User Tag List

Էջ 36 79-ից ԱռաջինԱռաջին ... 2632333435363738394046 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 526 համարից մինչև 540 համարի արդյունքները՝ ընդհանուր 1172 հատից

Թեմա: Dayana-ի անկյուն

  1. #526
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Dayana-ի անկյուն

    Արմին ջան, կարող ես էլ խաբար չտալ, հեսա ես էստեղ անձամբ կխոստովանեմ:
    Դուրս չեկավ էս ֆիլմը, ժողովուրդ: Ծեծել չկա:

    Ակումբի ֆիլմային թեմաներում էս կինոյի մասին բոլոր կարծիքները կարդալուց հետո մտահոգվեցի նույնիսկ. կա՛մ ես էն գլխից էլ բան չեմ հասկանում կինոներից, կա՛մ ահավոր սառել եմ էս սառը Եվրոպայում, բայց որ առանձնապես չազդվեցի ու նույնիսկ որոշ պահեր ինձ հիստերիկ ու ծիծաղելի թվացին, փաստ ա:

  2. #527
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Dayana-ի անկյուն

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեկ մինչև Երեքն անց նստել ու մի ֆիլմ եմ նայել թմրամոլների մասին: Շատ հետաքրքիր ֆիլմա ու եթե ինձ լսեք` կնայեք: Դե քանի որ չեք լսի, մի էլ նայեք Ֆիլմը խորհուրդ է տվել ակումբի Rayader-ը ում խորհուրդ տված ֆիլմերից արդեն երկրորդն եմ նայում` Once -ից հետո ու շատ հավանում եմ: Լավ, ոչինչ չեմ ուզում պատմել, գուցե ինչ-որ մեկդ ցանկացնա դիտել: Ֆիլմի վերնագիրն է ` Requiem For A Dream: Ֆիլմը դիտելը խիստ կապվածա ակումբում քննարկվող ` Ինչպես եք վերաբերվում Թմրամոլներին թեմայի հետ:

    Rayader մերսի
    Պաշտում եմ էս ֆիլմը Մի ժամանակ կար, երբ ամիսը մի անգամ պարտադիրը ֆիլմը նայում էի, արդեն սկսել էի խելագարվել...

    Սաունդթրեքն էլ է լավը, լրիվ ունեմ, ցանկացողներին կարող եմ տալ
    I may be paranoid but no android!

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (16.04.2009), Հայկօ (16.04.2009)

  4. #528
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Dayana-ի անկյուն

    Օրենքներ Շամաննոցի մանուշակագույն պատերի, դառը սուրճի ու ավանդական դարձած անանասի հյութի հաստատմաբ` 3 կողմ, մեկ ձեռնպահ.

    . Էլ չսխալվել - առաջին մի քանի դյուժինից հետո ճիշտ ժամանակին արված տրամաբանական հետևանք:
    . չնստել գիշերը մինչև հազարը կամ մի քիչ ավելի հիմար համակարգչի առաջ - առողջության հերն անիծելուց հետո խիստ տեղին որոշում:
    . չվախենալ` ոչ մթությունից, ոչ ցավից, ոչ մենակությունից - միևնույն է չի օգնելու:
    . չսկսել խոսակցությունն ու չավարտել այն - առաջին կետրի տրամաբանական հետևանք:
    . չմտածել ուրիշների մասին - իրենք իրենց մասին կմտածեն:
    . չափսոսալ, չխղճալ - նախորդ կետի տրամաբանակն շարունակություն:
    . չնվնվալ - ձեռի հետ էս էլ գրեցի
    . սուրճ չխմել - որովհետև էս թույնից ձեռքերս սկսում են դողալ:
    . չանհանգստանալ - ամեն ինչ լավ է լինելու:

    Ու թե ինչ եմ անելու էս բոլորի փոխարեն, դեռ չեմ որոշել: Թողնենք դա Շամաննոցի արևոտ անկյունում մենակ նստելու հաջորդ շանսին:
    Վերջին խմբագրող՝ Dayana: 14.04.2009, 21:05:

  5. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (15.04.2009), Chilly (15.04.2009), Chuk (15.04.2009), comet (21.04.2009), Safaryan (16.04.2009), Tig (15.04.2009), Երկնային (14.04.2009), Երվանդ (15.04.2009), Փոքրիկ (14.04.2009)

  6. #529
    Չի լինում Լավ ոստիկան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2008
    Գրառումներ
    161
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Dayana-ի անկյուն

    Էս ի՜նչ ես գրել:
    Ամեն ինչ պարզ, հստակ, տեղը տեղին, ո՛չ հարցերի տեղիք է տալիս, ո՛չ երկիմաստության:
    Սատանեն ասում է, վերցրու և օգտագործի ակումբի կանոնադրության փոխարեն:
    Մեկ ծաղիկը ծափ կտա, մեկ ձեռքով գարուն կգա:

  7. #530
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Dayana-ի անկյուն

    Աշխարհում շատ քիչ են բառերը կարևորագույնն արտահայտելու համար: Ու դժվարա էդ ամեն գրել անձեռոցիկի ծռմռատվող սպիտակ մակերևույթին: Ճիշտ էր մարմինը կոտրատող ակնոցներով մարդը` առնետ խանդը կրծում է, բայց ոչ ինձ: Ու էդ ամենից զատ` есть приятное обстоятельство, я .... չեմ ասի
    Վերջին խմբագրող՝ Dayana: 15.04.2009, 17:56:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (15.04.2009), Safaryan (20.04.2009)

  9. #531
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Dayana-ի անկյուն

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեկ մինչև Երեքն անց նստել ու մի ֆիլմ եմ նայել թմրամոլների մասին: Շատ հետաքրքիր ֆիլմա ու եթե ինձ լսեք` կնայեք: Դե քանի որ չեք լսի, մի էլ նայեք Ֆիլմը խորհուրդ է տվել ակումբի Rayader-ը ում խորհուրդ տված ֆիլմերից արդեն երկրորդն եմ նայում` Once -ից հետո ու շատ հավանում եմ: Լավ, ոչինչ չեմ ուզում պատմել, գուցե ինչ-որ մեկդ ցանկացնա դիտել: Ֆիլմի վերնագիրն է ` Requiem For A Dream: Ֆիլմը դիտելը խիստ կապվածա ակումբում քննարկվող ` Ինչպես եք վերաբերվում Թմրամոլներին թեմայի հետ:

    Rayader մերսի
    Դու «Ֆանտանը» նայի))) հետո սաունդտրեկը կուզես: Ընդհանրապես, սաունդտրեկային կոմպոզիտորներից շատ եմ հարգում Կլինտ Մանսելին:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արտիստ (16.04.2009)

  11. #532
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Dayana-ի անկյուն

    ընկերության բաղադրատոմս...
    Վերցնում ես մի բուռ սեր, մի քանի գդալ քնշանք, խառնում իրար, հարում մինչև համասեռ զանգված ստանաը, ավելացնում մի քիչ անտերբերություն, մի քանի գրամ խանդ, մեկ երկու գդալ հոգատարություն, ու ընկերությունը պատրաստ է: Միայն դրականից խուսափելու համար, կարող ես ավելացնել մի պտղունց անտարբերություն, զգու~յշ, ասացի մի պտղունց, ոչ թե մի բաժակ, այն էլ անտարբերություն, ոչ թե ատելություն, նորից խառնել ես տարաները ...

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Artgeo (16.04.2009), comet (21.04.2009), Tig (17.04.2009), Եկվոր (21.04.2009), Երկնային (17.04.2009), Լավ ոստիկան (16.04.2009), Փոքրիկ (17.04.2009)

  13. #533
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Dayana-ի անկյուն

    Rayader-ի խորհրդով սկսեցի փնտրել The Fountain ֆիլմը ու շատ զարմանալիորեն գտա իմ դիսկադարանից Պարզվում է նայել էի, բայց լրիվ ուրիշ պայմաններում ու երևի քիչ բան էի հասկացել, չնայած դեռ շատ մութ մասեր մնացին: Մի խոսքով ֆիլմը "Ռակով" հիվանդ աղջկա ու նրա բժիշկ ամուսնու և նրանց "կյանքի ծառը" փնտրելու մասին էր: Սիմվոլիկան մի քիչ շատ էր, դրա համար էլ երևի ինքս քիչ բան հասկացա: Ողջ ֆիլմի ընթացքում ամուսինը տառապում է, կոտորում իրեն ու իհարկե ֆիլմի ավարտը ցույց է տալիս, որ ոչ ապարդյուն, սակայն կնոջ հոգեվիճակը մի տեսակ շատ թաքնված է: Խիստ հանգիստ, մեռնողը տենց չի լինում: Համ էլ օպուխլով հիվանդների մոտ անտանելի սրտխառնոցներ են լինում, իսկ էս կինը չուներ: Շատ լավն էր ֆիլմը, ու միևնույն ժամանակ մի տեսակ անբնական մասը շատ էր: Մի խոսքով խորհուրդ կտամ նայել, ինքներդ եզրահանգումներ կատարելու համար: Ռայադեր, մի անգամ էլ շնորհակալություն: Սպասում եմ հաջորդ ֆիլմի խորհրդիդ

  14. #534
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Dayana-ի անկյուն

    Էսօր լավագույն ընկերներիցս մեկը պատմում էր իր երազը: Լավն էր, բայց բարկացա, ազնիվ խոսք: Ինչի ուրիշի երազում և ոչ թե իմ, հը՞ կարող եք ինձ բացատրել Վերջ, էսօր գլխիս անտենա եմ կպցնելու, որ էդ երազի ալիքը բռնացնեմ

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ուլուանա (21.04.2009)

  16. #535
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Dayana-ի անկյուն

    Ներքին հավասարակշռւթյան էս վիճակի մասին երազել եմ վերջին մի քանի ամիսը: Սիրտս բերնեբերան լցվելա սիրով ու հանգստությամբ: Մոտս նենց տպավորությունա, որ Աստված հենց նոր իմ գործած ու չգործած բոլոր մեղքերը ներելա ու ես չգիտեմ ինչի ուզում եմ ներեմ բոլորին, ովքեր երբևէ ինչ-որ մեղք են գործել: Բոլոր կողոպտիչներին, մարդասպաններին ու ծայրահեղ անհանդուրժելի սրիկաներին կարող եմ ներել: Էլի էն աննորմալ վիճակներիցա, որ ուզում եմ գոռամ` աաա, մարդիկ, ես երջանիկ եմ, բայց բավականա ինչ-որ մեկը հարցնի` ինչու? ու ես կկախվեմ Առանց պատճառ, հենց էնպես, ուղղակի, չգիտեմ ուղղակի երջանիկ եմ ու վերջ: Վերջին անգամ չեմ էլ հիշում, թե որերորդ դասարանում եմ ադիալով փաթաթվել ու բազմոցին կուչ եկած ինչ-որ ֆիլմ նյաել (արցունքների առկայությունը պարտադիր է ) Գիտեմ, որ Արտակը մի անգամ արդեն գրելա կյանքի բալանսավորման մասին, բայց ես էլ ասեմ, էս աշխարհում ամեն ինչ բալանսավորվածա, բոլոր գույները, մարդկային հարաբերությունները, զգացմունքները, հոգեվիճակները, ամեն, ամեն ինչ, ու էդ լավա, արտակարգ լավ: Կարիք չկա կյանքը պլանավորել տաս տարի առաջ, որովհետև երբեք չգիտես, թե վաղն ինչ կլինի, իսկ քանի դեռ էսօրը կա, ապրենք, ու ապրել, չի նշանակում կյանքի ենթադրյալ հաճույքները վայելենք, այլ ուղղակի փորձենք երջանիկ լինել

    Հ.Գ. Եթե շատ նյարդայնանաք, կարող եք ինձ անտեսվածների ցանկում ավելացնել, բայց եթե կարդացիք, խաղաղություն ու հոգեկան հավասարակշռություն ձեզ
    Վերջին խմբագրող՝ Dayana: 18.04.2009, 01:57:

  17. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (18.04.2009), Ariadna (18.04.2009), Chilly (18.04.2009), Chuk (18.04.2009), comet (21.04.2009), murmushka (18.04.2009), Tig (18.04.2009), Բարձրահասակ (18.04.2009), Եկվոր (21.04.2009), Երկնային (18.04.2009), Փոքրիկ (18.04.2009)

  18. #536
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Dayana-ի անկյուն

    Հիմա մի տեսակ իրարից խուսափում ենք, բայց էդ ժամակավոր բանա: Միշտ լինում են դեպքեր, որ ուղղակի չենք շփվում, կարող ենք միայն թեթևակի բարևել կամ նույնիսկ չբարևել, լինել հեռու, չտեսնվել օրերով կամ տեսնվել խիստ հազվադեպ, բայց կապը, էն գերբնական կապը միշտ կա: Էդ իսկական սերնա: Մենակ քո հետ կարող եմ էդքան անկեղծ լինել, բաց ու ասել ամեն ինչ` ինչ զգում եմ, մենակ դու կարող ես տալ կյանքի կարևորության խորհուրդներ, մենակ քո հետ կարող եմ անվերջ վիճել, մենակ դու ինձ կարող ես մեծավարի խրատներ տալ, մենակ քո աշխրհի ամենասիրուն աչքերը կարող են ինձ տենց նայել, մենակ դու կարող ես անունս տենց սիրուն փոքրացնել… Չգիտեմ կյանքն ինչեր ա մեր համար պատրաստել ու գուցե լինի ժամանակ, որ տարիներով չհանդիպենք, չխոսենք, նույնիսկ հեռազանգելը “ճոխություն” համարվի, բայց մի օր, թեկուզ տաս տարի չհանդիպելուց հետո, մի օր, կհանդիպենք իրար, կնստենք մի տաքուկ սրճարանում, դու սուրճ կվերցնես, իսկ ես կանաչ թեյ ու կզրուցենք, նենց, ոնց մենակ ես ու դու ենք զրուցում, ու դու կվառես սիգարետն ու ծուխը մի կողմ կփչես ու երկրորդ գլանակին, ինչպես հիմա, ես կասեմ. “Քիչ ծխի էլի, պապ…”
    Վերջին խմբագրող՝ Dayana: 10.01.2010, 01:21:

  19. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (18.04.2009), Ariadna (21.04.2009), Chilly (20.04.2009), Chuk (19.04.2009), cold skin (20.04.2009), comet (21.04.2009), murmushka (18.04.2009), Nadine (20.04.2009), Tig (20.04.2009), Արտիստ (18.04.2009), Բարձրահասակ (19.04.2009), Եկվոր (21.04.2009), Երկնային (18.04.2009), Մարկիզ (19.04.2009), Ուլուանա (20.04.2009), Փոքրիկ (18.04.2009)

  20. #537
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Dayana-ի անկյուն

    Էսօր նամակ եմ ստացել հետևյալ տեքստով`
    Dear Jobseeker,

    One of our Affiliates, would like to find out if you would like to apply to live and work in the USA. Please click on the links below to apply today.

    Kind Regards,
    TipTopJob Team

    Գիտեմ որ հեքիաթիա նման, որ Ամերիկայում գործ գտնելու համար նորմալ հետաքրքրվելա պետք, լիքը ինտերվյուներ բան ման, իսկ էս ծիպ-տոպում դեռևս ուսանող ժամանակ էի գրանցվել: Մի խոսքով համ գիտեմ որ հոքիաթա, համ էլ Սատանեն ասումա րեզյումե ուղարկի Բայց ախր եթե ստացվի՞, ոնց կարող եմ թողնել ամեն ինչ ու գնալ, իսկ ստացվելու դեպքում հետ կանգնելն էլ մի բան չի: Չգիտեմ, ի՞նչ անեմ Չեմ ուղարկի, թող գրողիծոցը գնան իրանց Ամերիկայով, իրանց Սիլիկոնե կրծք...էէէ ինչ եմ ասում, Սիլիկոնային Հովտով ու ամեն ինչով, ես ստեղից գնացողը չեմ: Էդ էր պակաս, ինձ սեփական երկրից "աբիժնիկ" անվանեն կամ էլ գնամ էնտեղ ու ամեն հեռախոսազանգի հետ ասեմ, որ "Հայաստան ասելիս, շրթունքս ճաքում է":

    Թե ասա ինչի տենց ոգևորվեցիր, անլուրջ նամակ էր էլի
    Վերջին խմբագրող՝ Dayana: 20.04.2009, 22:29:

  21. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (21.04.2009), comet (21.04.2009), Dorian (21.04.2009), Nadine (20.04.2009), Tig (21.04.2009), Եկվոր (21.04.2009), Փոքրիկ (20.04.2009)

  22. #538
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Dayana-ի անկյուն

    Տոմի Ռեվեն իմ փոխարեն էս խոսքերն ասելա ու երևի լավա ասել, որովհետև իմ խելքն էսքան չէր ձգի: Էն մի քանի շատ սիրելիներին, ովքեր երեկ իմ պատճառով անախորժություն ունեցան՝

    I know I wasn't there
    When you needed me the most
    I know I didn't care
    And was afraid to get so close
    Tonight it's getting hard to fall asleep
    'Cause it's becoming clear that I broke all into pieces
    And I can not reverse it
    So I've got one more thing to say

    I'm sorry for your pain
    I'm sorry for your tears
    For all the little things I didn't know
    I'm sorry for the words I didn't say
    But what I still do
    I'm still ...

    I know I let you wait
    I've been away for far too long
    But now I can relate
    To everything that I did wrong
    Stop breathing when I think I'm losing you
    And there'll be no excuse so I'm on my knees
    So listen please
    Let me hold your hand once again

    I'm sorry for your pain
    I'm sorry for your tears
    For all the little things I didn't know
    I'm sorry for the words I didn't say
    I'm sorry for the lies
    I'm sorry for the fights
    For not showing my love a dozen times
    I'm sorry for the things that I've called mine
    But what I still do
    I'm still loving you

    That's what I will always do

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գալաթեա (22.04.2009)

  24. #539
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Dayana-ի անկյուն

    Թե ինչու մինչև հիմա չէի կարդում գրառումներդ
    Լավն էր Դայուշ, հատկապես ընկերության բաղադրատոմսը:
    ավելացնում ես մի քիչ անտերբերություն
    Էս մասին կարելի է ուշադրություն դարձնել, հետաքրքիր էր
    Ես ոչինչ չեմ ուզում...

  25. #540
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Dayana-ի անկյուն

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Սպասում եմ հաջորդ ֆիլմի խորհրդիդ
    Ֆիլմը միասին կնայենք, կբացատրեմ:
    Կինը մեռնում է քաղցկեղի վաղ ստադիայում:, ի միջի այլոց:

    Հաջորդը՝ La cite des enfants perdus (Կորած երեխաների քաղաքը)
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

Էջ 36 79-ից ԱռաջինԱռաջին ... 2632333435363738394046 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դժգոհի անկյուն
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ օրագրեր
    Գրառումներ: 220
    Վերջինը: 02.10.2017, 13:43
  2. Խոհափիլիսոփայական անկյուն
    Հեղինակ՝ **David**, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 11.05.2011, 00:43
  3. Շնորհավոր Dayana ջան
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 03.10.2008, 23:19
  4. լրագրողական անկյուն
    Հեղինակ՝ Sisian, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.09.2008, 11:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •