User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Հայկօ-ի, Գալաթեա-ի և Yeghoyan-ի համատեղ պատմվածքը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #7
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկօ-ի, Գալաթեա-ի և Æþelwulf-ի համատեղ պատմվածքը

    Ու ստեղ գյադա-գյուդա Գրաստամատիչները ոչ դես ոչ դեն, իրար վրա, իրար հերթ չտալով, մենակ էն հասկացան, որ արդեն Մաչալբեկի բաղնիսումը խանձվում էին: Հերոն թե.
    -Տղեք, պասեք` տըսնիմ հուր է էդ բիձեն:
    -Ստիարենք էլի, հուր պիտի ըլնի,-կողքերը նայելով վրա տվեց Զերոն:
    Մեկ էլ դղրդալեն, ֆսֆսալեն իրան մեջ քցեց Մաչալբեկ բիձեն.
    -Ի ՞ նչ եք կորցրել մեր գեղումը.
    -Հի-հի…- քթի տակ հռհռում էր Հոմոն,- դե արի ու սրան տար տատուշի մոտ:
    -Ձենդ, արա, հեսա տանում ենք,- վրա տվեց Զերոն, ու գլուխը տնկեց դեպի ֆսֆսան բիձեն,- ձյաձ, գործովն ենք էկալ, կարում ենք իրար հասկանանք
    -Արյա, այ գյադեք, կարո ՞ ղ ա ջոկալ եք` ես էլ ձեր հարիֆն եմ, հլա մի արագ կամ խանձվում եք կամ էլ ռադներդ քաշում եք բաղնիսիցս, իզ ու թոզներդ չտենաաաաամ, -դղրդաց, ճղճղաց ամբողջ ջանդակով մեկ Մաչալբեկը: Զերոն թրջեց տակը.
    -Բա որ ասում էի` էսի ըլնող բան չի
    Հերոն ու Հոմոն շունչները պահած` մտածում էին` ոնց են սաղ-սալամաթ դուրս պրծնելու էս խանձարանից:
    Զերոն թե.
    - Չամալբեկ ջան, ինչի ՞ ես ղժղժում, ասինք` գործով ենք էկալ, չէ ՞:
    -Մաչալբեկ գոռաց բիձեն:
    -Հա, Չամալբեկ ջան, դե ես էլ էի էլի էդ ասում:
    -Ասի` Մաչալբեկ
    -Դե կարևոր չի,-իրան մեջ քցեց Հերոն,- ասածներս էն ա, որ Անտառի հենց մեջտեղում՝ կակաչի դաշտում, մի մենավոր խրճիթ կա, ու հենց էդ խրճիթում մի շատ սիրուն, մի շատ քնքուշ, աննման մի պառավ է ըսպասում քեզ, ասինք` գալիս ենք քո բաղնիսը, ինքն էլ իրա տատից լսել էր քո մասին, ասեց, թե տեսնեք Չամալբեկին, կասեք, որ ես մ.թ.ա չեմ պսակվել ու մինչև հիմա իրան եմ սպասում, թող փասափուսեն հավաքի ու գա ստեղ:
    -Որ բոյի սուտ ա է ասում,- աչքերը չռեց Զերոն
    -Արա, դե սուս մնա էլի,- կողքից բշտեց Հոմոն,- քո համար ի ՞ նչ տարբերություն, թե ինչ բոյի ա:
    Էս լսելն էր, որ լսեց Մաչալբեկը, ոտները թուլացավ, տաքությունը բարձրացավ, սիրտը հելավ ընկավ ոտների տակը, մեկ էլ թե ուր ես, պառավ, գալիս եմ
    Գյադա-գյուդա Գրաստամատիչները ուրախությունից պար էին գալիս, թե գործի կեսն արված է, էլ չսպասեցին առավոտվան, հելան լուսը-մութ գիշերով ճամփա ընկան: Շատ գնացին, թե քիչ իրանք էլ չգիտեն, իրիկվան կողմերը հասան Սև անտառ: Մաչալբեկը որ մտավ խրճիթ, աչքը միանգամից առավ առաստաղից կախած չորացած սունկերի ողկույզներին, կակաչի փնջերին ու կանեփի տերևներին, աչքերը կլորացան, մինչև թոքերը ժպիտ երևաց դեմքին, արդեն օդում էր իրան պատկերացնում, մոռացավ պառավին էլ, իրա ոտքերի արանքում կորցրած սիրտն էլ:
    Հերոն էս որ տեսավ, միանգամից վրա տվեց.
    - Տատուշ ջան, մենք մեր գործն արել էնք, էս դու, էս էլ քո Մաչալբեկ բիձեն, դե մեզ վիշապ Պաշիվին ոչնչացնելու կոդերն ասա, մենք գնանք մեր գործին: Տատուշն էլ արդեն երանության փրփուրներից կախկրտված գյադեքին ասում է, թե որ աշխարհում, ու ամենակարևորը ոնց պիտի Պաշիվին բռնեն ու վզքաշ անեն:
    Գրաստամատիչները մինչև պատալոկ շնորհակալ են լինում տատուշից ու գնում են Պաշիվ վիշապին տողադարձ անելու: Հասնում են քարանձավ` Պաշիվի առանձնատանը: Մեկ էլ տեսնեն Պաշիվ վիշապը կերուխում ա կազմակերպել հերթական անգամ հավաքել իրա մոտ` բերրի-գերիա դարձրել գյուղի կանանոցը:
    -Վաաայ, պասիվ Վիշապը,- ասում է Հոմոն ու զգում որ չի կարողանում կանգնել ոտքերի վրա,- տղերք, թռանք,-ու փորձում է փախչել:
    -Բայց լավ էլ ակտիվ ա, որտե ՞ ղ տեսար պասիվ,-աչքերը չռած ասում է Զերոն:
    -Պասիվ չի, Պաշիվ ա,- դոմփումա գլխին Հերոն:
    -Ում համար պասիվ, ում համար Պաշիվ,- ասում է Հոմոն,- չմտածեք, ես պապուսիկին կբարևեմ: Գլուխը առնում, ոտքերը չորս անում ու վազեվազ հասնում է տուն:
    Մնում են երկու եղբայր: Հերոն մտածում է` եթե հիմա վրա տանք, կարողա կնանոնց վնաս-մնաս տանք, հետո ոնց ենք մեր արածի տակից դուրս գալու: Հիշում են նարկոբան Տատուշի ասածները ու որոշում սպասեն մինչև Պաշիվիկը հարբի ու գյաբրլամիշ լինի: Քանի կսպասեին, Զերոյի աչքը կպնում ա:
    - Արա, հել, պիտի կոդը դու հավաքես:
    -Թող մի քիչ էլ քնեմ, խռխռալով ասում ա Զերոն:
    -Արա, ինչ քնել, հել ու հիշի` Պաշիվ վիշապին հաղթողինն է արքայադստեր ձեռքը և ոչ միայն:
    - Էդ ոչ միայնը կտաք ինձ:
    -Բայց ի՞նչ կա էդ ոչ միայնի մեջ, որ տենց կպած ուզում ես
    -Արա, դե քո համար ի ՞ նչ տարբերություն, ուզում եմ` տվեք էլի:
    - Քոնն ա, հել, ուշադիր լսի` ինչ ես անելու, հենց ծառը ճռռցնեմ ուրեմն կոդը հավաքելու ժամանակն ա, հավքում ես,` հետո սեղմում ես Enter ու գնում ես կանգնում Պաշիվի պոչի մոտ: Հենց գմբգմբոցը ընկնի մեր Պաշիվիկի ականջը, ես վերևից կթռնեմ գլխին ու օբեռկոտ վերևից, տուր թե կտաս շան ճակատին ու լեշը կփռեմ ոտքերիդ տակ: Ամեն ինչ անում են ճիշտ այնպես, ինչպես պայմանավորվել էին, և վերջ, հրաժեշտ յոթ ուղեղանի վիշապին էլ, իրա բռնած գործին էլ, մինչև էսօր էլ ձեն-ձունը չկա:
    Որպես ապացույց Հերոն կտրում է վիշապ Պաշիվի պոչից ու ճամփա են ընկնում դեպի արքայից արքա, նորին արքայություն Թերիազար Գուստավ Էմմանուիլ Ֆրիդրիխ ֆոն Շպրիցի Արքայական Պալատը: Թագավորական սրահ են մտնում քաջարի գեղջուկ, կապտաաչքախառը եղբայրները, անցնում Ազդարարի կողքով, որ նորից գարշանքից փակած քթով, միայն աչքերով հետևում է եղբայրների չարքաշ-քարքաշ աշխատանքին:
    -Ձեռդ քանդակափառ, ներկայացել էն Գրաստամատիչներ եղբայրներից երկուսը, կհրամայեք ինչպե՞ս վարվել:
    -Վարվել,-ջերմաչափը թափ տալով` բոռում է արքան ճռճռալով:
    Եվ վարվում է Ազդարարը: Հենց այդ պահին օրոր-շորորալով ներս է մտնում չքնաղ արքայադուստր`Հուրիան:
    Հերոն, առաջ ընկնելով, ցույց է տալիս Պաշիվ վիշապի պոչը, և որպես փոխհատուցում, ինչպես խոստացել էր արքան ստանում է չքնաղ դստրության` Հուրիա Էսմերալդա Էստելլա Բիկինելլա դե լյա Գլամուրի ձեռքը, Զերոն ստանում է իր և ոչ միայնը, Հոմոն էլ հրեն պտտում է իր նշաձև աչիկներն ու ծիկրակում հարևանուհի և ոչ միայն Ազդրուշի մարդուն:
    Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.02.2010), davidus (08.02.2010), Rhayader (20.02.2010), Sona_Yar (20.02.2010), Արևհատիկ (08.02.2010), Դատարկություն (08.02.2010), Կաթիլ (09.02.2010), Հայկօ (08.02.2010), Շինարար (08.02.2010), Ռուֆուս (08.02.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Yeghoyan-ի, SSS-ի և Վահիկի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 12.05.2010, 14:23
  2. Արձակ. yerevanci-ի, Roller-ի և Yeghoyan-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 11.04.2010, 22:56
  3. Արձակ. Roller-ի, Yeghoyan-ի և Sophie-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 03.04.2010, 02:28
  4. Արձակ. Yeghoyan-ի, Chuk-ի և Monk-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 11.03.2010, 17:16
  5. Արձակ. *e}|{uka*-ի, Գալաթեա-ի և Բարեկամ-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 20.11.2008, 01:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •