User Tag List

Էջ 44 79-ից ԱռաջինԱռաջին ... 3440414243444546474854 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 646 համարից մինչև 660 համարի արդյունքները՝ ընդհանուր 1172 հատից

Թեմա: Dayana-ի անկյուն

  1. #646
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Dayana-ի անկյուն

    Զզվում եմ կիսատ թողած խոսակցություններից: Ասել ամեն ինչ կամ լռել ընդմիշտ: Չկարողացա: Դիմացինի ընկալումն անկանխատեսելի է ու երբեմն ամենապարզ խոսքը կարող է ընկալվել որպես չգիտեմ ինչ` ընդհուպ մինչև սպանության սպառնալիք: Ամեն դեպքում, եթե աշխարհի վերջին օրը լիներ, դժվար թե կարողանայի ասել էն ինչ հեշտությամբ կարելի է ակնարկել հին ու բարի ծանոթների մասին պատմություններով: Իրականում ճանաչածս բոլոր ուժեղ բնավորությամբ մարդիկ սրտի առիթմիա են ստանում, երբ փորձում եմ մի քիչ խոսել էդ փոքրիկ "հրեշի" մասին: Ինքն էդքան սարսափելի չի, ուղղակի ես մեկ-մեկ անտանելի խոսելու ցանկություն եմ ունենում: Մոռացա ասել, մի քանի օրից "բանտից" դուրս կգամ:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Soleil (07.07.2009), Tig (29.06.2009)

  3. #647
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Dayana-ի անկյուն

    Բաց պատուհանից լսվող ծիտիկներ ձայն` առաջին անգամ լուսաբաց եմ դիմավորում:
    Քրքրած հիշողություն, որը տառ առ տառ վերհիշեցի, մինչդեռ երեկ ամեն ինչ անում էի, որ մոռանամ:
    Ոչինչ չարտահայտող քնաթաթախ դեմք:
    Կլավիատուրայի անվերջանալի ռեքվիեմ`շխկ-շխկ-շխկ - սի բեմոլ մաժոր... /էսօր երկար թթվեցի դաշնամուրի մոտ/
    Սովորածս նոր արտահայտությունը` Սինդը ֆ**ին Ռելլա...
    Մեկ էլ իմ անիրականանալի երազանքը` բարձրանալ կամրջի բազրիքին, գոռալ ու ցած թքել`վերջապես հաղթահարելով բարձրության էդ վախը...
    Իսկ աշխարհի վերջին դեռ շատ կա:
    Վերջին խմբագրող՝ Dayana: 28.06.2009, 05:00:

  4. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (30.06.2009), Amaru (30.06.2009), Chuk (28.06.2009), comet (30.06.2009), Norton (28.06.2009), Soleil (07.07.2009), Tig (29.06.2009), Ungrateful (28.06.2009), Եկվոր (28.06.2009), Երկնային (30.06.2009), Փոքրիկ (28.06.2009)

  5. #648
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Dayana-ի անկյուն

    Տեսնես ո՞վ է հնարել էդ օրացույց ասվածը: Մեկ-մեկ օրացույցին նայելիս քիչ է մնում սրտի կաթված ստանամ:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moon (29.06.2009), Եկվոր (30.06.2009)

  7. #649
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Dayana-ի անկյուն

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեսնես ո՞վ է հնարել էդ օրացույց ասվածը: Մեկ-մեկ օրացույցին նայելիս քիչ է մնում սրտի կաթված ստանամ:
    Իսկ դու փորձե՞լ ես թարս կախել՝ երեսով դեպի պատը: Բավականին օգտակար տարածություն է ստացվում
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  8. #650
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Dayana-ի անկյուն

    Մեջբերում Եկվոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ դու փորձե՞լ ես թարս կախել՝ երեսով դեպի պատը: Բավականին օգտակար տարածություն է ստացվում
    Ես իրեն դուրս եմ շպրտել իմ սենյակից բայց համակարգչի էկրանին միշտ կա
    Վերջին խմբագրող՝ Dayana: 30.06.2009, 20:07:

  9. #651
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Dayana-ի անկյուն

    Դայանա, կներես, նորից թիքս խոթում եմ այնտեղ, որտեղ իմ կարիքը բանավ չի զգացվում Պարզապես ուզում եմ ասել, որ օրացույցը այնքան էլ վատ բան չէ: Օրինակ՝ երբ քունդ չի տանում, կարող ես նայել օրացույցին, հավշել տարվա օրերն ու շաբաթները, մինչև որ քունդ տանի
    Ես չեմ փորձել, բայց կարծում եմ կօգնի

  10. #652
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Dayana-ի անկյուն

    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Դայանա, կներես, նորից թիքս խոթում եմ այնտեղ, որտեղ իմ կարիքը բանավ չի զգացվում Պարզապես ուզում եմ ասել, որ օրացույցը այնքան էլ վատ բան չէ: Օրինակ՝ երբ քունդ չի տանում, կարող ես նայել օրացույցին, հավշել տարվա օրերն ու շաբաթները, մինչև որ քունդ տանի
    Ես չեմ փորձել, բայց կարծում եմ կօգնի
    Լեո ջնա, երբ քունս չի տանում, նայում եմ օրացույցին ու հաշվում մինչև կոնկրետ ամսաթիվ ու էլ ընդհանրապես քունս չի տանում

  11. #653
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Dayana-ի անկյուն

    Սիրելի ֆիլմերի տասնյակը վերանյեցի ու առաջին պատվավոր հորիզոնականում "տեղադրեցի" Осень в Нью-Йорке ֆիլմը: Սիրուն դերասանուհի, սիրուն սյուժե, սիրուն տեսարաններ, ամեն ինչ սիրուն է էս ֆիլմում: Արտահայտություններ, որոնք .. չգիտեմ... անգին են երևի: Մի սցենա կա, որտեղ հերոսուհին խոսում է հիշողությունների մասին: Մտածում էի չգրել, բայց կգրեմ: Էսպիսի մի խոսք կա` Մի տարի հետո ես կլինեմ հիշողություն... Նենց սիրուն էր:
    Ահա և նրանք`

    Ամեն դեպքում ֆիլմը ունի մի անհաջող մաս` Էդ Ռիչար Գիրն է: Ոնց են ստիպել էս սիրուն աղջկան Գիրի հետ նկարվել, չեմ սիրում էդ բիձուկին, իսկ այ Վայնոնային ըմմմմ, գժվել կարելի ա:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (04.07.2009), Երկնային (04.07.2009)

  13. #654
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Dayana-ի անկյուն

    Օֆիսում սեղանս նման ա մանկապարտեզի պահարանի՝ վրան լիքը խաղալիքներ կան, խխունջ, արջի մռութով բացիկ ու նման բաներ: Սկզբում բոլորին հետաքրքրում էր իմ խխունջիկը, որը բավականին մեծ է ու երբ ականջիդ ես մոտեցնում, մի կարգին խշշում է: Հետո սկսեց հետաքրքրել հրեշտակի թևիկներով պստիկի արձանիկը, որի տուտուզիկը բաց է ու միշտ ուրախանալու առիթ էր ստեղծում: Հետո հայտնվեց սկրեպների պահապան Ռիչը, որի գլուխը զսպանակին է ամրացված ու ամեն անգամ կտտացնում եմ մռութին, իսկ ինքը, մեծ-մեծ ատամները բաց արած գլուխն առաջ ու հետ է տանում: Տեսնելու բան է: Ժամանակի հետ այստեղ եկան նաև երկու արջուկ՝փամփլիկ խաղալիք ու թղթե բացիկ: Թղթե բացիկի արջուկն իսկական նեմեցական արջ է՝ դմբլդոխի դեմքով, նենց մռութն ա, նենց տխուր դեմք ունի, քիչ ա մնում բռնես ուտես: Իսկ փափլիկ արջը լրիվ ուրիշ պատմություն է: Լրիվ ես եմ՝ հարյուրավոր կարկատաններով: Մեր թիմ լիդերից մեկի ուրախությունն է, ամեն օր գալիս է, գլուխո շոյում, անձեռոցիկով քիթիկը մաքրում ու գնում: Իսկ էսօր էլ եկավ, վրեցրեց արջիս, իրա կարմիր կիսաթւ բլուզը հանեց ու ասեց՝ ամառ ա, թող հով լինի հիմա խողճ արջս կարմրած դեմքով ա նստել:
    Հ.Գ. Մտածում եմ, էդ արջի համար մի հատ արջուհի չգտնե՞մ

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (06.07.2009), Kita (08.07.2009), Norton (06.07.2009), Tig (07.07.2009), Ռուֆուս (06.07.2009), Փոքրիկ (07.07.2009)

  15. #655
    Ստուդենտ Արտիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Dayana-ի անկյուն

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. Մտածում եմ, էդ արջի համար մի հատ արջուհի չգտնե՞մ
    Չէ, ասում եմ բժկի տար մի հատ

  16. #656
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Dayana-ի անկյուն

    Մեջբերում Արտիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, ասում եմ բժկի տար մի հատ
    չէ, ուղղակի ցմփորիկ ա

  17. #657
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Dayana-ի անկյուն

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    չէ, ուղղակի ցմփորիկ ա
    նվիրողի պես

  18. #658
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Dayana-ի անկյուն

    Պապիկիս մասին շատ եմ գրել, բայց միշտ կարոտս չի թողել գրել իրա բացառիկ խելքի ու քնքշության մասին: Պապիս դեմք էր, բառիս ամենասիրուն իմաստով: Նենց բռնկուն էր պապիս, իսկը իմ պես: Հանգիստ էր, շատ հանգիստ, մեկ էլ մի ստից բանից նենց կբռնկվեր, որ էլ ասելու չի, բայց դե հենց հաջորդ րոպեին էլ հանդարտվում էր: Այսինքն միշտ էլ բռնկվում էր, երբ տատիկն իրան նարդիով մարս էր անում Պապիս մի խոսք ունի, որը իսկական թևավոր խոսք ա՝ Չի կարելի լինել էնքան քաղցր, որ քեզ կուլ տան, ոչ էլ էնքան թթու ՝ որ թքեն: Ես երկու ծայրահեղություններն էլ հատում եմ: Երբ սիրում ու նվիրվում եմ, միշտ քաղցրության չափն անցնում եմ ու կուլ են տալիս՝ բոլորն անխտիր: Իսկ թթվության դեպքորում ոչ մի վայրկյան չեն մտածում: Մի օր էս աշխարհն ինձ կուլ կտա՝ ես էլ կպրծնեմ, ինքն էլ:
    Հ.Գ. Չկպնեք, չհարցնեք "ի՞նչ ա եղել", հավես չունեմ: Իմ Դայուշնոցում ինչ գրող կուզեմ կգրեմ:

  19. #659
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Dayana-ի անկյուն

    Հայկական ֆիլմեր շատ եմ սիրում, բայց էդ ֆիլմերում իր առանձնահատուկ տեղն ունի "Կտոր մը Երկինքը": Սոֆիկո Չիաուրելլին Ֆրունզի հետ եթե մի ֆիլմում է նկարվել, ուրեմն ֆիլմը լավագույններից մեկն է առհասարակ համաշխարհային կինոդարանում: Սիրում եմ ֆիլմի բոլոր հերոսներին, բոլոր էպիզոդները, արտահայտությունները ու ամենից ատ մեկը, երբ քահանան հայտնում է, որ այսպես ասված համայնքը դեմ է նրա ու Անժելի միությանը ու Թորիկը բարկանում է ու ասում՝
    Ո՞ւր էր այդ համայնքը, երբ ես դժբախտ էի:
    Նենց եմ սիրում էս պահը, շատ:
    Վերջին խմբագրող՝ Dayana: 07.07.2009, 16:54:

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (08.07.2009), comet (08.07.2009), Ուլուանա (07.07.2009), Ռուֆուս (07.07.2009), Փոքրիկ (07.07.2009)

  21. #660
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Dayana-ի անկյուն

    Դե որ ես տարօրինակ սովորույթներ ունեմ, դա արդեն իսկ բացահայտված փաստ է: Իմ սովորույթներից է նաև մարդկանց աստիճանավորելը: Բոլոր մարդիկ ծանոթության սկզբում լինում են ամենացածր սանդղակում, հետո կամաց-կամաց բարձրանում են: Կարող է էնպես լինել, որ ինչ-որ մեկը խիստ հիասթափեցնի, բայց երբեք ցած չեմ գցում, տեղում մեխում եմ ու վերջ, իսկ կան էնպիսիք, ովքեր էնքան են աճում, որ բոլոր տեսակի սանդղակների վրայից թռնում են: Էսօր իմ հին ընկերնրից մեկի մասին խոսք գնաց ու մի քանի ֆրոնտո կարծիք լսեցի, որ ինքը արժանի չի իմ ընկերը լինել: Չորս տարի առաջ ես էլ դա կասեի, բայց 2006-ին մի նամակ ստացա, որ էդ մարդուն սանդղակով վեր բարձրացրեց: Ինչքան էլ անտարբեր ու հիմար լինի էդ մարդը, մեկ է, ինչ-որ ժամանակ ինչ-որ պարագայում իմ ընկերն է եղել ու ուղղակի չեմ կարող "դեն նետել" անցած 4 տարին:

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (08.07.2009), Kita (08.07.2009), Ռուֆուս (08.07.2009)

Էջ 44 79-ից ԱռաջինԱռաջին ... 3440414243444546474854 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դժգոհի անկյուն
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ օրագրեր
    Գրառումներ: 220
    Վերջինը: 02.10.2017, 13:43
  2. Խոհափիլիսոփայական անկյուն
    Հեղինակ՝ **David**, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 11.05.2011, 00:43
  3. Շնորհավոր Dayana ջան
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 03.10.2008, 23:19
  4. լրագրողական անկյուն
    Հեղինակ՝ Sisian, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.09.2008, 11:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •