իսկ ո՞ւմ համար ես վերցրել գիտե՞ս կոնկրետ
Իմ համար վերցրել ե՞սես հաստատ գալիս եմ
իսկ ո՞ւմ համար ես վերցրել գիտե՞ս կոնկրետ
Իմ համար վերցրել ե՞սես հաստատ գալիս եմ
Հա, դու, Անահիտը, Արշակը, Բյուրը, մեկ էլ եսIceGirl777-ի խոսքերից
![]()
Իսկ որտեղ և որ ժամին ենք հանդիպելու՞![]()
Այսոր ոնց որ ցույց են տալիս?
Այսօր ցույց չեն տալու: Կտեսնեք Դեկտեմբերի 31-ին, TV5-ov!:Windows-ի խոսքերից
Կա՛նգ առ, վայրկյա՛ն, չքնաղ ես դու:
Ուսանողական Հաջողված Ավանդույթ
Ինչպես և տեղեկացրել էինք, այսօր Ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ ՈՒՀԱ-ի 1/4 փուլի երկրորդ խաղը, որը կազմակերպվել էր Հայաստանի Ուսանողական Ասոցիացիայի կողմից։ Առաջինը, ի դեպ, երեկ էր։
Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ դահլիճում տիրում էր ջերմ մթնոլորտ, իսկ բեմի վրա՝ թեժ պայքար։ Զգացվում էր, որ բոլոր թիմերն էլ շատ են աշխատել ամենաբարձր գնահատականներ ստանալու ակնկալիքով։ Այսօրվա խաղին մասնակցում էր 6 թիմ, որոնք ներկայացնում էին Երևանի պետական, Հայաստանի պետական ճարտարագիտական, Երևանի Խորենացու անվան, Երևանի Պետական Լեզվաբանական համալսարանները, Երևանի պետական կոնսերվատորիան և Երևանի ԲՈՒՀ-երի հավաքականը։ Բոլոր թիմերն էլ պատրաստ էին ու անում էին հնարավորինս երջանիկների քառյակում հայտնվելու համար, որոնք անցնում են հաջորդ՝ կիսաեզրափակիչ փուլ։ Եվ չնայած այն իրողությանը, որ նրանք մրցակիցներ են, նրանց մեջ չկար իրար կրծելու ու վնասելու ցանկությունը։ ուրախություն ինձ, թիմերը չէին առաջնորդվում «Կարևորը մասնակցությունն է» թույլերի նշանաբանով։ Թիմերը ոչ միայն չէին խանգարում իրար, այլ նաև օգնում էին։ Խաղի ընթացքում, ինչպես նաև խաղից հետո, խոշոր միջադեպեր չեն գրանցվել, ինչը, անկասկած, անկախ ամեն ինչից, շատ ուրախալի ու ողջունելի է, և այսքանով արդեն, ըստ իս. կարելի է համարել, որ խաղը կայացել է։
Կազմակերպվածությունը բավական բարձր մակարդակի վրա էր, այնքան, որ նույնիսկ մինչև խաղը սկսվելը կազմակերպիչները գիտեին, թե ինչ են խնդրելու հանդիսատեսին։ Հանդիսատեսի մի մասը, սակայն, հայկական ավադույթի համաձայն շարունակում էր խոսել ձեռախոսներով, գոռալ տեղի-անտեղի և բարձր պահել պաստառները՝ դժվարացնելով մյուս մասի հումորների տեսա-լսողական ընկալումը։ Իսկ լսելու ու տեսնելու շատ բան կար։
Հարկավոր է նշել թիմերի ընդհանուր դերասանական բարձր վարպետությունը, ինչին ՈՒՀԱ-ում քիչ նշանակություն չի տրվում։ Այս տեսանկյունից դժվար է նույնիսկ որևէ թիմ առանձնացնել, քանի որ փայլում էին գրեթե բոլորը։ Ինձ համար ցավալի էր, որ հանվել էր ամենաուհայական մրցույթը «Ռազմինկան», և թիմերի իրական պատկերը չէր երևում։ Չկար նաև երաժշտական մրցույթը, և թիմերի մոտ խիստ սահմանափակված էր երգերի քանակը։
Խոսելով թիմերի մասին՝ պետք է նշել, որ հումորը հիմնականում չհիշվող ու ռաբիզական էր, ինչը որոշ չափով համապատասխանում էր դահլիճին։ Թիմերում չկար օրիգինալության բաղադրիչը, և որևէ թիմ այս առումով առանձնացնելն դժվար է։
Երևանի Պետական Լեզվաբանական համալսարանի թիմը կարողացել էր ժամանակակից ՈՒՀԱ-ի միտումները հաշվի առնելով, ստեղծել որոշակի կերպարներ և դրանք լայնորեն կիրառել խաղի մեջ։
Երևանի Պետական Համալսարանի թիմը, որը իր հումորային ծրագրի մեջ ներառել էր վերջին մի քանի օրվա իրադարձությունները (Օրինակ, հայտնի մրցանակաբաշխության, հայտնի Էմմիյի ելույթը)։ Թիմը մի փոքր կաղում էր առաջին մրցույթում, սակայն փայլուն խաղաց տնային առաջադրանքում՝ ամենագեղեցիկ և տրամաբանական ձևով ավարտելով իր ելույթը։ Տնային առաջադրանքում այս թիմը, անշուշտ, առաջատարներից էր։ Մարկ Սաղաթելյանը արդարացիորեն այն անվանեց «խաղի հայտնություն»։ Թիմը զիջեց միայն մեկ թիմի...
Անկասկած այսօրվա ֆավորիտը Երևանի պետական կոնսերվատորիան էր։ Նրանց խաղի մեջ կային գրեթե բոլոր պարտադիր բաղադրիչները։ Նրանք փայլում էին թե՛ դերասանական խաղով, թե՛ հումորի բարձր որակով, թե՛ երաժշտությամբ և կերպարների քանակով ու որակով։
Մնացած երեք թիմերը գրեթե միանման էին, որոնցից փոքր ինչ լավ էր խաղում ՀՊՃՀ-ի թիմը։ Նրանց ամենահիշվող հումորը, անկասկած, Սասունցի Դավիթի հետ կապված հումորն էր։ Սակայն ընդհանուր առմամբ այս երեք թիմերի խաղը կարելի է բնութագրել Մարկ Սաղաթելյանի արդարացի նշած մեկ բառով. «Քարթու»։
Որպես եզրակացություն կարելի է նշել, որ եկածներից ոչ մեկն էլ չէր փոշմանել և հաջորդ խաղին ներկա գտնվելու ցանկություն է հայտնել։ Նրանք, ովքեր չէին եկել, կարող են դիտել խաղը TV5-ի եթերում։
Մեզ մնում է սպասել հաջորդ փուլին՝ մաղթելով թիմերին հաջողություն։ Իսկ թիմերը... Թիմերը պետք է քրտնաջան աշխատեն, հիշելով, որ քյարթուիզմը չի ողջունվում այս խաղում, և որ պայքարը լինելու է թեժ։
Artgeo: Հատուկ Akumb.am-ի համար։
Իրոք չեմ փոշմանել գնալու համար։ Ճիշտ է, ինչպես արդեն նշվեց, շատերի մոտ «քարթուիզմը» զգալի տեղ էր գրավում, բայցևայնպես, կարելի է միջոցառումը հաջողված համարել։ Իմ կարծիքով, ամենահաջողը Կոնսերվատորիայի թիմի ելույթն էր։ Ես կասեի՝ նրանք կարողացել էին զերծ մնալ «քարթուիզմի» տարրերից՝ միաժամանակ պահպանելով հումորի բարձր մակարդակը։Եվ զարմանալի չէ, որ հենց նրանք էլ հավաքեցին միավորների առավելագույն քանակը։
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այսօր խաղը TV5-ով ցուցադրելու են, բայց չգիտեմ քանիսին![]()
Որ իմանաս, անպայման կասեսArtgeo-ի խոսքերից
![]()
Իմանալն անհնարա։ ՏՎ5 ծրագրերում չկա, իսկ նրանց միակ հեռախոսահամարով վերցնող չկա։ Կարծես դուռը փակել գնացել են տներով։ Մդա...
Համենայն դեպս, եթե լինի, պիտի 20.00-22.00 ի կողմերը լինի։ Կարող է չլինի, քանի որ կա տարբերակ, որ ամսի 13-ին կամ 14-ին կլինի։ Մեկնումեկը ծրագիր ո՞ւնի։
Երեխեք ես ծրագրում նայեցի, բայց չկար![]()
Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում
Ծրագրում չեն գրել։ Այսօր չէր, ուրեմն 12, 13-ին պիտի լինի։ Առաջին խաղը 31-ին են ցույց տվել, ենթադրում եմ, որ երկրորդը ցույց կտան 12-ին, կամ էլ 13-ին։
Եթե հաստատ օրը ու ժամը պարզվի գրեք էլի:Ծրագրում չեն գրել։ Այսօր չէր, ուրեմն 12, 13-ին պիտի լինի։ Առաջին խաղը 31-ին են ցույց տվել, ենթադրում եմ, որ երկրորդը ցույց կտան 12-ին, կամ էլ 13-ին։
Կա՛նգ առ, վայրկյա՛ն, չքնաղ ես դու:
Խաղը կցուցադրեն վաղը 20.00-ին։
ՀՈՒՆՎԱՐԻ 14, 20.00 TV5
Իսկ մի բան հարցնեմ էլի, կարողա իմանաք ո՞ ր օրվա խաղն են ցույց տալու:Artgeo-ի խոսքերից
Կա՛նգ առ, վայրկյա՛ն, չքնաղ ես դու:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ