Էս կիսաքառակուսի, կիսակլոր, կիսա... մի խոսքով տձև տարածություն, որ դատարկությունից զրնգում է։ Մի քանի օր, չէ գուցե մի քանի ամիս առաջ լիքն էր, էնքան լիքը որ ծամածռվում էր ու ճկվու փորձելով մեծանալ, ամեն ինչ ներսում տեղավորելու ու ոչինչ դուրս չթողնելու համար, իսկ հիմա միայն օդի հոսք ու էդ հոսքից առաջանում է հիանալի մի երևույթ ՝ միջանցահովիկ, կամ ինչպես ասում ենք ՝ սկվոզնյակ, որից համ մրսում եմ համ մի տեսակ վախենում, բա որ սենց էլ դատարկ մնա։ Փաստորեն դատարկ նշանակում է նաև ցուրտ ու վախենալո՞ւ