անգույն...
Երևի չկա մի հայ կամ նախին սովետակա երկրներից որևէ մեկի բնակիչ, որ չի տեսել "поле чудес" հեռուստահաղորդումը: Ցավոք չեմ հիշում էն շրջանը,երբ Լիստեվն էր վարում, բայց մի արտահայտություն կա, որի համար սիրում էդ հաղորդումը: Ամեն անգամ, ավարտին, Յակուբովիչն ասում ա՝ "и дай вам бог хотя бы на эту короткую неделю": Նենց ա դուրս գալիս:
Մի արտահայտություն էլ կա, որ առաջին հայացքից տափակություն ա թվում, իրար կպցրած հանգեր, բայց երբ մի քիչ ավեի խորն ես մտածում, նենց լավն ա՝ "русское радио - все будет хорошо":
Amaru (14.08.2009), Kita (10.08.2009), murmushka (11.09.2009), Բարձրահասակ (11.08.2009), Ֆրեյա (10.08.2009)
Գաղտնիքն այլևս գաղտնիք չի, եթե այն հայտնի է մեկից ավելի մարդկանց:![]()
Կաթիլ (14.08.2009)
Երկրորդ կուրս էինք, մեր խումբ մի տղա եկավ: Աշխույժ տղա էր, որ դուրս էր մնացել ինսիտուտից, գնացել էր բանա ու վերադառնալով վերականգնվել ու եկել էր մեր խումբ: Էս տղան բացի մասնագիտությունից ինչ ասես չէր աշխատում, սկսած մեր Աստղուլի մասնագիտությունց` քսեռոքումվերջացրած ֆիլմերի մոնտաժման աշխատանքով: Մի օր էլ գալիս է դասի ու հայտարարում, որ սիրահարվել է ու կորում մի ամսով, ինչպես սովորաբար անում էր: Վերադարձին իր հետ բերում է հարսանեկան նկարներն ու հայտարարում, որ ամուսնացել է: Մի տարի անց նա արդեն մեր կուրսում չէր, բերեց իր փոքրիկի նկարները` իսկական հրաշք:
Էսօր փողոցում հանդիպեցի: Հետաքրքրվեցի փոքրիկով ում մասին շատ "դեմք" պատմություններ էի լսում կուրսեցինքրից: Պարզվեց ամուսնալուծվել են: Իրենց ամուսնությունը էնքան արագ էր, էնքան հաստատուն, բոլորին դեմ գնալով, իսկ ամուսնալուծությունը ինչպես ինքն ասեց` ոնց որ կինոյում: Փաստորեն տենց էլ է լինում` թվում է թե սիրում ողջ կյանքի համար մեկ էլ մի օր բաբաց ու ամեն ինչ օդ է թռնում ու մնում է խորը հիասթափությունը: Բայց ոչինչ, իր մոտ արդեն ամեն ինչ նորովի ու լավ է գնում:
Հա, երկար բարակ գրեցի ու մոռացա ասել կարևորը: Հետաքրքրվեցի, թե ինչով է զբաղում ու երբ ասեց, որ թատրոնում է աշխատում, անմիջապես ենթադրեցի, որ ռեժիսոր է կամ ռեժիսորի ասիստենտ: Պարզվեց որ չնայած աշխատել է որպես ռեժիսորի ասիստենտ, հիմա լրիվ ուրիշ մասնագիտությամբ է աշխատում թատրոնում` Լուսարար:![]()
բոլոր ուժերը հավաքեցինք` գնաց…
Ուրեմն… լավ ավելի լուրջ, ուզում եմ մի քիչ “բամբասեմ” Անուկից : Ան էս ռասկռուտկայի համար ինձ պիտի վճարես հա ...
Երբ դեռ նոր էի ակումբում` էդ մի երեք տարի առաջ էր, վախենում էի գրառումներ անել, որովհետև “Մեծն Ուլուանան” ինձ ինֆրեքշըն կտար: Բա ոնց էի զարմանում, որ գրածներս էր կարդում, ու մի շրջան կար, երբ նույնիսկ վարկանիշ էր տալիս դրանց, կամ ասում էր, որ լավնա: Ակումբում ակտիվնալուս զուգընթաց սկսեցի ավելի խուսափել Անուկից: Իմ համար Անուկը` “Ես ամեն ինչ գիտեմ” էր: Դե ես մեղք չունեմ, ինքը ամեն ինչ գիտի, բոլոր թեմաներում գրառում ունի, ու ինչ գրառում` մի 20 տող:Հետո սկսեցի “չսիրել” Անուկին, որովհետև համոզված էի, որ ինձանից զզվումա: Մի անգամ որոշեցի փորձ կատարել` ասում եմ, շատ պիտի մեծանամ, որ ինձ Այ Սի Քյու-ում ավելացնես? Մեկ էլ գգմփ ու խուսափողական պատասխան: Հասկացա, որ իմ թափի բանը չի ու խելոք կողք քաշվեցի: Հետո, որ երեխեքը խոսում էին Անուկի մասին, շատրեն ասում էին գա Հայաստան, երկար բարակ խոսենք, շփվենք, զարանում էի, ասում էի “ինչի Անուկը շփվումա? ” Լավ է, ինչ եմ էսքան փիս-փիս բաներ գրում: Հեսա կողքից կարդացողը կմտածի, Անուկը բոբոյա: Էս սաղ նախապատմությունը նրա համար էր, որ ասեի` լրիվ ուրիշ կողմից եմ բացահայտել Անուկին: Ով կմտածեր, որ լեգենդար Ուլուանան կմտնի իմ բլոգ, քոմենթ կանի, դեռ մի բան էլ հետս կընկերանա ու ես իրան կասեմ Անուկ :yups Հա, մեկ էլ ինքը մի հատկանիշ ունի, որ քչերն ունեն` անկեղծության “փոշեկուլ” ա, հետը խոսելիս կարող ես բերանիցդ թռցնել էնպիսի բաներ, որ ոչ մեկի չես ասել: Զգույշ կլինեք Անուկի հետ: ուֆ, էն կարևորները չասեցի: Ան, ուրախ եմ, որ ընկերացանք, մեկ էլ ոչ ճիշտ հայերենով գրլուս համար կներես, բլոգում սիրում եմ մի քիչ “ռաբիզոտ” գրել: Համ էլ, իմ Տաչիկը լավնա
Էս գրածս ահագին հին է, հիմա նաև կավելացնեմ, որ Անուկի հետ շատ ընդհանուր հատկանիշներ ունենք. երկուսս էլ արտույտիկ ենք, հետ ենք նայում, հեռախոսը վերջինն ենք անջատում, վախում ենք բլոջիկներից ու էլի շատ հատկանիշներ...
Վերջին խմբագրող՝ Dayana: 19.08.2009, 23:09:
Քանի որ օֆիսում ինչ-որ մեկը տրորել ա ինտերնետի լարը, լարը ծակվել ա ու հիմա սաղ իներներտը արտահոսում ա, որոշեցի մի քանի զավեշալի դեպք պատմել:
Երաժշտական դպրոցում մի ընկերուհի ունեի, շատ տաղանդավոր աղջիկ էր: Երբ մենք նոր ընդունվում էինք երաժշտական, ինքն արդեն նվագում էր: Բայց մի "վատ" սովորություն ուներ՝ սիրում էր ռետին ուտել: Ես էլ մի ռետին ունեի՝ կլուբնիկայի տեսքով ու անուշ հոտով: Ամեն անգամ ասում էր. "Ամ, կտա՞ս ուտեմ",- ես էլ ահավոր բարկանում էի ու չէի տալիս: Մի օր էլ ռետինս թողնում եմ սեղանին (մենք միասին ենք նստել ամբողջ 7 տարի) ներս եմ գալիս ու ի՞նչ տեսնեմ, ռետինս կծել էր ու մի մեծ հատված արդեն ծամում էր: Անմիջապես բարկացա, մեկ էլ երջանիկ դեմքվ ասում ա.
- Ուխ, ինչ համով ակտա՞ս մի հատ էլ կծեմ:
--------------------------------------------------------------------------------------------------------
Մի քանի օր առաջ արթնանում եմ, մեկ էլ տատիկս տխուր դեմքով ասում ա.
-Հլը ասա տատ, էս գիշեր աչք փակել ե՞ս:
Զարմացած նայում մ տատիկի դեմքին.
-Ի՞նչ ա եղել տատ:
-Էն շան տղի պատճառով:
Էստեղ սկսում եմ անհանգստանալ, ոնց մտածում եմ, ոչ մեկ տատիկին չէր նեղացնի ու հետաքրքրվում եմ.
-Տատ, էսան տղեն ովա՞:
-Հայկը:
աչքերս դուրս են թռնում, ո՞նց թե Հայկը: (Եղբորս անունը Հայկ է)
-Ի՞նչ ա արել տատ:
-Սպանել են էն խուժանները![]()
Էտեղ սկսում եմ մտածել, որ տատիկս վատ երազ ա տեսել ու իրեն վատ ա զգում, բայց պարզվեց, որ Հայկը կինոյի տղեն ա
Լավ, ինտերնետի արտահոսքը կասեցվեց, գնամ գործ անեմ![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ