Զզվում եմ կիսատ թողած խոսակցություններից: Ասել ամեն ինչ կամ լռել ընդմիշտ: Չկարողացա: Դիմացինի ընկալումն անկանխատեսելի է ու երբեմն ամենապարզ խոսքը կարող է ընկալվել որպես չգիտեմ ինչ` ընդհուպ մինչև սպանության սպառնալիք: Ամեն դեպքում, եթե աշխարհի վերջին օրը լիներ, դժվար թե կարողանայի ասել էն ինչ հեշտությամբ կարելի է ակնարկել հին ու բարի ծանոթների մասին պատմություններով: Իրականում ճանաչածս բոլոր ուժեղ բնավորությամբ մարդիկ սրտի առիթմիա են ստանում, երբ փորձում եմ մի քիչ խոսել էդ փոքրիկ "հրեշի" մասին: Ինքն էդքան սարսափելի չի, ուղղակի ես մեկ-մեկ անտանելի խոսելու ցանկություն եմ ունենում: Մոռացա ասել, մի քանի օրից "բանտից" դուրս կգամ:![]()
Էջանիշներ