Ախր մարդկանց ինչի՞ն ա պետք առանց պատճառի ստելը: Եթե ոչ շողոքարթելու, ոչ ճշմարտությունը թաքցնելու, ոչ էլ մեկ այլ պատճառ չկա, ինչի՞ են մարդիկ ինչ-որ շատ փաթեթավորված սուտ հորինում ու հրամցնում աշխարհին, հը՞...
Հիասթափությունների դեմ պայքարի եղանակ է պետք գտնել![]()


Մեջբերել
Զարմանալիորեն ինձ շատ էր սիրում, բայց ամենից շատ սիրում էր Արև ու Մալինինի ռոմանսները: Միակ թերությունը, որի համար վրաս "իբրև" ջղայնանում էր, դա արևից պաշտպանվելս էր: Ամեն անգամ աչքերս կկողած տեսնելիս ասում էր. «Ջանիկ, ուզում ես ընկեր Մարտիրոսյանը բարկանա՞, արևը պայծառ բան է» ու մատն առաջ պարզած երկինքն էր ցույց տալիս: Հիմա երկինքը սևացել է ու անձրևի հոտ է գալիս, զգում եմ, որ ճիշտ էր:
Էս անգամ ստիպված եղա ծորակը սարքել: ուֆ-ուֆ, լրիվ էն վերոնշյալ ռուսերեն ասածս մասնագետն եմ դառել:


Էջանիշներ