Լիլ, չեմ սողալու
Մաուգլին հիշում ես չէ? - էնքան ասեցիր որ ես Մարդ եմ, որ վերջապես էլ հավատացի ֆրան ինձ էլ են շատ ասել, որ մարդ եմ և ոչ սողուն, ուրեմն ես կատարում եմ իմ ընտրությունը, էն ինչ էս 27 օրերի ընթացքում ուզում էի անել: Ընտրում եմ ապրել մարդավարի, չեմ հրաժարվում էն ամեն ինչից ինչ ունեմ, ու ոչ մեկին չեմ տալու: Մի անգամ ակումբը փիս դրության մեջ ընկավ, Նեթը վերականգնեց, մի քանի օր հետ գցելով ես էլ եմ տենց անում: Չեմ ուզում ձևացնեմ, չեմ կարող, բայց կարող եմ ընտրել:

--------------------------------------------------------------------------------------------------------
Որ փոքր էի, ամեն անգամ երաժշտական դպրոցից հետ գալիս` մութ էր լինում, վախում էի, ու մտածում էի, այ եթե պապիկս կենդանի լիներ, ինքը ինձ կուղեկցեր: Միշտ մտածում էի, որ էսօր երազիս պապիկիս եմ տեսնելու: Ինքը մահացելա Հուլիսի 27-ին, իմ համար ճակատագրական մի օր 27-ը շատ ճակատագրական թիվա իմ համար նույնիցկ երբ ծնվել եմ, մաման 27 տարեկանա եղել Մի օր էս ճանապարհին վախեցա, շատ վախեցա, շունը վրաս հարձակվեց շատ մութ էր: Ու Էդոն, իմ Էդոն, իմ պաշտպանը ծնվածս օրից, հորաքրոջս տղան, ամեն երեկո գալիս էր ինձ տուն տանում Մենակ ինքը գիտեր, որ երազիս էդ մեծ երախով շանն էի տեսնում ու վախեցած վեր թռնում: Հիմա էլ ինձ տուն չի ճանապարհում, մեծացել եմ բայց էն շանը դեռ երբեմն տեսնում եմ:

-----------------------------------------------------------------------------------------------------

Ասում ես ամեն ինչ կանես իմ համար, միայն ասեմ` ինչ: Հիմա լսի, խնդրում եմ մի քիչ էգոիստ լինես: Ինձ ասում էիր չկապվեմ քեզ, բայց դու կապվեցիր: Ինձ լրիվ տվեցիր, ու երբ մտածեցիր թ էլ ոչինչ չունես, կամ ունեցածդ լավը չի, որոշեցիր ինձ պաշտպանել` հեռվից: Ուզում եմ էգոիստ լինես, ու քո մասին մտածես:

-----------------------------------------------------------------------------------------------------

Ես եմ ընտրում Բարի գալուստ ռեստավրացված աշխարհ