Ես էլ գրեմ կարծիք, բայց չնեղանաք ու չնեղվեք, լա՞վ:
Առաջին մասի վրա զարմացած եմ: Չէի սպասում: Գրած էր “մեջից”, ոչ “դրսից”: Իսկականն ավելի շատ էր, քան սարքածը, մի խոսքով – շահած գործ ա, կարդացի հետաքրքրությամբ: Սիրում եմ, որ նայում են ուղիղ աչքերի մեջ, ու որ էդ ինքն ա, ոչ թե ոճ կամ ձև:
Երկրորդը ճիշտն ասած դուրս չեկավ: Հերոսի նկարագիրը լրիվ փոխվեց: Նախ, իրադարձությունները սարքովի էին, ու նույնիսկ եթե համարենք, թե տենց զարգացան, հերոսի վարքը, մտքերը և այլն չեն բռնում առաջինում ներկայացված կերպարի հետ:
Երրորդը ընդհանրապես դուրս չի գալիս: Գրել եմ գիշերը երեքին, ու, էնքան որ մի բան գրած լինեմ:
Էջանիշներ