Նոր մամաս ինձ խորհուրդներ էր տալիս ՝ կյանքում ճիշտ ապրելու: Ես էլ փորձում էի իմ «ճիշտը» առաջ տանել, մեկ էլ.
-Դե քո ասածը նույնն ա թե ես ասեմ ուզում եմ եգիպտական բուրգերում թաղվեմ...![]()
Հիմա մտածում եմ էդ բուգերի հետ լեզու գտնեմ շտոլի՞![]()
Նոր մամաս ինձ խորհուրդներ էր տալիս ՝ կյանքում ճիշտ ապրելու: Ես էլ փորձում էի իմ «ճիշտը» առաջ տանել, մեկ էլ.
-Դե քո ասածը նույնն ա թե ես ասեմ ուզում եմ եգիպտական բուրգերում թաղվեմ...![]()
Հիմա մտածում եմ էդ բուգերի հետ լեզու գտնեմ շտոլի՞![]()
Ինչքան շատ մարդ կա քո չաթ-լիստում, էնքան ավելի քիչ ժամանակ ունես անձնական կպատակներով օգտագործելու համար:
Գթոլքիս լիստում քսանից ավելի մարդ կա, ու էդ մարդկանց գոնե 25 տոկոսն ուզում ա խոսել ՝ ու հենց իմ հետ: Երևի լռեմ սկայպի լիստի մասին, որը ի շնորհիվ ներկա, անցյալ ու ապագա կոլեգաներիս հարյուրից ավելին ա, ու էդ բոլորը երեկոյան պարապ են լինում, ու որոշում են մեկի հետ զրից անել: Երևի ես սարսափելի ընկեր եմ, որովհետև մարդիկ սովորաբար երազում են շատ ընկերների ունենալ, շատ շփվել ու նման բաներ, իսկ ինձ միշտ անձնական տերիտորիան չի հերիքում:
Եթե ժամանակով հետ գնանք, ապա մի երկու տարի առաջ ես նաև ԱյՍիՔյու ու ԷմէսԷն էի օգտագործում, ու էդ լիստի մարդիկ ունիկալ էին, քանի որ նրանց մեծ մասը միայն էնտեղ կային, բայց ես չհերիքեցի ու փակեցի էդ երկուսը:
Էս պառանոյիկ գրառումը կարող եք չկարդալ, ուղղակի էլ չեմ հերիքում...
Ես ընդհամենը «սար» էի ուզում, բայց դե էդ ահագին բարդ բան ա: Հայ ազգն արդեն մի դար է սարի կռիվ է տալիս, դրան էլ եթե գումարենք ակումբում սարերին որպես աստղեր ու չասեմ էլ ինչեր ընկալելը, իմ ուզած «սարը» «կարմիր գրքում» է գրվում:
Վուալյա. ավելի լավ կլինի շոկոլադե պուդդինգ պատրաստել ՝ համ համեղ ա, համ էլ բավականին «անվնաս»…
Հ.Գ. Բարի գիշեր ասելիս սովորաբար սպասում են պատասխանին...
ու... էսօրվա համար պառանոյան լրիվ հերիք ա![]()
Ֆսյո, հասկացել եմ, աշխարհի «ամենալավ» հիվանդությունը Պարկինսոնյան հիվանդությունն է: Բոլոր նորմալ ազդակներդ «ծուռ» են տեղ հասնում ու դու մի դիրքով սթրված ես ՝ միշտ, ու ստիպված չես եղունգներիդ կողքի մսերը «կռծել», որ դիմանաս տեսածիդ ու լսածիդ, որ ստիպված չլինես ընկալել ու ընդունել, որ կյանքը ջունգլիից էլ վատ է, կամ ջունգլի է, որտեղ միայն բորենիներ են ապրում: (Բորենիները ամենաախմախ կենդանիներն են, էնքան *ա*լան են, որ որսի էլ չեն գնում, «լեշ» են ուտում): Իսկ բորենիների դեմ կամ պայքարում ես, կամ «լեզու գտնում», այսինքն դառնում ստոր ու շահամոլ, կամ էլ սպասում, մինչև վարի գնաս ու իրանք քեզ տասնյակներով խփշտեն. առանձին-առանձին կամ էսպես ասած մենակ իրանք «զադ չարժեն»:
Նենց վատ ա, որ մարդիկ քո մասին կարծիք են կազմում Օրագրային գրառումներով: Գրառումներ, որոնց մեծ մասը հիստերիաներ են՝ երբեմն նաև անհասցե, իսկ մյուս ոչ հիստերիկ հատվածը կոնկրետ հասցեատեր ունեցող խուճուճ, փաթեթավորված «խմոր», ու ընդհանրապես, վատ ա, որ մարդիկ քո մասին կարծիք են կազմում վիտուալ սարքած-թխած-կեղծած «կերպարից» ու դու ցանկացած ժամանակ կարող ես խելոք դեմք «երևալ»:
Անգրեյթֆուլ ջան, եթե սա կարդաս, էս կծող գրառում չէր:![]()
CactuSoul (25.11.2010), Chuk (25.11.2010), E-la Via (25.11.2010), Farfalla (25.11.2010), Jarre (06.12.2010), Kita (25.11.2010), murmushka (25.11.2010), SSS (25.11.2010), Ungrateful (25.11.2010), VisTolog (25.11.2010), yerevanci (12.12.2010), ԿԳԴ (09.12.2010), Հարդ (25.11.2010), Մանուլ (25.11.2010), Շինարար (25.11.2010)
Էս մի շաբաթ էր մտածում էի, թե ինչ պիտի գրեմ էսօր, ( Սովորաբար էստեղ գրելիս չեմ մտածում, դրա համար էլ շատ հաճախ փոշմանում եմ գրածներիս համար, բայց արդեն ուշ ա լինում) բայց չկարողացա գտնել: Ուզում էի ասել՝ «Դայան Քրալ լսեք, որովհետև էսօր էդ օրն ա», բայց, եսի՞մ է...
Փոքր ժամանակ բոլոր երեխաները իրենց պապիկներին կամ պապաներին համոզում են, որ փուչիկը ծխախոտի ծուխով փչի, որովհետև տենց թելից կապած ժամանակ ինքը բարձրանում ա վերև, բայց հենց թելը բաց են թողնում, թռնում ա, թռչող օձերի պես: Ես երբեք թռչող օձ չեմ ունեցել...
Լիբերալիզմ...
Զգուշավորությունը աճել ու մաքսիմալի ա հասել, էնքան, որ նման ա մինչև վերջ սեղմված արգելակին. ճռռոցը ականջս ծակում ա: Էդ էլ ա մարդ-սպեցիֆիկ: Մարդ կա մինչև վերջ սեղմում ա արագացման ոտնակը (ց Ներսես_ԱՄ) սեղմած ա ամբողջ կյանքում, իսկ մարդիկ էլ կան (վռոձե մենյա) արգելակման ոտնակից բացի ուրիշ ոտնակ չեն ճանաչումԱսածս ին՞չ ա, եթե արագացման ոտնակին չսեղմես, մեքենան երբեք չի շարժվի:
![]()
էս վերևի գրածում արածս տրամաբանական սխալները կադացի, վախեցա: Էդ ա էլի միծինգների միջակայքում մի բան գրելու արդյունքը:
Եթե ևս 15 րոպե լիմոն չուտեմ, ժպիտս թիմին կնյարդայնացնիՈտնակ, արագացուցիչ, շուն, գույնզգույն...
![]()
![]()
![]()
yerevanci (12.12.2010)
Ցուրտ էր, ու անձրև, ու թաց ոտերով քայլում էի: Հանդիմանանքի խոսքերից հետո կծկվել էի ու...Երևի մեր տունն էր, չէի հասկանում. մութ էր, ու մի տեսակ մեկ էր, թե որտեղ էի հասել, որովհետև վստահության զգացողությունը ՝ ժամանակի վրա հիմնված ՝ «պաշտպանում էր».
-Այ միշտ պիտի էսպես լինի...
Ուզում էի ինչ-որ բան ասել...
-Արմինե, արդեն 9-ն անց ա, - տատիկիս ձայնն էր. քնած էի մնացել:
Շնորհավոր:![]()
Էս մեր քաղաքում շատ հայտնի երևույթ է «ուգլ պահելը»: Հիմա բացատրեմ. երեկոյան տվյալ փողոցի տղաները կանգնում եմ փողոցի անկյունում, այսպես ասած խաչմերուկին, ու զրից են անում: Մեր տանից երկու փողոց վերև գտնվող փողոցին անվանում են «Ռավոյի ուգլ»: Էս նախաբանն էր:
Էսօր, որ Երոն «իր արդար բողոքի ձայնն էր բարձրացրել» օրագրերի վերնագրերի «պաթետիկ կամ ռոքընռոլիկ» լինելու դեմ, մտածեցի, ինչ լավ ա, չէ՞, որ իմ օրագիրը «կռուտոյ» անուն ունի ՝ Դայանայի «ուգլ»![]()
![]()
Վերջին խմբագրող՝ Dayana: 09.12.2010, 23:30:
*e}|{uka* (09.12.2010), E-la Via (13.12.2010), Jarre (10.12.2010), Kita (09.12.2010), matlev (10.12.2010), Moonwalker (11.12.2010), yerevanci (12.12.2010), Արամ (19.12.2010), Արևածագ (11.12.2010), Արևհատիկ (10.12.2010), Երվանդ (10.12.2010), ԿԳԴ (09.12.2010), Մանուլ (10.12.2010), Շինարար (09.12.2010), Ռուֆուս (10.12.2010)
Էսօր կոլեգաս Մակարևիչի երգերից մեկի մասին էր խոսում, ու աչքիս առաջ Կատկան էր: Նենց հետաքրքիր ասոցիացիաներ կան ՝ մարդ - կենդանի, մարդ - երևույթ, մարդ - երաժշտատեսակ, ու էդ ասոցիացիաների հաշվին ես մարդկանց մասին կարծիքներ եմ կազմում: Օրինակ կոլեգաներս տարբեր խմբերի են բաժանված, ու էդ ամբողջ «գազանանոցում» հանկարծ հայտնվում են մելոդիաներ. նենց սիրուն ա:
Կար ժամանակ, երբ Բիլլին երգեր էր գրում... կամ տենց մի բան:
Կար ժամանակ, երբ Սթիվը դեռ համապատասխանում էր ուսանողական «ընկեր» կեղծանվանը ու չուներ շահ ցանկացած հարաբերությունում ՝ հատկապես ընկերությունում:
Կար ժամանակ, երբ Գարին տաղանդավոր էր ու անգերազանցելի, ու էդ ժամանակ դյուժինով պարտություն չէր կրում... որովհետև մեծամտությունն արդարացված էր՝ քայլերով:
Կար ժամանակ, երբ Մարիան օրինակ էր ծառայում ինձ ՝ սեփական կապրիզներից օգուտ ստանալու, ու օգտվում էր ՝ դեգրադացիայի ենթարկվելու փոխարեն:
«Կար ժամանակ»-ից մնացել են միայն Բիլլիի «փչած հոդվածները» ու Սթիվի տապալված կեղծանունը...
Կլինի ժամանակ, երբ ոչինչ չի լինի... ու դա բնական է:![]()
Էս Հաուսից ահագին բան եմ սովորում: (Էստեղ էն մարդիկ, ովքեր ասում են, որ ցանկացած սերիալ սերիալ ա, ու սերիալ նայողն էլ ՝ սերիալ նայող, կարող են չշարունակել կարդալ: Էս մասն իմ բոլոր գրառումներում ամենասիրելի հատվածն ա:)
Հա, ի՞նչ էի ասում, բոլոր գիտանականները փորձեր են անում տարբեր կենադանիների, հնարավորության դեպքում, նաև մարդկանց վրա:
Մարդեր, փորձերը մարդկանց վրա քրեորեն պատժելի են:
Հ.Գ. Ծարավ եմ: (Էս հատուկ Մինիստրի համար ա, որ չասի շնորհակալությունները «ծլում են»)
yerevanci (28.01.2011)
Չես հավատա, բայց it's hard(հայերեն չի հնչում - բարդ ա)
Հին գրառումներս կարդում եմ, ծիծաղս գալիս ա, չնայած նաև լացս: Ինչ ահավոր ա![]()
Ես ինձ չէի սիրի
![]()
![]()
Մտածում եմ, բայց ինչի՞ էլի: Հա, իհարկե փոխվել եմ, ու փառք Աստծո, մի քիչ էլ աճել եմ, բայց մենակ էդ չի խնդիրը: Ինչ-որ վախեցած եմ եղել, ու էդ մենակ Ակումբային կամ Բլոգային գրառումներս չեն, ընդհանուր, վախեցել եմ միտս արտահայտել, ինչ-որ :օյ զմայլիկոտ դեմք եմ եղել, հոլիվուդյան ֆիլմերի ազդեցության տակ մեծացած, ու քանի դեռ մռութս տեղը-տեղին չեմ տվել պատերին, գլխի չեմ ընկել, որ Հոլիվուդը մեր կողմերում չի:
Մեկ ա, հին գրառումներս ահավոր են![]()
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ