User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Հայկօ-ի, Գալաթեա-ի և Yeghoyan-ի համատեղ պատմվածքը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #4
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկօ-ի, Գալաթեա-ի և Æþelwulf-ի համատեղ պատմվածքը

    Հերոն տեղնուտեղը սիրահարվեց, գույն տվեց-գույն առավ, և մինչ Հոմոն կցկտուր որձկում էր, իսկ Զերոն, սյան հետևում թաքնված, կասկածելի շարժումներ էր անում, ուսից ցած բերեց սազը և, ծնկելով Արքայադսեր գահի առջև ու աշխատելով չնայել շղարշե բաղձալի եռանկյունուն, էսպես երգեց.

    Հոյահմա, փափկաշքեղ՝ ո՜վ իմ հրաշք թանկագին,
    Խաս ու ղումաշ ինձ չեն զսպի. կգըրավեմ քո հոգին,
    Ճըղեմ-անցնեմ հազար շղարշ, հաղթեմ դըժխեմ վիշապին,
    Միայն իմը լինես հավետ, զգամ քո շունչը իմ կրծքին։

    Ծով աչքերդ՝ սուրսայր նետեր, դոշդ՝ ալեծուփ օվկիան,
    Բաբախում է սիրտըս բյուրեղ քո տեսիլքով դյութական,
    Վերին-ստորին շրթունքներդ՝ սիրո դարպաս ու մեհյան,
    Կանչում են ինձ. կըգամ, միայն՝ մուտքս լինի նյութական։


    Երգում է դյուրագրգիռ Հերոն, ու սազի քաղցր հնչյունների հետ մեկտեղ՝ դահլիճն ասես լույսով է լցվում, թացանում են Ազդարարի աչքերն ու Արքայադստեր շղարշ եռանկյունին, ու չքնաղ Հուրիան սիրատոչոր հայացքը գամում է Հերոյի ամրակուռ սազիկին։ Նույնիսկ վատառողջ Թագավորն է հուզվում, դուրս է սողում սպեղանիների կույտի տակից և թափահարելով գայիոսնի փոխարեն թևի տակ դրած ահռելի ջերմաչափը՝ ասթմայաձայն խզզում է.

    - Լա՛վ էս երքում, բան չունեմ ասելու։ Վիշապին է՞լ երքելով պիտի սըբանես։
    - Ինձ որ՝ սպանեց,- զզվանքից կանաչած՝ մրմնջում է Հոմոն։
    - Տղա՛, տղա՛,- հազում է Թագավորը,- Գնալու էք գլուխներտ ուտեք։ Լսի՝ ինչ էմ ասում. իմ Թաքավորության հեռավոր անգյուններից մեկում՝ Սեվ Անտառում, մի իմաստուն պառավ է աբրում։ Իրան հարցրու, կարող է՝ մի բան հուշի։
    - Անչափ շնորհակալ ու երախտապարտ ենք, ո՜վ Արքայից Արքա,- սկսում է օճառաբույր քսմսվել Հերոն,- ո՜հ, Արեգակդ ճրագաց, շտեմարանդ իմաստության և կաճառդ բարության։ Դու՛, որ...
    - Ռա՜դ,- հանկարծ մռնչում է բարության կաճառը. երիկամային քարերն էին շարժվել.- Մինչեվ Պաշիվին սըբանած չլինեք, աչքիս չերեվաք, գյադե՛ք։
    - Բայց...
    - Դու՜րսսսսսս,- շնչարգելության հերթական նոպայից խեղդվելով՝ եռացող թեյնիկի ձայն է հանում Թագավորը։

    Հերոն ու Հոմոն խորը գլուխ են տալիս, սյան հետևից հանում են երանությամբ ծխող Զերոյին ու դուրս ելնում Պալատից։ Շատ են գնում թե քիչ՝ մեկ էլ հասնում են Սև Անտառ։ Անտառի հենց մեջտեղում՝ կակաչի դաշտում, մի մենավոր խրճիթ է լինում։ Զգույշ բացում են դուռը եղբայրները, մտնում ներս ու սկսում զարմացած չորս կողմը նայել.

    - Թու թու թու, չա՛ր սատանա,- վախենում է Հերոն՝ տեսնելով առաստաղից կախ չորացած սունկերի ողկույզները, կակաչի փնջերն ու կանեփի տերևները։ - Հեքիմ է, ինչ է...
    - Վայ չէ՜, Հերու՛լ, դերձա՛կ է տատին, - վրդովվում է Հոմոն։- Տե՜ս, էն էլ՝ ասեղները։ Վայ ինչ էլ սու՜ր են։ Սուր-սուրուլիկ, հաստ-հաստուլիկ, ճուճ-ճու...
    - Էտի աչքիս արաբ ա, - ընդհատում է Զերոն՝ ոտքով բզբզելով պատի երկայնքով մեկ շարած նարգիլեները։ - Արաբ դերձակ-հեքիմ... Յախք։ Հելանք ստեղից։ Հոմո՛, Հերոյին ասա՝ ես դուրսն եմ։
    - Հերոյի՞ն,- հանկարծ մի կռնչոց է գալիս խրճիթի խավար խորքերից։ Հերոյի՞ն։ Ու՞ր է։- Ու կաղին տալով՝ մթության միջից դեպի եղբայրներն է գալիս մի այլանդակ պառավ՝ մրոտ գդալն ու վառվող խանձողը ձեռքին։- Բերե՜ք, բերեք ի՜նձ։ Հերոյի՜ն։
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 03.09.2010, 23:57: Պատճառ: Հեղինակի խնդրանքով
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (05.01.2009), Ariadna (17.02.2009), CactuSoul (08.02.2010), Chilly (20.02.2009), comet (18.05.2009), helium (09.02.2010), impression (06.01.2009), Morpheus_NS (05.01.2009), Norton (18.05.2009), Rhayader (08.01.2009), Sona_Yar (18.05.2009), Արևհատիկ (08.02.2010), Բարեկամ (01.06.2009), Դատարկություն (08.02.2010), Եկվոր (18.05.2009), Երկնային (06.01.2009), Երվանդ (06.01.2009), Լեո (18.05.2009), Ուլուանա (05.01.2009), Ռուֆուս (08.02.2010), Վիշապ (05.01.2009), Քամի (07.01.2009), Ֆրեյա (21.02.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Yeghoyan-ի, SSS-ի և Վահիկի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 12.05.2010, 14:23
  2. Արձակ. yerevanci-ի, Roller-ի և Yeghoyan-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 11.04.2010, 22:56
  3. Արձակ. Roller-ի, Yeghoyan-ի և Sophie-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 03.04.2010, 02:28
  4. Արձակ. Yeghoyan-ի, Chuk-ի և Monk-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 11.03.2010, 17:16
  5. Արձակ. *e}|{uka*-ի, Գալաթեա-ի և Բարեկամ-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 20.11.2008, 01:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •