Անուկի արած ծաղրանկարից հետո հիշեցի իմ առաջին ծաղրանկարը, որ արել էր իմ նկարչության ուսուցիչը՝ Ալեքսանդր Տաշչյանը: Չգիտեմ, երևէ մեկը կհիշի՞ նրա ծաղրանկարները Ոզնիները երգիծական շաբաթաթերթի էջերին, բայց ես էլ մի անգամ դարձա «դրանցից մեկը»: Մի անգամ էլ ՝ նկարչության դասին, թղթի մի փոքրիկ կտորի վրա նա իմ դիմանկարը նկարեց, որն այդպես էլ ցույց չտվեց ինձ, այն դեպքում, երբ համադասարանցիներս անհիմն պատրվակներով մոտենում էին նրան ու նայում նկարս: Մի քանի տարի առաջ դրսում հանդիպեցի ուսուցչիս, ողջունեցի, հարցրեցի որպիսությունն ու վերջ. ես ջնջվել էի նրա հիշողությունից, ինչպես «երևի» ջնջվել ու անհետացել էին իմ նկարները: Տեսնես ես իմ «հերոսներին» ինչքա՞ն ժամանակ անց կմոռանամ:
Էջանիշներ