Մոռացա ասել, որ էս ամեն ինչը դեռ ոչինչ էմիևնույն է, մի քանի օր անց ես կդառնամ նույն փորիկ ու կենսախինդ աչոնիկը
իսկ "բռունցքս" չի փոխվի
![]()
Մոռացա ասել, որ էս ամեն ինչը դեռ ոչինչ էմիևնույն է, մի քանի օր անց ես կդառնամ նույն փորիկ ու կենսախինդ աչոնիկը
իսկ "բռունցքս" չի փոխվի
![]()
Դայուշ…մի բան ասե՞մ…լավ, չեմ ասի…
![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
լսում եմ մեծերինքեզ էլ եմ լսում
բայց ախր էնքան սուտ էր, էնքան կեղծ, մի ամբողջ տարի, 12 ամիս սուտ: Էդ ստի սկիզբը դրեցի 2007-ի Հոկտեմբերի 3-ին, երբ սկսեցի պատշգամբիս կառուցումը, ու 2008-ի Հոկտեմբերի 4-ին, լույս 5-ի գիշերը պատշգամբը քանդվեց, իրա հետ քանդելով նոր ներկած պատուհաններս, աթոռն ու ցած գցեց ներկամանս: Հիմա դեմքս ծամածռել եմ ու ասում եմ լավ է, լավ կլինի ...
Գնացի բայիկ անեմ: Միացնեմ ավտոռադիոն ու ռոտրոյի հույսով մինչ լույս սպասեմ...![]()
Ուզում եմ մի քիչ պատմել Արաքսիի մասին: Բարի, քնքուշ, նուրբ... շատ են հատկանիշները, որոնցով բնութագրվում էր նա: Շատերը գիտեին նրան, բայց քչերին էր բախտ վիճակված տեսնել իրական Արաքսիի հոգին: Արաքսին համարվում էր հաջողակ մարդ: Ուներ լավ աշխատանք, որոշակի սիրելի զբաղմունքներ, լավ կրթություն, խելք, տրամաբանություն, ընկերներ, ընտանիք ... բայց մի բան պակաս էր: Արաքսին վարպետ էր երազելու, երկնքում ամպերից կազմված պատկերներ նկատելու ու նրանց հետ խոսելու մեջ: Եթե ինձ ասեին, որ Արաքսին դյուրագրգիռ է մինչ նրա հետ մտերմանալս, երևի ծիծաղեի, բայց նա հենց այդպիսին էր: Դժվար էր Արաքսիին ափերից հանելը: Օրերով կարող էիր փորձել նրան բարկացնել, անարդար մեաղդրանքներ թափել գլխին, նեղացնել, բայց նա ոչինչ չէր անի ժպտալուց զատ, բայց կարող էր մի չնչին բանից այնպես բռնկվել, որ ապուշ կտրեիր: Կարող էր նույնիսկ բղավել հարազատի վրա, բայց ամենից հաճախ նա բարկանալիս հեծկլտում էր, ու արցունքներում թաթախված ինչ-որ կցկտուր բառեր ասում, իսկ հետո ողջ գիշեր չէր քնում, չկարողանալով ներել ինքն իրեն բարկանալու համար: Կկարոտեմ Արաքսիին... Մի անգամ գիշերը զգալով, որ նա լալիս է հարցրի.
-ինչու ես լաց լինում Արաքս?
-չեմ լացում, կոկորդս ինչ-որ բան քերեց` հազացի:
Իսկ իրականում լացը զսպելուց սկսել էր խեղդվել: Ընկերներից շատերը նրան համարում էին անհետաքրքիր, քանի որ ոչ մի խնջույքի ու հավաքույթի չեր մասնակցում, իսկ երբ ստիպված էր լինում ներկա գտնվել, մի փափուկ անկյուն էր գտնում ու քնում: Խաղաղ դեմքը հաճախ էր ծաղրվումԻմ Արաքսի, դու այնքան հանգիստ էիր, այնքան բարի, այնքան իրական... Մի օր ժպիտը դեմքիդ խաղաղ հանգչեցիր, թողնելով երազելու ու երկնքում ամպիկներից պատկերներ տեսնելու հատկությունս...
Գիտե՞ս ինչի եմ սենց: Չգիտես, կամ ինչպես բոլորը մտածում ես թե սիրահարված եմ, անպատասան է, կամ նման հիմարություններ: Չէ... Մի շաբաթից ավելի լսում եմ նույն երգը, նույնիսկ ցիտում, օրվա մեջ հարյուր անգամ լսում ու կարդում եմ նույն նախադասությունը, ու չեմ հասկանում, ինչի ես տենց ուժեղ չեմ: Ախր ոնց կարող եմ լսել, համակրել մի բանի, որն ինձանից շատ հեռու է: Դա նույնն է թե մարդասպանը քահանային համակրի, ու ամեն անգամ մարդ սպանելուց առաջ մտածի, որ իրականում պետո էր ոչ թե սպանել նրան, այլ ասել ` Ձեր Մեղքերը Ներված են: Եվ դա դեռ ոչինչ, որ քահանայի այդ խոսքերը կարող են կատաղության հասցնել իրական հավատացյալին...
Բայց դե ես էսպիսին էմ: Փորձեր անել ինքս ինձ փոխելու, երևի անիմաստ է: Սայաթ Նովան փորձեց հաղթահարել ինքն իրեն ու չստացվեց: Ես կարող եմ փորձել, մի անգամ նույնիսկ կիսատ ինչ-որ բան արեցի, բայց դա ոչինչ չտվեց, բացի մի անգամ ՋԻՆ-ի հետ կախարդական գորգին նստած կինո գնալու հնարավորությունիցԲայց դե ես էլի եմ փորձում: Ինչպես բոլորը գիտեն, ես շամպայնի ու առհասարակ ալկոհոլի հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ եմ, հետևաբար ռիսկի կդիմեմ ու հուսամ, որ վերջում շամպայն կխմեմ ...
Հ.Գ. ՋԻՆ, գիտեմ որ կկարդաս մի քանի օր հետո, չմոռանաս որ Կինո պիտի գնանք![]()
Դայուշս, դու սիրահարված ես մի երևույթի , որ գիտես որ կա, մի օր կգաաա, մի օր դու էլ իրա աչքերի մեջ կնայես, կտեսնես ինչ գույնի է: Ներկա պահին դու շփվում ես իր հետ լինի դա երաժշտության, անշունչ առարկանների, մարդկանց միմիկաներիու այլ մանր մունր բաների միջոցով ու ավելի համոզվում նրա գոյության մեջ, բայց նրա անժամկետ չհայտնվելը մեկ-մեկ տխրեցնում է
, հիասթափեցնում, բայց բավական է էլի նույն երաժշտության հնչյունները
, նորից ամեն ինչ տեղն է ընկնում :
Արի իրար հետ պարտադիր չի վերջում փրփրագմփիկ չէ
........, վիսկի խմենք , անջատվենք
![]()
Պարտադիր չի սիրո մասին լինի վերևում գրվածը , չխառնեք![]()
Чеширский КотЭ
Դա՛յ, էս մեկը վրիպել էր աչքիցս:Ուզում եմ մի քիչ պատմել Արաքսիի մասին: Բարի, քնքուշ, նուրբ... շատ են հատկանիշները, որոնցով բնութագրվում էր նա: Շատերը գիտեին նրան, բայց քչերին էր բախտ վիճակված տեսնել իրական Արաքսիի հոգին: Արաքսին համարվում էր հաջողակ մարդ: Ուներ լավ աշխատանք, որոշակի սիրելի զբաղմունքներ, լավ կրթություն, խելք, տրամաբանություն, ընկերներ, ընտանիք ... բայց մի բան պակաս էր: Արաքսին վարպետ էր երազելու, երկնքում ամպերից կազմված պատկերներ նկատելու ու նրանց հետ խոսելու մեջ: Եթե ինձ ասեին, որ Արաքսին դյուրագրգիռ է մինչ նրա հետ մտերմանալս, երևի ծիծաղեի, բայց նա հենց այդպիսին էր: Դժվար էր Արաքսիին ափերից հանելը: Օրերով կարող էիր փորձել նրան բարկացնել, անարդար մեաղդրանքներ թափել գլխին, նեղացնել, բայց նա ոչինչ չէր անի ժպտալուց զատ, բայց կարող էր մի չնչին բանից այնպես բռնկվել, որ ապուշ կտրեիր: Կարող էր նույնիսկ բղավել հարազատի վրա, բայց ամենից հաճախ նա բարկանալիս հեծկլտում էր, ու արցունքներում թաթախված ինչ-որ կցկտուր բառեր ասում, իսկ հետո ողջ գիշեր չէր քնում, չկարողանալով ներել ինքն իրեն բարկանալու համար: Կկարոտեմ Արաքսիին... Մի անգամ գիշերը զգալով, որ նա լալիս է հարցրի.
-ինչու ես լաց լինում Արաքս?
-չեմ լացում, կոկորդս ինչ-որ բան քերեց` հազացի:
Իսկ իրականում լացը զսպելուց սկսել էր խեղդվել: Ընկերներից շատերը նրան համարում էին անհետաքրքիր, քանի որ ոչ մի խնջույքի ու հավաքույթի չեր մասնակցում, իսկ երբ ստիպված էր լինում ներկա գտնվել, մի փափուկ անկյուն էր գտնում ու քնում: Խաղաղ դեմքը հաճախ էր ծաղրվում Իմ Արաքսի, դու այնքան հանգիստ էիր, այնքան բարի, այնքան իրական... Մի օր ժպիտը դեմքիդ խաղաղ հանգչեցիր, թողնելով երազելու ու երկնքում ամպիկներից պատկերներ տեսնելու հատկությունս...
Կարդալիս սկզբից Մարուշային հիշեցի (նրա մասին պատմվածք գրելն անընդհատ հետաձգում եմ), հետո՝ մի ընկերուհի ունեմ, անունը նույնն է, իսկ հետո… հետո… Անահիտին հիշեցի: Մի օր էլի նրա մասին կգրեմ:
Շնորհակալ եմ գրառումներ համար աղջիկներ ջան
Նատալի պետք էլ չի ճանաչել
Իդ կխմենք
Բյուր գրի
Մեկա էս կյանքում զոռով ոչինչ չի լինումթողեք կյանքը ինքնահոսին, ու ինքը խաղաղ կտանի դեպի գահավեժ
լավ էլ բառ էր
![]()
Դա՛յ, էս ու՞ր էիր կորել: Հա՛, կգրեմ: Էս կիրակի ծրագրել եմ, որ պիտի նստեմ, Մարուշայի մասին գրեմ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ