User Tag List

Էջ 29 79-ից ԱռաջինԱռաջին ... 1925262728293031323339 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 421 համարից մինչև 435 համարի արդյունքները՝ ընդհանուր 1172 հատից

Թեմա: Dayana-ի անկյուն

  1. #421
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարոտել եմ...

    Մեջբերում Լուսաբեր-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ էդ զգացողությունը ինձ լրիվ անծանոթա Երբեք չեմ զգացել,չեմ մտածում դրա մասին,երևի դրա համար Մեկ-մեկ կարիք զգում եմ ինչ-որ մեկի,ինչ-որ բանի,բայց հազիվ դա կարոտ լինի:
    Կարդացի,լավն էր, ապրես!!!
    Շնորհակալ եմ, բայց էդ ոնց ա ստացվում, որ չես կարոտում ես առանց կարոտելու կմեռնեմ

  2. #422
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարոտել եմ...

    նույն շարքից

    սենտիմենտալ եմ...
    Անընդհատ ինքս ինձ կրկնում եմ, որ ես ուժեղ եմ, որ հանկարծ չմոռանամ: Մի քանի հավասար մասերի եմ բաժանվել, որոնցից ամեն մեկը իր տեսակում ճիշտ է: Մի եսս ասում է, որ սխալ եմ, որ արժեքս կկորցնեմ, մյուսն ասում է, որ ուղղակի հիմար դրության մեջ եմ գցել, երրորդն ինձ կատարելապես ճիշտ ու ուժեղ է համարում, չորրորդը ՝ խոստանում է, որ մի կարգին վառվելու եմ, հինգերերդը.... ու էսպես շատ տարբեր մասերի բաժանված, ժպիտը դեմքիս նստած եմ: Երևի իսկապես շատ սենտիմենտալ եմ... բայց ինչպես իմ աշխարհի բարի կախարդն է ասում, ես ընկկճվում ու ճախրում եմ շատ հաճախ ու դրանում իմ ուժն է ... Սենտիմենտալ եմ, կատաստրոֆիկ սենտիմենտալ ու աննորմալ երջանիկ , պարզապես խելագար ))

  3. #423
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարոտել եմ...

    մի հատ էլ ու էսօր պրծ

    մոռացել եմ...
    Էնքան բանա մեջս կուտակվել, կարոտի ահռելի պորցիա, որ գլխիսա թափվել, ու ես տնքում եմ էդ ծանրությունից... Ուզում եմ բոլորին հատ առ հատ հիշել, բոլոր նրանց, ում կյանքումս տեղ եմ տվել` գիտակցաբար կամ բնազդով... Քեզ եմ ուզում հիշել, երբ ինձ կիսաթեք էիր նայում, երբ ժպտում էիր կամ վիճում, երբ սպիտակ հագուստով էիր, երբ ուղղակի կայիր: Մեր բակի թթենիներն եմ ուզում հիշել, որ այդպես էլ երբեք չբարձրացա... Մեր շենքի Սաթենին եմ ուզում հիշել, որ միշտ քարով գլխիս էր խփում, որովհետև նոր էի եկել իրենց շենք ու ինձ չէր սիրում: Նույն շենքի էն աղջնակին եմ հիշում, որ ձեռքերը թույլ էին, նրա հետ էլ չընկերացնք: Իմ կապույտ մազերով տիկնիկին եմ ուզում հիշել, որին շատ ավելի քիչ էի սիրում, քան միաչքանի Լենայիս: Մեր բակի պահարանի գլխին դրված լոտոյի քարերն եմ ուզում հիշել, որ միշտ եղբորս հետ ցաք ու ցրիվ էինք անում բակով մեկ: Մեր հին տան կարմիր հատակով բալկոնն եմ ուզում հիշել, որտեղ թախտն էր դրված, իսկ նրա տակ մի փոքրիկ անցք, որտեղից միշտ եղբորս հետ սպասում էինք մկների, իսկ նրանք չկաին ու չկաին: Մեր բակի էն փոքրիկ սալահատիկն եմ ուզում հիշել, որին կանգնած նկարվել եմ: Մամաիս էն բոլոր կրունկավոր կոշիկներն եմ ուզում հիշել, որ հագնում էի ու թիթիզանում, երազելով, որ մի գեղեցիկ օր դրանք իմ ոտքով կլինեն, ու հիմա, դրանք նկուղում ինչ-որ մի արկզում են երևի, կամ գուցե աղբամանն են նետվել: Դպրոցական ընկերենիս եմ ուզում հիշել, ովքեր ինձ սիրում էին ստուգողականի օրերին: Երաժպտական դպրոցիս հոտն եմ ուզում հիշել, որ միշտ նույնն էր` Շաղոյանի կերմի հոտը: Մեր դասարանի վարքի օրագիրն եմ ուզում հիշել, որը միշտ իմ ընկերենրի թեթև ձեռքով անհետանում էր` իմ անունն այլևս իր մեջ չներառելու համար: Մեր դպրոցի ետնամասում գտնվող Յասմանի ծառերն եմ ուզում հիշել, որոնցից մեկից` մի փոքրիկը դասարանցիներով գողացանք, մեր բակում տնկելու համար: Հարությունյանի տան ճամփեն եմ ուզում հիշել ու իրեն, որ ինձ համար նվագում ու երգում էր: Իր աշխատասենյակի ներսից ու դրսից կանաչ սափորն եմ ուզում հիշել, որ մի անգամ թաքուն լվացի: Պապլավոկի թեքված ծառն եմ ուզում հիշել, որ անցյալ տարի քամին արմատախիլ արեց: Առաջին աշխատանքային օրս եմ ուզում հիշել, որ գինով սկսեց: Մեր առաջին հանդիպումն եմ ուզում հիշել, որ չեմ էլ մոռացել: Քո սիրահարվածությունն եմ ուզում հիշել...Իմ առաջին հիասթափությունն եմ ուզում հիշել... Մեր ընկերների հարսանիքն եմ ուզում հիշել, որ չեմ տեսել, բայց զգացել եմ: Քեզ եմ ուզում հիշել, մոռացել եմ... կարոտել եմ...

  4. #424
    Սկսնակ անդամ Poqrik_Arev-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.10.2008
    Հասցե
    Բաժանորդն անհասանելի է ...
    Տարիք
    38
    Գրառումներ
    38
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարոտել եմ...

    Ես էլ եմ կարոտել շատերին ու շատ ... Մարդիկ, որոնք ժամանակին շատ մեծ տեղ են զբաղեցրել իմ կյանքում, որոնց շատ սիրել ու սիրում եմ, երբ ժամանակին յուրաքանչյուր օրս լցված էր միայն նրանցով ...... Հիմա ընդհանրապես ոչ մի կապ, ոչ մի բան չկա..... Նամանավանդ գիտես ինչն է ցավալի, որ գիտես որ դու ինքդ քո ձեռքով ցավ ես պատճառել այն մարդուն ում շատ սիրում ու գնահատում ես, ու մինչև հիմա այդ մարդու հետ կապ չկա, որովհետև դու այլընտրանք ժամանակին չունեիր

    Ներողություն եմ խդրում ձեզանից, շատ շաաաատ.... Չնայած գիտեմ, որ դուք սա երբեք չեք կարդա, բայց միևնույն է ներողություն խնդրելը երբեք ուշ չէ

  5. #425
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարոտել եմ...

    Մեջբերում Poqrik_Arev-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ եմ կարոտել շատերին ու շատ ... Մարդիկ, որոնք ժամանակին շատ մեծ տեղ են զբաղեցրել իմ կյանքում, որոնց շատ սիրել ու սիրում եմ, երբ ժամանակին յուրաքանչյուր օրս լցված էր միայն նրանցով ...... Հիմա ընդհանրապես ոչ մի կապ, ոչ մի բան չկա..... Նամանավանդ գիտես ինչն է ցավալի, որ գիտես որ դու ինքդ քո ձեռքով ցավ ես պատճառել այն մարդուն ում շատ սիրում ու գնահատում ես, ու մինչև հիմա այդ մարդու հետ կապ չկա, որովհետև դու այլընտրանք ժամանակին չունեիր

    Ներողություն եմ խդրում ձեզանից, շատ շաաաատ.... Չնայած գիտեմ, որ դուք սա երբեք չեք կարդա, բայց միևնույն է ներողություն խնդրելը երբեք ուշ չէ
    Ան ? էս ինչ եղավ? դու ուր, ցավ պատճառելն ուր

    Էլի եմ ուզում էս ցնդած շարքից գրեմ էն պրծս հետ եմ վերցնում

    վախենում եմ...
    Վախենում եմ մեքենայի տակ ընկնելուց, որովհետև ամեն օր նման փորձեր եմ անում: Սկսել եմ վախենալ երեկոյան մենակ քայլելուց
    Վախենում եմ, որ էս հանգստությանը հետո կշարունակի սարսափելի փոթորի: Վախենում եմ կորցնեմ էն ամեն ինչը, ինչ ունեմ, որին իրականում երևի արժանի էլ չեմ: Վախենում եմ, որ մի օր կփոխվեմ: Վախենում եմ ստորագրությունս կարդաս ու չհասկանաս, որ քեզ եմ ասում, սիկ ավելի շատ վախենում եմ, որ չես կարդա: Վախենում եմ կորցնեմ էն, ինչ չունեմ `վախենում եմ քեզ կորցնել...

  6. #426
    Սկսնակ անդամ Poqrik_Arev-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.10.2008
    Հասցե
    Բաժանորդն անհասանելի է ...
    Տարիք
    38
    Գրառումներ
    38
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարոտել եմ...

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Ան ? էս ինչ եղավ? դու ուր, ցավ պատճառելն ուր
    Մռութս, հա ջահել ժամանակներս տենց մի դեպք եղելա, բայց իմ մեղքով .... չէ իմ մեղքովա եղել իմ միամտությունից, իմ չիմացությունից .... ու կիմանաս ում պատճառով, մի օր կպատմեմ ..... Բայց հիմա մեծացել եմ, բայց մեկա ուշա ....

  7. #427
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարոտել եմ...

    Մեջբերում Poqrik_Arev-ի խոսքերից Նայել գրառումը
    Մռութս, հա ջահել ժամանակներս տենց մի դեպք եղելա, բայց իմ մեղքով .... չէ իմ մեղքովա եղել իմ միամտությունից, իմ չիմացությունից .... ու կիմանաս ում պատճառով, մի օր կպատմեմ ..... Բայց հիմա մեծացել եմ, բայց մեկա ուշա ....
    Թեյք իթ իզի Նան ջան

  8. #428
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարոտել եմ...

    Կյանքիս նոր գույները...
    Էս նոր գույները նենց լավն են: Վերարկույիս մոխրագույնը, որ ամեն առավոր լրացվում է երիտասարդ տաքսիստի աչքերի ոսկի փայլով, մեր բակի շունիկի մորթու սպիտակը, որ երբ վազվզում է իմ հետևից, կոշիկներիս սևի հետ շատ է սազում, մեր խոհանոցի կարմիր գծերը, որ ամեն անգամ իմ թատրոնի միակ հանդիսատեսի բլուզն է հիշեցնում, որով կարող է ցանկացածին գայթակղեցնել, ինչպես ինձ սեղանիս դրված ռուբիկ-կուբիկի վեց գույները, որ տրամադրությունս են բարձրացնում, բլոգիս նարնջագույն "փաբլիշ փոսթ" կոճակը, քո պալասատովի սառոչկայի վարդագույնը, որ խայտառակ ձևով սազում է կարմիր գինու հետ... Սիրուն են կյանքիս նոր գույները... էնքան պոզիտիվ են տվել, որ ապակուց հատակին ընկած ծիածանն ավելի շատ իմն եմ համարում, քան արևինը ...

    Հ.Գ. Էս թեման ոնց որ Գալի օրագրի պլեճը լինի
    Վերջին խմբագրող՝ Dayana: 28.11.2008, 11:54:

  9. #429
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարոտել եմ...

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Կյանքիս նոր գույները...
    Հ.Գ. Էս թեման ոնց որ Գալի օրագրի պլեճը լինի
    չես կարողանում էլի, էս թեման ոնց որ Դայանայի անկյունը չլինի՞

  10. #430
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարոտել եմ...

    Մեջբերում Chilly-ի խոսքերից Նայել գրառումը
    չես կարողանում էլի, էս թեման ոնց որ Դայանայի անկյունը չլինի՞
    հա չեմ կարում էլի, չի ստացվում

  11. #431
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Dayana-ի անկյուն

    Կարոտից սատկում եմ ու ամեն անգամ ասելիս հիշում Ֆորշին: Կինն ասում էր, որ փոխանակ ասելուն ` ես քեզ սիրում եմ, ասել էր է` ես քո համար սատկում եմ... լօլ... Չէ, ես քո կամ մեկ ուրիշի համար չեմ սատկում, ուղղակի, ոնց բացատրեմ, որ ճիշտ ընկալես, մեկ-մեկ նենց եմ ուզում կողքիս լինես, մի կարգին ապտակեմ, նենց որ երեսիդ կապտուկ առաջանա: Մի պահ ինձ թվացել էր, թե էլ քեզ չեմ ուզում հեղափոխեմ, բայց իրականում ուզում եմ, շատ եմ ուզում, ուզում եմ ոտքից գլուխ փոխեմ, ձևափոխեմ, հետո նորից հետ բերեմ նախկին տեսակիդ... Կարոտը կոկորդս բռնել ու դանդաղ խեղդումա: Հիշեցի Քյավառում Օթելլոյի բեմադրությունը
    -Դեզդեմոնա, յայլուխս ուրա
    -Կորցուցել եմ, Վովթեվան ջան
    -Դե որ կորցուցեր էս, պարկա քեզի խեղդեմ

    Բայց էս էն չի, ինչ ես եմ ուզում... Իմ պատկերացրածը էնքան տարբերա իմ հիմիկվա կարգավիճակից... Ես գիշերվա կապույտն եմ ուզում, ջութակահար այծի հետ... Կարոտից սատկում եմ....

  12. #432
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Dayana-ի անկյուն

    Լինում են մարդիկ, որոնք կան մեր կյանքում, մենք իրենց ներկայությունը սովորական ենք ընկալում, բայց հետո նրանք գնում են... ու մեր սրտում թողնում են հավերժ արնածորող մի վերք: Ու դրանից հետո զգում ես, որ տանդ պատերը քեզ խեղդում են, իսկ առաստաղը իջնում է գլխիդ ու սկսում է ճզմել...

    Եվ այնուհանդերձ. մի "սատկի", հարգելի Դայանա, մի "սատկի"... կյանքը շարունակվում է...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  13. #433
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Dayana-ի անկյուն

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Լինում են մարդիկ, որոնք կան մեր կյանքում, մենք իրենց ներկայությունը սովորական ենք ընկալում, բայց հետո նրանք գնում են... ու մեր սրտում թողնում են հավերժ արնածորող մի վերք: Ու դրանից հետո զգում ես, որ տանդ պատերը քեզ խեղդում են, իսկ առաստաղը իջնում է գլխիդ ու սկսում է ճզմել...

    Եվ այնուհանդերձ. մի "սատկի", հարգելի Դայանա, մի "սատկի"... կյանքը շարունակվում է...
    Ճիշտն ասած բան չհասկացա, բայց շնորհակալ եմ

  14. #434
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Dayana-ի անկյուն

    Կան մարդիկ, որոնք մեզ համար թանկ են և որոնց բացակայությունը մենք զգում ենք ողջ կյանքի ընթացքում: Սակայն պետք չէ դա ծանր տանել և կոտրվել կարոտի զգացման տակ - Պարզ ասած
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  15. #435
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Dayana-ի անկյուն

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Կան մարդիկ, որոնք մեզ համար թանկ են և որոնց բացակայությունը մենք զգում ենք ողջ կյանքի ընթացքում: Սակայն պետք չէ դա ծանր տանել և կոտրվել կարոտի զգացման տակ - Պարզ ասած
    Ա վոտ ի նե ուգադալ Կարոտը ու կարոտելը , դրանք շատ կարևոր են: Դա չի նշանակում, որ առանց իրանց չես կարող ապրել, քավ լիցի լավ էլ ապրում ես, բայց իրենց հետ ավելի լավ կապրես

Էջ 29 79-ից ԱռաջինԱռաջին ... 1925262728293031323339 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դժգոհի անկյուն
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ օրագրեր
    Գրառումներ: 220
    Վերջինը: 02.10.2017, 13:43
  2. Խոհափիլիսոփայական անկյուն
    Հեղինակ՝ **David**, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 11.05.2011, 00:43
  3. Շնորհավոր Dayana ջան
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 03.10.2008, 23:19
  4. լրագրողական անկյուն
    Հեղինակ՝ Sisian, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.09.2008, 11:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •