User Tag List

Էջ 32 79-ից ԱռաջինԱռաջին ... 2228293031323334353642 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 466 համարից մինչև 480 համարի արդյունքները՝ ընդհանուր 1172 հատից

Թեմա: Dayana-ի անկյուն

  1. #466
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Dayana-ի անկյուն

    Երեկ վերջապես լսեցի "Նոր Պար" երգը: Վերջնա:

    Everybody, move your body, we are dancing նոր պար
    Everybody, must be ready, jumping up with the նոր պար

    Աղջիկները գնում են անցյալ տարի Սիրուշոյի կիսատ թողած գործն ավարտին հասցնեն, այն է՝ պարացնեն Եվրոպային Քելե , քելե, է՜, ինչ եմ ասում, Հե՜յ, Ջա՛ն

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (18.03.2009), Janita Hero (19.03.2009), Moon (18.03.2009), Tig (18.03.2009), Եկվոր (26.03.2009), Լուսաբեր (18.03.2009)

  3. #467
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Dayana-ի անկյուն

    Ասում են, քաղցկեղով հիվաննդները սկսում են ընկալել ավելին, քան առողջ մարդիկ, նրանք լրացուցիչ էներգիա են ստանում, որի օգտագործել չկարողանալուց էլ հենց մահանում են: Կա հստակ գիտական բացատրություն, որ քաղցկեղածին բջիջները զարգանում են բացառապես կյանքի ընթացքում, սակայն ըստ իմ տեսության այն մեզ հետ է հենց ծնված օրից: Հապա ինչպե՞ս բացատրեմ իմ «փախուստը» կյանքիս կարևորագույն շրջանում, երբ փոխանակ բռունցներս սեղմելով փորձեի պահել ինչ ունեմ՝ հանձնվեցի ու անհետացա: Հիմա, իմ այնքան ծանոթ հիվանդանոցի կիսամութ միջանցքում կանգնած մտածում եմ, որ այդպես էլ չկարողացա ներել ինքս ինձ քսաներեք տարի առաջ արածս քայլի համար: Քայլ, որն իրականում նրա այսքան տարի անց սպասվելիք տառապանքների կանխարգելումն էր:
    - Ձեր թոքերում տարօրինակ գոյացություններ են հայտնաբերվել: Ամենայն հավանականությամբ բարորակ գոյացություններ, որպես նախկինում տարած ծանր թոքաբորբի հետևանք, սակայն դեռ ոչինչ հստակ ասել հնարավոր չէ, ինքներդ էլ գիտեք, որ անհրաժեշտ է հետազոտել:
    Ալինան Պոտերբուրգի բժշկական համալսարանի և իմ պարծանքն էր, իմ ճանաչած ամենաբարի ու քնքուշ էակը՝ խելացի, հոգատար: Թե ինչո՞ւ չսիրահարվեցի նրան, չէ՞ որ այս աղջնակի կողքին կարելի էր կատարյալ երջանիկ լինել: Ալինայի հետ մտերմացանք ուսանողական համալսարանի խոնավ միջանցքում, որտեղ էլ հենց մի քանի տարի անց պիտի ձեռք բերեի իմ առաջին լուրջ հիվանդությունը՝ թոքաբորբը: Հատակին նստած գալարվում էի՝ փրձելով շունչս ետ բերել, երբ մոտեցավ ու զարմանքից աչքերը լայն բացած հարցրեց.
    -Ներեցեք, դուք ձեզ վատ ե՞ք զգում:
    - Իսկ ինչո՞ւ դուք դիսկոտեկում չեք, ձեզ զուգընկերը երևի ձեզ է սպասում,- ավելի շատ ծղրտոց հիշեցնող ձայնով ասացի ես:
    - Ես զուգընկեր չունեմ, իսկ այ դուք շնչահեղձ եք լինում: Հապա մի վեր կացեք,- թևիցս քաշելով բարձրացրեց ինձ: Արցունքներս հոսում էին առանց «կարծիքս հաշվի առնելու», ու չհասկանալով թե ինչու, ամուր գրկեցի նրան ու հազիվ լսելի ձայնով շշնջացի.
    - Դա իմն էր, իմը, այդ ես պիտի ասեի, իսկ նրանք... ես այլևս չգիտեմ ինչպես ապրեմ... ես այլևս չգիտեմ ինչպես ապրեմ...
    Նա ինձ լուռ դուրս ուղեկցեց ու հանրկացարանի գաղջ օդից հետո Պետերբուրգյան սառը օդը այնպիսի դող առաջացրեց, որ միայն խիստ զարգացած մկաններով ատլետը կարող էր թաքցնել:
    Ալինայի աշխատասենյակից դուրս գալիս ասաց.
    - Ալեքսից նորություն ունե՞ս:
    Քսաներեք տարի առաջ, ողջ ֆակուլտետի ամենասիրուն զույգը, որոնց նույնիսկ մեր մասնաշենքի պահակ Անդրեյ Նիկոլայեվիչն էր ժպտում՝ պատերազմից «ժառանգած» անտարբեր դեմքով, դարձավ համընդհանուր քննարկամ ողբերգական թեման: Ալեքս: Անցյալ շաբաթ այցելեցի նրան: Ոչինչ չարտահայտող դեմք, դատարկ ու անհոգի աչքեր, ահա թե ինչ էր մնացե այն ժամանակվա Ալեքսանդրից:
    1962-ի Մայիսյան տոներն էին: Ալեքսն ու Վալյան քայլում էին Լիգովյան պողոտայի այգով: Հրաժեշտ տալով 4-րդ Սովետական փողոցի անկյունում քթի տակ երգում էր՝
    «Դու ինձ համար միակն ես
    Ինչպես Լուսինը երկնքում»:
    Սովորաբար նա հայացով ուղեկցում է Վալյային, բայց ոչ այսօր: Միայն երեկոյան, հանրակացարան հասնելուն պես պիտի իմանար, որ Վոլգա մակնիշի մեքենայի անսարք արգելակները ժամանակի ու տարածության մեջ ընդմիշտ կբաժանեն իրեն Վալյայից:
    -Ագռավներ, շատ ագռավներ էին հավաքվել... Դու նրանց տեսա՞ր, - ահա թե ինչ էր մնացել իմ ճանաչած Ալեքսից այս քսաներեք տարիների ընթացքում: Մի քանի րոպե անց բժիշկը կասի, որ Ալեքսանդր Վասիլյեվի մոտ մտավոր անդառնալի կորուսներ են:
    Վալյան ու Ալինան ապրում էին նույն սենյակում:
    - Վալ, ի՞նչ ես կարծում, առաջին հայացքիս սիրահարվելը «մե՞ծ հանցանք» է:
    - Հիմարիկ, սիրելը երբեք հանցանք չի կարող համարվել, առավել ևս առջին հայացքից: Այ օրինակ ես ու Ալեքսը, դու նրան գիտես չէ՞, մենք միասին ենք:
    -Վոլգոգրադից եկած այն երիտասարդը՞:
    - Հենց նա: Իսկ դու չե՞ս ուզում ասել, թե այդ ով է, որ կարողացել է շեղել իմ Ալինայի ուշադրությունը գրքերից:
    - Գրեթե ոչ ոք:
    Ոչ չիմացավ, թե ում մասին էր խոսում Ալինան, բայց հիմա, նրա վախեցած, ցավից ու կարոտից կիսարցունք աչքերից հասկացա, թե ինչու Ալինան մեկնեց Սեվր, Ալեքսի հոգեբուժարան տեղափոխվելուց երեք շաբաթ անց:

    Մի քանի ամիս անց, քիմիոթերապիայի անհաջող կուրսից հետո, երբ թոքերումս օրեցօր աճող քաղցկեղի հետևանքով ուժասպառ եղած կլինեմ՝ իմ փոխարեն հեռախոսազանգին պատասխանելով Ալինեն կիմանա, որ Նևյան պողոտայի ագռավները վերջապես հանգիստ են թողել մեր սիրելի Ալեքսին:

    Շարունակելի...
    Վերջին խմբագրող՝ Dayana: 18.03.2009, 12:19:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (18.03.2009), Tig (18.03.2009), Լուսաբեր (18.03.2009), Չիպ (30.03.2009)

  5. #468
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Dayana-ի անկյուն

    Տխուր էր լացս եկավ մի պահ ....
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  6. #469
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Dayana-ի անկյուն

    Դայ էս ի՞նչ ա... շարունակիր, հետո կարծիք կասեմ... բայց նախ ասա էս ի՞նչ ա...

  7. #470
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Dayana-ի անկյուն

    Մեջբերում Chilly-ի խոսքերից Նայել գրառումը
    Դայ էս ի՞նչ ա... շարունակիր, հետո կարծիք կասեմ... բայց նախ ասա էս ի՞նչ ա...
    Չիլ ջան, չգիտեմ երբ կշարունակեմ, բայց մի օր անպայման կշարունակեմ
    Հասարակ պատմություն, հասարակ մարդու ու իրա հիշողությունների մասին

  8. #471
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Dayana-ի անկյուն

    Խորհուրդը...
    Իմ մոտ ամեն հարցում կա "խորհուրդ", որը որոշումա հետագա քայլերս: Խորհուրդը դա իմ ընտանիքը, ընկերներս, մանր-մունր ծանոթներս են: Էդ խորհուրդն ամեն ինչ քննարկումա ` իմ հետ կապված, օրինակ ինչը ճիշտ կլինի հագնել այսօր, դրվում են քննարկման ունեցած-չունեցածս բոլոր զգեստները, քննարկվում ու գալիս ենք ինչ-որ եզրահանգման, ու ես հագնում եմ են /հագել եմ/ ինչ խորհուրդն էր որոշել: Մի քանի օր առաջ խորհուրդը որոշեց, որ իմ համար ճիշտ կլինի, եթե ակումբ մտնեմ, դրանից առաջ խորհուրդը որոշել էր, որ Անգլերեն պարապելու կարիք կա, ու ճիշտ կլինի չհետաձգել դա, անկախ զբաղվածության աստիճանի... Խորհուրդն իհարկե լավ բանա, բայց չափավոր, որովհետև էդ ամեն ինչից, էդ բոլոր "ճիշտ"երից հետո, ես ուզում եմ լինեմ նենց, ոնց կամ ` ազատ, ոնց որ էսօրվա մեր ֆիրմայի պրեզենտացիոն "be2 free" նկարում`
    Վերջին խմբագրող՝ Dayana: 21.03.2009, 01:44:

  9. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (24.03.2009), Chilly (21.03.2009), Hripsimee (10.01.2010), impression (22.03.2009), Janita Hero (22.03.2009), Kita (21.03.2009), Kuk (21.03.2009), Lion (23.03.2009), Moon (22.03.2009), Nadine (21.03.2009), Ribelle (08.04.2009), Safaryan (23.03.2009), Second Chance (21.03.2009), Արտիստ (23.03.2009), Բարձրահասակ (23.03.2009), Երկնային (21.03.2009), Ներսես_AM (21.03.2009), Ուլուանա (21.03.2009), Չիպ (30.03.2009), Փոքրիկ (21.03.2009)

  10. #472
    Հեքիաթային կարգավիճակ Փոքրիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2008
    Տարիք
    34
    Գրառումներ
    861
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Dayana-ի անկյուն

    ինչ լավ նկարա

  11. #473
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Dayana-ի անկյուն

    թիթեռս… քեզ սիրում եմ, շա՜տ
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  12. #474
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Dayana-ի անկյուն

    Պատկերացրու աշխարհի ամենահոգնած մարդուն… պատկերացրեցի՞ր… Հիմա բազմապատկի դա 10-ով ու կստանաս ինձ: Ավելի հոգնել երևի անհնարա: Չգիտեմ գլուխս որտեղ թաքցնեմ, որ էլ չլսեմ, չտեսնեմ ու չզգամ էն, ինչ զգում եմ, տեսնում ու լսում
    Կցված նկարներ Կցված նկարներ

  13. #475
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Dayana-ի անկյուն

    Լուսարար
    Մի քանի օր առաջ Հայկը մի հատ լինկ տվեց “http://www.youtube.com/watch?v=igAKx5_1Ojs” իրա սիրելի ֆիլմից: Մտածեցի, որ մենք ինչ-որ ֆիլմ նայելիս միշտ գլխավոր հերոսի դերում մեզ ենք զգում: Գուցե ենթագիտակցորեն, չգիտեմ, բայց հաստատ տենց ա: Ու ինչքան էլ երկրորդական դերի հերոսը մեզ նման լինի, միևնույն է գլխավոր հերոսի “լավ ճակատագիրը”՝ առհասարակ ամեն լավ բան, մեզ ենք վերագրում: Չէ ես ոչ մի վատ բան չեմ ուզում ասել, բայց հենց էս ֆիլմում ՝ огнем и мечом, իմ սիրելի Ալեկսանդր Դամագարովը ինչ-որ անհաջող դերում է, սիրում է մի աղջկա, որը իրեն չի սիրում այլ ֆիլմի գլխավոր հերոսին: Դե բնական էր չէ՞, աղջիկն էլ է մտնում էն “լավ” ասվածի մեջ Էս մարդն էլ չարանում է գլխավոր հերոսի հանդեպ… մնացածը ֆիլմում, լավ չեմ հիշում սպանում է թե չէ, բայց իրականում էլա տենց: Բոլորը գլխավոր հերոս լինել չեն կարող ու եթե դու երկրորդական ես, պետք չի չարանալ գլխավոր հերոսի դեմ ու փորձել տեղից չասեմ ինչի մեջ եղած կյանքն ավելի սուզել էդ նույնի մեջ: Ես օրինակ հեչ դեր չունեմ ու ոչինչ չանողի դերն է իմը, որին Գալը նոր անուն է գտել ՝ Լուսարար, էն որ եթե մի օր չլինի, ամենաանբաշար հավաքարարն էլ էդ գործը կանի: Դե ասա ինչ մի գործ է որ, լույսը վառել - մարել Չնայած ես չեմ դժգոհում, դրա դիմաց ինձ "վարձատրում" են: Հա մոռացա ասել, էս ուրախ գրառում էր, եթե հանկարծ ու ինչ-որ մեկը կարդա, չմտածի թե դեպրեսված եմ:

  14. #476
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Dayana-ի անկյուն

    Լուսարարս ..

  15. #477
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Dayana-ի անկյուն

    իմ շաբաթը

    Մի քիչ եկեք պատմեմ իմ առօրյայի մասին: Համոզված եմ, որ ինքը բացառիկա /դե կամ էլ անհետաքրքիրա, ամեն դեպքում միշտ կարող եք էջը փակել խոստանում եմ, որ չեմ նեղանա /

    Երկուշաբթի - Արթնանաում եմ դժգոհ դեմքով, գզգզած մազերով, որովհետև Կիրակի մինչև եսիմ քանիսը նստել եմ Անգլերեն եմ պարապել կամ թեզ եմ գրել ու չեմ հասցրել ինձ հաելու մեջ նայել: Անիծում եմ բոլոր երկուշաբթիներն ու առհասարակ աշխատանքային օրերը, որ ստիպված եմ շուտ արթնանալ: Արդեն սիգնալ են տալիս ժողովուրդը, որ դուրս գամ: Թեյի բաժակի վրայից “ֆռթացնում եմ” , ինչ-որ բան եմ փորձում ուտել ու վազում եմ դուրս: Ախպերս ինչպես միշտ ասումա. “Չի լինի մի 5 րոպե շուտ արթնանաս էսքան քեզ չսպասենք”… Գալիս եմ գործի, ինձ մի կերպ տրամադրում եմ, փորձում եմ աշխատել: Երեկոյան մի 20 րոպե քայլում եմ մինչև կանգառ (եթե բախտս բերի ակումբից ինչ-որ մեկի հետ, եթե չէ՝ մենակ) , գնում եմ տուն ու սկսում կիսատ թողած անգլերենը պարապել (իբր թե): Քնում եմ մոտավորապես 2-ի կողմերում:

    Երեքշաբթի - Արթնանում եմ ավելի քիչ ագրեսիայով, ավելի քիչ եմ անիծում բուդնիները, հիշում եմ չպարապած անգլերենի մասին, արագ հագնվում, որ չուշանամ ու վրաս չխոսեն ու ինչպես միշտ ուշանում եմ, նույն կշտամբանքներն եմ ստանում, չայից մի քիչ խմում… Միխոսքով լրիվ նույնը: Ինչպես կանոն երեքշաբթին ծանր աշխատանքային օր է, լիքը զիբիլիներ են լինում նայելու, 6-ին դուրս եմ գալիս ու վազում Բրյուսով՝ անգլերենի պարապմունքի: Մոտ երկու ժամ ստիպում եմ, որ աչքերս չփակվեն: Որպես կանոն չգիտեմ ինչ-որ գնում եմ տուն (8-ից հետո տրանսպորտ չի լինում ), տուն եմ հասնում գայլի պես սոված, ուտում եմ մրջյունի կեր, գնում կոմպի մոտ ու ինչպես միշտ թեզս եմ բզբզում (էս զզվելի թեզի ձեռքին ես ինֆարկտ եմ ստանալու ): Ամեն իրիկուն որոշում եմ, որ թքած կարմիր դիպլոմի վրա, ինձ կապույտն էլա հերիք, գնում եմ քնելու ՝ դե բնականաբար 2-ի կողմերում:

    Չորեքշաբթի - Իմ համար միշտ ամենաաջող օրնա եղել: Արթնանում եմ նորմալ, հասցնում եմ նաև շպարվել, թեյս եմ խմում, միրգ եմ ուտում: Նույնիսկ կարող եմ կիսաշրջազգեստ հագնել ու գրեթե չեմ ուշանում: Գնում եմ “իմ սիրելի” Ֆուտբոլ +-ը, կարդում եմ շատ հազվադեպ բաներ, նայում եմ Իսպանիայի ու Իտալիայի առաջնությունների աղյուսակը: Գործը էս օրերին համեմատաբար թեթև ա լինում, ընդմիջմանը ամենայն հավանականությամբ գնում եմ “Շամաննոց” սուրճ խմելու: Երեկոն իհարկե գրեթե չի տարբերվում երկուշաբթի երեկոյից՝ քայլել, թեզ, գուցե ինչ-որ ֆիլմ: Հա էս օրը իմ սիրունանալու օրնա ` մազերս հինգշաբթի գզգզած չի լինի

    Հինգշաբթի - ամենադեբիլ օրնա: Համ շատ գործ, համ ինստիտուտ: Երեկոյան սովորականից երկար գործի մնալ: Մի խոսքով պոլնիյ բրեդ: Բայց մի լավ բան կա, հաջորդ օրը ուրբաթա, իսկ

    Ուրբաթ - Արթնանաում եմ ուրախ ու հանգիստ: Շպարվում եմ, թեյ եմ խմում, միրգ եմ ուտում: հագնում եմ իմ ուրբաաթ-օրյա կոշիկները՝ հնարավորինս տափակ ու հանգիստ: Էս օրը ես աշխատում եմ կես օրով: 4-ին դուրս եմ գալիս, քայլում ամենայն հավանականությամբ ընկերուհուս // հետ մինչև իմ կանգառը, գնում եմ Սոնայի մոտ, հետ տատիկի տուն, միրգ եմ առնում հաջորդ շաբաթվա համար ու գնում եմ տուն: Անգլերեն եմ պարապում, կինո-մինո եմ նայում՝ եթե մոտս ինչ-որ նոր ֆիլմ կա, բայուկ եմ անում:

    Շաբաթ - Գնում եմ անգլերենի իհարկե ուշացած՝ մի քանի ժամ տաքսիստին բացատրելով, թե կոնկրետ որտեղ կանգնի, որ ես մուտքի մոտ իջնեմ: Հետո կամ օֆիս, կամ կինո, կամ ինչ-որ տեղ, կամ էս բոլորը միասին: Մի խոսքով արդեն ամբողջ շաբաթից հոգնած գնում եմ տուն:

    Կիրակի - Աղջիկությունս բռնումա, սկսում եմ ինչ-որ տնային գործեր անել, փորձում եմ համոզել, որ թույլ տան էդ օրվա ուտելիքը ես պատրաստեմ ու մեծամասամբ ոչինչ չի ստացվում, իսկ եթե ստացվում էլ է, էնքան անուն են կպցնում, որ հաջորդ մի քանի կիրակիների ընթացքում էդ մասին ձայն չեմ հանում: Հետո նորից կոմպ, թեզ, մինչև 2-ը նստած եմ մնում կոմպի մոտ, փորձում եմ անգլերեն պարապել, քնում եմ բնականաբար 2-ի մոտ անիծելով ինստիտուտը, բոլոր տեսակի կարմիր դիպլոմները ու ինքս ինձ համոզելով, որ ես կապույտ դիպլոմ եմ ուզում:


    Այ սենց հետաքրքիր շաբաթ ունեմ ես

    Հ.Գ. Մեկ-մեկ բացառություններ էլ են լինում, ինչ-որ տեղ եմ գնում իհարկե հետո դժգոհելով, որ ես հասարակական վայրերի համար չեմ "նախատեսված"
    Վերջին խմբագրող՝ Dayana: 23.03.2009, 20:34:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moon (24.03.2009), Safaryan (25.03.2009), Երկնային (23.03.2009), Լուսաբեր (23.03.2009)

  17. #478
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Dayana-ի անկյուն

    Ես էլ գիտեմ մենակ ես եմ սենց գիժ վիճակում
    իմն էլա համարյա սենց ամենտխուրը էնա որ համարյա ժամանակ չի լինում, ու միշտ մտածում ես էս վերջին անգամն էր որ սենցա
    Վերջին խմբագրող՝ Լուսաբեր: 23.03.2009, 20:42:
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  18. #479
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Dayana-ի անկյուն

    Մեջբերում Լուսաբեր-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ գիտեմ մենակ ես եմ գիժ իմն էլա համարյա սենց ամենտխուրը էնա որ համարյա ժամանակ չի լինում, ու միշտ մտածում ես էս վերջին անգամն էր որ սենցա
    վայ, ինձ իմ սեփական "անկյունում" գիժ անվանեցին

    Լուսաբեր ջան, ես գրեթե միշտ գիտեմ որ ամեն ինչ իրա ճիշտ տեղումա

  19. #480
    Ստուդենտ Արտիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Dayana-ի անկյուն

    Հմ ոչինչ որ քանի "բոդրի" եմ մի հատ գրեմ գնամ?
    Ջան լավ ձև եմ ասում, ամեն առավոտ արթնանում ես, նայում պատուհանին, կապ չունի ինչ եղանակ է, դու արևին բարևում ես, ու մտածում ինչ լավ է որ շուտով ուրբաթ է գալու

Էջ 32 79-ից ԱռաջինԱռաջին ... 2228293031323334353642 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դժգոհի անկյուն
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ օրագրեր
    Գրառումներ: 220
    Վերջինը: 02.10.2017, 13:43
  2. Խոհափիլիսոփայական անկյուն
    Հեղինակ՝ **David**, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 11.05.2011, 00:43
  3. Շնորհավոր Dayana ջան
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 03.10.2008, 23:19
  4. լրագրողական անկյուն
    Հեղինակ՝ Sisian, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.09.2008, 11:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •