User Tag List

Էջ 68 79-ից ԱռաջինԱռաջին ... 185864656667686970717278 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,006 համարից մինչև 1,020 համարի արդյունքները՝ ընդհանուր 1172 հատից

Թեմա: Dayana-ի անկյուն

  1. #1006
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խրտվիլակը ֆիլմը հիշո՞ւմ եք: Չնայած որտեղից հիշեք, դուք, մարդիկդ, նման անհայտ հիմարություններով գլուխներդ չեք լցնում, որովհետև ինչպես արդեն մոդա ա ակումբում, դա կանցաց չի գրավում: Էդ ֆիլմում մի արտահայտություն կա. բացառիորեն էսպես ա թարգմանվում ՝ «չի կարելի վազել»: Ֆիլմը նախատեսված է 6-14 տարեկան երեխաների համար: Հաշվի առնելով իմ վատ ռուսերենը՝ 6 տարեկանում, ես մտածել էի, որ մարաթոնում վազելն էլ ա «շատ վատ բան»: Փառք Աստվածներին, իմ ռուսերենը սկսել ա աճել, ու հասկացել եմ, որ դա լրիվ ուրիշ... լավ, կրկեսն ավարտվեց: Անտանելիորեն զզվելի են վախկոտները, որ ամեն ինչի «դիմաց» միակ լուծում են տեսնում փախնելը: Չէ, իհարկե պետք չի լինել էնքան քաջ, որ գայլ հանդիպելիս չփորձես ծլկել, ինչպես Կիրովականից (կարծեմ) այն կինը, որ ձեռքը գայլի երախն էր տարել ու բռնել խեղճ «հայվանի» լեզվից: Զզվելի ա, որ մարդը չունի բնական ռեֆլեքսներ. եթե գլխիդ մահակով հարվածում են, պետք չի ավանակ-ավանակ կանգնել, ու նայել հարվածողի ձեռքին, դեռ մի բան էլ հարվածների հաճախականությունը հաշվել, բայց երբ նորմալ՝ քո նորմալը գերազանցող (արժանիքներդ էլ հետը) դրական բան ա կատարվում, ասենք մահակը կախարդական փայտիկ է ու քեզ վերածում է, ասենք, դդումի, ազատելով աշխարհին քո հիմար բարբաջանքներից, պետք չի լեզուդ դուրս գցած քառատրոփ վազես...

    Շատ դիմում-բողոք ստացվեց, չէ՞ Ինչ վատ սովորություն ա ՝ ամեն ինչ «բացահայտելը»

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (18.12.2010), Jarre (22.12.2010), KiLa (23.12.2010), yerevanci (28.01.2011), Yevuk (18.12.2010), Արևածագ (18.12.2010), Դեկադա (18.12.2010), Շինարար (18.12.2010)

  3. #1007
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծիծաղելի են մարդիկ, երևույթները, մարդկանց ՝ քո նկատմամբ վերաբերմունքը, քեզանից ունեցած սպասելիքները, հատկապես էն, որ դու պիտի մի խելոք բան ասես, ու էս ակումբի լօվե զմայլիկը.

    Ever thine. Ever mine. Ever ours. - SATC

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (21.12.2010), Empty`Tears (23.12.2010), yerevanci (28.01.2011)

  5. #1008
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չսովորեցի էլի սոց. կայքերին ու նրանցում «ընկերների» ցանկին կարևորություն չտակ: Դիվին ճիշտ էր:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (22.12.2010), yerevanci (28.01.2011), Մանուլ (28.12.2010)

  7. #1009
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Որոշել եմ. մյուս կյանքում աստված եմ ծնվելու...
    Մտածում եմ, եթե հաջորդ կյանքում Կակտուսիկը Աստվածուհի ծնվի, նենց լավ կլինի: Չէ լուրջ: Նախ էս կյանքում ապրածն ու երազածը մեծապես կարժեվորվեն, ու հետո, էնտեղ՝ երկինքներում, «ծանոթ» կունենանք:

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jerry (24.01.2011), murmushka (23.12.2010), My World My Space (28.12.2010), VisTolog (23.12.2010), yerevanci (28.01.2011), Արևածագ (02.01.2011), Շինարար (23.12.2010)

  9. #1010
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր բան ա բնությունը. կան մարդիկ, ովքեր իրենց կամքից բացարձակապես անկախ քո կյանքում մե՜ծ ազդեցություն են ունենում ՝ սիստեմատիկ, ու ցանկացած զգացողություն էդ մարդկանց հանդեպ՝ մասնավորապես ատելությունը ՝ լրիվ անբացատրելի ու անհասկանալի ա, բայց ընդունելի ՝ քո «պրիզմայի տակ», չնայած, դրանով ինքը չի դադարում դատապարտելի լինելուց: Մի խոսքով ` խառն ա

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (28.12.2010), CactuSoul (28.12.2010), Jarre (28.12.2010), yerevanci (28.01.2011), Դատարկություն (03.01.2011), Շինարար (28.12.2010)

  11. #1011
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկոյան քեռուս երեխեքը հանելուկներ են ասում, որ ես գուշակեմ:
    - Այն ի՞նչն ա, փոքր ա, կանաչ, գետնի տակ ա ապրում ու քար ա ուտում:
    - Բաբյորը՞:
    - Չէ, կանաչ, գետնի տակ ապրող քարակերը:

    - Լավ, էս մեկն ասա: Եթե երկրագունը ծակենք (սկվոզնոյ) ու քար նետենք, մյուս կողմից կընկնի՞:
    - Չէ, կհալվի:
    - Չէ, դու ենթադրի, որ միջուկ չկա, ձգողություն չկա, մյուս կողմից կընկնի՞:
    - Եսի՞մ:
    - Դե մտածի, - արդեն հունից դուրս են գալիս երեխեքը:
    - Լավ, հա, մյուս կողմից կընկնի:
    - Ո՜չ, Կանաչ քարակերը կուտի
    -


    Լավն են երեխեքը:

  12. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (24.01.2011), Chuk (02.01.2011), cold skin (14.01.2011), Inna (02.01.2011), Jarre (01.01.2011), Kita (02.01.2011), Legolas (02.01.2011), Moonwalker (02.01.2011), Nare-M (05.01.2011), StrangeLittleGirl (02.01.2011), Ungrateful (02.01.2011), VisTolog (02.01.2011), yerevanci (28.01.2011), Անտիգոնե (02.01.2011), Արևհատիկ (02.01.2011), Դատարկություն (03.01.2011), Էլիզե (02.01.2011), Մանուլ (01.01.2011), Շինարար (05.01.2011), Ռուֆուս (02.01.2011)

  13. #1012
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամբողջ Ակումբում մի անեկդոտի թեմա չկա Ղարաբաղցիներին նվիրված: Տատիս չասի «անտեր անեմ էդ ձեր կլուբը» Բայց ես ի նկատի չունեմ, որ Չուկն ընկնի ոտը ջարդի կամ տենց մի բան:

    Հա, ուրեմն երեք երևանցի գնում են Սևան ՝ ձուկ բռնելու, ու ցանցան ա ընկնում ոսկե ձկնիկ: Էս ձկնիկը, թե բա՝ «երեք ցանկություն ասեք, կատարեմ, ինձ բաց թողեք», էս մեր եռյակն էլ, թե բա «մենք ունենք-չունենք, միայն մի ցանկություն ունենք, վաղն առավոտ Երևանում ոչ մի Ղարաբաղցի չլինի»: Ձուկը նայում-նայում է, ու ասում՝ «տհենց պյան ինիլ չի»

    Ասածս ի՞նչ ա, խմենք մեր Ղարաբաղցի ընկերների կենացը ` Տաթ, Ձեդ, Դայանա, վերջապես

    Հ.Գ. Չուկ, մոռացար ասեիր՝ «Շնորհակալություն գրառման համար»
    Վերջին խմբագրող՝ Dayana: 05.01.2011, 00:08:

  14. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (06.01.2011), Chuk (05.01.2011), E-la Via (05.01.2011), Katka (05.01.2011), Moonwalker (05.01.2011), Nare-M (05.01.2011), Safaryan (05.01.2011), VisTolog (05.01.2011), yerevanci (28.01.2011)

  15. #1013
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անմեղին մեղադրելը հիմնվելով սխալ ենթադրյալ ստի մեջ անարդար ա, այդ թվում նաև Աստվածաշնչով:

    Ինչ վատ ա, որ էս կլուբը հայլուր չի:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (06.01.2011), VisTolog (06.01.2011), yerevanci (28.01.2011), Շինարար (06.01.2011)

  17. #1014
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երթուղայինում կծկված նստած եմ, մեկ էլ տեսնում եմ, կողքի երթուղայինում մի անուշ փոքրիկ է՝ 2-3 տարեկան ՝ մայրիկի գոգին նստած: Ժպտում եմ: Զարմացած ինձ է նայում: Նորից եմ ժպտում: Ուզում էի աչքով անել, բայց հիշեցի, որ փոքր ժամանակ տանել չէի կարողանում, երբ անծանոթ ծյոծյաները կամ ձյաձյաները աչքով էին անում: Ձեռքով ողջունեցի: Իրար խառնվեց, սկսեցի խունջիկ-մունջիկ լինել, մայրիկին ցույց տալ, որ իրեն ձեռքով են անում: Մայրն էլ ժպտաց: Մի քանի վայրկյան ժպտալուց հետո, երբ իրենց երթուղայինը առաջ ընկավ մերից, նորից ձեռքով արեցի, որպես ցտեսություն, պստոն ժպտաց ու երբ գլխի ընկավ, որ էլ չենք հանդիպի, գունավոր մատերով ձեռնոցը ձեռքին ինձ թաթիկով արեց:

  18. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.01.2011), Chuk (07.01.2011), E-la Via (07.01.2011), erexa (09.01.2011), Farfalla (07.01.2011), Kita (09.01.2011), Nare-M (10.01.2011), yerevanci (28.01.2011), Yevuk (07.01.2011), Ամպ (07.01.2011), Արևածագ (09.01.2011), Արևհատիկ (08.01.2011), Կաթիլ (07.01.2011), Հարդ (07.01.2011), Մանուլ (08.01.2011), Նաիրուհի (09.01.2011), Շինարար (07.01.2011), Ռուֆուս (07.01.2011)

  19. #1015
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրեմն երեկ (ամսի 7-ին), մի գեղեցիկ ոչ աշխատանքային օր գնում եմ գործի: Էն որ փողոցում կենդանի շունչ չկար, էդ մասը բաց եմ թողնում, մտնում եմ այն շինությունը (չեմ ասի, թե չէ բոլորը կասեն - վայ, էն կինոն ձեր մոտ էին նկարում, իսկ էն մեծ «աստղիկներով» աղջկան տեսել ես ու նման բաներ) որտեղ գտնվում է մեր օֆիսը: Ոչ աշխատանքային օրերին մեր ճեմասրահում (ֆոյե) քիչ լույսեր են վառում կամ գրեթե չեն վառում, էլեկտրաէներգիայի խնայողություն «պանիմաեծե»: Մեկ էլ աչքովս ընկավ, որ տոնածառի փոխարեն երկու տոնածառ կա: Մի պահ մտածեցի, երևի երեխաների համար ձմեռ պապ - ձյունանուշ «փարթի» են կազմակերպել, տոնածառն էլ դե շատ լինի - քիչ չլինի սկզբունքով կրկնապատկել են: Մի խոսքով «մտորում եմ էսպես մեղմիկ» մեկ էլ մի 10 զոմբի, կիսաքարացած կանգնած են ՝ ձեռքերի ու ոտքերի, ներողություն արտահայտության համար, ոչ ստանդարտ դիրքով: Պարզվեց, մանեկեններ էին, չհասկացա թե ինչ կապ ունեին տոնածառի հետ: Երևի հերթական «ֆիռմա խանութը» որոշել էր գովազդային հոլովակ նկարել մեր բազմաչարչար (չարչար-ը երկու անգամ) օֆիսում: Էդ թեթև ինֆարկտից հետո մտնում եմ լիֆտ ու այ քեզ հրաշք, ուղիղ քթիս առաջ կարճ:
    Ասածս ի՞նչ ա, գովազդներին մի հավատացեք ժողովուրդ, «սաղ սուտ ա»:
    Վերջին խմբագրող՝ Dayana: 09.01.2011, 00:42:

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nare-M (10.01.2011), yerevanci (28.01.2011), Մանուլ (19.01.2011)

  21. #1016
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր ա. Հարյուրավոր բազմատեսակ գիտություններ են ստեղծվել Աստծո գոյությունը հերքելու համար, իսկ ինձ համար կոլեգաս Երուսաղեմից մոմ ա բերել ՝ սրբազան կրակով վառված, ու չնայած ոչինչ դեպի լավը չի փոխվել, բայց ինձ մի տեսակ երջանիկ եմ զգում: Զգացողությունն ավելի շատ նման ա շատ երկար ժամանակ երկաթե դարբասին քարով կամ մուրճով հարվածելուց հետո էդ դարբասն առաջս բացվելուն, քան երջանկությանը, բայց հեչ դժգոհ չեմ ՝ հաշվի առնելով ամեն ինչից ու միշտ դժգոհ լինելու իմ բնավորությունը:

    Հ.Գ. Հետաքրքիր ա, որ էս գրառմանն ավելի շատ շնորհակալություն կդրվի, քան նախորդին, չնայած նախորդն ավելի լավն ա ու գրեթե չի պարունակում ստեղծագործական ֆանտազիա:

  22. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (17.01.2011), Chuk (14.01.2011), E-la Via (14.01.2011), Moonwalker (14.01.2011), yerevanci (28.01.2011), Շինարար (14.01.2011)

  23. #1017
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր են մարդիկ: Եթե էդ բոլոր ստերը, աշխարը սեփական ցանկությունների շուրջ պտտելը դուրս մղվի, ամեն ինչ իդեալականին մոտ կլինի: Օրինակ հիվանդանոցի պատուհանից անդադար դուրս նայող տղան: Հիվանդանոցն այդ իրականում ոչ թե հիվանդանոց է, այլ հոգեբուժարան, որտեղ պատուհանները փախող վանդակն այնքան խիտ է, որ արևի լույսը միայն գլխավոր բժշկից ստացած թույլտվությամբ է կարողանում ներս սողոսկել, իսկ վիրավոր զինվորը դատապարտված է հավերժ «հոգեկան» տանջանքի, քանի որ զինվորի ազնիվ կոչման փոխարեն «դեզերտիր» պիտակն է ստացել, իսկ երեք ամիս առաջ երջանիկ էր, որ պիտի շնչի խրամատի խոնավ օդը, որ տարիներ առաջ շնչել էր հայրը, բայց անուշադրությունը չներվեց: Մարդիկ սիրում են սուտը, այն ավելի նման է «իրականության»:

  24. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (18.01.2011), My World My Space (18.01.2011), yerevanci (28.01.2011), Ժունդիայի (18.01.2011), Շինարար (18.01.2011)

  25. #1018
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քսան օր ամեն ինչ անում էի, որ մի քիչ լավը դառնամ: Փորձում էի չկռվել, կվիճել, կբամբասել, չչարանալ, ինձ ոչ մեկից չգերադասել ոչ պերսոնալ, ոչ ինտելեկտուալ, ոչ այլ ցանկացած հարցում, սեփական շահը չգերադասել համընդհանուրից, ու էլի լիքը լավ-լավ բաներ, որ փորձում էի անել ու լինել, բայց ընդհամենը կես օր, ու ես նորից վերադարձա ինձ համար ատելի «վիճակի», որը թե վիճում, թե կռվում է՝ սեփական շահի ու կատարելության ապացույցի համար, բամբասում, չարախոսում ու չարանում, ու ինչն ամենազզվելին է, հերքում սեփական սխալներն ու մեղքերը: Հիմա լրիվ դեդլոք վիճակ ա, երբ չգիտեմ ուր գնամ, ինչ անեմ ու ինչն ամենակարևորն ա, ոնց ուղղեմ էս «քաոսը»:

  26. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (22.01.2011), einnA (21.01.2011), yerevanci (28.01.2011), Արևհատիկ (22.01.2011), Մանուլ (22.01.2011), Շինարար (21.01.2011)

  27. #1019
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առավոտյան հաղորդագրություն եմ ստացել ընկերներիցս մեկից՝ «Զզզզզըըըըըզզզզվվվվուուում եմ քեզնից»

  28. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    VisTolog (24.01.2011), yerevanci (28.01.2011), Շինարար (24.01.2011)

  29. #1020
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չսիրեցի ես Ֆիլադելֆիան...
    Ցուրտը ոսկորներդ կտրատում է, ցավացնելու աստիճան: Մարդիկ նման են կաղամբի՝ տարբեր հաստության սվիտերներով ու վերարկուներով: Դասերս ավարտվում են ուշ երեկոյան, երբ բոլորը տուն են շտապում, ու տաքսի գտնելը հաջողություն է: Ռանսթեդից քայլելով հասնում եմ 15-րդ փողոցի անկյուն ու ձեռքս առաջ պարզում: Էստեղ միշտ շատ մեքենաներ են լինում, հաստատ կգտնեմ մի բան: Խաչմերուկին է մոտենում մեքենան: Առաջ եմ վազում, իսկ մյուս կողմից արդեն նստեցին: Հազվադեպ եմ նյարդայնանաում,հոգնածությունից ու մրսածությունից ոչ ադեկվատ եմ ու.
    -Բայց ես առաջինը կանգնեցրի, - հուսահատված փնթփնթում եմ:
    -Սյու՞:
    -Ըհը, - մթության մեջ փորձում եմ ճանաչել կողքիս նստած երիտասարդին:
    -Ես եմ, Գրեյը:
    -Ախ իհարկե, ողջույն, ինչպե՞ս ես, - թեթևացած եմ, ոչ-ոք մեքենայից դուրս չի անի ինձ, և դեռ մի բան էլ ավելին, Գրեյն ապրում է մեր տաղամասում, իսկ մենք դեռ 40 րոպե ճանապարհ ունենք գնալու, կարող եմ հանգիստ քնել մեքենայում: Փորձում եմ սեղմվել այնպես, որ քնաթաթախ չհենվեմ Գրեյի ուսի, բայց ապահովության զգացողությունը ամբողջապես վանել է ուշիմությունս: Քնել էի:
    - Սյու, գործերդդ ինչպե՞ս են: Վաղուց չենք հանդիպել:
    Եվ իսկապես, արդեն 5 տարի էր, ինչ չէինք հանդիպել, բայց Գրեյի հայացքում ոչինչ չէր փոխվել: Ժամանկ առա ժամանակ աչքի պոչով նայում էր, բայց ոչինչ չէր ասում: Ժպտացի:
    -Հասանք Սյու, ես քեզ կուղեկցեմ մինչև նրբանցք, իսկ հետո կգնամ: Իջնե՞նք:
    -Ըհը:
    Քայլում էինք դանդաղ, իսկ սաստիկ ցուրտը այտերս էր այրում:
    -Սթիվին հանդիպե՞լ ես, կարծես այլ աշխարհ տեղափոխված լինի: Երբեք չէի մտածի, որ հաջողակ կլինի, այն էլ ծրագրավորման ասպարեզում, բայց արի ու տես, ու հենց նա հաջողության հասավ:
    -Ահա, մի քանի ամիս առաջ խոսել ենք, իսկապես հաջողություններ ունի: Ափսոսում եմ, որ չավարտեց:
    -Ասում է, որ դեռ կարող է վերականգնվել ու շարունակել կրթությունը:
    -Ինչ լավ կլինի:
    Ժպտում ենք:
    Լռությունը սկսում է խեղդել, կոկորդս սեղմվում է:
    -Ներիր, որ... - մտքումս պտտվում են բազմատեսակ ներողության խոսքեր, բայց ուշ էր, կես տասնամյակ ուշացել էի:
    -Ահա և վերջ, հասանք:
    -Շնորհակալ եմ:
    -Գուցե մի օր ընթրե՞նք:
    Մի տեսակ շփոթված է: Հիմար երևույթ է էս «ընթրենք»-ը: Մենք հասցրել ենք իրար բավարար չափով ցավեցնել, չնայած, ես եմ հասցրել բավարար և մի բան էլ ավելի ցավացնել, ի՞նչ կարիք կա ևս մի անգամ...
    - Իհարկե, - դեմքի ոչինչ չարտահայտող արտահայտությամբ համաձայնվում եմ: Փոխանակվում ենք հեռախոսահամարներով, որ մի ժամանակ ջնջել ենք ու հրաժեշտ տալիս, համոզված լինելով, որ չենք հանդիպելու ՝ գոնե դիտավորյալ:
    Շքամուտից ներս մտնելուն պես այտերիս սառցե հատկները հալվեցին ու հոսեցին: Առաջին ձմեռը Փիլադելֆիայում հաղթահարված է:


    Ժող, անգրագետ ուղղագրության/կետադրության համար կներեք:
    Վերջին խմբագրող՝ Dayana: 24.01.2011, 19:41:

  30. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (25.01.2011), E-la Via (25.01.2011), einnA (24.01.2011), xaladilnick (07.02.2011), yerevanci (28.01.2011), Երվանդ (24.01.2011)

Էջ 68 79-ից ԱռաջինԱռաջին ... 185864656667686970717278 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դժգոհի անկյուն
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ օրագրեր
    Գրառումներ: 220
    Վերջինը: 02.10.2017, 13:43
  2. Խոհափիլիսոփայական անկյուն
    Հեղինակ՝ **David**, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 11.05.2011, 00:43
  3. Շնորհավոր Dayana ջան
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 03.10.2008, 23:19
  4. լրագրողական անկյուն
    Հեղինակ՝ Sisian, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.09.2008, 11:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •