Հոգնել եմ
Միայն մուլտերի հերոս պապիկները չեն, որ պարզապես հոգնում են, հասարակ մահկանացուներն էլ են հոգնում ՝ երբեմն: Հա հոգնել եմ, մոռանում եմ ամեն ինչ ու բոլորին, մի օր էլ ինձ եմ մոռանալու:
Հոգնել եմ չհոգնելուց, հոգնել եմ անիմաստ հոգնածությունից, հոգնել եմ աչքերիս հոգնածությունից, հոգնել եմ ...
Հա դե կեպիտ ասած "հոգնած մարդ եմ"հա տենցն եմ ինչ անենք, փոխվել, դառնամ բոլորին նման
չեմ ուզում, չեմ ուզում ձևացնեմ: Հոգնել եմ ինքս ինձ համոզելուց, որ այ հիմա, հենց այսօր ամեն ինչ կհարթվի: Հոգնել եմ սպասելուց, ոնց որ հեռախոսային խցիկի առաջ ժամերով հերթ կանգնած լինեմ՝ միակ զանգիս հնարավորությունը կորցնելու վտանգից դողալով:
Մոռանում եմ: Մոռանում եմ ամեն ինչ ու ամեն տեղ: Մոռանում եմ հիշել, որ չմոռանամ:
լավ չեմ![]()
Էջանիշներ