User Tag List

Էջ 75 79-ից ԱռաջինԱռաջին ... 2565717273747576777879 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,111 համարից մինչև 1,125 համարի արդյունքները՝ ընդհանուր 1172 հատից

Թեմա: Dayana-ի անկյուն

  1. #1111
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Եմիշի» լավը չաղալն ա ուտում։ (ց մեծ պապս)
    Սփեշըլ թարգմանություն նրանց համար, ովքեր չհասկացան․ Սեխի համեղը բորենին ա ուտում։ (բայց ինչ անկապ ա թարգմանությունը)

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    murmushka (09.01.2012), yerevanci (24.06.2012), Ձայնալար (02.09.2012)

  3. #1112
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տրամադրվել էի պատմել էս մեր այգու մասին, էն էլ հավեսս փախավ։

    Տեսնես մարդիկ երբևէ ինքնահաստատվելու պրոցեսսը կավարտե՞ն, թե՞ էդ մինչև մահ հետները պիտի տանեն։

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (01.06.2012), Kita (26.05.2012), Smokie (26.05.2012), yerevanci (24.06.2012)

  5. #1113
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կան մարդիկ, որոնցից ես միշտ սովորելու մի բան ունեմ: Էդ մարդիկ իմ կյանքը լուսավորող, ավելի վառ ու արժեքավոր դարձնող մարդիկ են: Ափսոս, որ իրենք շատ սակավաթիվ են, ու ես միշտ չի, որ կարող եմ գնահատել ու «կողքիս պահել» իրենք: Կյանքն իր օրենքնեն ունի, որոնք չնայած ինձ բացարձակ անհասկանալի ու անընկալելի են, ստիպված եմ ապրել էդ կանոնների կողքին ՝ եթե ոչ դրանցով:


    http://www.youtube.com/watch?feature...&v=SLmVw9uD634

    Բյուր, ապրես Լիլիթ Բլեյան երաժիշտին ինձ համար բացահայտելու համար:

    Հ.Գ. Հատուկ տանկերում «լռվածների» համար շեշտեմ, որ «կողքին պահելը» փոխաբերական իմաստով է, թե չէ մեկ էլ տեսար մի բան ես ասում, հասկանում են սատանան գիտի թե ինչ:

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (24.06.2012), Chilly (25.06.2012), Freeman (24.06.2012), Lusinamara (24.06.2012), Smokie (24.06.2012), StrangeLittleGirl (24.06.2012), yerevanci (24.06.2012), Նաիրուհի (06.09.2012), Ռուֆուս (24.06.2012)

  7. #1114
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրեմն էս իմ չեխ կոլեգաները դեմք են: Երբ նոր էի եկել, հայ ընկեր/կոլեգան զգուշացրել էր, որ էստեղ տոռենտ-մոռենտ արգելված ա, հանկարծ Հայաստանի համին չգնամ ու ինչ տեսնեմ քաշեմ Ես էլ լրիվ օրինական, կոլեգաներիս հարցնում եմ, թե որտեղից կարող եմ ֆիլմերի սկավառակներ «պռակատ» վերցնել, ու պետք էր տեսնել իրանց զարմացած դեմքերը: Էս տղերքն ինձ բացատրեցին, որ Չեխիայում մարդիկ դնում տոռենտով կինո են քաշում, բայց «այսպես ասած upload-ն անջատած», ու քանի որ ես նոր էի ու կարող ա սխալ կայքերից օգտվեի, իրենցից մեկը որոշեց ինձ օգնի: Իր ֆիլմադարանն իմ առաջ բացեց ու առաջարկեց ընտրել որ ֆիլմն ուզում եմ՝ ըստ վերնագրի՝ որ ինքն ինձ համար բերի: Մի խոսքով անցյալ շաբաթ ֆիլմերը տեղ հասան, ու ես, երեկ, վերջապես, որոշեցի ինչ-որ մեկը նայել: Ընտրությունս կանգնեց «Կնոջ բույրը» ֆիլմի վրա, որովհետև անգլերեն տարբերակը չէի տեսել, հետաքրքիր էր: Էս կոլեգաս էլ զգուշացրել էր, որ ֆիլմի «լեզուն» վերնագրից ա երևում. եթե անգլերեն ա, ուրեմն ֆիլմն էլ ա անգլերեն, իսկ եթե չեխերեն ա, բնականաբար, ֆիլմն էլ ա չեխերեն: Էս իմ ֆիլմն էլ շատ նորմալ անգլերեն վերնագիր ուներ, բայց միացրել - չեմ միացրել, ոչ մի բառ չեմ հասկանում: Լարում եմ ականջներս, որ հասկանամ, թե ինչի՞ ոչ մի բառ չեմ հասկանում, ախր ես գոնե մի երկու բարև-հաջող կհասկանայի էլի չեխերեն, մոտենում եմ համակարգչին, փորձում ձայնը կարգավորել, մեկ էլ ի՜նչ տեսնեմ. ֆիլմը չինարեն ա:
    Սա էլ հերթական ապացույցը, որ իմ ալարկոտ չեխ բարեկամն ալարել ա նայի, թե ինչ լեզվով ա էդ ֆիլմն ու տենց չինարեն էլ ինձ ա «նվիրել»:
    Վերջին խմբագրող՝ Dayana: 02.07.2012, 02:25:

  8. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (13.07.2012), CactuSoul (02.07.2012), keyboard (02.07.2012), Lusinamara (02.07.2012), murmushka (02.07.2012), Smokie (02.07.2012), Valentina (02.07.2012), yerevanci (22.10.2012), Ձայնալար (02.09.2012), Նաիրուհի (06.09.2012), Շինարար (02.07.2012), Ռուֆուս (02.07.2012)

  9. #1115
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոսկեջրած, փայլազարդ ու քաղցր…

    Ուսանող էի: Մեզ տարել էին բնագիտական կամ բնապահպանական թանգարան, լավ չեմ հիշում, ծանոթանալու հայաստանյան կենդանական աշխարհի առանձնահատկության հետ: Հետաքրքիր տեղեկություններից հետո որոշեցին մեզ «բոնուս» անել, ու միացրեցին տեսանյութ կովկասյան (կարծես թե) սպիտակապոչ արծիվների մասին, որոնք գրանցված են կարմիր գրքում: Մեծ են ու հզար, սպիտակապոչ ածիվները, և նրանց թևերը՝ բացված վիճակում՝ ավելի քան 2 մետր են:
    Տեսանյութում հայկական լեռնաշխարհի սուր-սուր սարերի գագաթին արծվի բույն էր, ու վրան սավառնում էր շքեղ մայր արծիվը. երևի ինչ-որ օձ էր որսացել ձագերի համար: Թանգարանի աշխատակցուհին պատմում էր ոգևորված՝ արծվի մասին, նրա առանձնահատկությունների, տեսակի պահպանման խնդրի մասին ու… արծիվը ցած ընկավ: Տեսարանը մեկն էր նրանցից, երբ ուղղակի ոչինչ ասել չես կարողանում: Կինը, որ քիչ առաջ ոգեշնչված խոսում էր, քար կտրեց ու չգիտեր ինչ ասել: Տպավորություն էր, թե ոչ թե միլիոն անգամ պտտեցրած տեսանյութ էր, այլ կենդանի տեսարան: Արծվին կրակեցին, հայ որսորդները, հետաքրքրության ու հաճույքի համար:
    Հենց էդ օրը ես հասկացա, որ չի կարելի լինել արծիվ, դա վտանգավոր է թե քո, թե շրջապատիդ համար, իսկ եթե ուզում ես ապրել, պիտի լինես միջակ մի բու, կամ փայտփորիկ, բայց ոչ արծիվ: Միջակությունը, բառի ուղիղ իմաստով, սեփական գոյության պահպանման միակ ու վստահելի եղանակն է: Եթե ուզում ես լինել, պիտի չառանձնանան, չճախրես բոլորից բարձր ու չլինես ինքնատիպ, այլ լինես ինչ-որ բոլորը ՝ սեփական թևերի հնարավորություններից անտեղյակ ու «գոհ»:
    Շատ ջրեր են հոսել էդ օրից, ու նույնիսկ աղոտ եմ հիշում, թե ինչ էի տեսել վերոնշյալ թանգարանում, ինչից էի տպավորվել՝ մինչև տեսանյութը, ինչ էի մտածում կամ զգում՝ էդ բոլոր կենդանիների «մակետները» տեսնելիս, բայց միտքը, որ արծիվներին սպանում են «հաճույքի» համար, դեռ հանգիստ չի տալիս:
    Հիմա հետ եմ նայում ու գիտակցում, որ իմ կյանքում հանդիպած բոլոր արծիվներին կյանքը կամ նրանում եղած մարդակերպ էակները փորձել են փետրահան անելով վերացնել, որովհետև քանի դեռ կան արծիվներ, ոչ մի փայտփորիկ չի կարող գոհանալ սեփական գոյությամբ, իսկ եթե չկան հզոր ու բարձր թռիչքով արծիվներ, նույնիսկ խոտերի վրա թռչկոտող երկարակտուց ճնճղուկներն են «գոհ»:

    Բայց ես գիտեմ, որ էս անգամ ածիվը պիտի հաղթի, մենք պիտի ապացուցենք, որ ամենից բարձր թռիչքը մերն է, մենք ենք արքան էս երկնքի: Ես պիտի հավատամ դրան, որպեսզի հաղթենք: Ես ստիպված եմ հավատալ դրան, քանի որ միայն հավատքն է՝ առ ամենակարող Աստված ու նրա ՝ մեզ տված անսպառ ուժը՝ որ կարող է հաղթել կյանքի ու խեղված հասարակության հարվածներին:

    Հ.Գ. Վերնագիր՝ Ի. Ալլեգրովայի
    Հ.Հ.Գ. Գրածս ոչ մի կապ չունի վերջերս տեղի ունեցած դեպքերի հետ
    Վերջին խմբագրող՝ Dayana: 02.07.2012, 03:30:

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusinamara (02.07.2012), murmushka (02.07.2012), Smokie (02.07.2012), yerevanci (22.10.2012), Բարձրահասակ (22.10.2012), Նաիրուհի (06.09.2012)

  11. #1116
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրում եմ էս ֆորումի կանխատեսելիությունը, ավելի ճիշտ, ֆորումցիների

    Սիրում եմ «Ֆորումի անդամների լուսանկարները» բաժինը, ու հատկապես էն, որ ցանկացած գրառում կարող է շատ բան ասել կոնկրետ մարդու մասին, մնացածի ՝ էդ մարդու նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին, և այլն: Ես, օրինակ, էդ բաժնում նկար տեղադրելուց արդեն գիտեմ, ովքեր ինձ չեն սիրում Ու նենց եմ ուրախանում, որովհետև ես էլ իրանց չեմ սիրում Ու նենց չէ էլի, որ մի վատ բան են արել, այլ ուղղակի սիրելու արժանիքներ չունեն
    Հիմա ստեղ հարցուփորձ ա սկսում, թե էդ ո՞վ կամ ո՞վքեր են, որ դու չես սիրում բայց ասեմ ձեզ, իրանք շատ են ու խուճուճ

    Խուճուճ ասեցի, հիշեցի, Կած, այ Կած, էսօր մտածել եմ, թե ինչի եմ քեզ շատ սիրում, դու լրիվ էն The way we were-ի «խուճուճ» Քեթին ես

  12. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (13.07.2012), Chilly (13.07.2012), Freeman (18.07.2012), Katka (13.07.2012), Lusinamara (13.07.2012), Nadine (13.07.2012), Smokie (13.07.2012), yerevanci (22.10.2012), Արևհատիկ (15.07.2012), Նաիրուհի (06.09.2012), Շինարար (13.07.2012)

  13. #1117
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շինարարը էս տեղադրել էր ֆեյսբուքում, լավ չի հնչում, բայց հոգիս տակնուվրա եղավ: Թշնամուս չեմ ցանկանա զգալ էն, ինչ ես զգացի օդանավակայանում ՝ ծնողներիս հրաժեշտ տալուց, երբ գալիս էինք էստեղ, ու նույնիսկ իմ խոստումն ու համոզմունքը, որ ես մինչև 2 տարի վերադառնալու եմ, չմեղմեց էդ: Ես չեմ կարոտում հողը, ջուրն ու Մասիսը, այլ կարոտում եմ իմ հիշողությունները, էն ամենն ինչ կապված ա Հայաստանի հետ, ծնողներիս, հարազատներիս, սակավաթիվ ընկերներիս: Հիմա սկսել եմ հասկանալ, թե ի՞նչ են զգում էն հայերը, որ ծնվել էն դրսում, ապրել դրսում ու միակ հիշողությունը ՝ հայրենիքի հետ կապված՝ դա ծնողներից կամ պապերից մնացած Մասիսի ու Արաքսի մասին պատմություններն են, դրա համար էլ մարդիկ կարոտում են դա, ու երբ գալիս են Հայաստան, տեսնում են, թե ինչ սարսափելի վիճակ ա, չեն ուզում մնալ, գնում, ու դրսից են «սիրում» հայրենիքը:
    Ստեղ լիքը անեծք մեր բոլոր երեք նախագահներին, բոլոր գործող, չգործող նախարարներին, որ կերան մեզ էլ, մեր երկիրն էլ, մեզ էլ դարձրին «թափառական»:

    Հ.Գ. Կներեք ապատեղեկատվության համար, փաստորեն տեսահոլովակն ինչ-որ ուրիշ մեկն էր տեղադրել, իսկ իմ շատ սիրելի Շինարարն ուղղակի էդ մասին գրառում էր կատարել:

    Հ.Հ.Գ. էլի էն իմ սիրելի տանկիստների համար. «իմ շատ սիրելի Շինարարը» ուղղակի գեղեցիկ արտահայտություն ա, ստեղ սիրահարվել, ամուսնանալ, սիլի-բիլի անել բան չխառնեք:
    Վերջին խմբագրող՝ Dayana: 15.07.2012, 01:54:

  14. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (17.07.2012), Arpine (15.07.2012), Katka (15.07.2012), My World My Space (15.07.2012), Smokie (16.07.2012), yerevanci (22.10.2012), Արէա (15.07.2012), Դատարկություն (18.07.2012), Լուսաբեր (16.07.2012), Նաիրուհի (06.09.2012), Ներսես_AM (15.07.2012), Շինարար (15.07.2012)

  15. #1118
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տեսնես ինչի՞ են իմ ընկերների 99.9% կոմպլեքսավորվում իմ հետ շփվելուց, ինչքան ուսումնասիրում եմ, ոչ սուպեռ խելոք եմ, ոչ սուպեռ հնարամիտ, ոչ էլ մի ուրիշ սուպեռ հատկությամբ, բայց արի ու տես, որ մարդիկ կոմպլեքսավորվում են ***մեջ անում ընկերությունը։

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (17.07.2012), Claudia Mori (17.07.2012), My World My Space (18.07.2012), yerevanci (22.10.2012), Նաիրուհի (06.09.2012), Շինարար (17.07.2012)

  17. #1119
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, էս Շինարարն ինձ ասում ա, որ բոլոր խնդիրներն ունեն լուծում (ա լյա վսեխ բեդ աձին ատվետ). պետք ա գրպանահատ դառնալ

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (18.07.2012), yerevanci (22.10.2012), Շինարար (18.07.2012)

  19. #1120
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոտս անհագ խոսելու ցանկություն է առաջացել, ու դրա ապացույցն այն է, որ անդադար ինքս ինձ հետ խոսում եմ։ Որոշեցի դրա դեմն առնել ու սկսեցի ընկերներիս հերթով բզբզել տարբեր չաթերով, բայց մի տեսակ թեմա չունեմ խոսել, հենց էնպես ջուր ծեծելու մտքեր են, իսկ մարդկանց գործիծ կտրել հիմարությունների համար անհարմար է։
    Կարոտել եմ երևի էդ ջեւր ծեծելն էլ, լուրջ-լուրջ խոսելն էլ, ինձ էլ ՝ էդ ամենի մեջ։ Կարոտել եմ հայկական արտահայտությունները՝ «Ա՜յ տղա, Պավլեից թռչող չի լինի։ Նա ալարում է տեղից վեր կենալ ՝ թռչե՜լ․․․ Հրանտ եմ կարդում, սիրտս սարերն է ուզում, իսկ երբ սարերում էի ՝ միտքս ծուռ էր, թե քաղաքակրթություն եմ ուզում, ազնվություն, եվրոպական անտարբերություն․․․

    Հ․Գ․ Ղարաբաղի մասին գիտի, Թուրքիային ինձնից շատ շուտով կատի,Կոմիտասին դեռ անունով է ճանաչում, քիչ-քիչ պահը հասունանում է, որ էս բոյովին սկսեմ հայերեն սովորացնել

  20. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (26.07.2012), CactuSoul (26.07.2012), Katka (26.07.2012), murmushka (26.07.2012), Smokie (25.07.2012), yerevanci (22.10.2012), Գալաթեա (25.07.2012), Լուսաբեր (25.07.2012), Նաիրուհի (06.09.2012), Շինարար (27.07.2012)

  21. #1121
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էսօրվա մտքերս. գլխիս փոխարեն շատ մեծ ձմերուկ ա դրած, ու բոլորն ինչ-որ լուրջ բան են թաքցնում:

  22. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Katka (27.07.2012), My World My Space (04.02.2013), VisTolog (27.07.2012), yerevanci (22.10.2012), Նաիրուհի (06.09.2012), Շինարար (27.07.2012)

  23. #1122
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես նենց շնորհակալ եմ ծնողներիս, որ ինձ էսպիսին են դաստիարակել. ես գիտեմ, որ եթե նույնսիկ Սամվելը «էշին դղա» էր, մեկ ա, մարդը իրա ձևով փորձում էր պահել ազգը, կրոնը, իսկ հիմա Վասակ Սյունիից էլ բերթար դեմքերի եմ հանդիպում, որ պատրաստ են սեփական լեզուն ու ազգությունը ուրանալ, մի քիչ ավելի լավ ապրելու համար: Այ եթե փոքր ժամանակ մի լավ քոթակեին դրանց, էսօր տենց ապուշ մտքեր չէին ունենա:

    Հ.Գ. ես ամաչում եմ, որ անտանելի սխալներով եմ գրում, ու որ իմ սեփական ժողովրդի պատմությունը լավ չգիտեմ:

  24. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (28.07.2012), CactuSoul (02.08.2012), keyboard (28.07.2012), murmushka (28.07.2012), Ripsim (28.07.2012), Smokie (30.07.2012), yerevanci (22.10.2012), Նաիրուհի (06.09.2012)

  25. #1123
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարրդիկ կան, որ առաջին, երկրորդ ու դեռ 100րդ հայացքից էլ կարգին մարդ են երևում, բայց հենց պոչը տրորում ես, տեսնում ես դրանց իսկական, զզվելի երեսը: Դա ոչ մի կապ չունի ոչ ադեկվատ իրավիճակների հետ, դա ուղղակի իրավիճակ է, երբ մարդու ամբողջ հոտած հոգին դուրս է թափվում արտաքին աշխարհ, ու դու զարմանում, ապուշ ես կտրում, թե ո՞նց կարող էիր չնկատել դա, ու տարիների ընթացքում `կողքից հետևելով էդ մարդկանց, սկսում ես ավելի շատ զարմանալ ինքդ քո վրա, որ չէիր նկատել, ու էդ զարմանաքը կամաց-կամաց փոխվում ա վախի, որ դու մարդկանց ճանաչել չես կարողանում, ու միշտ վտանգ կա, որ հերթական «շատ վատ բառ»-ին համարելու ես հարազատ կամ ընկեր, ու հետո պարզելու ես, որ ուղղակի «էն նույն վատ բառ»-ից ա:

    Հ.Գ. Ուղղակի հիշեցի, թե ինչպես տարիներ առաջ, գիշերը 5-ին, մեկն ինձ ասեց. «ես շատ երջանիկ եմ, ու քանի որ ուզում եմ դու էլ երջանիկ լինես....» ու ասեց ամենավատը, որ երբևէ կարող էին ինձ ասել, ու դրա ծանրության տակից ես դեռ դուրս չեմ կարողանում գալ: Հիշեցի, ու էլի զարմացա իմ վրա:
    Վերջին խմբագրող՝ Dayana: 02.09.2012, 03:10:

  26. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (02.09.2012), CactuSoul (02.09.2012), Claudia Mori (02.09.2012), cold skin (08.09.2012), erexa (02.09.2012), Katka (11.10.2012), My World My Space (04.02.2013), Smokie (06.09.2012), yerevanci (22.10.2012), Yevuk (08.09.2012), Արէա (02.09.2012), Հարդ (02.09.2012), Նաիրուհի (06.09.2012)

  27. #1124
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր «ռեսեփշընիստ» աղջիկը ոնց որ հայ լինի։ Հերիք չի բացել էր էն, ինչ ինձ էր ուղարկված, ստուգելու համար՝ սիրուն ա՞, թե՞ չէ, հլը բացիկն էլ կարդացել էր։

  28. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (05.10.2012), John (05.10.2012), keyboard (06.10.2012), murmushka (06.10.2012), yerevanci (22.10.2012), Նաիրուհի (23.10.2012), Շինարար (05.10.2012)

  29. #1125
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դրսում ապրելու ամենամեծ վախն էն ա, որ կարող ա մի օր ես էլ դառնամ էս «սփյուռքահայերից», ովքեր Հայաստան գնալը ավելորդ ժամանակի ու գումարի կորուստ են համարում, ծնողներին ու հարազատներին հիշում-զանգում-գրում են տարին երկու-երեք անգամ ու անծանոթ հայերից ֆոբիաներ ունեն, էն կարգի, որ դրսում հայ տեսնելիս սկսում են խոսել «տեղական» լեզուներով։ Դա իմ ՝ հայ տեսակի քոքահան անելու ամենազզվելի ձևը կլինի։

  30. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (23.10.2012), yerevanci (22.10.2012), Աթեիստ (09.02.2013), Դատարկություն (24.10.2012), Լեո (03.11.2012), Նաիրուհի (23.10.2012), Շինարար (22.10.2012), Ռուֆուս (23.10.2012)

Էջ 75 79-ից ԱռաջինԱռաջին ... 2565717273747576777879 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դժգոհի անկյուն
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ օրագրեր
    Գրառումներ: 220
    Վերջինը: 02.10.2017, 13:43
  2. Խոհափիլիսոփայական անկյուն
    Հեղինակ՝ **David**, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 11.05.2011, 00:43
  3. Շնորհավոր Dayana ջան
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 03.10.2008, 23:19
  4. լրագրողական անկյուն
    Հեղինակ՝ Sisian, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.09.2008, 11:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •