User Tag List

Էջ 65 79-ից ԱռաջինԱռաջին ... 155561626364656667686975 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 961 համարից մինչև 975 համարի արդյունքները՝ ընդհանուր 1172 հատից

Թեմա: Dayana-ի անկյուն

  1. #961
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրեմն 10-րդ դասարանում ենք, ես էլ որպես մեր դասարանի լավ սովորող, կազմակերպված աղջիկ (էս արտահայտությունը վերջն ա) պիտի վերջին զանգի էն զնգլ-մնգլի խնդիրը լուծեմ: Ես էլ էդ ընթացքում պարապում էի ու սենց հոգնած պարապմունքից գալիս էի ու նստում էդ վերջին զանգյան «սցենարների» վրա: Մի երգի բառեր ուզում եմ փոխել ու քանի որ շատ հոգնած եմ, դիմում եմ մամայի օգնությանը: Մաման թելադրում ա՝
    Իմ ուսուցիչ, երբ դու հոգնած, տետրակների տրցակներով գալիս ես դպրոց....
    Հիմա ես հո լաց ու կոծ չեմ անում, ամբողջ տեքստից մենակ տրցակ բառն ա աչքս մտել, էլ չեմ էլ զգում, որ մաման ամբողջ տեքստի վրա ա «հաճույքավատ» լինում:
    Անցել ա չեմ ասի քանի տարի, որ չիմանաք, թե ինչ մեծ եմ ես, մեկ էլ էսօր մաման ասում ա ՝ էն կողմում էլ ափսեների մի տրցակ կա...

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (04.10.2010), cold skin (05.10.2010), Nare-M (05.10.2010), SSS (05.10.2010), yerevanci (02.11.2010), Արևհատիկ (12.10.2010), Երվանդ (04.10.2010), Էլիզե (07.10.2010), Լուսաբեր (04.10.2010), Նաիրուհի (05.10.2010), Ռուֆուս (04.10.2010)

  3. #962
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պահեցի, պահեցի, հետո «ռասսիլկա» արեցի, մեկ ա պետք չէր գալու. ինչպես միշտ

    Հ.Գ. Մի օր, Չինացին ու Նեգրը չաթ էին անում...
    Վերջին խմբագրող՝ Dayana: 05.10.2010, 14:26:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (08.10.2010), Chilly (05.10.2010), yerevanci (02.11.2010), Էլիզե (07.10.2010)

  5. #963
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էնքան «ծիծաղելի» ա, երբ դու անկարևոր ես դառնում որոշ մարդկանց համար, որովհետև վերցրել են էն ամենը, ինչ երբևէ կարող էիր տալ:

  6. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (26.10.2010), murmushka (08.10.2010), Ungrateful (08.10.2010), VisTolog (08.10.2010), yerevanci (02.11.2010), Մանուլ (08.10.2010), Նաիրուհի (13.10.2010), Շինարար (08.10.2010), Ուլուանա (08.10.2010), Սլիմ (09.10.2010)

  7. #964
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ լավ ա ունենալ հարզատ մարդիկ, նրանց, ովքեր չեն «թռնի դեմքիդ» որովհետև իրենց ծնունդ-կնունք-հարսանիքին չես գնացել, քանի որ էդ քո համար սթրես ա ու դու օրերով դուրս չես գալիս էդ մարդաշատ միջավայրերի թողած ազդեցության տակից: Էն մարդիկ, որ կարող են ասել ՝ «ինչի՞ ես մենակ կանգնել, հարազատս» ու լրիվ բավական ա, որ քեզ պաշտպանված զգաս էդ տասնյակ մարդկանց մեջ: Ու ինչ լավ ա, որ էդ դեպքում կարողանում ես գիտակցել, որ էն մնացածը (ինչ լավ արտահայտություն էր ՝ մնացածը) դառնում են էնքան կարևոր, ինչքան պիտի լինեին ի սկզբանե, եթե չինացի չլինեիր:

    Հ.Գ. Էս բոլոր վարդերի հոտից շունչս մի քիչ կտրվում ա, բայց մի տեսակ չեմ ուզում ընդունել, որ մի սենյակի համար դա մի քիչ շատ ա:

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (09.10.2010), Chuk (09.10.2010), E-la Via (26.10.2010), yerevanci (02.11.2010), Անտիգոնե (09.10.2010), Նաիրուհի (13.10.2010), Ուլուանա (11.10.2010)

  9. #965
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ նորմալ աշխատանք ա պետք ՝ արլեքինի, ծաղկավաճառի կամ հեքիաթասացի, մենակ թե ոչ Որակի ապահովման ինժիների...

  10. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (26.10.2010), Legolas (13.10.2010), VisTolog (13.10.2010), yerevanci (02.11.2010), Անտիգոնե (13.10.2010), Արևածագ (15.10.2010), Հարդ (12.10.2010), Նաիրուհի (13.10.2010), Ուրվական (11.10.2010), Ֆրեյա (18.10.2010)

  11. #966
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե մինչև մեզ բոլոր խելոք մարդիկ ծնված ու բոլոր խելոք մտքերն ասած չլինեին, գուցե ես էսօր մի խելոք բան ասեի, բայց ցավալիորեն կամ բարեբախտաբար բոլոր խելոք մտքերն ասված են ու ինձ մնում է միայն «սոված եմ» կամ «ծարավ եմ» ֆորմատի մտքեր:

    ----
    15 տարին երևի շատ երկար ա չէ՞: Երևի 15 տարում պարզ ճշմարտությունները կերևային չէ՞: Բա էլ ինչի՞ համար փորձել ինչ-որ չբացահայտված ճշմարտություններ բացահայտել:

    ----
    Սուպեռ-պուպեռ «բումաժնիկս»:

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (26.10.2010), Jarre (13.10.2010), yerevanci (02.11.2010), Արևածագ (15.10.2010), Արևհատիկ (13.10.2010), Դատարկություն (13.10.2010), Ժունդիայի (13.10.2010), Շինարար (13.10.2010)

  13. #967
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արդեն մի շաբաթ է, ինքս ինձ ամեն օր բացատրում եմ, որ գլուխումս բարոյական մաշվածությամբ մտքեր են պտտվում՝ ժամանակավրեպ ու անպիտան, բայց գլուխս, Ղարաբաղցու չոր գլուխ ա, չի ուզում ընդունել, ուզում ա փորձել, համոզվել, պատեպատ խփվել: Հարազատությունը հետաքրքիր զգացողություն ա, եսի՞մ...

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (26.10.2010), yerevanci (02.11.2010), Արևածագ (15.10.2010), Արևհատիկ (15.10.2010), Լուսաբեր (15.10.2010), Նաիրուհի (15.10.2010)

  15. #968
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    զա-զա-զու

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    yerevanci (02.11.2010), Շինարար (17.10.2010)

  17. #969
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Մամ, դուք դեմ կլինեք չէ՞, եթե ես...
    - Դու ամեն հարցում պիտի մեր հետ նախապես համաձայնեցնես նոր գործե՞ս: Դու ազատ ես, էն մուլտի կատվի պես, ու միշտ անում ես էն, ինչ սիրտդ ա ուզում, ճիշտ պապայիդ պես: Գուցե էս անգամ էլ ապացուցես, որ խելացի քայլ ես անելու:
    - Եսի՞մ, - ու մտածում եմ, իսկապես, հայրիկիս գեներն ինձ քամու պես ազատ են ստեղծել, իսկ մայրիկիս հանդուրժող գեներն ինձ թույլ չեն տվել տոռնադո դառնալ: Գուցե պետք է որոշակի չհամաձայնեցված քայլեր անել, կամ ...

  18. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (26.10.2010), Jarre (18.10.2010), StrangeLittleGirl (18.10.2010), yerevanci (02.11.2010), Արևհատիկ (18.10.2010), Դեկադա (18.10.2010), Ժունդիայի (18.10.2010), Լուսաբեր (18.10.2010), Հարդ (18.10.2010), Մանուլ (18.10.2010), Նաիրուհի (18.10.2010), Շինարար (18.10.2010), Ֆրեյա (18.10.2010)

  19. #970
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քիչ առաջ դուրս եկա օֆիսից, ահագին ուշանում էի: Անցումի զեբրի մոտ սպասում եմ կանաչ լույսին: Արագ մոտենում է մի կին ՝ թռնիկի հետ: Թոռան ձեռքից առաջ ա քաշում, սա էլ թե .
    -Տատ, մարդը կանգնած ա ու կարմիր, չի կարելի անցնել:
    -Վայ մեռնեմ ես քո կարգապահ ջանին, ոնց սովորում ա, տենց էլ փողոցն ա անցնում,- նայում ա դեմքիս ու հպարտ ժպտում ա: Հետո նորից քաշում թռան ձեռքից ու փորձում ա փողոցն անց կացնել:
    -Տատ, ախր ասեցի, չի կարելի անցնել:
    -Այ բալա, բոլորն էլ անցնում են, արի գնանք:
    -Երեխան ճիշտ ա ասում, չի կարելի անցնել, սպասեք,- չեմ դիմանում ու մեջ եմ ընկնում: Հետո շոյեցի երեխայի գլուխը, ու շնորհակալություն հայտնեցի, չնայած ինքս միշտ չեմ սիրել գլուխը շոյելը, ուղղակի ամաչեցի փողոցում, անցանոթ երեխայի ճակատը համբուրել: Մենք էլ եղբորս հետ անընդհատ դժգոհում ենք, թե նոր սերունդը բառադի ա, դրանցից բան դուրս չի գա: Փաստորեն էնքան էլ տենց չի:

  20. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (18.10.2010), E-la Via (26.10.2010), einnA (18.10.2010), Jarre (18.10.2010), Kita (23.10.2010), Moonwalker (23.10.2010), VisTolog (20.10.2010), Yeghoyan (20.10.2010), yerevanci (02.11.2010), Արևհատիկ (18.10.2010), Դատարկություն (18.10.2010), Էլիզե (18.10.2010), Լուսաբեր (18.10.2010), Հարդ (18.10.2010), Մանուլ (18.10.2010), Նաիրուհի (22.10.2010), Ներսես_AM (18.10.2010), Ուլուանա (19.10.2010), Ռուֆուս (18.10.2010), Ֆոտոն (19.10.2010)

  21. #971
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ Էլիզին պատմում էի, թե ինչքան շատ ես չեմ սիրում հասարակական միջոցառումները՝ ցանկացած, ու ինչքան մարդաշատ, էնքան ՝ վատ, բայց քիչ առաջ մտածում էի, երբ do I -ը տեղափոխում ու դարձնում եմ I do, նույնիսկ հասարակական ու «հասարակությունաշատ» (մարդաշատն իմ լեզվով) միջոցառումները դառնում են «մի հրաշք երևույթ» Ասածս ի՞նչ ա, էն պնթիկը պիտի տեղափոխեի ավելի վերև, բայց սիրուն էր:

    Հ.Գ. Էսօր մի բան եմ կարդացել, մի կես ժամ ծիծաղում էի գրողի ներեցեք արտահայտության տխմարության վրա, թե ոնց ա մարդը ինչ-որ բուլշիթ դուրս տալիս, որ ապացուցի, թե ինքն ինչ դեմ ա, իսկ իրականում իրա կրկնօրինակին ուզում էր կծեր:

    Հ.Հ.Գ. Ինչ լավ ա չէ՞ հեփի լինելը

  22. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    murmushka (20.10.2010), yerevanci (02.11.2010), Դատարկություն (20.10.2010), Էլիզե (21.10.2010), Շինարար (19.10.2010)

  23. #972
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն բազմաթիվ ՝ ինձ համար անպատասխան հարցերից որոշները հանկարծ ծլել են հիմա:
    Ինչու՞ է մեր տրամադրությունը մեծամասամբ կախված ուրիշների տրամադրությունից:
    Որտեղ ու ինչպե՞ս են սահմանվում մեր գործած ու չգործած «աշխարհիկ» մեղքերը. մեղքեր մարդկության կամ նրա որոշ զանգվածի հանդեպ... ու ընդհանրապես, ի՞նչ է տելեպատիան հենց այս պահին ՝ հիվանդ երևակայությա՞ն արդյունք, խիստ զարգացած 6-րդ զգայարա՞ն, թե՞ պարզապես հերթական անքնության արդյունք:

    Հետաքրքիր է, թե ինչպե՞ս պիտի Աստված ների մեզ մեր գործած մեղքերի համար ՝ ծանր ու դատապարտելի, երբ ինքներս մեզ չենք կարողանում ներել չգործած հիմարությունների համար:

  24. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (22.10.2010), CactuSoul (22.10.2010), Chilly (22.10.2010), Jarre (22.10.2010), murmushka (22.10.2010), My World My Space (22.10.2010), yerevanci (02.11.2010), Հարդ (22.10.2010), Շինարար (22.10.2010), Սլիմ (01.11.2010)

  25. #973
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արդեն գրել եմ էն մասին, թե ինչպես մեզ Պրագայում դիմավորեցին կոլեգայիս Երևանյան հարևանները ու թե ինչպես թույլ չէին տալիս «շունչ քաշել»՝ ամեն տեղ մեզ մեքենայով ուղեկցելով: Քիչ առաջ քթիս տակ մզմզում էի «պուսծ ծիբե պրիսնիտցա, Պալմա դե Մայորկա» ու հիշեցի մեր «ապերին»: Էդպես էին դիմում նրան բոլորը, ու իսկապես եղբոր պես հոգատար էր բոլորի հանդեպ: Երեկոյան ուշ մեզ հյուրանոց են տանում ու հարց ու փորձ են անում, թե ի՞նչ է փոխվել Երևանում, ու Շուֆուտինկի են լսում: Ասում է. «Ափսոս էր էս մարդը, ջահել-ջահել մեռավ»: Էդ ժամանակ էլ լավ հիշում էի, որ Մյունխեն մեկնելուցս առաջ տեսել եմ Շուֆուտինսկու համերգի պաստառները (փոքր ժամանակ ասում էի Շիֆուտինսկի): Ասում եմ.
    - Բայց ինքը չի մահացել: Ամսի էսինչին Երևանում համերգ ունի:
    - Ո՞նց չի մահացել, հաստա՞տ:
    - Ըհը: Եթե մահացել է, ուրեմն վերջին մի շաբաթվա ընթացքում, քանի որ մինչ մեկնելս կենդանի էր:
    - Վայ, էդ ի՞նչ ես ասում, քուրս, ես գիտեի մի երկու ամիս առաջ ա մահացել: Էս ի՞նչ լավ բան ասեցիր: Ապրես քուրս, - ու ձեռքս սեղմեց, կարծես թե ես ոչ թե «քուրս» էի, այլ ՝ «ախպերս»:

    Հիմա մեկ-մեկ հիշում եմ իրենց ՝ ապերին, իրենց ամբողջ ընտանիքին ու տիկին Անոյին՝ իրա մեծ ժակետով, որ երկու օրով մեզ էր «նվիրել», ու որի մեջ երեքով էին փաթաթվում:

  26. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (23.10.2010), Jarre (23.10.2010), Kita (23.10.2010), yerevanci (02.11.2010), Դատարկություն (23.10.2010), Էլիզե (23.10.2010), Հարդ (23.10.2010), Մանուլ (08.11.2010)

  27. #974
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոր մոծակս էր մամայի ու պապայի հետ եկել, էնքան քիթս «պիբիթ» արեց, «պիբիթս» փչացավ

  28. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (23.10.2010), Chilly (23.10.2010), Jarre (23.10.2010), Kita (23.10.2010), yerevanci (02.11.2010), Արևհատիկ (23.10.2010), Հայկօ (23.10.2010), Շինարար (23.10.2010), Ռուֆուս (23.10.2010)

  29. #975
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    11 տարեկան էի, կամ 10, լավ չեմ հիշում, դպրոցում Պատմություն առարկայից մրցույթ էր: Լրիվ մի մատ էինք, մանավանդ ես, բայց ստիպել/համոզել էին, դրել պատմության 5-րդ դասարանի գիրքը կրծել էինք: Կազմվել էր 15 հոգուց բաղկացած խումբ, որի անդամները իբր մեր դպրոցի լավագույն աշակերտներն էին: Մի խոսքով: Խումբը հետո բաժանվեց 5-յակների ու ամեն հնգյակից ամենաուժեղը դուրս եկավ «ֆինալ»: Մեր խմբից ես էի դուրս եկել: Չեմ էլ հիշում, թե էլ ով կար էդ մեր խմբում, բայց կարևոր էլ չի, երևի: Վերջին փուլը, էդ ֆինալը էլի, բաղկացած էր երեք մասից: Առաջին մասում բանավոր հարցեր էին, որոնց բոլորս էլ պատասխանեցինք, երկրորդ մասում խաչբառ էր, իսկ երրորդը դասագրքից դուրս հարց էր: Ինչպես ասեցի, առաջին հատվածում ուժերը հավասար էին: Երկրորդը 5 հարցից բաղկացած խաչբառ էր: Լավ հիշում եմ, բոլոր հարցերի պատասխանները գիտեի ու գրել էի 4 հարցի պատասխան ու 5-րդի վրա նկատեցի, որ 4-րդ ու 5-րդ «պատասխանները» տեղերով խառնել եմ: Որոշեցի, որ ավելի լավ է 4 միավոր վաստակել, բայց էդ թույլ տված սխալն ուղղեմ: 0 միավոր ստացա: Ինչպես միշտ իջա «բեմից» ու պատասխան պահանջեցի այդ ժամանակվա դպրոցի տնօրենից, ով նաև պատմության ուսուցիչ էր: Միավոր չվաստակեցի, քանի որ արցունքներն ինձանից առաջ էին գնում: Երրորդ հարցը Աքքիլեսյան Գարշապարի մասին էր: Հարցի ընթացքում մամայի հետ բեմից աչքով-ունքով խոսում էինք, մաման ինձ դուխ էր տալիս, ասում էր «արցունքներդ մաքրի, քեզ է միավորը պետք չէր էս հարցին պատասխանի ու վերջ»: Հարցը չլսեցի, պատասխանն էլ ոչ մեկ չտվեց, հետո մաման ինձ համար հարցը կրկնեց ու ահագին քննարկեցինք: Հաղթեց Հովսեփը, լավ տղա էր, ափսոս էդպես էլ ոչ մի տեղ չընդունվեց, իսկ ես 3-րդ «պատվավոր» տեղը զբաղոցրեցի ու ինձ գիրք նվիրեցին, ինչպես և առաջին ու երկրորդ տեղերը գրավածներին: Իմը գրապահարանում է, էդպես էլ չկարդացի ՝ «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում»: Դաժան էր, չդիմացա, ես էլ շատ փոքր էր: Բայց դեռ դա էլ հեչ: Ինձ էդ խաչբառի անարդարությունը երկար ժամանակ հանգիստ չէր տալիս: Մտածում էի լավ, հասկացանք, որ երկրորդ տեղը գրաված աղջիկը քաղաքի ամենահայտնի բժիշկներից մեկի աղջիկն էր, ու իրեն նվիրեցին 4 միավոր, բայց ինչի՞ էին ուզում ինձ «ռելսերից գցել», ես ու՞մ էի վատություն արել, ու բացի այդ, էդ դիրեկտորը հայրիկիս ընկերոջ եղբայրն էր ու թե մեր տուն էր եկել, թե եղբորս էր դասավանդել, թե այլ առիթներով ինձ ու ընտանիքիս ճանաչում էր, ինչի՞ տենց «կռիսություն» արեց:
    Երկուշաբթի հանդիում եմ իր աղջկան, ասում է.
    - Արմին, ուրբաթ պապան եկել էր տուն, ասում էր պատմության մրցույթում Հայկի եղբայրն էր մասնակցում, առաջին տեղն իրեն տվեցինք: Դուք ուրիշ եղբայր ունե՞ք:
    Փաստորեն մարդը չէր հիշում, որ Հայկը ոչ թե եղբայր, այլ քույր ունի, ու էդ քրոջը ինքն անարդարացիորեն 0 էր նշանակել, որովհետև ուզում էր, որ Հայկի եղբայրն ու Այսինչյանի աղջիկն իրենց ավելի լավ զգան:

    Որ ասում են դպրոցներում սենց, նենց, միշտ հիշում եմ էս պատմությունը:

  30. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (25.10.2010), CactuSoul (25.10.2010), Kita (25.10.2010), yerevanci (02.11.2010), Մանուլ (08.11.2010), Ռուֆուս (25.10.2010)

Էջ 65 79-ից ԱռաջինԱռաջին ... 155561626364656667686975 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դժգոհի անկյուն
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ օրագրեր
    Գրառումներ: 220
    Վերջինը: 02.10.2017, 13:43
  2. Խոհափիլիսոփայական անկյուն
    Հեղինակ՝ **David**, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 11.05.2011, 00:43
  3. Շնորհավոր Dayana ջան
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 03.10.2008, 23:19
  4. լրագրողական անկյուն
    Հեղինակ՝ Sisian, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.09.2008, 11:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •