Հարգելի Ակումբցիներ, ֆորումի հյուրեր և նամանավանդ ԵՊՀ-ի ներկա, նախկին ու ապագա ուսանողներ տեղեկացնում եք ձեզ, որ դեկտեմբերի 17-ին, ժ. 18.00-ին, Հայաստանի Ամերիկյան Համալսարանում տեղի կունենա Հայաստանի Ուսանողական Ասոցիացիայի կողմից կազմակերպված ՈՒՀԱ ուսանողական լիգայի 1/4 փուլի առաջին խաղը, որին մասնակցում է նաև Երևանի Պետական համալսարանի «ԵՊՀ+» թիմը։



Սիրով հրավիրում ենք։ Հետաքրքիր և ուրախ ժամանցն ապահովված է։

Տոմսերի համար դիմել ԵՊՀ-ի կենտրոնական մասնաշենքի 6-րդ հարկ, ուսանողական խորհուրդ կամ մշակույթի բաժին։
Տոմսերի արժեքը՝ 1000, 1500 և 2000 դրամ։