User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Մ.Ժվանեցկի

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Մ.Ժվանեցկի

    Դիմանկար
    Իմ մասին կարող եմ հստակ ասել։ Ես երբեք չեմ լինի բարձրահասակ։ Եվ գեղեցիկ։ Եվ վայելուչ կազմվածքով։ Ինձ երբեք չի սիրի Միշել Մարսյեն։ Եվ երիտասարդ տարիներին ես չեմ ապրի Փարիզում։

    Ես չեմ խոսի թարգմանչի օգնությամբ, նստի ինքնաթիռի ղեկի մոտ ու շնչի թթվածնով։

    Իմ կարծիքը չի լսում մեկից ավելի մարդ։ Եվ այդ մեկն էլ սկսում է սեփականը ունենալ։

    Ես հավանաբար չեմ ղեկավարի ռադիոյի ու հեռուստատեսության մեծ սիմֆոնիկ նվագախումբը։ Ֆիլմ էլ չեմ նկարահանի։ Կաննում էլ ոչինչ չեմ ստանա։ Ոչինչ չեմ ստանա սմոկինգում, լույսերի ներքո։ Ժամանակը արդեն չի հերիքում... Չեմ հասցնի։

    Երբեք չեմ լինի կին։ Իսկ հետաքրքիր է, ի՞նչ են նրանք զգում։

    Իմ հայտնվելուց ոչ ոք ոտքի չի կանգնի...

    Անկողնում կարող եմ շոկոլադ խմել։ Բայց հարկավոր է վեր կենալ, հագնվել, պատրաստել։ Հետո հանվել, պառկել ու խմել։ Ոչ բոլորը դրան կգնան։

    Ես երբեք չեմ թռչի 7 մետր երկարությամբ... Պարզապես չեմ հասնի։ Դե, պարզապես չեմ վազի։ Դե, նույնիսկ եթե վազեմ։ Դա ոչ մի նշանակություն չունի, քանի որ գետնից չեմ պոկվի... Գործեր... Հոգսեր...

    Եվ այս դղյակում ծովափին, ես արդեն երբեք չեմ հայտնվի։ Ես դեռ կարող եմ հայտնվել նրա մոտ։ Նրա դեմ։ Բայց նրա մե՞ջ։ Այդպես էլ ուրիշը... Նույնիսկ հասարակ նավը իմ հրամանատարությամբ դուրս չի գա նեյտրալ ջրեր... Մերից դուրս չի գա։ Եվ իմ կտավների համար աստղաբաշխային փողեր չեն տա։ Արդեն ժամանակ չկա։

    Եվ իմ արտահայտություններից չի թնդա կրկեսը և չի հուզվի դահլիճը։ Եվ չի ծիծաղի ձին իմ տակ... Միայն իմ առջև։ Եվ չի ծաղկի ինչ որ բան։ Եվ չի բուրի ինչ որ բանով։ Եվ չի ասի աղջիկը «Ես քեզ սիրում եմ»։

    Եվ մայրս չի հարցնի «Ի՞նչ ես կերել այսօր, տղաս»։

    Բայց փոխարենը... Փոխարենը ես կասեմ տղայիս. «Տղա՛ս, ես անցել եմ այս ամենով։ Ես չեմ դառել այս ու չեմ դառել այն։ Ես կփոխանցեմ քեզ իմ փորձը»։

    Ժվանեցկի

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (29.03.2009)

  3. #2
    Մշտական անդամ Esmeralda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.06.2006
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օֆֆտոպանոց կամ թեմայից դուրս 4

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Դիմանկար
    Իմ մասին կարող եմ հստակ ասել։ Ես երբեք չեմ լինի բարձրահասակ։ Եվ գեղեցիկ։ Եվ վայելուչ կազմվածքով։ Ինձ երբեք չի սիրի .....
    Ժվանեցկի
    Շատ հետաքրքիր էր.... Դո՞ւ էիր թարգմանել...
    Ты так хотел побед -
    так забирай свой приз...

  4. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օֆֆտոպանոց կամ թեմայից դուրս 4

    Լավն է, բայց ինչու՞ ես օֆֆտոպանոցում դրել:

  5. #4
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Օֆֆտոպանոց կամ թեմայից դուրս 4

    Մեջբերում Esmeralda-ի խոսքերից

    Շատ հետաքրքիր էր.... Դո՞ւ էիր թարգմանել...
    Ուհու, լավնա չէ՞

    Հ.Գ. Տեղափոխում եմ Գրականություն, քանի որ արդեն երեք մարդ ասեց, որ լավն է

  6. #5
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Օֆֆտոպանոց կամ թեմայից դուրս 4

    Հեռախոսային մենակություն
    Ես մի ժամանակ գրել եմ. «Բոլորը, բոլորը»,- գրում էի ես։ «Թեյնիկը եռաց, գազը վերջացավ։ Կատուները փախան։ Բոլորը։» - գրում էի ես։ Կատարյալ մենակություն։ Եվ այն վրա հասավ։ Ընկերոջ հետ խոսակցությունը 9 դրամ. րոպեն։ Նրա համար կարդալ փոքրիկ հատված - հարյուր դրամ։ Լսել նրա շունչ քաշելը՝ 30 դրամ։ Իմանալ, որ ոչինչ չի ստացվել - 50... 370՝ որ դրա մեջ համոզվես։

    Առաջ անհաջողությունը - երկու հարյուր գրամ մեկ ութսունով և բուտերբրոդ՝ կիլկի, ձվով, սպիտակ հացի վրա - 40 լումա։ Հիմա հինգհարյուր տաս գումարած երեք հարյուր առանց խմիչքի։ Ութ հարյուր դրամ նրա համար, որ ոչինչ չստացվե՞ց։ Շուկա... Դա շուկան է։ Անպետք առարկաներ վաճառողի կատարյալ մենակություն։

    Մարդ չկա, որ տեղականով հետը խոսես։ Կվաճառես քո մարմինը և նորից կմտնես կապի մեջ։ Խորհուրների մասին խոսք չկա։ Ո՞վ է ի՞նչ հասցնում։ Մի նկատողություն լեզվից նույնն է, թե չորս անգամ ճաշես լավ կաֆեում։ Եթե սկսել նամակագրությամբ զբաղվել, դու կիմանաս, որ այս խնդրի վրա պետք է թքել, երբ արդեն ոչ այդ խնդրի, ոչ այս կառավարության, ոչ այս ազգի հիշատակումն էլ չկա։

    Նա այնտեղից զանգահարում է, կայծակնային արագությամբ ասում իր համարը ու գցում խոսափողը, ինչպես վառվող քարածխի կտոր։ Ինքն ընդհանրապես մտածում է շեկելով, իսկ խոսում է դրամով։ Դրամով խոսում է հավեսով... Նա խոսում է նույնիսկ ձեր հեռախոսը կախելուց հետո։ Իսկ հեռախոսացանցի համար էական չէ, ով է ավարտել խոսակցությունը, նրա համար կարևոր է ով է շարունակում...

    «Բոլորը» - գրում էի ես, - «Բոլորը»: Սա գրական գործեր են։ Իսկ անձնակա՞ն։ Լսել, որ նա հանձնել է մեքենա վարելու քննությունները, գնել է մեքենա, պատվիրել է տորթ պաղպաղակից, կերել է այն ինչ-որ տեղացու հետ ու հիմա նստած ծխում է, նստեց հազար դրամ, սակայն իրեն ոչ ոք չհավատաց...

    Տասնվաց ժամ աշխատեցի, ուշացա խանութ, հացի փշրանքներով մաքրեցի սառնարանը ներսից, որ լսեմ, որ իր մոտ կեսգիշեր է, բայց ինքը սովածացել է ու խժռում է պուդինգ և բեկոն կամ, հակառակը, և շատ կարոտել է, բայց ուզում է քնել... Կարճ ասած, նրա կեղծարարությունը ութ հարյուր քսան դրամ նստեց, ուղիղ իմ սոված ստամոքսի վրա։ «Ես շատ եմ կարոտում»,- չգիտես ինչու շշնջում էր նա։

    «Ես այստեղ եմ պետք»,- պնդում էր նա։ Երկուսով նրանք խոսեցին հազար հարյուր դրամի։ Բա իմանա՞լ, թե ինչ է նա այնտեղ ուտում, ինչի վրա է քնում, որ լողավազանում է նա կանգնած ու դրա համար էլ ահռելի գումարներ ծախսում...

    «Բոլորը, - գրում էի ես, - Բոլորը»։ Այսպիսի մենակություն դեռ չի եղել։ Կարելի է ստորանալ, երբ քեզ գումար են տալիս։ Բայց ստորանալ ու դրա համար գումար վճարե՞լ։

    «Բոլորը, - գրում էի ես, - Բոլորը»։ Հաշիվը բերեք։ Ոչինչ այդքան չի ընդգծում մենակությունը, որքան հաշիվը հեռախոսի ու հոսանքի համար։

    Այո՛։ Եթե նա կոքիդ է, ավելի քիչ լույս է պետք։ Այո՛։

    Եվ այսպես, հեռախոսով գրական ու անձնական կյանքով ապրելու փորձերը բերում են արագ սնանկացման, թեթև հոգեկան խանգարման և կատարյալ մենակության անպետք առարկաներ վաճառողին։

    - Ի՞նչ եք վաճառում։ Ամո՛թ։ Գոնե վերամշակեիք։ Խիղճ ունե՞ք։

    -Խիղճ ունեմ։ ԷՆ բաներից չի հերիքում... Էհ, չեք ուզում մի վերցրեք։

    Մ.Ժվանեցկի

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (29.03.2009)

  8. #6
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Re. Օֆֆտոպանոց կամ թեմայից դուրս 4

    Չգրված նամակ

    Դու հրաշալի մարդ ես։ Դու քայլում ես ինչ-որ տեղ։ Դու անում ես ինչ-որ բան։ Դու զգո՞ւմ ես, որ ես սպասում եմ։ Դու դա հասկանո՞ւմ ես։ Զանգիդ, զանգիդ, հասկանո՞ւմ ես։ Նամակիդ, նամակիդ, հասկանո՞ւմ ես։ Մի՞թե չես ամաչում... Մի՞թե դու իմ մասին չես մտածում։ Միգուցե դու ինձ չե՞ս սիրում։ Հա՞։ Ես տանել չեմ կարող մարդկանց, որոնք ինձ չեն սիրում։ Մենք վիճել ենք։ Ես շուռ եկա ու գնացի։ Մի՞թե դա պատճառ է ինձ չզանգելու։ Չի՛ կարելի։ Ի՛նձ չի կարելի։ Չսիրել։ Նայի՛ր, ինչպիսին եմ ես։ Դյուրագրգիռ, նեղացկոտ։ Ոչինչ։ Վաղը ես ուրիշ կլինեմ։ Որտե՞ղ ես դու քայլում։ Աստված չանի... Ես հենց մտածում եմ, որտեղ կարող ես դու լինել, սիրտս կանգնում է... Ես չեմ կարող։ Ես չե՛մ կարող։ Չը՛համարձակվես։
    Չէ… Տանջվի՛ր։ Տանջվիր։ Մազերդ թող ճերմակեն։ Ճերմակեն։ Հիմար։ Սպասի... Աստված չանի… Իմ հիմար ֆանտազիա… Ես սպասում եմ… Դադարեցրու որոնումներդ տարօրինակ մարդ։ Դե զգա, թե ինչպես եմ սպասում։ Զգա՛ ու ուշքի եկ։ Ու արի ինձ մոտ։ Դե՛… Թակիր։ Թակիր։ Ու բացի։ Վազքից հոգնած։ Ու ասա, որ չես հասկանում… Ես քնած կլինեմ։ Ես կդիմավորեմ քնաթաթախ։ Ես քնած կլինեմ… Արի՛։ Ես արդեն պառկում եմ։ Ես արդեն քնած եմ ձևանում։

    Մ.Ժվանեցկի

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    dvgray (29.03.2009), impression (29.03.2009), Jarre (29.03.2009), Չիպ (29.03.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •