էս իիիիիիիիիիիինչ ա կատարվում
Մար ջան, ես էլ եմ ստեղ, այսօր չեմ կարող միանալ, բայց ձեզ հետ եմ
էս իիիիիիիիիիիինչ ա կատարվում
Մար ջան, ես էլ եմ ստեղ, այսօր չեմ կարող միանալ, բայց ձեզ հետ եմ
ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԹԻՎ 11 ԴՊՐՈՑԻ ՆԱԽԿԻՆ ՍԱՆԸ ՊՆԴՈՒՄ Է ԻՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի շուրջ իրադարձությունները կրկին բուռն ընթացք են ստացել: Գործով վկա ներգրավված «S.O.S Թեղուտ» երիտասարդական կազմակերպության ակտիվիստ Մարիամի Սուխուդյանը նույն գործով այժմ անցնում է որպես մեղադրյալ: Նրան առաջադրվել է մեղադրանք`ՀՀ Քրեական օրենսգքրի 333-րդ հոդվածի առաջին մասով` սուտ մատնություն:
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել քաղաքից չբացակայելու մասին ստորագրությունը: «Ես չեմ իմացել, որ ինձ ոստիկանություն կանչել են սուտ մատնության մեղադրանքով: Ինձ եկած ծանուցագրում գրված է եղել, որ առաջադրվում է մեղադրանք զրպարտության համար: Դա ինձ շատ զարմացրեց, ապշեցրեց: Գնացի ոստիկանություն և որոշումը տվեցին, այնտեղ նոր տեսա, որ գրված է սուտ մատնության համար է առաջադրվել մեղադրանքը», -Panorama.am-ին ասաց Մարիամ Սուխուդյանը:
Հիշեցնենք, 2008-ի վերջերին Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվեց մի տեսանյութ, որը Նուբարաշեինի թիվ 11 դպրոցում տիրող ամենթողության մասին էր պատմում: Ըստ տեսանյութի, դպրոցի սաները այժմ արդեն հայոց լեզվի նախկին ուսուցիչ Լ. Ա-ի կողմից ենթարկվել էին սեռական բնույթի ոտնձգությունների:
Տեսանյութի հիման վրա ՀՀ ոստիկանության ՔԳ վարչության Էրեբունու քննչական բաժինը հետաքննություն է անցկացրել, որի արդյունքում 2009-ի փետրվարի 11-ին հարուցվել է N12105809 քրեական գործ, բայց ոչ թե սեռական ոտնձգությունների մեղադրանքով, այլ ՀՀ Քրեական օրենսգրքի 135 հոդվածի առաջին մասով` զրպարտության մեղադրանքով: 2009-ի մայիսին Մարիամ Սուխուդյանը և «S.O.S Թեղուտի» մյուս ակտիվիստները հրավիրվել են ՀՀ ոստիկանության ՔԳ վարչության Էրեբունու քննչական բաժին` որպես տվյալ գործով վկաներ:
Սակայն շաբաթ օրը, երբ Մարիամը հրավիրվել է ոստիկանություն, պարզվել է, որ ինքն այլևս գործով վկա չէ, և նա, ինչպես վերը նշեցինք, անցնում է գործով որպես մեղադրյալ ու մեղադրվում է սուտ մատնության համար:
Որպես վկա, ստիկանություն է կանչվել նաև Հանրայինով հեռարձակված տեսանյութի հեղինակ Սյուզան Սիմոնյանը: Նա Panorama.am-ին փոխանցեց, որ իրավապահ մարմիններին ասել է, որ որտեղից է ստացել իր տեղեկությունները և ովքեր են դրա աղբյուրը: «Ես նրանց հանձնել եմ տեսանյութերը, որոնք կցվել են արձանագրությանը», - հավելեց նա:
Նկատենք, որ նշված դպրոցում կատարված անօրինությունների մասին տեսանյութը Հանրային հեռուստաընկերությանը տրամադրել է հենց Մարիամենց կազմակերպությունը, որն այդ դպրոցում մոնիտորինգ է իրականացրել` պարզելու, թե որքանով են նման փակ համակարգերում պաշտպանվում երեխաների իրավունքները:
Մանկավարժի սեռական բնույթի ոտնձգությունների մասին շրջանավարտների կողմից հնչած մեղադարանքներին Նուբարաշենի թիվ 11 դպրոցի տնօրեն Մերուժան Ենգիբարյանը պատասխանել էր, թե այդ մեղադրանքներն անհիմն են և «երեխաների երևակայության արդյունք են»:
«Մենք, որ այնտեղ աշխատում էինք, տեսնում էինք, որ շատ կան երեխաներ, որոնք բավականին նորմալ էին, նկատի ունեմ սակավամիտ չէին, ինչպես անվանում են դպրոցը: Մենք զարմանում էինք` ինչպես կարող են բոլորին հավասարապես մի համակարգով, մի ծրագրով ուսուցանել: Ավարտած աղջիկներն ասում էին, որ իրենք հոգեբանական ծանր ճնշման մեջ էին ընկնում և ավելին էին ուզում սովորել, քան տրվում էր նրանց: Ի՞նչ ենք անում այդ երեխաների հետ», -պատմեց Մարիամը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ով նախկինում եղել է Նուբարաշենի թիվ 11 դպրոցի սան, պնդում է, որ դպրոցի նախկին ուսուցիչ Լ. Ա-ն դպրոցի երեխաների շրջանում անվանվել է որպես «Կապույտ մորուք» և աչքի է ընկել երեխաների հանդեպ իր առանձնահատուկ դաժանությամբ: «Միշտ ծեծում էր բոլորիս, անխնա ու հայհոյում բոլորին` անկախ նրանից, աղջիկ են, թե տղա», - Panorama.am-ին ասաց Գագիկ Շամշյանը:
Հ. Գ.
Լրատվամիջոցներից մեկում տեղեկություն էր տպագրվել, որ այդ դպրոցում է սովորել նաև «Հայլուրի» լրագրող Մհեր Արշակյանը: Վերջինս մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ ինքն այդ դպրոցում «ոտք անգամ չի դրել»: «Չգիտեմ որտեղից են այդ տեղեկությունները տպագրվում, դա անհեթեություն է. ես այդ դպրոցում ոտք անգամ չեմ դրել ու, բնականաբար, այնտեղ չեմ սովորել», - հավելեց նա:
http://www.panorama.am/am/society/20...17/nubarashen/
Աղբյուր` Panorama.am
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Երկուշաբթի օրրը ժամը 21:15 Երկիր մեդիայի եթերում դիտեք "Հրապարակ" հաղորդումը...
Թեման` Հատուկ դպրոցներից մինչև կոռուպցիա
Հաղորդմանը ներկա էին լրագրող Սուզան Սիմոնյանը, Անահիտ Բախշյանը, կրթ,նախ.ից Նուրիջան Մանուկյանը և մի իրավաբան հելսինկյան ասոցիացիայից:
Զրույցը ծավալվում է Նուբարաշենի թիվ 11 դպրոցում տիրող բարքերի շուրջ:
Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:
Վաղը օնլայն եթեր ...բաց մի թողեք հնարավորությունը լսելու արդեն ավարտած սանի խոստովանությունը Նուբարաշենում շուրջ 30 տարի տիրող ապօրինությունների շուրջ:
http://blogs.radiovan.am/pryamoj-efi...eme-pedofilii/
Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:
թե անտարբեր չեք , թողեք Ձեր +-ը
http://blogs.radiovan.am/kto-pomozhe.../#comment-8662
հիշեցնեմ , որ Վանը շարունակում է իր հետաքննությունը և տրամադրում է ուղիղ եթեր, բոլոր նրանց, ովքեր բան ունեն ասելու այս կապակցությամբ:
Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:
Մարիամ ջան, իսկ էս հինգշաբթի Ռադիովանով էլի հեռարձակում լինելու՞ է: Խնդրում եմ ձայնագրված ֆայլը էլի ափլոդ արեք, լսենք:
I may be paranoid but no android!
Ես ճիշտն ասած այս թեման նոր եմ կարդում և կարող եմ ասել, որ ես ուղղակի շոկի մեջ եմ: Ինչպես կարելի է նման ձևով վարվել քո հարազատի հետ, իսկ մենք բոլորս ինչ-որ չափով հարազատ ենք,քանի որ հայ ենք: Իսկ նման վերաբերմունքը հատկապես հայ երեխաների նկատմամբ ,և կապ չունի թե այդ երեխաները ինչ կարգավիճակ ունեն, ուղղակի խայտառակությունա: Ես կխնդրեյի, որ այս հարցով անմիջապես զբաղվեն ՀՀ հատուկ ծառայությունները և ներքին գործերի բաժնի աշխատակիցները: Իմ կարծիքով այդ այսպես կոչված զարհուրելի, սարսափ տունը պետք է փակվի, այն անձինք որոնք աշխատում են այդ հիմնարկում պետք է կրեն իրենց պատիժը: Ընդ որում այստեղ պետք է նրանց ոչմի փող չփրկի պատասխանատվությունից: Օրինակ տնօրենին դայե 40 տարի ազատազրկումնա քիչ:![]()
կարևորը հիմա իմացաք և միացաք~~
իսկ նման ծառաություններին խնդրելով չի այլ պահանջելովա` նամակներով, բողոքներով, եթերներով, հրապարակումներով, անընհդատ թմբակահարելով, այլապես արդեն վաղուց գիտեն մեր` հայերիս բնավորությունը ...շուտ հոգնող, մոռացող , հարմարվող և լռող....
իսկ այս թեման որն մոտ մեկ տարի անընդմեջ ուշադրության կենտրոնում է դեռ ՌԵԱԼ փոփոխություններ չկան, տնօրենը իր գահին բազմած շարունակում է ահաբեկել երեխաներին և նրանց ծնողներին , էլ չասեմ , որ ամբողջ անձնակազմը ազատության մեջ է այնինչ պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն` երեխաների ճակատագիրն պղծելու համար ...
Դժվար է գիտակցել , բայց հենց դու ես նա ենք այսօր որոշում այս երեխաների հետագա իրավունքներն , ճակատագիրը, ապագան....
լռությունը անթույլատրելի է....
պ.ս. այսօր կլինեն կրթության նախարարությունից պատասխանատուներ ,
ինչպես նաև մեկ ամիս նուբարաշենում աշխատած հոգեբույժը, որին տնօրենը ստիպում էր կեղծել երեխաների փաստաթղթերը `խնդիրներ չունեցող երեխուն գրել մտավոր հետամնաց...քանզի 750.000 դրամ է տարեկան հասնում մտավոր խնդիրներով մեկ երեխուն, իսկ առողջին` 105.000
ու այս հոգեբույժը` Հարություն Մինասյանը փորձեց գործ հարուցել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին, սակայն կրթության նախարարության միջամտությամբ գործը փակվեց...
Գոյություն ունի տարիների գաղտնի ամուր կապ հատուկ դպրոցների և նախարարության միջև, որն այսօր բորբոսնել մքլել է և արատավորվել~
Ժամանակն է առողջանցել միջավայրը, թե չէ`~
պ.ս.Հնարավոր է ես էլ գնամ և մասնակցեմ քննարկմանը...
դե ' http://blogs.radiovan.am/kto-pomozhet-shkole-11/
Վերջին խմբագրող՝ նախշուն: 05.11.2009, 11:57:
Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:
Վաղը ժամը 11:00 -ին ուրբաթ ակումբում տեղի կունենա մամլո ասուլիս, որի ընթացքում կներկայացվեն վերջին զարգացումները Նուբարաշենի թիվ 11 դպրոցում տիրող անառողջ մթնոլորտի վերաբերյալ:
Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:
Ես այդ դպրոցում կամավոր աշխատել եմ ու ես էլ ինչ-որ չափով զգացել եմ տեղի մթնոլորտը... ցավալի էր![]()
ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...
Grieg (06.11.2009)
հհհհհհ?
դու էլ ես եղել?
ականատես???????
դե պատմի~
Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:
ինձ նույնպես հետաքրքիր ա ինչ ա նկատել 21darimardը
...
Ականատես եք եղել., գուցե դուք էլ մասնակցեք ՌադիոՎանի եթերին, հայտնեք Ձեզ հայտնի տեղեկությունները, ..... ,
Ախր դա այդքան կարևոր է առողջ ապահով միջավայրի համար
ի դեպ այսօր ժամը 17:00 -18:00 է, լսեք ռադիո Վան այս մասին
Թեժ քննարկումը շարունակվում է...կլսեք մինչև այժմ չհրապարակված Դ.Ա.-ի և կամավոր Արմանի միջև տեղի ունեցած խոսակցության ձայնագրությունը...
Դ. Ա.-ն իր նախաձեռնությամբ զանգահարել է կամավորներից Արման Ղարիբյանին և հայտնել, որ իրենց տուն եկել է մի օտար մարդ և խոսել իր մոր հետ, որից հետո ինքը ստիպված է տալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ, քանի որ իրեն հեռուստացույցով դիտելիս ճանաչել են, և ինքը, իր խոսքերով, «խայտառակ է եղել ծանոթների շրջապատում»: Խոսակցությանը ներկա են գտնվել Դ. Ա.-ի քույրը` Լ. Ա.-ն ու մյուս կամավորը` Լիլիթ Նուրիջանյանը, որը լսել է Արմանի խոսակցությունը: Հեռախոսային խոսակցությունը ձայնագրվել և հանձնվել է նախաքննական մարմիններին:
Նախաքննական մարմինը կեղծել է ձայնագրությունը
Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:
պահ պահ պահ տեսեք ինչ նորություններ եմ բերել Ձեզ
Երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին առաջադրած մեղադրանքը դատարան չհասավ, քանի որ գործը հսկող դատախազ Գրիգորյանն այն հետ է ուղարկել նախաքննական մարմնին` Էրեբունու քննչական բաժին: Մարիամի պաշտպան Նոնա Գալստյանը գործի նյութերին ծանոթանալուց հետո բողոք էր գրել քաղաքի դատախազին եւ չորս միջնորդություն էր ներկայացրել, որոնցից 2-ն արդեն ընդունվել են, իսկ 2-ի քննությունը հետաձգվել է:
«Բոլոր թերությունների մասին տեղյակ էինք պահել քաղաքի դատախազին մեր բողոքում, իսկ երկուշաբթի օրը ներկայացրել էինք միջնորդություններ` պահանջելով որպես ապացույց ճանաչել դպրոցի նախկին սաներ Դ.Ա.-ի հեռախոսազրույցի ձայնագրությունը եւ Հ.Ս.-ի տեսագրությունը: Երկու միջնորդություններն էլ ընդունվել է քննիչի կողմից»,- «Հետքին» տված հարցազրույցում ասաց փաստաբան Նոնա Գալստյանը:Մարիամի պաշտպանը նաեւ միջնորդել էր դադարեցնել քրեական հետապնդումը երտասարդ ակտիվիստի նկատմամբ, քանի որ գործի նյութերով նրա մեղքը չի ապացուցվել Մեկ այլ միջնորդությունով պաշտպանը պահանջել է լուծել Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը, քանի որ գործով հիմնավորվել է, որ նա իրականում կատարել է սեռական ոտնձգություններ աշակերտուհիների նկատմամբ:
«Այս երկու միջնորդությունների քննությունը դեռեւս հետաձգվել է, քանի որ քննիչը համայնքի դատախազությունից ցուցում է ստացել մի շարք գործողություններ կատարելու վերաբերյալ, դա նշանակում է, որ նախաքննությունը վերսկսվելու է»,- ասաց Նոնա Գալստյանը:
Փաստաբանը նշում է, որ Մարիամ Սուխուդյանի մեղադրանքը չի կարող հիմնավորված համարվել, քանի որ նրա եւ դպրոցի նախկին սան Դ.Ա.-ի միջեւ առերես հարցաքննություն չի կատարվել, իսկ մեղադրանքն առաջադրված է եղել միայն Դ.Ա.-ի ցուցմունքներով:
Հիշեցնենք, որ վերջինս քննիչներին հայտնել է, թե նախքան իրեն տեսանկարահանելը Մարիամ Սուխուդյանն առանձնացել է իր հետ եւ սովորեցրել կեղծ տեղեկություններ հայտնել ուսուցիչ Լեւոն Ավագյանի մասին, մասնավորապես` թե ինչպես է ուսուցիչը սեռական բռնությունների ենթարկել իրեն եւ մի քանի այլաշակերտուհիների:
Մինչդեռ երիտասարդ ակտիվիստները, ինչպես նաեւ «Հետքի» լրագրող Լենա Նազարյանը, որոնք Մարիամի հետ են եղել այդ օրը, իրենց ցուցմունքներում պնդել են, որ Մարիամը տեսագրությունից առաջ չի առանձնացել Դ.Ա.-ի հետ եւ նրան ոչինչ չի սովորեցրել:
«Բացի այդ` երկու ուսուցիչներ իրենց ցուցմունքներում նշել են, որ Դ.Ա.-ն իրենց պատմել է Լեւոն Ավագյանի կատարած ոտնձգությունների մասին, այն ժամանակ, երբ Մարիամը դեռ չէր տեսանկարահանել աղջկան, այսինքն` Դ.Ա.-ն այդ մասին ուսուցիչներին հայտնել է ավելի վաղ, քան Մարիամը կարող էր սովորեցնել նրան, ուստի Մարիամին առաջադրած մեղադրանքն անհիմն է,- ասում է փաստաբան Նոնա Գալստյանը:,- Լայն լուսաբանումը եւս իր արդյունքն ունեցավ, որովհետեւ քննիչը պատրաստ էր գործը դատարան ուղարկել, սակայն դատախազը գործը հետ ուղարկեց, սա նշանակում է, որ իրենց համակարգում եւս ընդունում են, որ գործը թերի է, սա հազվադեպ է պատահում»:
Իսկ Մարիամ Սուխուդյանը «Հետքի» հետ զրույցում հույս հայտնեց, որ ոչ միայն իր մեղադրանքը կվերացվի, այլեւ բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն. «Չափազանց կարեւոր է, որ պատժվեն երեխաների նկատմամբ բռնություններ գործադրած անձինք, որպեսզի մյուս ուսուցիչներն ու տնօրենները զգաստանան, եւ նման բան այլեւս չկրկնվի»,- ասաց երիտասարդ ակտիվիստը:
http://hetq.am/am/society/nubarashen-school-2/
http://hetq.am/am/society/mariam-2/
Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:
Amaru (14.11.2009), Ariadna (19.11.2009), Cassiopeia (14.11.2009), cold skin (14.11.2009), StrangeLittleGirl (14.11.2009), Yellow Raven (14.11.2009), Շինարար (14.11.2009), Ուլուանա (15.11.2009), Ռուֆուս (17.11.2009)
Նախշուն ջան, էս հինգշաբթի ընդհանրապես չկարողացա լսել: Ձայնագրությունը կա՞: Շատ եմ ուզում լսել:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ