Կարոտից սատկում եմ ու ամեն անգամ ասելիս հիշում Ֆորշին: Կինն ասում էր, որ փոխանակ ասելուն ` ես քեզ սիրում եմ, ասել էր է` ես քո համար սատկում եմ... լօլ... Չէ, ես քո կամ մեկ ուրիշի համար չեմ սատկում, ուղղակի, ոնց բացատրեմ, որ ճիշտ ընկալես, մեկ-մեկ նենց եմ ուզում կողքիս լինես, մի կարգին ապտակեմ, նենց որ երեսիդ կապտուկ առաջանա: Մի պահ ինձ թվացել էր, թե էլ քեզ չեմ ուզում հեղափոխեմ, բայց իրականում ուզում եմ, շատ եմ ուզում, ուզում եմ ոտքից գլուխ փոխեմ, ձևափոխեմ, հետո նորից հետ բերեմ նախկին տեսակիդ... Կարոտը կոկորդս բռնել ու դանդաղ խեղդումա: Հիշեցի Քյավառում Օթելլոյի բեմադրությունը
-Դեզդեմոնա, յայլուխս ուրա
-Կորցուցել եմ, Վովթեվան ջան
-Դե որ կորցուցեր էս, պարկա քեզի խեղդեմ
Բայց էս էն չի, ինչ ես եմ ուզում... Իմ պատկերացրածը էնքան տարբերա իմ հիմիկվա կարգավիճակից... Ես գիշերվա կապույտն եմ ուզում, ջութակահար այծի հետ...Կարոտից սատկում եմ....
Էջանիշներ