Գնացի անցյալս 7 երակար տարիներ շաբաթը 4 օր գոնւմ էի էնտեղ: Գրեթե ոչինչ չէր փոխվել: Հենց շեմից զգացի ինձ շատ ծանոթ հոտը` Շաղոյանի երեսի կրեմի հոտը, որը էնքան հաստ շերտով է միշտ լղոզված լինում, որ երբ հանկարծ որոշում էիր համբուրել, քիթս մտնում է կրեմի շերտի մեջ Բայց հարազատ հոտ էր, կարոտել էի: Վաղուց չէի այցելել կյանքիս կարևորագույն կանանցից երկրորդին Նա միայն մայրիկիս է զրջում Այնքան ծանոթ մարդիկ: Նրանցից շատերն ինձ հիշում էին, ոմանք ժպտալով անունս հարցնում, իսկ երբ ասում էի էնպիսի քնքշանքով էին ինձ նայում, էնպիսի ջերմությամբ ողջունում, որ ուրիշ ոչ մի տեղ չեմ զգա : Իմ սիրելի ուսուցիչ , քանի տարի ես ինձ տանջել ինչքան ես բողոքել, որ ձեռքերս ուժ չունեն, որ տաղանդս սպանում եմ ծուլությամբ Որքան ես դու մեծացել: Իսկ դուք տիկնայք, դուք մի ժամանակ ինձ համարում էիք ձեր դպրոցի լավագույն սաներից մեկը: Էհե~յ ցուցատափեղկ, քանի տարի ես նկարս քեզ մոտ պահել քեզ էլ եմ կարոտել, իսկ հիմա դու աստիճանավանդակի առաջ դրված ես, փոշին քողարկելու համար Ահա և դուք կամ դու իմ երկրորդ մայր Քո քնքշությամբ, հոգատարությամբ 5 տարի ինձ պարուրել ես Երբեմն այդ սիրով ինձ խեղդում էիր Միայն դու կարող էիր աչքերումս կարդալ այն, ինչ բոլորից թաքցված էր: Միայն դու կարող էիր մի խոսքով ինձ մեղավորության զգացումից ազատել Կարոտել էի քեզ, քո ժպիտը, նույնիսկ քո Թբիլիսյան "ակցենտը" Դու բացառիկ ես: Լավ է, որ քեզ ժպտալիս եմ տեսնում Դու այսօր համբույրներով ծածկել էիր դեմքս իսկ ես ոչ մի անգամ չեմ կարողանում քեզ ասել, որ շատ եմ սիրում, միայն ժպտում եմ, մաքսիմալ քնքշանքով փորձելով այդ ժպիտի մեջ ողջ սերս փաթատել ու քեզ տալ Չմոռանաս ինձ, խնդրում եմ, որովհոտև աշխարհի ցանկացած կետում քո սերն ինձ թևեր է տալիս...