User Tag List

Էջ 77 79-ից ԱռաջինԱռաջին ... 276773747576777879 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,141 համարից մինչև 1,155 համարի արդյունքները՝ ընդհանուր 1172 հատից

Թեմա: Dayana-ի անկյուն

  1. #1141
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեխ կոլեգաներս նախանձում են։ Ըդիգ լավ է : Թե չէ հո տենց չի՞ լինի ՝ մի տարուց ավել աշխատես մի թիմում ու ոչ մեկ չնախանձի

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (28.08.2013), einnA (03.10.2013), Freeman (28.08.2013), keyboard (28.08.2013), Smokie (29.08.2013), Vardik! (08.10.2013), Արևհատիկ (29.08.2013), Նաիրուհի (06.09.2013), Շինարար (28.08.2013), Ուլուանա (28.08.2013), Վոլտերա (28.08.2013)

  3. #1142
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս գրառումն ու իմ էսօրվա արկածներն իրար բռնացնելով պիտի ասեմ, որ ահագին լավ ա ինչ-որ պատճառով միայն վիրտուալ տարածքում մնալը։

    Ինչ Հայաստանում չեմ, ընկերներս մի տեսակ անհետացել են։ Ժամանակին նույն մարդկանց հետ ամեն օր խոսում էինք ՝ չաթերով, գրեթե ամեն օր հանդիպում, շատ հաճախ զանգվում և այլն, իսկ ինչ էստեղ եմ, միայն երկու-երեք հոգի են, որ գրում են, իսկ զանգելու մասին էլ չասեմ։ Հեռախոսս գիտի ինքն անտեր շուն ա․ մեկ-մեկ էնքան եմ իրա գոյության մասին մոռանում, որ ինքն-իրան ապալիցքավորվում ու անջատվում ա, նույնիսկ ձայնը չեմ միացնում, որ գոնե ծլնգա ՝ տեղեկացնի իրա խղճուկ վիճակի մասին։
    Պարզվեց, որ շատ քիչ ժամանակ էր պետք, որ սովորեի առանց ընկերների յոլա գնալ։ Սկզբում նեղվում-մեղվում էի, տեղին-անտեղին գրում էի, նենց իմ սև արևին հումորներ էի անում, ծիպա միամիտ եմ գրել, բայց իրականում ընկերների կարիք շատ ունեի, բայց թեմաները սահմանափակվում էին «դու էլ դառար սփյուռքահայ» կամ «գնացիր ՝ մնացիր» մտքերով, որոնք տեղից էլ խախուտ ներվերս լրիվ էին գզգզում։ Հիմա գիտեմ, որ էդ նախկին ընկերների մեծ բազմությունը, որոնց ես կարծես թե ոչնչով չեմ նեղացրել, ուղղակի ինչ-որ ժամանակահատվածի համար էին ու դրանից հեչ էլ տրագեդիա սարքել պետք չի։ Բայց դե, աբիդնը

    Հ․Գ․ Ափսոս, որ ռեալ կյանքում ֆեյսբուքի հայդ կոճակը չկա․ նենց հաճույքով մի քանիսին հայդ կանեի: Էն Էյս Վենտուրայի ֆիլմի պես, որ դուռը փակում ա ու գոռում, ոչինչ չի լսվում։ Սրանց մի քանիսին հայդ անեի ու չլսեի, չտեսնեի, իսկ իրանք լինեին ինչ-որ տեղ:
    Վերջին խմբագրող՝ Dayana: 29.08.2013, 15:34:

  4. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (30.08.2013), einnA (03.10.2013), erexa (29.08.2013), murmushka (16.10.2013), My World My Space (06.09.2013), Smokie (29.08.2013), Vardik! (31.05.2014), Yevuk (31.08.2013), Աթեիստ (30.08.2013), Արևհատիկ (29.08.2013), Գալաթեա (29.08.2013), Նաիրուհի (06.09.2013), Շինարար (29.08.2013), Ուլուանա (29.08.2013), Վոլտերա (29.08.2013)

  5. #1143
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր ահավոր իրանց կարիքն ունեմ ՝
    sex_and_the_city_brunch.jpg


    Շնորհավոր ծնունդդ, ֆեյա։ Կներես, որ էդքան սուտ եմ խոսել։ Ես հավատում էի էդ ստերին ու մի տեսակ դեռ հավատում եմ հրաշքի։

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Katka (06.09.2013), Smokie (07.09.2013), Yevuk (07.09.2013), Նաիրուհի (06.09.2013), Նիկեա (12.11.2013)

  7. #1144
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս մոծակս հենց ազատ կոմպ կամ հեռախոս ա տանը տեսնում, անմիջապես ինձ ա զանգում: 4 տարեկան ա Մի հատ մազգավիկ գեղեցկուհի ա:
    Էն որ նոր էր ծնվել, ամեն ինչ անում էի, որ ինձ հորքուր ասի, ու քանի մեծանում, էնքան էդ փոխվում էր. քիչ-քիչ հորքուրին անունս էր գումարվում, ու զգում էի, որ իրան ավելի հարմար ա ինձ անունով դիմելը: Նոր զանգել ա, էդ ընթացքում դուրս էին տանում իրան, ասում ա. «լավ Արմին, ես գնամ, հեսա գամ ու կզանգեմ», նենց մի տեսակ մեծավարի էլի, իբր լիքը գործ ունի, արանքում էլ դեռ հարմարացնում ա, որ ինձ զանգի:

    Մի քանի օր առաջ հարցնում եմ.
    - Ռեբ, գնալու ես պապիկին ու տատիկին տեսնե՞ս:
    - Հա, եսի՞մ:
    - Իսկ կարոտել ե՞ս պապիկին ու տատիկին:
    Էս երեխես իրա պապիկին ու տատիկին մենակ վիդեոքոլերով ա տեսել, US-ում են, մեկ էլ, թե.
    - Քեզ եմ կարոտել, քե՜զ:

    Որ պատկերացնում եմ մեծանալու ա ու ես իրա ամեն քայլը, ամեն տառեր սովորելն ու այբենարանի հանդեսը չտեսնեմ, մեռնելս գալիս ա:

  8. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (27.09.2013), CactuSoul (28.09.2013), Chilly (01.10.2013), einnA (03.10.2013), erexa (27.09.2013), Աթեիստ (27.09.2013), Արամ (27.09.2013), Արևհատիկ (30.09.2013), Նաիրուհի (28.09.2013), Նիկեա (12.11.2013), Ուլուանա (27.09.2013), Վոլտերա (27.09.2013)

  9. #1145
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ո՜նց եմ կարոտել

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (01.10.2013), Գալաթեա (02.10.2013), Նաիրուհի (02.10.2013), Շինարար (01.10.2013), Փոքրիկ շրջմոլիկ (01.10.2013)

  11. #1146
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս, ի՜նչ արև ա էս մեր հունգարացին

  12. #1147
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչի՞ են էս ops-eng-երն էսքան տապոռ, չեմ հասկանում։ Մոտս տպավորություն ա, ու արդեն բավականին հիմնավոր, որ իրենց գործը մարդկանց «ցրելն» ա․ կապ չունի ինչ հարցով ես իրենց դիմել, իրենք միշտ կտնեն «մի անգամ էլ փորձի» տեսակի պատասխան, իսկ եթե հանկարծ նորմալ պատասխան են տալիս կամ լուծումն են խնդիրդ, ուրեմն քեզ լրիվ են ցրում․․․

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (16.10.2013), Գալաթեա (16.10.2013), Նաիրուհի (04.11.2013)

  14. #1148
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս մեր արտասահմանցի կոլեգաներն ինձ ու Պստո Արևին՝ հարսիկիս իրարից չեն տարբերում: Չէ, նենց չի որ նման ենք, բայց իրանց աչքին մենք նույն կանաչ այլմոլորակայինն ենք:

    Մի ամերիկացի կոլեգա ունենք ՝ Կրիսը: Հեչ կռիս տղա չի, ուղղակի անունն ա տենց: Իրեն մի անգամ էինք հանդիպել ՝ չեխերենի դասին, բայց դասը շատ խառն էր ու ինքն էլ անընդհատ ռուսերեն բառեր էր ասում, որոնք սովորել է Մոսկվայում ՝ հայ դասախոսի մոտ... մի խոսքով իրար հաստատ չէինք ճանաչի, ինչն էս երկրում նշանակում ա նույնիսկ դիմացդ դուրս գալիս չբարևել (բացառություններ լինում են): Ուրեմն էս մեր Կրիսն ունի ռուս ու ուկրաինացի ընկերներ, որոնցից մեկն էլ հարսիկիս թիմում ա աշխատում, ու էդ ընդհանուր կոլեգան/ընկերը ծանոթացնում ա իրենց: Մի երկու օր հետո միջանցքում հանդիպում եմ էս տղային ու սա մի ջան-ջիգյարով ինձ բարևում է, որպիսությունս հարցնում և այլն, որ մեջս սկսում եմ ուռել, թե բա տեսա՞ք, այ չեխեր, մի սիրուն ամերիկացի տղա, ինձ մի կես ժամ տեսել ա չեխերենի ժամին ու արդեն հետս զրույցի ա բռնվում, էն էլ թարսի պես հարսիկս պատմում ա, որ մի երկու օր առաջ ծանոթացել ա ամերիկացի կելգայի հետ... ու ես էստեղ մատս կծում եմ, ու մենք հարսիս հետ սկսում ենք էս խեղճի վրա փոստեր բռնել, թե ոնց ա ինքը մեզ հերթով տեսնում, ոնց ա մեկիս բարևում, որպիսություն հարցնում և այլն, իսկ մյուսին տեսնելիս իրեն նենց պահում, կարծես տաս րոպե առաջ հետը զրուցելիս ա եղել և այլն: Մի օր խոհանոցում հարսիկիս հետ նստած թեյ ենք խմում ու ներս ա մտնում մեր ամերիկացի տղեն, տեսնում ա ինձ, բարևում ու ժպիտը դեմքին մոտենում ա որ համ մի երկու բառ փոխանակի, համ էլ բարևի իրեն մեջով նստած իմ զրուցակցին, հասնում ա մեզ ու լեզուն պապանձվում ա: Մեկ էլ թե «hey, how are you guys?» ու ծլկում ա խոհանոցից:
    Հիմա երկուսիս էլ հանդիպելիս նենց թեթև հայ-մայ ա անում ու գնում, դեռ գլխի չի ընկել, թե մեզնից էն իրա ծանոթը որն ա

  15. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (21.10.2013), My World My Space (20.10.2013), Vardik! (20.10.2013), Yevuk (21.10.2013), Աթեիստ (21.10.2013), Արամ (20.10.2013), Արևհատիկ (20.10.2013), Գալաթեա (20.10.2013), Մինա (23.02.2014), Նաիրուհի (04.11.2013), Ներսես_AM (20.10.2013), Շինարար (20.10.2013), Ռուֆուս (20.10.2013)

  16. #1149
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քիչ առաջ մեր աշխատողներից մեկը շնչակտուր մտավ մեր սենյակ ու ասեց «մուժու՞ կոկնուտ», ես էլ դե բան չհասկացա, ասեցի «sure»:
    Եկավ, պատուհանից դուրս նայեց, խնդմնդաց, գնաց։ Մի քանի րպե հետո մի ուրիշի հետ եկավ, ասեց «մուժեմե եշծե ռազ կոկնու՞տ», ու ես էլ չդիմացա, ասեցի, որ ես իհարկե չեմ հասկանում թե էդ ի՜նչ են իրենք ուզում անել, բայց կարող են, ու դուրս եկա լանչի։

    Հետ եկա, ջուջուլ թռանսլեյթին հարցրեցի, պարզվեց էդ կոկնուտ-ը նշանակում ա նայել, բայց դե ես ապահովության համար նախապես դուրս էի եկել, էլի։ Սաղ մեղավորն էն փչացած Մալիշևան ա

  17. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (21.10.2013), Yevuk (21.10.2013), Աթեիստ (21.10.2013), Արամ (21.10.2013), Արևհատիկ (23.10.2013), Նաիրուհի (04.11.2013)

  18. #1150
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ, տեսե՞լ եք Flypaper ֆիլմը: Էնտեղ մի դրվագ կա, որից հետո գլխավոր հերոսը բողոքում է, որ իր գլխում բազմաթիվ հեռուստացույցեր են միացրած, որ ինքը միաժամանակ մտածում է մի քանի բանի մասին... Տարեսկզբից այ էդպիսի մի քանի հեռուստացույց իմ գլուխն են մտել ու ոչ մի կերպ դուրս չեն գալիս ու չեն անջատվում ՝ նույնիսկ քնած ժամանակ: Սկզբում էդ լավ էր, ուղեղս մարզում էի, մտքումս արհեստական սիտուացիաներ էի ստեղծում ու սկսում դրանց համար լուծումներ գտնել, հետո էդ լուծումները գտնելուց ու դրանց իրական կյանքի պրոեկցիան ստանալուց հետո ստացած հաճույքի ձեռքին գերի ընա: Չեմ կարող չընդունել, որ ուրիշի ՝ 6 ամիս հետո կայացվելիք որոշումը կանխատեսելը ՝ տրամաբանորեն, ոչ թե մատին փչող քամու ուղղությամբ, շատ հաճելի զգացողություն ա, ու դա կարող ա «տանել»: Հիմա փորձում եմ ազատվել էդ անդադար ծլող մտքերից, դրանց լուծումներից, տրամաբանական ու ոչ տրամաբանական շարք կառուցելուց, ու չի ստացվում, ոնց որ փակ շղթայի մեջ ընկած լինեմ, որտեղ ամեն հաջորդ քայլս կամ միտքս բերու ա երկու նոր մտքի ծնունդի, որոնք էդ նույն շղթայի մասնիկ են:

    Մի խոսքով մի հատ անջատիչ ա պետք, թե չէ գլուխս «պաժառ ա ընկնելու»

    Բայց ինչքան կանխատեսելի պիտի լինի մարդը, որ իրա անելիք քայլերը իրենից առաջ բացահայտ լինեն: Կրեատիվություն չկա էլի, չկա: ֆուլսթոփ:
    Վերջին խմբագրող՝ Dayana: 01.11.2013, 04:14:

  19. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.11.2013), Smokie (07.11.2013), Գալաթեա (01.11.2013), Մինա (23.02.2014), Նաիրուհի (01.11.2013), Շինարար (01.11.2013)

  20. #1151
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս բոյովը մի օր կպավ, թե՝ «ինձ մի երկու հայերեն բառ սովորեցրու», ես էլ հավեսի ընկա ու սովորացրեցի «բարև», «ո՞նց ես/եք», «լավ», «չէ/հա», «այո/ոչ» և այլն, բայց ոչինչ չտպավորվեց: Անցնում են օրեր, մեկ էլ մի ուրիշ չեխ կոլեգա նույն կարցով ա դիմում, ու էն ընթացքում, որ ես սրան նույն բարև-ային բառերն եմ սովորացնում, նկատում եմ, որ բոյովս լավ հավեսով կրկնում ա:
    Ինչ էստեղ ենք, ամեն առավոտ մամայիս եմ զանգում, ոնց եք/ոնց չեք եմ հարցնում, հետո նոր անցնում եմ գործիս, ու քանի որ մենք մեծամասամբ բոյովի հետո մեր սենյակում մենակ ենք լինում ՝ մնացածը հաճախ տանից են աշխատում ՝ ես արխային խոսում եմ իր մոտ, հատկապես, որ հայերեն չի հասկանում: Մեկ էլ մի օր առավոտյան ինձ ասում ա՝ «բարև, ո՞նծ ըս» Պարզվում ա, սա ամեն առավոտ լսում ա իմ խոսակցությունը ու էդտեղից միայն հասկանում ա ՝ «բարև, ո՞նց եք... լավ ... չէ...» ու մեկ էլ «ջան»: Հիմա զանգելուց հենց նկատում եմ, որ սա ականջները սրել ա, սկսում եմ գրական խոսել ՝«մամ ջան, ողջույն, ինչպե՞ս եք... հրաշալի է... այո... ոչ» ու համ մամաս ա լավ ուրախանում ՝ համ հնարամտությանս, համ էլ հայերենիս համար, համ էլ էս խեղճը սկսում ա մտածել, որ կամ ուրիշ լեզվով եմ խոսում ՝ իրա համար ռուսերեն, կամ էլ մամայիցս տարբեր ինչ-որ մեկի հետ ինչ-որ ոչ սովորական խոսակցություն ա, ու տենց նիգյարան էլ մնում ա ամբողջ օրը
    Վերջին խմբագրող՝ Dayana: 02.11.2013, 03:03:

  21. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.11.2013), Chilly (02.11.2013), E-la Via (02.11.2013), Ruby Rue (02.11.2013), Smokie (07.11.2013), Srtik (02.11.2013), Yevuk (04.11.2013), Աթեիստ (02.11.2013), Արամ (02.11.2013), Արևհատիկ (07.11.2013), Գալաթեա (02.11.2013), Մինա (23.02.2014), Նաիրուհի (04.11.2013), Շինարար (02.11.2013), Ուլուանա (02.11.2013)

  22. #1152
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանում սկսել ա ձևավորվել քաղաքացիական հասարակություն. մարդիկ, ովքեր դուրս են գալիս փողոց ՝ պլակատներով, փայտերով, բաց կրծքով ու պայքարում են անարդարության դեմ:
    Ինչի՞ հենց հիմա: Վերջին կաթիլն է լցվե՞լ համազգային համբերության բաժակում, թե՞...

    Ես ինսիտուտում երեք անգամ գնահատականի համար լացել եմ, ընդ որում, դրանցից երկուսի դեպքում ստացել եմ 90-ից բարձր (A+):
    Մի դասախոս ունեինք, մեզ համակարգչի հիմունքներ էր կարդում, կամ տենց մի բան, չեմ էլ հիշում ինչի մասին էր իրա առարկան ու կարևոր էլ չի: Էս մարդն ինձ նշանակեց իմ առաջին 4-ը, որի հեևանքով պիտի այլևս գերազանցիկ չլինեի: Էդ իմ առաջին ու միակ չգերազանցիկ տարին եղավ՝ դպրոց+բակալավրիատ+մագիստրատուրա ուսումնական կյանքումս: Ես առարկան գիտեի, պատասխանել էի ու ստուգարքին էլ պատասխանում էի, բայց իմ դասախոսի մոտ լիմիտները լրացել էին, ինքը 3 հոգուց ավել 5 չէր նշանակում, դրա համար ինձ նշանակեց 80: (ասեց պռասծի ձեվուշկա, բոլշե նե մոգու): Պոլիտեխնիկի սահմանմամբ 61-80 միավորը հավասար էր 4-ի (B-, B, B+), իսկ 81-100 ՝ 5 (A-, A, A+):
    Հաջորդ տարի քննություն ունեինք նույն առարկայից, կուրսայինից արդեն 100 էի ստացել ու մնացել էր էդ քննությունը: Պատասխանեցի նենց, որ ամոթանք տվեց մեր կուրսի ծակ դեմքերից մեկին, ով բոլոր առարկաներից 100 էր ստանում, բայց բոլոր քննություններից առաջ դասախոս հայրը դռան առաջ գունաթավում էր ՝ ամոթից ու բազմակի խնդրելուց, ու ինձ նշանակեց 96 : Ինքը կարծում էր, որ աղջիկը 100 ստանալու համար չի:
    Երբ ես բողոքում էի էս դասախոսից, երբ բողոքում էի էն անարդար գնահատականներից, որոնք ինձ նշանակել էին, կուրսեցիներս ասում էին, որ գնահատականի համար լացելն ամոթ ա ու կարևորը գիտելիքն ա: Դե արի ու բացատրի էդ մարդկանց ...

    Հետո ընդունվեցի մի տեղ ուսանողական պրակտիկայի, որի ավատից անմիջապես հետո ինձ խնդրեցին հետ գալ ու մնալ իրենց մոտ ՝ աշխատանքի վերցնելու պայմանով: Ինձնով հետաքրքրվեց ընկերության CEO-ն, ով համատեղությամբ նաև դիպլոմային աշխատանքիս ղեկավարը դարձավ, ու սկսեց կյանքս թունավորել: Ի վերջը ես իրեն հայհոյեցի (նենց թեթև) ու ինքը կյանքս դժողքի վերածեց: Ֆորմալ՝ ես դուրս եկա գործից, ինֆորմալ ՝ ինձ գրողի ծոցն ուղարկեցին: Բոլոր ինձ հետ նույն կամ նմանատիպ կագավիճակներում լինողներն ու ուղղակի կոլեգաները պատերի տակ բամբասում էին, թե ինչ անարդար բան ա տեղի ունեցել, հանդիպելիս աղիողորմ հայացներով ու ձայնով էին հետս խոսում ՝ կարծես ոտերս ամպուտացված են, բայց ոչ մեկ, նույնիսկ «բարձր ձայն» ունեցողները, ոչ մի անգամ ոչ էդ մարդուն, ոչ էլ տնօրենին ոչ մի բառ չասեցին, իրենց տեղը տաք էր ու փափուկ:
    Հաջորդ վեց ամիսների ընթացքում Երևանի բոլոր թափուր աշխատատեղ ունեցող ընկերություններում հարցազրույցների գնացի ու գործ գտա:
    Հա, մոռացա ասեմ, էդ կռիս ղեկավարս վիզ դրեց, որ պետականը 98 ստանամ, ու փորձեց դիպլոմս տապալել, բայց դե ես կորցնելու ոչինչ չունեի (պիտի կտրեին քննությունից, որ անվճար մագիստրատուրա չգնայի ) ու ինձ 98 նշանակեցին, հետո ներողություն խնդրեցին, բայց թողեցին նույն գնահատականը, որ մեգա աստղ չդառնամ:
    Աշխատանքի առաջին մի քանի ամիսը երանություն էր: Հասել էի էդ ժամանակվա ունեցած երազանքների գագաթնակետին, պերսպեկտիվան աչքերս ցավեցնում էր, բայց իհարկե հեքիաթի միջի չար հերոսը հայտնվեց ՝ հերթական ղեկավարը, ով նախորդներից տարբերվում էր նաև հզոր կացինությամբ:
    Էստեղ էլ սկսեցի բողոքի ակցիաներ (Սոնա Շահգելդյանի ասած ՝ ակցիաներ անում եմ, ես սիրում եմ ակցիաներ անել), բայց երբ բողոքում էի, որ Ա, Բ ու Գ մարդիկ պիտի պատասխանատվության ենթարկվեն մեր գործը հարամելու համար, լսում էի «ինքը իմ հետ լավ ա, երևի քո հետ չունի» տեսակի պատասխան:

    Ես զզվեցի էդ մենակ կռվելուց, զզվեցի էդ բոլոր բորենիներից ու դուրս եկա, հիմա աշխարհի լավագույն ծրագրավորման ընկերություններից մեկում եմ աշխատում, բայց էդ տիզերը դեռ էնտեղ են, ծծում են իմ նմանների արյունը, ու իրենցից ոմանք, ում հետ արդեն բոլորը չէին լավ, սկսեցին ինձ հիշել: Բացահայտում էին արել:

    Ու էսօր, երբ ամեն անկյունում բողոքում են՝ դպրոցներում, համալսարաններում, ազատության հրապարակում, պարզ ա, որ էդ բողոքողների մեծ մասի կաշվին վնաս ա հասցվել, ու լավ ա, շատ լավ ա, պիտի հատիկ-հատիկ բոլորին կպնի, որ գլուխները բարձրացնեն:

  23. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (07.11.2013), CactuSoul (11.11.2013), Chilly (08.11.2013), E-la Via (07.11.2013), John (07.11.2013), Lílium (07.11.2013), My World My Space (07.11.2013), Ruby Rue (07.11.2013), Smokie (07.11.2013), Yevuk (07.11.2013), Աթեիստ (07.11.2013), Արամ (07.11.2013), Արևհատիկ (07.11.2013), Գալաթեա (07.11.2013), Մինա (23.02.2014), Շինարար (07.11.2013), Ուլուանա (07.11.2013), Ռուֆուս (07.11.2013)

  24. #1153
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր տանը՝ ծնողներիս, միշտ սովորություն է, որ տանից դուրս գալիս զգուշացնում ենք, թե ուր ենք գնում ու մոտավորապես երբ կվերադառնանք։ Էդ սովորույթից օգտվում են բոլորը՝ ամենամեծից մինչև ամենափոքրը ՝ ես, ու դա կիրառվում է նույնիսկ ամենափոքր ու ամենակարճ բացակայության դեպքում, մինչև անգամ հացի գնալիս։ Եթե լինում է, որ մեկն առանց զգուշացնելու կամ «տեղ եմ գնում» խոսքով տանից դուրս է գալիս, բոլորը սկսում են անհանգստանալ, ենթադրել, որ կամ դուրս եկողը կամ խնդիրներ ունի, կամ էլ նեղացել է մեր բոլորից ու գնում է իր մտքերի հետ մնալու։ Ես էդ սովորությանն էնքան եմ ընտելացել, որ եթե մեկն ասում է «տան անդամներից մեկը տանը չէ, չգիտեմ որտեղ է ու երբ կգա», ինձ մոտ ավտոմատ միտք է գալիս, որ ուղղակի ինձանից թաքցնում են ճշմարտությունը, իսկ երբ պարզվում է, որ իսկապես տեղյակ չեն թե տան անդամներից մեկն ու մեկը որտեղ է, մի տեսակ խառնվում եմ իրար։ Ես տանից դուրս գալիս կարող եմ զգուշացնել, որ գնում եմ իքս վայր, սակայն հանգամանքների բերումով գնամ նաև իգրեկ ու զեթ վայրեր, հանդիպեմ զետտա մարդուն, բայց երբ վերադառնամ, անպայման տանը պիտի տեղեկացնեմ էդ մասին, ու էդ բացատրություն տալ չեմ ընկալել, այլ ուղղակի օրվա իրադարձություններով ընտանիքիս հետ կիսվել եմ։ Իմ ընտանիքում իրար տեղյակ պահելը ազատության սահմանափակում չի համարվել։ Հիմա, հաճախ, սովորության ուժով, տանից դուրս գալիս մամայիս, իսկ երկրից դուրս գալիս նաև պապայիս կարճ հաղորդագրություն եմ գրում, որ էսինչ տեղում եմ, էսինչ տեղն եմ գնում կամ վերադառնում, ու համ վստահ եմ լինում, որ ծնողքս չեն անհանգստանա իմ բացակայությունից (օնլայն), համ էլ ինձ դեռ մեր տան մի մասն եմ զգում։ Կարոտել եմ մեր զրզմփա տունը ՝ մի քանի հարյուր քառակուսի մետր տարածքով ընդարծակ տունը, որի ամեն մի անկյունը սիրով ա լցված։

  25. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.11.2013), Peace (11.11.2013), Smokie (14.11.2013), Արևածագ (11.11.2013), Արևհատիկ (11.11.2013), Նաիրուհի (11.11.2013), Շինարար (11.11.2013), Ուլուանա (11.11.2013), Ռուֆուս (11.11.2013)

  26. #1154
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արևածագի առավոտվա գրառումն էր երևի մեղավոր, թե էդ աբցդ-ն․ էսօր աչքի տակով Լոռեցի Սաքոն էի կարդում։

    Երբ էստեղ գալու համար Թիֆլիս ՝ դեսպանատուն էինք գնում-գալիս, ճանարապհին «պերերիվներ» էինք անում։ Լոռիում պարտադիր կանգնում էիք մի աղբյուրի մոտ ՝ Դեբեդի պռնկին, համ մաքուր օդ էինք շնչում, համ սառը ջուր կամ հյութ խմում, համ էլ պապաս Լոռեցի Սաքոն էր մեզ համար կարդում։ Շատ նյարդային շրջան էր ՝ մոտ 4 ամիս մեզ էդ անտեր դեսպանատունը տանում-բերում էր, ինքն էլ չգիտեր ինչ էր ուզում, էս խեղճ Ռեդ Հաթն էլ ինչ տեսակ կողմնակի ընկերություն ասես որ չէր մեջ գցում, որ մեր վիզաներն արագ տան։ Էդ ամբողջ պատմության ընթացքում ծնողներս էլ էնքան նյարդայնացել էին՝ համ չէին ուզում գանք, համ էլ չէին ուզում սպասենք երկար՝ ու հենց Դեբեդի ափին էր, որ բոլորս մոռանում էինք երկար ճանապարհից հոգնածությունը, դեսպանատունը, մեզ սպասող դժվարություննը ու կանգնում էինք ձորի գլխին ՝ ուռենու տակ, ու Դեբեդի խշխշոցի տակ պապայիս էինք լսում ու մամայիս պատրաստած համով բրդուճներն էինք կուլ տալիս։ Հիմա, երբ ծնողներս մեր մոտ գալիս գնում են վիզա ստանալու, ճամփից զանգում են թե՝ «Լոռեցի Սաքոյի մոտ ենք, մի քիչ հանգստանանք ու շարունակենք»։
    Վերջին խմբագրող՝ Dayana: 11.11.2013, 19:29:

  27. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.11.2013), E-la Via (12.11.2013), erexa (12.11.2013), Smokie (14.11.2013), Արամ (22.11.2013), Արևհատիկ (11.11.2013), Դատարկություն (11.11.2013), Նաիրուհի (11.11.2013), Նիկեա (12.11.2013), Ռուֆուս (11.11.2013)

  28. #1155
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ ես փոքր էի, մեր տունն ուներ հրաշալի բակ։ Չնայած, հիմա էլ ունի, ուղղակի ես, ինչ-որ անհասկանալի պատճառներով, էլ էդ տանը չեմ։
    Մեր բակը հարևանների բակերից բաժանված էր ․․․ ոչնչով։
    Մի կողմից բակն ուներ ցանկապատ, որի բարձրությունը կես մետրից մի քիչ էր ավել՝ թիթեղյա, ծակ-ծակ ցանկապատ, որի վրայով հեշտությամբ անցնում էին թե մեծերը, թե փոքրերը ՝ մենք, հարևանի բակում խաղալու կամ ծառից խակ մրիգ պռճկելու համար, իսկ մյուս կողմում կիսաքանդ, խարխուլ մի պատ էր։ Կլիներ էդ պատը երևի մի մետր կամ մի քիչ ավել, որի կողքին թեյի վարդի թուփ էր։ Ամռանն էդ վարդերից նենց հոտ էր ընկնում ողջ բակով մեկ, որ հաճախ գլխապտույտ էր առաջացնում մեծերի մոտ, իսկ ես մտնում էի խարխուլ պատի ու վարդենու արանքը, կանգնում կոտրած սալիկի վրա, ու հոտոտում վարդերին ՝ հատ-հատ։
    Բակի վերջում ծիրանենին էր։ Հետաքրքիր ա, որ մենք մի քանի ծիրանենի ունեինք, բայց ծիրանենի ասելիս հենց էս մեկն ի նկատի ունեին բոլորը․ հսկա ծառ էր, որի կոճղը հայրս պահպանել էր մի քանի տասնյակ տարի․ ձեռքը չէր գնում, որ կտրեր վաղուց կտրված ծառի փտած կոճղը։ Էդ կոճղում իմ բոլոր մանկական սարսափներին էին ՝ մրջյուններ, սարդեր ու լիքը երևակայական կենդանիներ։

    Մեր բակում մի կախարդական պահարան կար, բաց պատշգամբի կողքին, հին, մաշված պահարան էր, որը դեռ պահպանվում է հայրիկիս նախկին արհեստանոցում։ Իմ երևակայության մեջ պահարանում պապիկիս զենքերն էին։ Պապիկս մահացել էր ծնողներիս ամուսնությունից առաջ ու ես իմ մտքում սարքել էի պապիս ՝ հենվելով ծնողներիս ու հարազատներիս պատմածների վրա ՝ համեմված իմ երևակայությամբ։

    Իմ երևակայության պապիկն ինձ երեկոյան տուն էր ուղեկցում երաժշտական դպրոցից, երբ ուշ էր լինում ու մութ, որ չվախենամ թափառող շներից, ինձ այգի էր տանում, որն ուղիղ երաժշտական դպրոցի դիմաց էր, որտեղով հաճախ քայլում էի դասերից հետո, ու էդ երևակայական պապիկն ուներ անթիվ-անհամար զենքեր, որոնցով թուրքերի դեմ էր կռվել, ու որոնք պիտի պահվեին հին պահարանում։ Մի օր, բոլորից թաքուն, բակ դուրս եկա մենակ, գնացի պահարանի մոտ, իբր լոտոյի հին քարերն եմ փնտրում, ու բացեցի պահարանի հին դուռը, բայց դուռն էնպիսի ճռռոցով բացվեց, որ գաղտնի գործողության մասին ամբողջ քաղաքը լսեց Էնտեղ տետրեր էին ՝ իմ չափերից մեծ, որոնք հետո քույրիկս լցրեց անգլերեն տառերով, իսկ երևակայական զենքերն էդպես էլ մնացին երևակայության մեջ։ Բայց ես չեմ հանձնվում։ Մինչև հիմա էլ արհեստանոցում լինելիս բացում եմ պահարանի դռները ու փնտրում պապիկիս զենքերը։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 22.11.2013, 19:36: Պատճառ: Հեղինակի խնդրանքով

  29. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (23.11.2013), Chilly (25.11.2013), Kita (23.11.2013), Smokie (23.11.2013), Արամ (22.11.2013), Արևհատիկ (23.11.2013), Մինա (23.02.2014), Նաիրուհի (22.11.2013), Ուլուանա (22.11.2013)

Էջ 77 79-ից ԱռաջինԱռաջին ... 276773747576777879 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դժգոհի անկյուն
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ օրագրեր
    Գրառումներ: 220
    Վերջինը: 02.10.2017, 13:43
  2. Խոհափիլիսոփայական անկյուն
    Հեղինակ՝ **David**, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 11.05.2011, 00:43
  3. Շնորհավոր Dayana ջան
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 03.10.2008, 23:19
  4. լրագրողական անկյուն
    Հեղինակ՝ Sisian, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.09.2008, 11:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •