User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1172 հատից

Թեմա: Dayana-ի անկյուն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս մեր օֆիսում մի սենյակ կա, որը ժամանակին մեր ՝ ՔյուԷյ թիմի սենյակն էր իսկ հիմա էնտեղ դիզայներներ, «ceo» ինժիներներ ու «crm» մասնագետներ են «նստում», ու բոլորին ընդհանուր անվանում ենք սիարէմ աղջիկներ: Առավոտյան խոհանոց գնալիս միշտ կանգնում էի սենյակի մոտ շփվում աղջիկների հետ: Իրենք իսկական աղջիկներ են՝ առավոտյան միասին սուրճ են խմում, երեկոյան, երբ մենք հերթական լվացվում/թարմանում ենք, որ շարունակենք աշխատել, իրենք բոլորով միասին աղջիկների սենյակում հարդարվում են ու միշտ մասնակցում են բոլոր միջոցառնումներին: Մի խոսքով իսկական աղջիկներ: Էսօր լանչի ժամին էս մեր աղջիկները ՝ իրենց սենյակի երկու և կողքի սենյակի երեք-չորս տղաների հետ մասին ուտելիք են պատվիրել ու միասին խոհանոցում «լանչում» են: Հենց ներս մտա, ուրախացա... Մի 10 րոպե անց գալիս ա իրենց սենյակից մի տղա ու պարզում, որ իր ուտելիքն արդեն կերել են, ու էս մեր աղջիկները սկսում են էս խեղճ տղային հարյուր տեսակի սուտ փչել: «Մենք գիտեինք դու չես ուզում», «մենք սխալ էինք հասկացել, թե դու ինչ ես ուզում ուտել», «դու գնալուց առաջ ասեցիր, որ չես ուտում», «էս մյուսից կեր, դա ավելի լավն ա» ու նման բաներ, ու ամեն մեկն իր սուտը փչելիս մնացածի համատարած ծիծաղն ա առաջացնում: Երկու րոպե հետ եմ նայում, ու հասկանաում եմ, որ էս տղայի ուտելիքը մեղմ ասած նվիրեցին իրենց սենյակ նոր եկած մի երիտասարդի ու աղջիկներից մեկին: Ես գուցե հասկանայի, եթե էդ նորաթուխ երեխու փոխարեն մի հասուն մարդ լիներ, ում էս աղջիկները կփորձեին «դուր գալ»:
    Ամեն անգամ նման երևույթներ տեսնելիս մտածում եմ, որ սրանից ավել հայաստանցիներից զզվել չեմ կարողանա, բայց արի ու տես, որ դեպքերն անվերջ են:
    Հ.Գ. Քունս չի տանի, որ ոչինչ չասեցի, ուղղակի մտածեցի, որ «խաբված» տղային դուր չէր գա, եթե ինչ-որ աղջիկ իր փոխարեն «հարցեր պարզեր», բայց հաստատ գիտեմ, որ մի օր կասեմ, ու էդ կլինի ուշացած ու խիստ վիրավորական:
    Հ.Հ.Գ. Շատ մեծ հույս ունեմ, որ ինչ-որ մեկը էդ աղջիկներից կկարդա սա: Չնայած...

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Artgeo (28.07.2011), KiLa (04.08.2011), Kita (31.07.2011), Moonwalker (20.09.2011), Smokie (29.07.2011), StrangeLittleGirl (28.07.2011), Էլիզե (30.07.2011), Ժունդիայի (28.07.2011), Հայկօ (30.07.2011), Շինարար (29.07.2011), Ուլուանա (29.07.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դժգոհի անկյուն
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ օրագրեր
    Գրառումներ: 220
    Վերջինը: 02.10.2017, 13:43
  2. Խոհափիլիսոփայական անկյուն
    Հեղինակ՝ **David**, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 11.05.2011, 00:43
  3. Շնորհավոր Dayana ջան
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 03.10.2008, 23:19
  4. լրագրողական անկյուն
    Հեղինակ՝ Sisian, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.09.2008, 11:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •