Ճիշտն ասած պառկած չեմկպել եմ արդեն այս անտեր կոմպի աթոռին
ու հլը 2 շաբաթ կա .... ինչ իմանանք դիֆուզիայի արդյունքում ինչ կլինի
Իսկ "օդին, սովսեմ օդինի" համար դու գիտեսհոգով ու սրտով ...
![]()
Ճիշտն ասած պառկած չեմկպել եմ արդեն այս անտեր կոմպի աթոռին
ու հլը 2 շաբաթ կա .... ինչ իմանանք դիֆուզիայի արդյունքում ինչ կլինի
Իսկ "օդին, սովսեմ օդինի" համար դու գիտեսհոգով ու սրտով ...
![]()
Հաղթելն էնքան հեշտ ա: Բայց միշտ պիտի պատրաստ լինես դափնու պսակը զիջել ուրիշի, որովհետև... դե չկա որովհետև, ուղղակի "բնության" օրենքնա: Եթե մի անգամ "քաջություն" ես ունեցել թույլ լինել, ստիպված ես ամբողջ կյանքդ կրել թույլ մարդու պիտակ: Էդ կեղծ հոգաարությունից նենց զզվելի դիվային չարություն էր գալիս: Ժպտում էի: Փաստորեն խելքս բավականացրել էր էլի, չէի սխալվել![]()
Երգը, որ ականջիս տակ երգում էր՝ ա նա վայնե, կակ նա վայնե՝ չեմ պատերազմում, զիջում եմ թե "գահս", թե "ռազմավարը": Փաստորեն էս անգամ էլ իմ փոխարեն որոշվեց: Ինչպես միշտ: Նույնիսկ ավելորդ եմ համարում նշել, որ պատմությունը կրկնվում է:
Հ.Գ. էս գրառումը հեչ ուրախ չէր, շատ տխուր էր ու բարկացած![]()
Chuk (02.06.2009)
Դե լավ, չկա-չկա... ուղղակի թեմայից դուրս գրառում... Դայ, քեզ շատ եմ սիրում![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Dayana (02.06.2009)
Խաղում են...
Տանը խաղում են երջանկություն` թոզ են փչում սեփական ընտանիքի աչքերին, սեփական կնոջը կամ ամուսնուն վերաբերվում, որպես հասարակ պատրականության կամ... ընտանի կենդանու, որին սիրում են կամ նրա հետ կապված են, ու նրանից հրաժարվելը իրենց կամ նրան ցավ կպատճառի:
Դրսում խաղում են երջանկություն` թոզ են փչում կոլեգաների, ընկերնրի աչքերին:
Հայելուն նյաելիս խաղում են` սեփական ճարպոտ փորին նայելիս ամենասեքսուալ կերպարին են տեսնում ու ինչպես միշտ` թոզ են փչում սեփական աչքերին:
Մարդկային հարաբերություններում խաղում են՝ ստում ու կեղծում ամեն ինչ`չնայած ոչինչ չունեցողի կեղծածն էլ երևի ոչինչ է:
Խաղում են ու կեղծում անընհատ, առանց հանգստյան օրերի, առանց ընդմիջման ու առանց կանոնների: Խաղում են նույնիսկ սեփական կերպարի հակառակորդ` քննադատում են խաղացողներին, այն դեպքում երբ երեկ, նույն խաղի էին խաղում ու այսօր էլ եթե, մի բիս լսեին, նոր թափով նորից նույնը կանեին:
Չգիտեմ էլ ինչու սա գրեցի... չնայած.., գիտեմ, ուղղակի չեմ ասի: Ես էլ իմ "դերն" ունեմ - Լույսերը մարում եմ...
Վերջին խմբագրող՝ Dayana: 05.06.2009, 23:23:
Նորից ծայրահեղ հոգնածության տասչորսժամյա քուն: Նորից... Անհաղթահարելի ֆիզիկական հոգնածություն: Ֆիզիակակն...
Տրամաբանական հետևանք` Հոգին ֆիզիակական մարմին է:
Իսկ ընթացքում աշխարհը ոռնում էր ԻՄ ֆիզիկական հոգնածության ցավից` քամի, կայծակ, անձրև... փո-թո-րիկ...
Այն երբեք չի անցնի![]()
Տառասխալներ
Ես հայտնի տառասխալ անող եմ: Երբեմն կարդում եմ սեփական գրածներս ու ոչինչ չեմ հասկանում` միլիոն հատ սխալ ունեմ: Դա մի տեսակ հիվանդության պես մի բան է ` խրոնիկական ու վարակիչ: Ինձ հետ խոսողներին այն շատ արագ է փոխանցվում: Եթե փորձեմ նշել բոլոր էն մարդկանց, ովքեր ինձ հետ խոսելիս տառասխալներ են անում ապշահար կլինեք: Լավ, բավական է նշել միայն նրանցից մեկին` Ուլուանային: Անուկը հայտնի է անթերի հայերենով գրողի անունով, սակայն արի ու տես, որ նույնիսկ Անւոկին եմ կարողանում "վարակել"Տառասախալային էպիդեմիա է ինչ է? Տեսնես դրանից հնարավոր է բուժվել, դե կամ գոնե` լավանալ
![]()
Եկել եմ հաստատելու։Դայուշի հետ խոսելիս կամ իր բլոգում քոմմենթ անելիս երբեմն էնպիսի տառասխալներ ու վրիպակներ եմ թույլ տալիս, որ հետո երբ կարդում եմ գրածս, քիչ ա մնում ինֆարկտ ստանամ։
![]()
Տենց մենակ Դայի հետ ա լինում։
Ի դեպ, սկզբում ինձ թվացել էր, թե հատուկ էֆեկտի համար է գրել «Անւոկ», բայց բանից պարզվեց՝ չկանխամտածված ֆիրմային վրիպակ է։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Փոքրիկ (09.06.2009)
Ջղայնաներվային վիճակաս սահուն փոխվեց ժպիտի ՝ բարի ու երջանիկ: Մայրիկը հիշեցի, երբ Զաքարյանի որդին ընդունվում է համալսարան ու փողոցում հայրը բղավում է ՝ Մենք ընդունվել ենքԱյ հիմա ես նույն վիճակում եմ: Ճուտս ընունվել ա, մենք ընդունվել ենք
Նենց հաճելի զգացողություն ա: Համ էլ առիթ եղավ մի հատ մռութին "խփելու"
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ