կարևորում ենք...
Նիստը դռնբաց է...
.
Նիստը դռնբաց է...
www.mariamsukhudyan.info
Վերջին խմբագրող՝ նախշուն: 24.04.2010, 12:43:
Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:
Շատ հնարավոր է , որ արագացված դատավճիռ կայացվի ու մեր ամենաբարոյական իրավապահները այդ մանկապիղծին երեք տարվա ազատազրկման փոխարեն պայմանական տան ու ինքը մնա ազատության մեջ....պատկերացրեցիք? էդ որնա...ՀՀ օրենքը թույլա տալիս, բաաաաաաա~~օրենք ունենք աշխարհը չունի, իսկ բարոյականությունը սահմաններ չի ճանաչում, տեսե'ք ոնց են ...կանգնում հանցագործի մեջքին...) երբ մեղադրյալը իր մեղավորությունը ընդունում է, այդ օրենքը կիրառելի է, իսկը հենց այս դեպքն է... բայց դե պետք չի հուսահատվել, պետք է աղմկել, գրել, խոսել, գալ, ներկայանալ, ճնշումներ գործել, նամակներ ուղարկել, տուժողների կողքին լինել տեր կանգնել.... Շատ կուզենամ, ենթադրություններումս սխալվել, դե մեզ տեսնենք... միասին, միահամուռ ուժերով, մեկ մարդու նման~
Բոլոր լրատվամիջոցներից ներկայացուցիչներ՝ անխտի՛ր: Մեկ-մեկ զանգեք, խոսեք, պայմանավորվեք: Հատուկ տեսանյութ և ռեպորտաժ բոլոր ալիքներով՝ գոնե նորությունների մեջ պետք է տեղ գտնի: Այնպես պիտք է արվի, որ այդ մարդու երեսին նայող չլինի՝ ազատության մեջ անազատ լինի: Եթե օրենք է թերանում՝ հասարակությունը պիտի պարզավանքի ենթարկի:
Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:
Ու էս տականքի համար ընդամենը 1.5 տարի ազատազրկո՞ւմ...
Շնորհակալություն Մարիամ Սուխուդյանին իր կամքի ու համառության համար։
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Մեջբերում թեմայի առաջին գրառումից, որն արվել է 2008թ. -ին
3 տարի անց, «ուսուցիչ» Լևոն Ավագյանը դատարանի դահլիճից տեղափոխվեց կալանավայր: Նա դատապարտվել է 2 տարի ազատազրկման: Դրա համար պահանջվեց 3 տարվա համառ պայքար: Սրտանց շնորհավորում եմ բոլոր ակտիվիստներին, ովքեր նեցուկ եղան անպաշտպան երեխաներին՝ այս 3 տարվա ընթացքում ենթարկվելով պետական տերորի, հետապնդումների:Մենք` մի խումբ երիտասարդներս, ՄԱԿ-ի ՙ10 լավաԳույն դպրոց՚ ծրագրի շրջանակներում 2008 թվականի ապրիլ, մայիս, հունիս ամիսներին կամավորական սկզբունքով աշխատել ենք Երևանի` մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 11 հատուկ (օժանդակ) դպրոցում (Նուբարաշեն):
Մեր հաճախակի այցերի, երեխաների հետ սերտ շփման արդյունքում հանդիպեցինք մի շարք խնդիրների, որի հանդեպ չենք կարող անտարբեր լինել և որի վրա ուզում ենք հրավիրել Ձեր ուշադրությունը: …
Իսկ Լևոն Ավագյանին մաղթում եմ հաճելի ժամանց քրեակատարողական հիմնարկում: Տարոսը դպրոցի տնօրենին, ու հանցագործությունը կոծկող մյուս պատասխանատուներին:
Adriano (24.05.2010), Amaru (26.05.2010), Ambrosine (24.05.2010), Ariadna (24.05.2010), Chuk (24.05.2010), cold skin (25.05.2010), Enigmatic (24.05.2010), Grieg (24.05.2010), helium (24.05.2010), Kuk (24.05.2010), matlev (24.05.2010), murmushka (24.05.2010), NetX (25.05.2010), Աթեիստ (24.05.2010), Մանուլ (24.05.2010), Նարե (24.05.2010), Ներսես_AM (24.05.2010), Շինարար (24.05.2010), Ուլուանա (24.05.2010)
Ես ավելին կասեմ էս խեղճերը փողի համար նույնիսկ իրենց պատիվն են ծախում: իսկ էդ ավազակին պետք է միանգամից մահապատիժ տրվի, քանի որ դրա նման անամոթները նույնիսկ մեռած ժամանակ են մարդ բռնաբարում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ