Dayana (20.11.2009)
Я честно рад, что уже не будет хуже, да куда уж хуже....
Վերջին խմբագրող՝ Dayana: 20.11.2009, 15:07:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Dayana (20.11.2009)
Մաման էր զանգել: Մոտավորապես էսպիսի խոսակցություն եղավ.
Մամ: Արմի՞ն:
Ես: հաջան
Մամ: Ո՞նց ես
Ես: լավ եմ, դո՞ւք
Մամ: Մենք էլ: Հաց կերել ե՞ս:
Ես: Հա:
Մամ: Ի՞չ ես կերել:
Ես: Եսիմ Մամ, սալաթ - մալաթ
Մամ: Լա՞վ ես:
Ես: Հա Մամ, ի՞նչ կա:
Մամ: Ոչ մի բան, ուղղակի նոր զգացի, որ քեզ կարոտել եմ, ուզեցի խոսել հետդ:
Ես: Ապրես...
Մենակ ինքը կարող էր զգալ, որ նեղվզած եմ, որ չգիտեմ ի՞նչ անեմ: Իսկ Կուկն ասում ա, թե ավելի վատ չի լինում: Լինում ա, հաստատ լինում ա:![]()
Վերջը գտա էլի էս երգը:
Է՞լ ով ա ուզում: Շուտ ասեք՝ CC դնեմ, քանի upload ա անում:
Արձագանք - Անահիտ
Արձագանք - Ես ուրիշ ցեղից եմ
Արձագանք - Իմ ընկեր
Սրանց համար էլ եմ գժվում
Բայց երկու ուրիշ երգ եմ փնտրում, ոչ մի տեղ չկան: Բառերն եմ հիշում մասամբ.
1. ...Հերթական անգամ պտույտ կգործի,Հ.Գ. Դայ, ստորակետո՞վ, թե՞ կետով
Երկիր մոլորակը շուրջն արևի,
Հերթական սերունդը քո դուռը կթակի,
Որ քեզ չթվա, թե դու ես միակ հույսն աշխարհի...
2. ...Ինչ-որ մի օր, ինչ-որ մի տեղ,
Կհանդիպե՜նք իրար որպես անծանոթներ...
...
DIXIcarpe noctem
էսօր չգիտեմ ինչի հիշեցի իմ կարմիր ակով մատանին, որ տատիկս էր բերել: Էնքան հետաքրքիր պատմություններ կան կապված էդ մատանու հետ:
Տատիկն էդ մատանին բերել էր, երբ ես դեռ 3-4 տարեկան էի, ու քանի որ շատ փոքր էի, բնականբար չէի կրում: Երբ առաջին դասարան էի, ինձ թույլատրվեց կրել էդ մատանին կիրակի օրերին, երբ տանն էի լինում, ու քանի որ արդեն մեծացել էի, այն ճյուտիս էր լինում հագնել: Անդուր սովորություն ունեի` մատանին ատամներով սեղմել: Մի անգամ ինձ թողեցին մեր հարևանի տանը, ում աղջիկը հորեղբորս աղջկա դասարանցին էր, սա էլ ոչ ավել ոչ պակաս հայտարարեց, որ մատանին ճկուտին հագնելիս երազին սատանաներ են գալիս: Չեմ էլ ուզում հիշել, թե դրանից հետո ինչքան ժամանակ չէի կարողանում մատանին կրել ու ինչքան էի վախենում մթությունից և այլն: Բայց դե մանուկների գլուխը հիմարություններով լցնելու համար հորեղբորս աղջին իրան դաս տվեց:
Իսկ մի օր էլ մատանին ատամներով սեղմելիս, մտավ ատամների արանքն ու հորեղբորս հարևանը այն կտրեց և վերջ, վերջ իմ կարմիր ակով մատանուն, որի ակը մի քանի անգամ հասցրել էր պոկվել ու մաման սոսնձել էր:
Բայց ինչ սիրուն մանկություն եմ ունեցել?![]()
*e}|{uka* (22.11.2009)
Կյանք իր բոլոր խուճուճ-մուճուճություններով անտանելիության աստիճան կանխատեսելի ա, ու ես չեմ էլ կարող գոնե ձևացնել, թե չգիտեի, որ ամեն ինչ հենց էսպես պիտի լինի: Լավ ա, երբ ֆինիշը ստարտից առաջ ա, ավելորդ ուժեր վատնելու կարիք չի լինում...![]()
CactuSoul (22.11.2009)
Եվս մեկ Արձագանք
Որոշեցի բառերը դուրս գրել, հին, տատական` լսել-գրել եղանակով
Երբ խոսքերը, ավելորդ են
Լավ մտքերն էլ խորթ են,
Կյանքը թող շարունակվի:
Երբ ընկերդ քեզ օտար է,
Իսկ օտարն ընկեր է,
Կյնաքը թող շարունակվի:
Անփոփոխ մնաց միայն մի բան,
Երբ բոլորը սողալով անցան,
Այն որ ջնջելով հետքերը` գնացին:
Երբ սրբերը մեղավոր են,
Մեղավորն էլ սուրբ է,
Կյանքը թող շարունակվի:
Երբ գործերը միասյն թուղթ են,
Իսկ թղթերն էլ սուտ են,
Կյանքը թող շարունակվի:
Անփոփոխոխ մնաց միայն մի բան,
Երբ բոլորը քայլելով անցան,
Որ փոշին ելավ և կնստի գետնին:
Երբ տեսնողը կույր է,
Իսկ կույրը տեսունակ է,
Կյանքը թող շարունակվի:
Երբ լսողը խուլ է,
Խուլն էլ ունկնդիր է,
Կյանքը թող շարունակվի:
Անփոփոխ մնաց միայն մի բան,
Երբ բոլորը վազելով անցան,
Ոնց աղմուկ ելավ, այնպես էլ կմարի:
Երբ լացողը ծաղրածու է,
Իսկ ծաղրածուն տխուր է,
Կյանքը թող շարունակվի:
Երբ սողունը թևերով է,
Թևերովն է գող է,
Կյանքը թող շարունակվի:
Ան փոփոխ մնաց միայն մի բան,
Երբ բոլորը թռնելով անցան,
Այդ քամուց անմիտ, փոշի և աղմուկ ելավ,
Այդ քամուց անմիտ, փոշի և աղմուկ ելավ:
Վերջին խմբագրող՝ Dayana: 22.11.2009, 10:55:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ