Երկու տարի մինուս 8 օր ու Finita, la commedia :
չեմ սիրում հրաժեշտը...
ինչ-որ ժամանակը մեկ թիմով հավաքվում ենք ու լսում ՝ Ժողովուրդ, ես գնում եմ...
Նենց զզվելի զգցողություն ա առաջանում, ոնց որ ամբողջ աշխարհի առաջ մենակ կանգնած լինես ու սպասես, թե երբ են պոմիդորով դեմքիդ խփելու: Երևի ծանր եմ տանում էս տեսակի հրաժեշտը, քանի որ հետ նայելու ու մի վերջին հայացքով ուղեկցելու հնարավորություն չկա: Չսիրեցի ես էդ հրաժեշտը...
Բարձրահասակ (27.08.2009), Սյունիք (29.08.2009), Փոքրիկ (25.08.2009)
Անձրև `
![]()
*e}|{uka* (13.09.2009), Ambrosine (06.09.2009), Ariadna (08.09.2009), Chuk (06.09.2009), murmushka (11.09.2009), Norton (06.09.2009), Second Chance (08.09.2009), Ungrateful (06.09.2009), Բարձրահասակ (07.09.2009), Երկնային (11.09.2009), Լեո (06.09.2009), Լուսաբեր (13.09.2009), Մանուլ (08.09.2009), Ուրվական (06.09.2009), Չամիչ (13.09.2009), Սյունիք (08.09.2009), Փոքրիկ (06.09.2009), Ֆոտոն (06.09.2009)
Մի քանի ամիս առաջ խոսում էի ընկերներիցս մեկի հետ, ասում էր՝ Դրսում կյանքն արագ ա, մտնում ես մետրո ու մարդկային հոսքը քեզ տանում ա իր ուղղությամբ, փողոցում հոսքը քեզ տանում ա ու եթե հանկարծ հոսքին հակառակ փորձես գնալ, տեղ չես հասնի: Մտածեցի ՝ Տեսնես Հայաստանում ե՞րբ էդպես կլինի: Վերջերս նկատել եմ, որ Երևանում լրիվ նույնն է: Դուրս եմ գալիս փողոց ու հիշում "Dying young" ֆիլմը, որտեղ գլխավոր հերոսը բղավում էր "Too Loud", իսկ ես երբեմն "too fast" գոռալու կարիք եմ ունենում: Մարդիկ էնպիսի արագությամբ են անցնում, որ գլուխս սկսում է պտտվել: Էսօր մոտ 20 մետր հեռավորության վրա գտնվող խանութն էի գնում ու ետդարձի ճանապարհին արդեն գլխապտույտից քիչ էր մնում պատերից բռնվեի: Տեսնես իսկապե՞ս կյանքն ա արագացել, թե՞ ես եմ "դանդաղել":
![]()
- Հայրիկ, այսօր շուտ կգաս տուն?, Ռիչն է մեզ հյուր գալու:
- Ներիր փոքրիկս, այսօր ներկայացում ունենք:
Ինչպես միշտ առաջինն եմ եկել, դահլիճը կամաց-կամաց լցվում է հանդիսատեսով, ահա և տիկին Սմիթը. նա ոչ մի ներկայացում բաց չի թողնում: Ինչպես միշտ եկել է շնիկի, դստեր ու նրա տխմար ամուսնու հետ, որին աղջիկը միշտ հուշում է անտրակտի ժամանակ: Հիմա կսկսի ներկայացումը, մարում են դահլիճը լուսավորող ջահերը ` հերթով, վարագույրը փակ է, բացվում է վարագույրն ու երևում է միայն բեմի ետնամասը. բեմը մթության մեջ է:
Բեմը կիսամութ է: Ետնամասում լսվում է թմբուկների ձայն: Բեմում են վհուկները:
Աղոտ լույս է ընկնում վհուկի դեմքին, - սա նավաստու մատն է, որ լողում էր հեռվից,- լռություն, - ծափեր...
Իմ խեղճ պարոն Պիեռ, ձեր թատրոնի զգեստապահարանում չկա ոսկեգույն զգեստ ու ստիպված ենք "ստանալ" սպիտակ զգեստների արծաթե երանգները:
-Նա մահացավ ու կատարեց իր պարտքը,
Աստված նրա հետ` ահա սփոփանքը...
Լույսը մարդում է ու նորից վառվում բեմի ետնամասում, դեմքերն ու դերերն արդեն չեմ զգում` նրանք տարբեր են ու չափազանց նման: Վարագույրը փակվում է:
Ծափեր.... բեմը դավարում է: ծափեր... ետ են գալիս բոլորը, հագուստներ, կարևոր ու երկրորդական տեսարաններ, դերասաններ, պաուզա... ծափեր... գլուխս կախ եմ գցում...
Ծափեր....
Վարագույրը փակվում է ու դահլիճն այլևս չի երևում, կարծես այն չկա. կա միայն բեմ:
Տեսարան երկուս. Բեմը կամաց-կամաց լուսավորվում է ու երևում են այս տեսարանի դեկորացիենարը:
Ողջ ներկայացման ընթացքում Պիեռի դեմքը մերթ շառագունում էր, մեկ նա ժպտում էր, մեկ էլ հանկարծ ` գունատվում: Ավատրին նա կատարելապես ուժասպառ կլինի:
Բեմի կիսախավարում երևում է Մակդուֆի շողքը.
-Ապրի արքա...
Աղոտ լույսը լուսավորում է նախ դեմքը, հետո ` ձեռքը: Ետնամասում վառվում է լույսն ու երևում էն վհուկները...
Երկրորդական դերեր, գլխավոր դերեր, Լեդի Մակբեթ, պարոն Պիեռ. ծափեր... չեմ շտապում գլուխս վեր բարձրացնել: Ծափեր... Երբեմն դրանք այնքան երկար են տևում, ետ են կանչում դերասանին, իսկ հետո ռեժիսորին, ու ծափեր, ծափեր, ծափեր... Ահա իմ վարձատրությունը:
Տիկին Սմիթի շնիկն ու նրանից պակաս խելացի փեսան հորանջում են` կեսգիշերին մոտ է:
Դահլիճը լուսավորվում է, տիկին Սմիթը պարոն Պիեռին է նվիրում կարմիր վարդակակաչների փունջը, իսկ Պիեռն իր հերթին համբուրում է Էլինա Սմիթի ճարպոտ ձեռքը ու 10 մղոն հեռավորությունից ինձ թվում է, թե Պիեռի քիթը "թաղվել" է միսիս Սմիթի ձեռքում:
Դահլիճը կամաց-կամաց դատարկվում է: Ահա և վերջին հեռացողը` պարոն Սթիվեն Մենսոնը: Նա երբեք չի շտապում լքել թատրոնը ու ինձ երբեմն թվում է, թե նա երեսն ինձ էլ թեքում ծափահարելիս:
Պարոն Ռիշեր, լույսերը մարեք, - Պիեռի ձայնն է, - դուք այսօր փայլուն աշխատանք կատարեցիք: Վերջին անգամ խոնարհում եմ գլուխս ու անջատում լույսը` ծափերն այդ բոլոր, իմը չէին...
Փոքր ժամանակ միշտ մամայի կաբլուկով կոշիկների վրա աչք ունեի, իսկ դա խիստ արգելված էր: Մեկ-մեկ հասցնում էի "թռցնել" ու գնալ բակ, բայց եթե հենց առաջին րոպեում մաման չէր "բռնացնում", մի հատ փափուկ մասերիս խփում ու ձեռքիցս առնում, ապա անպայման "դրմփում" էի գետնին ու հետո նույն սցենարով` փափուկ մասերին հարված ու կոշիկները ձեռքիցս առնում էին: Քանի որ սա միշտ չստացվող էր, իսկ ես չափազանց շատ էի ուզում, որ քայլելիս կտկտոց լսվեր, մի եղանակ գտա: Սոկի թիթեղյա "բանկաները" վերցնում էի, դնում ուղիղ կրունիկս տակ, ուժեղ սեղմում էի ու "կտկտիկը" պատրաստ էր:
Մեծացա, սեփական կտկտիկ առնելու իրավունք ստացաբայց չսիրեցի դա ու սկսեցի չօգտագործել իրավունքս:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ